Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4.97K subscribers
394 photos
62 videos
128 links
Ministry of Labor & Social Affairs of Armenia
Download Telegram
🔴 Առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ) անձի կարգավիճակ ունեցող այն ուսանողներն, ովքեր ՀՀ զինված ուժեր զորակոչվելու պահին սովորում են բակալավրիատում, զինծառայությունից հետո և մինչև 26 տարին լրանալը կարող են պահպանել անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը բակալավրիատում․ օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft հարթակում։

📌 Նախագծի ընդունման դեպքում՝ այս իրավունքից կարող են օգտվել նաև հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ԱԾԽՄ կարգավիճակ ունեցող ուսանողները՝ մինչև բակալավրի կրթական աստիճանի ավարտը, բայց ոչ ավել քան մինչև 26 տարին լրանալը:

🔗 ԱՎԵԼԻՆ` https://cutt.ly/HB8IDNE
👍4
🔹2022-ի սեպտեմբերին ավելի քան 46,000 քաղաքացի կենսաթոշակը տնօրինել է անկանխիկ եղանակով․ յուրաքանչյուր կենսաթոշակառուի հաշվով միջինում գոյացել է շուրջ 3,000 դրամ հետվճար։

📌Անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

🔗 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ` https://youtu.be/HVGPFzLchN4
👍1
ՀՀ Կառավարությունը վերանայել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված քաղաքացիների համար հիփոթեքի ծրագիրը.

📌Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում՝ կտրամադրվի աջակցություն վարկի մայր գումարի ամսավճարի մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 11,085 մլն դրամ,
📌Սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում՝ կտրամադրվի աջակցություն հիփոթեքի մայր գումարի ամսավճարի մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12,668 մլն դրամ։

🔹Սահմանամերձ համայնքում տուն ձեռք բերելու համար արցախցին կվճարի ընդամենը 1 տոկոս կանխավճար:

🔹Իրականացված փոփոխությունների շրջանակում կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը։
👍6
🔹Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել ու հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման 2023-2025 թթ․ գործողությունների ազգային ծրագիրը։

🔹Նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել համակարգված շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն`
իրավական դաշտի բարելավման,
կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման,
վարույթի իրականացման ընթացքում զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող ընթացակարգերի կիրառման,
միջգերատեսչական ակտիվ համագործակցության,
մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման ուղղությամբ:

🔹Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝

🔗https://bit.ly/3Sylp1s
👍2
🤝 Պետության աջակցությամբ ուսում և աշխատանք՝ 2016 և 2020 թթ․ պատերազմի մասնակիցների համար։

✔️Դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ դիմում ներկայացնել հնարավոր է ինչպես առձեռն՝ ներկայանալով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ առցանց՝ հետևյալ հղմամբ՝🔗 https://bit.ly/3W0wxak

ԱՎԵԼԻՆ` https://cutt.ly/gNiWPXf
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում սեպտեմբեր ամսին շուրջ 41,740 կենսաթոշակառուի և նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է ընդհանուր առմամբ շուրջ 118,8 մլն դրամ հետվճար։

🔹 2022-ի սեպտեմբերին, ընդհանուր առմամբ, անկանխիկ գործարք է կատարել շուրջ 46,000 կենսաթոշակառու և նպաստառու:

📌Հիշեցնենք, որ այս պահին 10% հետվճարի ծրագրի շրջանակում գործընկեր բանկերն են՝ ԱԿԲԱ բանկը, ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։

🔹Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

📍Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
👍6
📌2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողները․ Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը։

📍Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում նպաստի չափը սահմանվելու է նվազագույն աշխատավարձի նկատմամբ Կառավարության կողմից սահմանված տոկոսով (ներկայումս նպաստի չափը՝ 28,600 դրամ է), իսկ չաշխատող ծնողի կամ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի դեպքում՝ նպաստի չափը կսահմանվի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 %-ը չգերազանցող չափով։

🔗 Ավելին` https://cutt.ly/oNsXTF3
📌 Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը։
Անհատ ձեռնարկատերերը կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ևս կստանան 31,600 դրամ խնամքի նպաստ՝ անկախ հաշվառման վայրից։
Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ հետո և մայրը չի աշխատում, ապա ամսական կվճարվի 31,600 դրամ։
Եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 37,500 դրամ խնամքի նպաստ։ Եվ եթե մայրը խնամքի արձակուրդից վերադառնա աշխատանքի, ապա ամսական կվճարվի 31,600 դրամ։
Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողներն ամսական կստանան 69,100 դրամ։
Վարձու աշխատող և խնամքի արձակուրդում չգտնվող գյուղաբնակ ծնողներին եւս ամսական կտրամադրվի 63,200 դրամ խնամքի նպաստ։
👍12
📢 Հարգելի՛ քաղաքացիներ,
2023թ․ հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով:

📌 Անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։
📌 Վճարող կազմակերպությունը (բանկերից որևէ մեկը) ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։


📌 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ՎՏԲ Հայաստան, Արդշին, Հայբիզնես և ԱԿԲԱ բանկերի միջոցով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։
👍10
📢 Արցախում, Հայաստանի մարզերում և Երևանում՝ բնակելի տուն արցախցիների համար՝ պետության աջակցությամբ։

📌 Ծրագրի մանրամասները՝ նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարազյոզյանի հետ զրույցում` 🔗 https://cutt.ly/QNm1l4N
👍2
ՀԻՇԵՑՈՒՄ📢📢📢

📌Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն են ստանում։

🔹Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ՝ գործատուի մոտ կամ վերջինիս կողմից ընտրված ուսումնական հաստատությունում կամ Միասնական սոցիալական ծառայության կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում, գործատուի մոտ աշխատանքային փորձառության կազմակերպում՝ 3 ամիս տևողությամբ, շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ միանվագ փոխհատուցման տրամադրում գործատուին։

📍Ծրագրի 3 բաղադրիչների մասին մանրամասները` հաջորդող հաղորդագրություններում են
👍2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀԻՇԵՑՈՒՄ📢📢📢 📌Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն են ստանում։ 🔹Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ շահառուն հնարավորություն…
🔵 Առաջին բաղադրիչի շրջանակում շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ։ Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50,000 դրամի չափով, բացի այդ կտրամադրվի նաև կրթաթոշակ նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով (ներկայումս՝ 34,000 դրամ)։
🔹Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ մեկ տարի ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի շրջանակում գործատուին կտրամադրվի ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում
սոցիալական վճարը փոխհատուցելու համար։
👍2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀԻՇԵՑՈՒՄ📢📢📢 📌Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն են ստանում։ 🔹Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ շահառուն հնարավորություն…
🔵 Երկրորդ բաղադրիչի շրջանակում պատերազմին մասնակցած քաղաքացին հնարավորություն կունենա գործատուի մոտ աշխատանքային փորձառության անցնել՝ 3 ամիս տևողությամբ։

🔹Այդ նպատակով կտրամադրվի փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար նվազագույն աշխատավարձի չափով՝ ամսական կտրվածքով, 3 ամիս ժամկետով, շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար՝ երեք ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25,000 դրամի չափով և ինն ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50,000 դրամի չափով։
👍2