🔴 Առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ) անձի կարգավիճակ ունեցող այն ուսանողներն, ովքեր ՀՀ զինված ուժեր զորակոչվելու պահին սովորում են բակալավրիատում, զինծառայությունից հետո և մինչև 26 տարին լրանալը կարող են պահպանել անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը բակալավրիատում․ օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft հարթակում։
📌 Նախագծի ընդունման դեպքում՝ այս իրավունքից կարող են օգտվել նաև հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ԱԾԽՄ կարգավիճակ ունեցող ուսանողները՝ մինչև բակալավրի կրթական աստիճանի ավարտը, բայց ոչ ավել քան մինչև 26 տարին լրանալը:
🔗 ԱՎԵԼԻՆ` https://cutt.ly/HB8IDNE

👍4
🔹2022-ի սեպտեմբերին ավելի քան 46,000 քաղաքացի կենսաթոշակը տնօրինել է անկանխիկ եղանակով․ յուրաքանչյուր կենսաթոշակառուի հաշվով միջինում գոյացել է շուրջ 3,000 դրամ հետվճար։
📌Անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
🔗 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ` https://youtu.be/HVGPFzLchN4

YouTube
Մանրամասներ՝ անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի վերաբերյալ
Սեպտեմբեր ամսին ավելի քան 46 հազար քաղաքացի կենսաթոշակը տնօրինել է անկանխիկ եղանակով․ յուրաքանչյուր կենսաթոշակառուի հաշվով միջինում գոյացել է շուրջ 3 հազար դրամ հետվճար։
Անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից մանրամասներ…

👍1
ՀՀ Կառավարությունը վերանայել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված քաղաքացիների համար հիփոթեքի ծրագիրը.
📌Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում՝ կտրամադրվի աջակցություն վարկի մայր գումարի ամսավճարի մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 11,085 մլն դրամ,
📌Սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում՝ կտրամադրվի աջակցություն հիփոթեքի մայր գումարի ամսավճարի մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12,668 մլն դրամ։
🔹Սահմանամերձ համայնքում տուն ձեռք բերելու համար արցախցին կվճարի ընդամենը 1 տոկոս կանխավճար:
🔹Իրականացված փոփոխությունների շրջանակում կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը։

👍6
🔹Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել ու հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման 2023-2025 թթ․ գործողությունների ազգային ծրագիրը։
🔹Նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել համակարգված շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն`
իրավական դաշտի բարելավման,
կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման,
վարույթի իրականացման ընթացքում զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող ընթացակարգերի կիրառման,
միջգերատեսչական ակտիվ համագործակցության,
մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման ուղղությամբ:
🔹Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝
🔗https://bit.ly/3Sylp1s

👍2
🤝 Պետության աջակցությամբ ուսում և աշխատանք՝ 2016 և 2020 թթ․ պատերազմի մասնակիցների համար։
✔️Դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ դիմում ներկայացնել հնարավոր է ինչպես առձեռն՝ ներկայանալով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ առցանց՝ հետևյալ հղմամբ՝🔗 https://bit.ly/3W0wxak
ԱՎԵԼԻՆ` https://cutt.ly/gNiWPXf

Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման ծրագիր
Ինչպե՞ս կարող են 2016 և 2020 թթ պատերազմի մասնակիցները պետության աջակցությամբ ուսում ստանալ եւ աշխատանք գտնել:
Ծրագրի բաղադրիչների, տրամադրվող փոխհատուցման չափի և այլնի մասին:

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում սեպտեմբեր ամսին շուրջ 41,740 կենսաթոշակառուի և նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է ընդհանուր առմամբ շուրջ 118,8 մլն դրամ հետվճար։
🔹 2022-ի սեպտեմբերին, ընդհանուր առմամբ, անկանխիկ գործարք է կատարել շուրջ 46,000 կենսաթոշակառու և նպաստառու:
📌Հիշեցնենք, որ այս պահին 10% հետվճարի ծրագրի շրջանակում գործընկեր բանկերն են՝ ԱԿԲԱ բանկը, ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։
🔹Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։
📍Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

📌2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողները․ Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը։
📍Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում նպաստի չափը սահմանվելու է նվազագույն աշխատավարձի նկատմամբ Կառավարության կողմից սահմանված տոկոսով (ներկայումս նպաստի չափը՝ 28,600 դրամ է), իսկ չաշխատող ծնողի կամ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի դեպքում՝ նպաստի չափը կսահմանվի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 %-ը չգերազանցող չափով։
🔗 Ավելին` https://cutt.ly/oNsXTF3

📌 Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը։
✅ Անհատ ձեռնարկատերերը կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ևս կստանան 31,600 դրամ խնամքի նպաստ՝ անկախ հաշվառման վայրից։
✅ Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ հետո և մայրը չի աշխատում, ապա ամսական կվճարվի 31,600 դրամ։
✅ Եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 37,500 դրամ խնամքի նպաստ։ Եվ եթե մայրը խնամքի արձակուրդից վերադառնա աշխատանքի, ապա ամսական կվճարվի 31,600 դրամ։
✅ Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողներն ամսական կստանան 69,100 դրամ։
✅ Վարձու աշխատող և խնամքի արձակուրդում չգտնվող գյուղաբնակ ծնողներին եւս ամսական կտրամադրվի 63,200 դրամ խնամքի նպաստ։

👍12
📢 Հարգելի՛ քաղաքացիներ,
2023թ․ հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով:
📌 Անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։
📌 Վճարող կազմակերպությունը (բանկերից որևէ մեկը) ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
📌 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ՎՏԲ Հայաստան, Արդշին, Հայբիզնես և ԱԿԲԱ բանկերի միջոցով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

👍10
📢 Արցախում, Հայաստանի մարզերում և Երևանում՝ բնակելի տուն արցախցիների համար՝ պետության աջակցությամբ։
📌 Ծրագրի մանրամասները՝ նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարազյոզյանի հետ զրույցում` 🔗 https://cutt.ly/QNm1l4N

Facebook
Log in or sign up to view
See posts, photos and more on Facebook.
👍2
ՀԻՇԵՑՈՒՄ📢📢📢
📌Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն են ստանում։
🔹Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ՝ գործատուի մոտ կամ վերջինիս կողմից ընտրված ուսումնական հաստատությունում կամ Միասնական սոցիալական ծառայության կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում, գործատուի մոտ աշխատանքային փորձառության կազմակերպում՝ 3 ամիս տևողությամբ, շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ միանվագ փոխհատուցման տրամադրում գործատուին։
📍Ծրագրի 3 բաղադրիչների մասին մանրամասները` հաջորդող հաղորդագրություններում են

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀԻՇԵՑՈՒՄ📢📢📢 📌Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն են ստանում։ 🔹Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ շահառուն հնարավորություն…
🔵 Առաջին բաղադրիչի շրջանակում շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ։ Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50,000 դրամի չափով, բացի այդ կտրամադրվի նաև կրթաթոշակ
նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով (ներկայումս՝ 34,000 դրամ)։
🔹Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ մեկ տարի ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի շրջանակում գործատուին կտրամադրվի ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։👍2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀԻՇԵՑՈՒՄ📢📢📢 📌Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն են ստանում։ 🔹Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ շահառուն հնարավորություն…
🔵 Երկրորդ բաղադրիչի շրջանակում պատերազմին մասնակցած քաղաքացին հնարավորություն կունենա գործատուի մոտ աշխատանքային փորձառության անցնել՝ 3 ամիս տևողությամբ։
🔹Այդ նպատակով կտրամադրվի փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար

նվազագույն աշխատավարձի չափով՝ ամսական կտրվածքով, 3 ամիս ժամկետով, շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար՝ երեք ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25,000 դրամի չափով և ինն ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50,000 դրամի չափով։👍2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀԻՇԵՑՈՒՄ📢📢📢 📌Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն են ստանում։ 🔹Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ շահառուն հնարավորություն…
🔵 Երրորդ բաղադրիչի շրջանակում, շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում, գործատուին կտրամադրվի 300,000 դրամի չափով միանվագ փոխհատուցում (գործատուի ցանկությամբ՝ կամ աշխատանքային հարաբերությունների սկզբից կամ 12 ամիսը լրանալուց հետո), եթե վերջինս առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքի 2016 և 2020 թթ․պատերազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց հետ։
📍 Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

📢 Հարգելի' քաղաքացիներ,
2022 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 2-ից։
ℹ️Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։
🔹Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
📍 Այս պահին 10% հետվճարի ծրագրին միացել են ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ գործընկեր կազմակերպությունները։

❤5👍2
❓Ո՞ր բանկի հաճախորդների համար է գործում կենսաթոշակի հետվճարը։
-Այս պահին կենսաթոշակի 10% հետվճարի ծրագրին միացել են ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ գործընկեր կազմակերպությունները։
❓Միայն խանութներից ու սուպերմարկետներից կատարված գնումներո՞վ է քեշբեք ձևավորվում։
-Ո՛չ, կենսաթոշակի 10% հետվճար ձևավորվում է անկանխիկ ցանկացած վճարումից, այդ թվում՝ դեղատներում, հիվանդանոցներում, հագուստի խանութներում, սննդի կետերում և այլն։
❓Կարո՞ղ եմ կուտակել մի քանի ամսվա կենսաթոշակս, այնուհետ անկանխիկ գնումներ կատարելով ստանալ ոչ թե ամեն ամսվա կենսաթոշակի 10% հետվճարն, այլ՝ կուտակված գումարի 10%-ի չափով հետվճար։
-Այո, սակայն մեկ ամսվա ընթացքում 50,000 դրամից ավելի գնումների դեպքում արդեն հետվճար չի հաշվարկվի։

❤5👍5
🔹ԱՍՀՆ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է նախարարության կողմից աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին իրականացվող ծրագրերի բյուջեն:
1️⃣ Ըստ այդմ՝ 2023 թվականին նախատեսվում է վերանայել կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը։ Մասնավորապես՝ խնդիր է դրվել միասնականացնել աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը, որը ներկայումս տարբերակված է մինչև 10 տարվա և 10 տարուց ավելի ստաժի համար։ Կվերանայվի նաև «նվազագույն կենսաթոշակ» եզրույթը և կենսաթոշակի նվազագույն չափի համար թիրախային ցուցանիշները կդիտարկվեն հիմնական կենսաթոշակի համար։ Բանաձևի փոփոխությունը թույլ կտա պարենային զամբյուղի արժեքից ցածր ստացող կենսաթոշակների կենսաթոշակը ավելի արագ բարձրացնել և հասցնել պարենային զամբյուղի արժեքին ավելի շուտ, քան 2026 թվականը, ինչը նախատեսվել է Կառավարության 2021-2026թթ. ծրագրով։

🔹ԱՍՀՆ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է նախարարության կողմից աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին իրականացվող ծրագրերի բյուջեն: 1️⃣ Ըստ այդմ՝ 2023 թվականին նախատեսվում է վերանայել կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը։ Մասնավորապես՝…
2️⃣
2023 թվականի հուլիսից պլանավորվում է բարձրացնել կենսաթոշակները՝ հաշվարկային (նվազագույն) դրույք սահմանելով 36,000 դրամը՝ ներկայիս 31,600-ի դիմաց (աճը՝ շուրջ 14%)։
🔹2023 թվականին պլանավորվում է շարունակել «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու վ-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը», ինչը դրական ցուցանիշներ է արձանագրում, և մեկնարկի պահից յուրաքանչյուր ամիս աճում է կենսաթոշակային քարտերով թե՛ անկանխիկ շրջանառությունը, թե՛ շահառուների թիվը, թե՛ հետվճարի ծավալները, ինչպես նաև մեկ շահառուին ընկնող միջին ամսական հետվճարի չափը։
🔹Սա վկայում է ծրագրի արդյունավետության և հանրության կողմից դրա նկատմամբ վստահության բարձրացման մասին։

👍3
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹ԱՍՀՆ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է նախարարության կողմից աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին իրականացվող ծրագրերի բյուջեն: 1️⃣ Ըստ այդմ՝ 2023 թվականին նախատեսվում է վերանայել կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը։ Մասնավորապես՝…
3️⃣
2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 68,000 դրամից կբարձրանա 75,000 դրամ։
4️⃣
2023 թվականին ընթացքում նախատեսվում է ներդնել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ (միջոցների ստուգման հիբրիդային մեթոդ)։ Որպես անապահովության գնահատման նոր համակարգի հիմք, ընտրվել է ընտանիքի միջոցների հիբրիդային ստուգման մեթոդը, որը ենթադրում է անցում ընտանիքի տնօրինվող եկամուտների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը։ Սրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն կառաջանա վերանայել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների չափերը և նպաստառուների թիվը (2023 թվականի հոկտեմբերի 1-ից)։
5️⃣
2023 փետրվարի 1-ից կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, որը հնարավորություն կտա հաշմանդամությունը սահմանել հիմք ընդունելով անձի ֆունկցիոնալության սահմանափակումը՝ և ոչ բացառապես առողջական վիճակը։

👍7
Հարգելի՛ քաղաքացիներ,
հիշեցնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրվող նպաստները (այդ թվում՝ ծննդյան միանվագ նպաստ, երեխայի խնամքի նպաստ), աջակցության այլ տեսակները, դրանց չափերը, նշանակման ընթացակարգերը և այլն հաստատվում են ՀՀ Կառավարության որոշմամբ։
📌Վերոնշյալ նպաստներից կամ աջակցության տեսակներից օգտվելու համար որպես դիմումների ընդունման պաշտոնական հարթակ օգտագործվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջը՝ www.socservice.am :
Ցանկացած նոր փոփոխության և նոր որոշման մասին անմիջապես իրազեկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական հարթակների միջոցով։
Ուստի խնդրում ենք զերծ մնալ որևէ այլ հարթակում նշված նպաստներից, աջակցության տեսակներից օգտվելու համար դիմումներ լրացնելուց, քարտերի, հաշիվների վերաբերյալ տվյալներ մուտքագրելուց։
❗️ Խարդախություններից խուսափելու համար խնդրում ենք հետևել լրահոսին՝ ԱՍՀ նախարարության պաշտոնական կայքէջի, Ֆեյսբուքյան էջի կամ Տելեգրամ ալիքի միջոցով։

👍8