Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4.97K subscribers
394 photos
62 videos
128 links
Ministry of Labor & Social Affairs of Armenia
Download Telegram
📍Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար․ 5 հարց ենք առանձնացրել այս ծրագրի մասին։

Որքա՞ն է կազմում աջակցության գումարը։
-Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։

Ովքե՞ր կարող են օգտվել այս ծրագրից։
-Միջոցառումից կարող են օգտվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսիններն՝ անկախ տարիքից և երեխա ունենալու հանգամանքից, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։
🔽🔽🔽
👍7
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📍Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար․ 5 հարց ենք առանձնացրել այս ծրագրի մասին։ Որքա՞ն է կազմում աջակցության գումարը։ -Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի…
Եթե ես ՀՀ քաղաքացի եմ, սակայն ամուսինս՝ ոչ, կարո՞ղ եմ դիմել այս ծրագրից օգտվելու համար։
-Այո։ Պարտադիր պայման է, որ ամուսիններից առնվազն մեկը միջոցառմանը դիմելու օրվա դրությամբ ունենա ՀՀ քաղաքացիություն և գործընկեր կազմակերպություններից որևէ մեկի միջոցով հիփոթեքային վարկավորմամբ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցի։

Եթե ես արդեն ունեմ անշարժ գույք, որը գրանցված է իմ անունով, կարո՞ղ եմ օգտվել այս ծրագրից։
-Ծրագրում որևէ սահմանափակում նախատեսված չէ։

Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ որոնք են սահմանամերձ գյուղական բնակավայրերը։ -Սահմանամերձ գյուղական բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ Կառավարության N1444 որոշման N1 Հավելվածում՝ 🔗🔗🔗https://www.irtek.am/views/act.aspx?aid=109805
👍13
Գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով (ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով)։

📌 Ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝


🔹չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին,
🔹մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ,
🔹վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող,
🔹նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:

📌 Ծրագրից օգտվելու համար գործատուները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ դիմել առցանց եղանակով՝ https://workforall.am/ պատուհանի միջոցով։
👍173
📢 Հարգելի քաղաքացիներ,

Պետության կողմից առաջարկվող և նախատեսված արտոնություններից ու պարտադիր սոցիալական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ)։

📍ՄՍԾ տարածքային կենտրոնները տեղակայված են ՀՀ բոլոր մարզերում, մայրաքաղաք Երևանում։

Որպես շահառու դիմելու համար նախ ճշտեք Ձեր բնակավայրը սպասարկող ՄՍԾ տարածքային կենտրոնի հասցեն՝ 🔗 https://socservice.am/offices

📍 ՄՍԾ տարածքային կենտրոնների բոլոր հասցեներն ըստ մարզերի՝ հաջորդող հրապարակումներում։ 🔽
👍6🔥1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📢 Հարգելի քաղաքացիներ, Պետության կողմից առաջարկվող և նախատեսված արտոնություններից ու պարտադիր սոցիալական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ)։ 📍ՄՍԾ տարածքային կենտրոնները…
Երևան 📍

Շենգավիթ - Մանանդյան 2/1

Մալաթիա-Սեբաստիա - Բադիկյան 99/1

Նոր Նորք և Ավան-Խուդյակով 153

Էրեբունի և Նուբարաշեն- Սասունցի Դավիթ 87

Կենտրոն և Նորք Մարաշ- Թումանյան 8

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն-Մամիկոնյանց 39Ա

Աջափնյակ և Դավիթաշեն-Բաշինջաղյան 100
2👍1👻1
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ:

🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
👍1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
Եթե աջակցող միջոց է պետք, օրինակ՝ սայլակ, պետությունը տրամադրու՞մ է։


🔹Այո՛, վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) հիման վրա աջակցող միջոցներ (պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, սայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ և այլն) ստանալու իրավունք ունեն (ՀՀ կառավարության 2015 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 1035-Ն որոշում)։
👍3
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
Կարո՞ղ եմ անվճար դեղեր ձեռք բերել, եթե ունեմ երկրորդ խմբի հաշմանդամություն։

🔹Այո՛, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ կարող են 50% զեղչով ձեռք բերել դեղորայք, եթե չեն օգտվում առավել արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքից (ՀՀ կառավարության 2019թ․ մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշում)։
👍8
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող երեխաս այս տարի ավարտում է դպրոցը, ուսման վարձի փոխհատուցման համար պետությունը կաջակցի՞։

🔹Այո՛, պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած՝ անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ ուսման վարձի փոխհատուցմամբ։
👍6
📌 Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50,000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։

Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են ավելի քան 1.8 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն։

🔻 Հիշեցնենք, որ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
👍171👎1🤔1
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով՝
☑️ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150,000 դրամի չափով,
• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300,000 դրամի չափով,
☑️ զոհված անձանց (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:
👍8
2022 թ․ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500,000 դրամ միանվագ աջակցություն կստանան պետության կողմից։

🔴Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել այս հղմամբ` https://bit.ly/3GOIGdh
կամ մուտք գործել socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ», ապա «Սոցիալական ապահովություն առցանց դիմումներ», այնուհետև սեղմել «ՀՀ Կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհանի վրա և «Վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժնում լրացնել պահանջվող տվյալները։

🔴 Հիշեցնենք, որ միջոցառման շահառուները ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձինք են, ովքեր բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:
6👍5
Ինչպե՞ս գրանցվել որպես գործազուրկ

🔴Գործազուրկի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝


🔸անձնագիր կամ նույնականացման քարտ,
🔸նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ,
🔸կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),
🔸աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,
🔸զինվորական գրքույկ
🔸գրավոր դիմում` նշելով հետադարձ կապի հասցեն (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):
👍157🕊2