Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4.97K subscribers
394 photos
62 videos
128 links
Ministry of Labor & Social Affairs of Armenia
Download Telegram
ՀԻՇԵՑՈՒՄ

Երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու և նրանց կողմից բնակարան ձեռքբերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ձեռք բերած հիփոթեքի վարկային բեռը թեթևացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է 3 ծրագիր։

📌 Ծրագրերից մեկի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

🔹 3 ծրագրերից միայն այս մեկով՝
Երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ 2022 թվականին աջակցություն է ստացել 1187 շահառու, վճարվել է շուրջ 1 մլրդ, 215 մլն դրամ։
👍8
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀԻՇԵՑՈՒՄ Երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու և նրանց կողմից բնակարան ձեռքբերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ձեռք բերած հիփոթեքի վարկային բեռը թեթևացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է…
Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

• երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկանքը ներկայացվել է մինչև երեխայի մեկ տարին լրանալը,
• անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,
• դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:
👍52
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀԻՇԵՑՈՒՄ Երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու և նրանց կողմից բնակարան ձեռքբերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ձեռք բերած հիփոթեքի վարկային բեռը թեթևացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է…
Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ ՝

🔹 վարկի մնացորդային մայր գումարի 10 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է,
🔹 վարկի մնացորդային մայր գումարի 50 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է,
🔹 վարկի մնացորդային մայր գումարի 15 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 8 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,
🔹 վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 35 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին։
👍163
2022 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը 7726 անձի տրամադրվել է 18,374 աջակցող միջոց։

Ինչպե՞ս կարող է քաղաքացին դիմել՝ աջակցող միջոց ստանալու համար։

🔹Պետական հավաստագիր ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։

📌 Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am հարթակի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները:

🔹Անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր և այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/33kHXPy

🔹ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3h99yYU
👍13
2016, 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիներին պետությունն աջակցում է մասնագիտական ուսուցում ստանալու և/կամ աշխատանքով ապահովելու հարցում։

Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից․

1️⃣․Պատերազմի մասնակիցը հնարավորություն ունի պետության ֆինանսական աջակցությամբ անցնել մինչև 5 ամիս տևողության մասնագիտական ուսուցում՝ գործատուի մոտ կամ ուսումնական հաստատությունում։

2️⃣․Պատերազմի մասնակիցը կարող է գործատուի մոտ անցնել եռամսյա վճարովի փորձաշրջան։

3️⃣․Պատերազմի մասնակիցը կարող է անմիջապես աշխատանքի անցնել․ վերջինիս հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում։

📍Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։
👍636🤡2
📍Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար․ 5 հարց ենք առանձնացրել այս ծրագրի մասին։

Որքա՞ն է կազմում աջակցության գումարը։
-Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։

Ովքե՞ր կարող են օգտվել այս ծրագրից։
-Միջոցառումից կարող են օգտվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսիններն՝ անկախ տարիքից և երեխա ունենալու հանգամանքից, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։
🔽🔽🔽
👍7
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📍Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար․ 5 հարց ենք առանձնացրել այս ծրագրի մասին։ Որքա՞ն է կազմում աջակցության գումարը։ -Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի…
Եթե ես ՀՀ քաղաքացի եմ, սակայն ամուսինս՝ ոչ, կարո՞ղ եմ դիմել այս ծրագրից օգտվելու համար։
-Այո։ Պարտադիր պայման է, որ ամուսիններից առնվազն մեկը միջոցառմանը դիմելու օրվա դրությամբ ունենա ՀՀ քաղաքացիություն և գործընկեր կազմակերպություններից որևէ մեկի միջոցով հիփոթեքային վարկավորմամբ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցի։

Եթե ես արդեն ունեմ անշարժ գույք, որը գրանցված է իմ անունով, կարո՞ղ եմ օգտվել այս ծրագրից։
-Ծրագրում որևէ սահմանափակում նախատեսված չէ։

Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ որոնք են սահմանամերձ գյուղական բնակավայրերը։ -Սահմանամերձ գյուղական բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ Կառավարության N1444 որոշման N1 Հավելվածում՝ 🔗🔗🔗https://www.irtek.am/views/act.aspx?aid=109805
👍13
Գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով (ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով)։

📌 Ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝


🔹չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին,
🔹մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ,
🔹վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող,
🔹նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:

📌 Ծրագրից օգտվելու համար գործատուները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ դիմել առցանց եղանակով՝ https://workforall.am/ պատուհանի միջոցով։
👍173
📢 Հարգելի քաղաքացիներ,

Պետության կողմից առաջարկվող և նախատեսված արտոնություններից ու պարտադիր սոցիալական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ)։

📍ՄՍԾ տարածքային կենտրոնները տեղակայված են ՀՀ բոլոր մարզերում, մայրաքաղաք Երևանում։

Որպես շահառու դիմելու համար նախ ճշտեք Ձեր բնակավայրը սպասարկող ՄՍԾ տարածքային կենտրոնի հասցեն՝ 🔗 https://socservice.am/offices

📍 ՄՍԾ տարածքային կենտրոնների բոլոր հասցեներն ըստ մարզերի՝ հաջորդող հրապարակումներում։ 🔽
👍6🔥1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📢 Հարգելի քաղաքացիներ, Պետության կողմից առաջարկվող և նախատեսված արտոնություններից ու պարտադիր սոցիալական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ)։ 📍ՄՍԾ տարածքային կենտրոնները…
Երևան 📍

Շենգավիթ - Մանանդյան 2/1

Մալաթիա-Սեբաստիա - Բադիկյան 99/1

Նոր Նորք և Ավան-Խուդյակով 153

Էրեբունի և Նուբարաշեն- Սասունցի Դավիթ 87

Կենտրոն և Նորք Մարաշ- Թումանյան 8

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն-Մամիկոնյանց 39Ա

Աջափնյակ և Դավիթաշեն-Բաշինջաղյան 100
2👍1👻1
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ:

🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
👍1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
Եթե աջակցող միջոց է պետք, օրինակ՝ սայլակ, պետությունը տրամադրու՞մ է։


🔹Այո՛, վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) հիման վրա աջակցող միջոցներ (պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, սայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ և այլն) ստանալու իրավունք ունեն (ՀՀ կառավարության 2015 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 1035-Ն որոշում)։
👍3
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին
Կարո՞ղ եմ անվճար դեղեր ձեռք բերել, եթե ունեմ երկրորդ խմբի հաշմանդամություն։

🔹Այո՛, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ կարող են 50% զեղչով ձեռք բերել դեղորայք, եթե չեն օգտվում առավել արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքից (ՀՀ կառավարության 2019թ․ մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշում)։
👍8