Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4.97K subscribers
394 photos
62 videos
128 links
Ministry of Labor & Social Affairs of Armenia
Download Telegram
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀԻՇԵՑՈՒՄ📢📢📢 📌Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն են ստանում։ 🔹Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ շահառուն հնարավորություն…
🔵 Երկրորդ բաղադրիչի շրջանակում պատերազմին մասնակցած քաղաքացին հնարավորություն կունենա գործատուի մոտ աշխատանքային փորձառության անցնել՝ 3 ամիս տևողությամբ։

🔹Այդ նպատակով կտրամադրվի փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար նվազագույն աշխատավարձի չափով՝ ամսական կտրվածքով, 3 ամիս ժամկետով, շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար՝ երեք ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25,000 դրամի չափով և ինն ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50,000 դրամի չափով։
👍2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀԻՇԵՑՈՒՄ📢📢📢 📌Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն են ստանում։ 🔹Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ շահառուն հնարավորություն…
🔵 Երրորդ բաղադրիչի շրջանակում, շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում, գործատուին կտրամադրվի 300,000 դրամի չափով միանվագ փոխհատուցում (գործատուի ցանկությամբ՝ կամ աշխատանքային հարաբերությունների սկզբից կամ 12 ամիսը լրանալուց հետո), եթե վերջինս առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքի 2016 և 2020 թթ․պատերազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց հետ։

📍 Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
👍10
📢 Հարգելի' քաղաքացիներ,
2022 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 2-ից։

ℹ️Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

🔹Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

📍 Այս պահին 10% հետվճարի ծրագրին միացել են ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ գործընկեր կազմակերպությունները։
5👍2
Ո՞ր բանկի հաճախորդների համար է գործում կենսաթոշակի հետվճարը։
-Այս պահին կենսաթոշակի 10% հետվճարի ծրագրին միացել են ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ գործընկեր կազմակերպությունները։


Միայն խանութներից ու սուպերմարկետներից կատարված գնումներո՞վ է քեշբեք ձևավորվում։
-Ո՛չ, կենսաթոշակի 10% հետվճար ձևավորվում է անկանխիկ ցանկացած վճարումից, այդ թվում՝ դեղատներում, հիվանդանոցներում, հագուստի խանութներում, սննդի կետերում և այլն։


Կարո՞ղ եմ կուտակել մի քանի ամսվա կենսաթոշակս, այնուհետ անկանխիկ գնումներ կատարելով ստանալ ոչ թե ամեն ամսվա կենսաթոշակի 10% հետվճարն, այլ՝ կուտակված գումարի 10%-ի չափով հետվճար։
-Այո, սակայն մեկ ամսվա ընթացքում 50,000 դրամից ավելի գնումների դեպքում արդեն հետվճար չի հաշվարկվի։
5👍5
🔹ԱՍՀՆ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է նախարարության կողմից աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին իրականացվող ծրագրերի բյուջեն:


1️⃣ Ըստ այդմ՝ 2023 թվականին նախատեսվում է վերանայել կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը։ Մասնավորապես՝ խնդիր է դրվել միասնականացնել աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը, որը ներկայումս տարբերակված է մինչև 10 տարվա և 10 տարուց ավելի ստաժի համար։ Կվերանայվի նաև «նվազագույն կենսաթոշակ» եզրույթը և կենսաթոշակի նվազագույն չափի համար թիրախային ցուցանիշները կդիտարկվեն հիմնական կենսաթոշակի համար։ Բանաձևի փոփոխությունը թույլ կտա պարենային զամբյուղի արժեքից ցածր ստացող կենսաթոշակների կենսաթոշակը ավելի արագ բարձրացնել և հասցնել պարենային զամբյուղի արժեքին ավելի շուտ, քան 2026 թվականը, ինչը նախատեսվել է Կառավարության 2021-2026թթ. ծրագրով։
👍2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹ԱՍՀՆ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է նախարարության կողմից աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին իրականացվող ծրագրերի բյուջեն: 1️⃣ Ըստ այդմ՝ 2023 թվականին նախատեսվում է վերանայել կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը։ Մասնավորապես՝…
2️⃣
2023 թվականի հուլիսից պլանավորվում է բարձրացնել կենսաթոշակները՝ հաշվարկային (նվազագույն) դրույք սահմանելով 36,000 դրամը՝ ներկայիս 31,600-ի դիմաց (աճը՝ շուրջ 14%)։

🔹2023 թվականին պլանավորվում է շարունակել «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու վ-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը», ինչը դրական ցուցանիշներ է արձանագրում, և մեկնարկի պահից յուրաքանչյուր ամիս աճում է կենսաթոշակային քարտերով թե՛ անկանխիկ շրջանառությունը, թե՛ շահառուների թիվը, թե՛ հետվճարի ծավալները, ինչպես նաև մեկ շահառուին ընկնող միջին ամսական հետվճարի չափը։

🔹Սա վկայում է ծրագրի արդյունավետության և հանրության կողմից դրա նկատմամբ վստահության բարձրացման մասին։
👍3
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹ԱՍՀՆ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է նախարարության կողմից աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին իրականացվող ծրագրերի բյուջեն: 1️⃣ Ըստ այդմ՝ 2023 թվականին նախատեսվում է վերանայել կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը։ Մասնավորապես՝…
3️⃣
2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 68,000 դրամից կբարձրանա 75,000 դրամ։

4️⃣
2023 թվականին ընթացքում նախատեսվում է ներդնել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ (միջոցների ստուգման հիբրիդային մեթոդ)։ Որպես անապահովության գնահատման նոր համակարգի հիմք, ընտրվել է ընտանիքի միջոցների հիբրիդային ստուգման մեթոդը, որը ենթադրում է անցում ընտանիքի տնօրինվող եկամուտների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը։ Սրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն կառաջանա վերանայել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների չափերը և նպաստառուների թիվը (2023 թվականի հոկտեմբերի 1-ից)։

5️⃣
2023 փետրվարի 1-ից կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, որը հնարավորություն կտա հաշմանդամությունը սահմանել հիմք ընդունելով անձի ֆունկցիոնալության սահմանափակումը՝ և ոչ բացառապես առողջական վիճակը։
👍7
Հարգելի՛ քաղաքացիներ,

հիշեցնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրվող նպաստները (այդ թվում՝ ծննդյան միանվագ նպաստ, երեխայի խնամքի նպաստ), աջակցության այլ տեսակները, դրանց չափերը, նշանակման ընթացակարգերը և այլն հաստատվում են ՀՀ Կառավարության որոշմամբ։

📌Վերոնշյալ նպաստներից կամ աջակցության տեսակներից օգտվելու համար որպես դիմումների ընդունման պաշտոնական հարթակ օգտագործվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջը՝ www.socservice.am :

Ցանկացած նոր փոփոխության և նոր որոշման մասին անմիջապես իրազեկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական հարթակների միջոցով։
Ուստի խնդրում ենք զերծ մնալ որևէ այլ հարթակում նշված նպաստներից, աջակցության տեսակներից օգտվելու համար դիմումներ լրացնելուց, քարտերի, հաշիվների վերաբերյալ տվյալներ մուտքագրելուց։

❗️ Խարդախություններից խուսափելու համար խնդրում ենք հետևել լրահոսին՝ ԱՍՀ նախարարության պաշտոնական կայքէջի, Ֆեյսբուքյան էջի կամ Տելեգրամ ալիքի միջոցով։
👍8
📢Հարգելի՛ քաղաքացիներ,

Այս պահին ԱՍՀՆ և ՄՍԾ workforall.am կայքում առկա է 3260 թափուր աշխատատեղ՝ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց զբաղվածությունն ապահովելու համար։

🔗 Workforall.am կայքում կան աշխատանքային հայտարարությունները ֆիլտրելու հնարավորություններ, ԱՍՀՆ-ն առանձնացրել է կայքից օգտվելու պարզ հուշումներ․

1․ Ձեր մարզում կամ համայնքում թափուր հաստիքների մասին տեղեկանալու համար կայքի ձախ անկյունում նշված մարզերից X նշանով չեղարկեք մյուս մարզերը՝ թողնելով Ձերը։

2․ Կայքի ձախ անկյունում առաջարկվող «Գործունեության ոլորտ» բաժնից ընտրեք հենց Ձեր մասնագիտական ոլորտին ու հմտություններին առնչվող ոլորտը և նշեք աշխատավարձի նախընտրելի չափը։

3․ Կայքում Դուք կարող եք նաև նշել, թե ինչ տեսակի զբաղվածություն եք փնտրում, ինչ աշխատանքային գրաֆիկով։

4․ Կայքի նույն հատվածում նաև կարող եք նշել կրթության տեսակը, ընդգծել լեզուների իմացությունը։
👍5
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📢Հարգելի՛ քաղաքացիներ, Այս պահին ԱՍՀՆ և ՄՍԾ workforall.am կայքում առկա է 3260 թափուր աշխատատեղ՝ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց զբաղվածությունն ապահովելու համար։ 🔗 Workforall.am կայքում կան աշխատանքային հայտարարությունները ֆիլտրելու հնարավորություններ…
5․ Անհրաժետ ինֆորմացիան լրացնելուց հետո կայքը Ձեզ առաջարկելու է աշխատանքային ֆիլտրված հայտարարություններ։ Դուք կարող եք ընտրել համապատասխան աշխատանքը, ապա՝ սեղմել «Դիմել» կոճակը։ Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար անհրաժեշտ է արդեն ՄՍԾ https://socservice.am կայք անցնելով ճշտել Ձեր՝ ՄՍԾ տարածքային կենտրոնի հասցեն և մոտենալ կենտրոն։ ՄՍԾ աշխատակցիների կողմից կկազմակերպվի թափուր աշխատատեղի լրացման համար անցկացվող հարցազրույցին Ձեր մասնակցությունը։
3👍2😁1
ՀԻՇԵՑՈՒՄ

Երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու և նրանց կողմից բնակարան ձեռքբերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ձեռք բերած հիփոթեքի վարկային բեռը թեթևացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է 3 ծրագիր։

📌 Ծրագրերից մեկի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

🔹 3 ծրագրերից միայն այս մեկով՝
Երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ 2022 թվականին աջակցություն է ստացել 1187 շահառու, վճարվել է շուրջ 1 մլրդ, 215 մլն դրամ։
👍8
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀԻՇԵՑՈՒՄ Երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու և նրանց կողմից բնակարան ձեռքբերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ձեռք բերած հիփոթեքի վարկային բեռը թեթևացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է…
Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝

• երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկանքը ներկայացվել է մինչև երեխայի մեկ տարին լրանալը,
• անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,
• դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:
👍52
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀԻՇԵՑՈՒՄ Երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու և նրանց կողմից բնակարան ձեռքբերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ձեռք բերած հիփոթեքի վարկային բեռը թեթևացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է…
Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ ՝

🔹 վարկի մնացորդային մայր գումարի 10 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է,
🔹 վարկի մնացորդային մայր գումարի 50 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է,
🔹 վարկի մնացորդային մայր գումարի 15 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 8 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,
🔹 վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 35 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին։
👍163
2022 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը 7726 անձի տրամադրվել է 18,374 աջակցող միջոց։

Ինչպե՞ս կարող է քաղաքացին դիմել՝ աջակցող միջոց ստանալու համար։

🔹Պետական հավաստագիր ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։

📌 Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am հարթակի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները:

🔹Անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր և այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/33kHXPy

🔹ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3h99yYU
👍13
2016, 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիներին պետությունն աջակցում է մասնագիտական ուսուցում ստանալու և/կամ աշխատանքով ապահովելու հարցում։

Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից․

1️⃣․Պատերազմի մասնակիցը հնարավորություն ունի պետության ֆինանսական աջակցությամբ անցնել մինչև 5 ամիս տևողության մասնագիտական ուսուցում՝ գործատուի մոտ կամ ուսումնական հաստատությունում։

2️⃣․Պատերազմի մասնակիցը կարող է գործատուի մոտ անցնել եռամսյա վճարովի փորձաշրջան։

3️⃣․Պատերազմի մասնակիցը կարող է անմիջապես աշխատանքի անցնել․ վերջինիս հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում։

📍Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։
👍636🤡2
📍Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար․ 5 հարց ենք առանձնացրել այս ծրագրի մասին։

Որքա՞ն է կազմում աջակցության գումարը։
-Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։

Ովքե՞ր կարող են օգտվել այս ծրագրից։
-Միջոցառումից կարող են օգտվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսիններն՝ անկախ տարիքից և երեխա ունենալու հանգամանքից, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։
🔽🔽🔽
👍7
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📍Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար․ 5 հարց ենք առանձնացրել այս ծրագրի մասին։ Որքա՞ն է կազմում աջակցության գումարը։ -Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի…
Եթե ես ՀՀ քաղաքացի եմ, սակայն ամուսինս՝ ոչ, կարո՞ղ եմ դիմել այս ծրագրից օգտվելու համար։
-Այո։ Պարտադիր պայման է, որ ամուսիններից առնվազն մեկը միջոցառմանը դիմելու օրվա դրությամբ ունենա ՀՀ քաղաքացիություն և գործընկեր կազմակերպություններից որևէ մեկի միջոցով հիփոթեքային վարկավորմամբ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցի։

Եթե ես արդեն ունեմ անշարժ գույք, որը գրանցված է իմ անունով, կարո՞ղ եմ օգտվել այս ծրագրից։
-Ծրագրում որևէ սահմանափակում նախատեսված չէ։

Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ որոնք են սահմանամերձ գյուղական բնակավայրերը։ -Սահմանամերձ գյուղական բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ Կառավարության N1444 որոշման N1 Հավելվածում՝ 🔗🔗🔗https://www.irtek.am/views/act.aspx?aid=109805
👍13
Գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով (ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով)։

📌 Ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝


🔹չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին,
🔹մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ,
🔹վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող,
🔹նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:

📌 Ծրագրից օգտվելու համար գործատուները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ դիմել առցանց եղանակով՝ https://workforall.am/ պատուհանի միջոցով։
👍173
📢 Հարգելի քաղաքացիներ,

Պետության կողմից առաջարկվող և նախատեսված արտոնություններից ու պարտադիր սոցիալական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ)։

📍ՄՍԾ տարածքային կենտրոնները տեղակայված են ՀՀ բոլոր մարզերում, մայրաքաղաք Երևանում։

Որպես շահառու դիմելու համար նախ ճշտեք Ձեր բնակավայրը սպասարկող ՄՍԾ տարածքային կենտրոնի հասցեն՝ 🔗 https://socservice.am/offices

📍 ՄՍԾ տարածքային կենտրոնների բոլոր հասցեներն ըստ մարզերի՝ հաջորդող հրապարակումներում։ 🔽
👍6🔥1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📢 Հարգելի քաղաքացիներ, Պետության կողմից առաջարկվող և նախատեսված արտոնություններից ու պարտադիր սոցիալական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ)։ 📍ՄՍԾ տարածքային կենտրոնները…
Երևան 📍

Շենգավիթ - Մանանդյան 2/1

Մալաթիա-Սեբաստիա - Բադիկյան 99/1

Նոր Նորք և Ավան-Խուդյակով 153

Էրեբունի և Նուբարաշեն- Սասունցի Դավիթ 87

Կենտրոն և Նորք Մարաշ- Թումանյան 8

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն-Մամիկոնյանց 39Ա

Աջափնյակ և Դավիթաշեն-Բաշինջաղյան 100
2👍1👻1