Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4.97K subscribers
394 photos
62 videos
128 links
Ministry of Labor & Social Affairs of Armenia
Download Telegram
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ:

🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
👍1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
Եթե աջակցող միջոց է պետք, օրինակ՝ սայլակ, պետությունը տրամադրու՞մ է։


🔹Այո՛, վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) հիման վրա աջակցող միջոցներ (պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, սայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ և այլն) ստանալու իրավունք ունեն (ՀՀ կառավարության 2015 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 1035-Ն որոշում)։
👍3
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
Կարո՞ղ եմ անվճար դեղեր ձեռք բերել, եթե ունեմ երկրորդ խմբի հաշմանդամություն։

🔹Այո՛, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ կարող են 50% զեղչով ձեռք բերել դեղորայք, եթե չեն օգտվում առավել արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքից (ՀՀ կառավարության 2019թ․ մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշում)։
👍8
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող երեխաս այս տարի ավարտում է դպրոցը, ուսման վարձի փոխհատուցման համար պետությունը կաջակցի՞։

🔹Այո՛, պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած՝ անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ ուսման վարձի փոխհատուցմամբ։
👍6
📌 Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50,000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։

Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են ավելի քան 1.8 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն։

🔻 Հիշեցնենք, որ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
👍171👎1🤔1
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով՝
☑️ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150,000 դրամի չափով,
• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300,000 դրամի չափով,
☑️ զոհված անձանց (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:
👍8
2022 թ․ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500,000 դրամ միանվագ աջակցություն կստանան պետության կողմից։

🔴Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել այս հղմամբ` https://bit.ly/3GOIGdh
կամ մուտք գործել socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ», ապա «Սոցիալական ապահովություն առցանց դիմումներ», այնուհետև սեղմել «ՀՀ Կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհանի վրա և «Վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժնում լրացնել պահանջվող տվյալները։

🔴 Հիշեցնենք, որ միջոցառման շահառուները ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձինք են, ովքեր բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:
6👍5
Ինչպե՞ս գրանցվել որպես գործազուրկ

🔴Գործազուրկի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝


🔸անձնագիր կամ նույնականացման քարտ,
🔸նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ,
🔸կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),
🔸աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,
🔸զինվորական գրքույկ
🔸գրավոր դիմում` նշելով հետադարձ կապի հասցեն (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):
👍157🕊2
«Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն՝ կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները 2023 թվականի փետրվարի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով՝ բացառապես բանկերի միջոցով։

🔴 Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակ կամ նպաստ ստացող քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին, (աշխատող շահառուները կարող են դիմել նաև առցանց եղանակով՝ https://bit.ly/3VUb426) փոխել վճարող կազմակերպությունը և ընտրել այն բանկը, որի միջոցով ցանկանում են ստանալ իրենց գումարը։

🔸🔸🔸
2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ՝ Ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով անկանխիկ եղանակով կենսաթոշակ կամ նպաստ ստացողների (ովքեր չեն դիմել վճարող կազմակերպությունը փոխելու համար) համար ծրագրային գործիքով կընտրվի բանկ։
👍12🤬5
2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել՝ աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։
Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են՝

🔽ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ, որոնց համար ֆինանսական ծախս չի պահանջվում (աշխատանքի ժամանակացույցի վերանայում՝ առանց լրացուցիչ աշխատողի ներգրավման, ընդմիջման ժամերի վերանայում և այլ հարմարեցումներ),

🔼ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնք պարզ են, չեն առաջացնում լրացուցիչ դժվարություններ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում (դռան բռնակի փոխարինում հարմարեցված դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում և այլն),

🔼բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ (աջակցող միջոցներ, ներառյալ՝ ծրագրային ապահովում և այլն),

🔼աջակցություն՝ որևէ գործողություն կատարելիս (ուղեկցողներ, շուրթերով հաղորդակցվող թարգմանիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, գրառումներ կատարող և այլն)։
👍16
🔸«Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ընտանեկան ու սոցիալական նպաստների, ինչպես նաև հրատապ օգնության վճարումը կատարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։

🔸Վճարող բանկն ընտրում է ընտանիքի չափահաս այն անդամը, ով ներկայացնում է համապատասխան նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմում:

📌Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ընտանիքի չափահաս անդամի 75 տարին լրացել է կամ նա ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ:

☑️ Այս դեպքում նպաստ նշանակելու դիմումը ներկայացնող անձն ինքն է ընտրում վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ։

🔗 Մանրամասները՝ bit.ly/3uJ43FD
🕊4👍3
Միայն մայրաքաղաք Երևանում այս պահին ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Workforall.am հարթակում գրանցված 1368 թափուր աշխատատեղ կա։


Ինչպե՞ս աշխատանք ֆիլտրել և գտնել՝

📌https://workforall.am/gorc-vacancy/index կայքի ձախ անկյունում ընտրեք անհրաժեշտ ֆիլտրերը.

🔸«Մարզը» բաժնից ընտրեք Ձեր բնակության վայրը
🔸«Գործունեության ոլորտը» բաժնից ընտրեք Ձեր մասնագիտությանը վերաբերող ոլորտը
🔸«Աշխատավարձը» բաժնից ֆիլտրեք Ձեզ համար նախընտրելի աշխատավարձի չափը
🔸«Զբաղվածության տեսակը» բաժնից ընտրեք նախընտրելին՝ լրիվ, սեզոնային և այլն

🔴 Լրացրեք նաև կրթությանը,աշխատանքային գրաֆիկին վերաբերող տողերն ու սեղմեք «Փնտրել»։

☑️☑️☑️
Սեղմելով արդեն ֆիլտրված, Ձեզ հարմար աշխատանքի հայտարարության վրա՝ Դուք կարող եք ծանոթանալ մանրամասներին, ներքևում՝ «Դիմել» կոճակի վրա սեղմելով ՄՍԾ կայքում արդեն կարող եք տեսնել՝ որտեղ է գտնվում Ձեր տարածքային ՄՍԾ կենտրոնը և դիմել աշխատանքի ընդունվելու համար։
👍116💩1
📌Շիրակի մարզում այս պահին ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Workforall.am հարթակում գրանցված 311 թափուր աշխատատեղ կա։

Ինչպե՞ս աշխատանք ֆիլտրել և գտնել՝

https://workforall.am/gorc-vacancy/index կայքի ձախ անկյունում ընտրեք անհրաժեշտ ֆիլտրերը.

«Մարզը» բաժնից ընտրեք Ձեր բնակության վայրը
«Գործունեության ոլորտը» բաժնից ընտրեք Ձեր մասնագիտությանը վերաբերող ոլորտը
«Աշխատավարձը» բաժնից ֆիլտրեք Ձեզ համար նախընտրելի աշխատավարձի չափը
«Զբաղվածության տեսակը» բաժնից ընտրեք նախընտրելին՝ լրիվ, սեզոնային և այլն

Լրացրեք նաև կրթությանը,աշխատանքային գրաֆիկին վերաբերող տողերն ու սեղմեք «Փնտրել»։

Սեղմելով արդեն ֆիլտրված, Ձեզ հարմար աշխատանքի հայտարարության վրա՝ Դուք կարող եք ծանոթանալ մանրամասներին, ներքևում՝ «Դիմել» կոճակի վրա սեղմելով ՄՍԾ կայքում արդեն կարող եք տեսնել՝ որտեղ է գտնվում Ձեր տարածքային ՄՍԾ կենտրոնը և դիմել աշխատանքի ընդունվելու համար։
👍2👎1