Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4.97K subscribers
394 photos
62 videos
128 links
Ministry of Labor & Social Affairs of Armenia
Download Telegram
📢 Հարգելի քաղաքացիներ,

Պետության կողմից առաջարկվող և նախատեսված արտոնություններից ու պարտադիր սոցիալական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ)։

📍ՄՍԾ տարածքային կենտրոնները տեղակայված են ՀՀ բոլոր մարզերում, մայրաքաղաք Երևանում։

Որպես շահառու դիմելու համար նախ ճշտեք Ձեր բնակավայրը սպասարկող ՄՍԾ տարածքային կենտրոնի հասցեն՝ 🔗 https://socservice.am/offices

📍 ՄՍԾ տարածքային կենտրոնների բոլոր հասցեներն ըստ մարզերի՝ հաջորդող հրապարակումներում։ 🔽
👍6🔥1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📢 Հարգելի քաղաքացիներ, Պետության կողմից առաջարկվող և նախատեսված արտոնություններից ու պարտադիր սոցիալական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ)։ 📍ՄՍԾ տարածքային կենտրոնները…
Երևան 📍

Շենգավիթ - Մանանդյան 2/1

Մալաթիա-Սեբաստիա - Բադիկյան 99/1

Նոր Նորք և Ավան-Խուդյակով 153

Էրեբունի և Նուբարաշեն- Սասունցի Դավիթ 87

Կենտրոն և Նորք Մարաշ- Թումանյան 8

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն-Մամիկոնյանց 39Ա

Աջափնյակ և Դավիթաշեն-Բաշինջաղյան 100
2👍1👻1
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ:

🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
👍1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
Եթե աջակցող միջոց է պետք, օրինակ՝ սայլակ, պետությունը տրամադրու՞մ է։


🔹Այո՛, վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) հիման վրա աջակցող միջոցներ (պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, սայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ և այլն) ստանալու իրավունք ունեն (ՀՀ կառավարության 2015 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 1035-Ն որոշում)։
👍3
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
Կարո՞ղ եմ անվճար դեղեր ձեռք բերել, եթե ունեմ երկրորդ խմբի հաշմանդամություն։

🔹Այո՛, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ կարող են 50% զեղչով ձեռք բերել դեղորայք, եթե չեն օգտվում առավել արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքից (ՀՀ կառավարության 2019թ․ մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշում)։
👍8
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող երեխաս այս տարի ավարտում է դպրոցը, ուսման վարձի փոխհատուցման համար պետությունը կաջակցի՞։

🔹Այո՛, պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած՝ անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ ուսման վարձի փոխհատուցմամբ։
👍6
📌 Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50,000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։

Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են ավելի քան 1.8 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն։

🔻 Հիշեցնենք, որ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
👍171👎1🤔1
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով՝
☑️ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150,000 դրամի չափով,
• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300,000 դրամի չափով,
☑️ զոհված անձանց (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:
👍8
2022 թ․ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500,000 դրամ միանվագ աջակցություն կստանան պետության կողմից։

🔴Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել այս հղմամբ` https://bit.ly/3GOIGdh
կամ մուտք գործել socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ», ապա «Սոցիալական ապահովություն առցանց դիմումներ», այնուհետև սեղմել «ՀՀ Կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհանի վրա և «Վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժնում լրացնել պահանջվող տվյալները։

🔴 Հիշեցնենք, որ միջոցառման շահառուները ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձինք են, ովքեր բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:
6👍5
Ինչպե՞ս գրանցվել որպես գործազուրկ

🔴Գործազուրկի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝


🔸անձնագիր կամ նույնականացման քարտ,
🔸նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ,
🔸կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),
🔸աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,
🔸զինվորական գրքույկ
🔸գրավոր դիմում` նշելով հետադարձ կապի հասցեն (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):
👍157🕊2
«Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն՝ կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները 2023 թվականի փետրվարի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով՝ բացառապես բանկերի միջոցով։

🔴 Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակ կամ նպաստ ստացող քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին, (աշխատող շահառուները կարող են դիմել նաև առցանց եղանակով՝ https://bit.ly/3VUb426) փոխել վճարող կազմակերպությունը և ընտրել այն բանկը, որի միջոցով ցանկանում են ստանալ իրենց գումարը։

🔸🔸🔸
2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ՝ Ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով անկանխիկ եղանակով կենսաթոշակ կամ նպաստ ստացողների (ովքեր չեն դիմել վճարող կազմակերպությունը փոխելու համար) համար ծրագրային գործիքով կընտրվի բանկ։
👍12🤬5
2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել՝ աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։
Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են՝

🔽ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ, որոնց համար ֆինանսական ծախս չի պահանջվում (աշխատանքի ժամանակացույցի վերանայում՝ առանց լրացուցիչ աշխատողի ներգրավման, ընդմիջման ժամերի վերանայում և այլ հարմարեցումներ),

🔼ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնք պարզ են, չեն առաջացնում լրացուցիչ դժվարություններ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում (դռան բռնակի փոխարինում հարմարեցված դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում և այլն),

🔼բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ (աջակցող միջոցներ, ներառյալ՝ ծրագրային ապահովում և այլն),

🔼աջակցություն՝ որևէ գործողություն կատարելիս (ուղեկցողներ, շուրթերով հաղորդակցվող թարգմանիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, գրառումներ կատարող և այլն)։
👍16
🔸«Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ընտանեկան ու սոցիալական նպաստների, ինչպես նաև հրատապ օգնության վճարումը կատարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։

🔸Վճարող բանկն ընտրում է ընտանիքի չափահաս այն անդամը, ով ներկայացնում է համապատասխան նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմում:

📌Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ընտանիքի չափահաս անդամի 75 տարին լրացել է կամ նա ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ:

☑️ Այս դեպքում նպաստ նշանակելու դիմումը ներկայացնող անձն ինքն է ընտրում վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ։

🔗 Մանրամասները՝ bit.ly/3uJ43FD
🕊4👍3