Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4.97K subscribers
394 photos
62 videos
128 links
Ministry of Labor & Social Affairs of Armenia
Download Telegram
#հարց_քաղաքացուց

Եթե հիմնական աշխատողը վերադառնում է աշխատանքի, իսկ իրեն փոխարինողը գտնվում է ֆիզարձակուրդում, ապա փոխարինող աշխատողը ազատվու՞մ է աշխատանքից․ կա՞ օրենքով սահմանված կարգ։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով պայմանագիր:

📌 Հետևաբար, եթե փոխարինող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է որոշակի ժամկետով՝ ժամկետ սահմանելով մինչև հիմնական աշխատողի վերադարձը, ապա հիմնական աշխատողի վերադարձով պայմանավորված՝ գործատուն կարող է լուծել փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ անկախ այն հանգամանքից, որ փոխարինող աշխատողը գտնվում է նպատակային արձակուրդում։
👍183
#հարց_քաղաքացուց

Ի՞նչ արտոնություններ ունի ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրը։

⬇️ Երեխա խնամող աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքով ունեն հետևյալ երաշխիքները և իրավունքները՝

երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ՝ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ։ Այս դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ

մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո
👍9
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
#հարց_քաղաքացուց Ի՞նչ արտոնություններ ունի ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրը։ ⬇️ Երեխա խնամող աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքով ունեն հետևյալ երաշխիքները և իրավունքները՝ երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև…
մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ

մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն

երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ

մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելն արգելվում է

եթե մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը

գործող կարգավորումների համաձայն՝ երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում, և այդ ժամանակահատվածի համար պահպանվում միջին ժամային աշխատավարձը։
14👍13🕊3🥰2
📢 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման հետևանքով 2022 թ․ նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։ Միաժամանակ, կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ․ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը: Նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

Ըստ այդմ, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից վերոնշյալ կենսաթոշակների և նպաստների բարձրացված չափերն ու 2023 թվականի հնարավոր բարձրացումները նպաստառու ընտանիքների ամբողջական եկամտի կազմում չեն հաշվարկվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։

📌 Այսպիսով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք կշարունակեն ստանալ նպաստ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։
👍201🕊1
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած երկօրյա այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ունեցել է մի շարք հանդիպումներ և քննարկումներ։ Նախարարի այցի մանրամասները՝ հակիրճ․

ԱՄԷ մարդկային ռեսուրսների և Էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարի հրավերով՝ նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Համաշխարհային կառավարման գագաթնաժողովին։ Ֆորումին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

Նարեկ Մկրտչյանը ԱՄԷ մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարարի հետ ունեցել է նաև առանձնազրույց, որի շրջանակում քննարկվել են Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող՝ 2022 թվականին համատեղ ստորագրված փոխընբռնման հուշագրի մանրամասները։

Մկրտչյանը հանդիպել է նաև Նյու Յորք նահանգի սենատոր Քեվին Թոմասի հետ և պայմանավորվել մշակել և ներդնել ոլորտային համագործակցության նոր շրջանակ:
👍8🕊2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած երկօրյա այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ունեցել է մի շարք հանդիպումներ և քննարկումներ։ Նախարարի այցի մանրամասները՝ հակիրճ․ ԱՄԷ մարդկային ռեսուրսների և Էմիրաթիզացիայի նախարար…
Մկրտչյանը հանդիպել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ՝ քննարկելով Սոցիալայան արդարության գլոբալ կոալիցիա ստեղծելու դեպքում Հայաստանի մասնակցության, ինչպես նաև տարեվերջին ՀՀ-ում ԱՄԿ տնօրենի մասնակցությամբ համաժողով անցկացնելու հնարավորությունը։

Հայաստանում գործազրկության ապահովագրական ինստիտուտի ներդրմանը վերաբերող հարցերը եղել են նախարար Մկրտչյանի և «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Աբդելլաթիֆ Աբուքուրահի զրույցի առանցքում։


Աշխատանքի, զբաղվածության, կանանց տնտեսական զորեղացման, ինչպես նաև Սոցիալայան արդարության գլոբալ կոալիցիա ստեղծելու հարցերը նախարարը քննարկվել է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զարգացման կենտրոնի տնօրեն Ռագնհեյդըր Էլին Արնադուտիշի հետ։
👏5🕊2👍1🥰1
‼️ Երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում ծնողն այսուհետ կարող է փոխել աջակցությունը վճարող բանկը՝ անձամբ դիմելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (եթե ծնողն աշխատում է, դիմումը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3KaTVP7):

Կատարված փոփոխություններով՝ հնարավորություն է տրվում դրամական աջակցությունը մի ծնողին նշանակելուց և վճարելուց հետո աջակցությունը նրա փոխարեն շարունակել վճարել մյուս ծնողին։ Սա հնարավոր է, երբ ծնողը (ում նշանակվել և վճարվում է աջակցությունը) ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն՝ աջակցությունն ստանալու իրավունքից հրաժարվելու մասին։

📌 Այս դեպքում, եթե մյուս ծնողը գրավոր դիմի (դրամական աջակցություն ստանալու իրավունքը կվերականգնվի) 6 ամսվա ընթացքում, ապա վճարումը կվերսկսվի ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
👍12🕊2🥰1
Հարգելի՛ քաղաքացիներ,

📌 Այստեղ կարող եք ծանոթանալ Լոռիում, ինչպես նաև ՀՀ մյուս մարզերում ու մայրաքաղաք Երևանում առկա թափուր հաստիքներին՝

🔗 https://workforall.am/gorc-vacancy/index


Workforall.am հարթակ մուտք գործելիս արդյունավետ որոնում իրականացնելու համար ֆիլտրեք առաջարկվող տեղեկությունները՝ կայքի ձախ անկյունում առաջարկվող բաժիններից ընտրելով՝
📍ձեր բնակության վայրը՝ մարզը
🗂️գործունեության ոլորտը
📈աշխատավարձի նախընտրելի չափը
🔖զբաղվածության տեսակը


📌 Աշխատանք փնտրողին կայքը հնարավորություն է տալիս նաև նշել կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության մասին, գտնել աշխատատեղ, որը հարմար է հաշմանդամություն ունեցող անձին։

Անհրաժեշտ ֆիլտրերը նշելուց և լրացնելուց հետո սեղմեք «Որոնել»։
👍17🕊4🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ է սպավում Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից հետո. նախագծի մասին զրուցել ենք ԱՍՀ նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ։

📌 «Սոցիալական հարթակ» հաղորդումը դիտեք այս շաբաթ 19։45-ին Արմենիա ԹիՎի-ի եթերում:
👍12🕊41🥰1
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը։

📌 ԱՍՀ նախարարն այսօր ընդունել է Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանը, երկու կողմերի նախարարի տեղակալները, Մեջլիսի պատգամավոր, նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը, հատուկ խորհրդականներ և այլք։

🔗 ԱՎԵԼԻՆ՝ bit.ly/41y9KWq
👍101🔥1
Երեխա ունեցող ընտանիքների համար մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելուն կամ տուն կառուցելուն օժանդակող պետական ծրագրի մասին հաճախ տրվող 5 հարցի ենք անդրադարձել:

1․ Ովքե՞ր կարող են օգտվել այս ծրագրից։
Մարզային բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք ունեն առնվազն 2 անչափահաս երեխա և պատրաստվում են ԱՍՀ նախարարության հետ համագործակցող բանկերից որևէ մեկի միջոցով ձեռք բերել բնակարան կամ կառուցել բնակելի տուն։
 
2․ Ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանել ծրագրից օգտվելու համար։

Անհրաժեշտ է, որ ծրագրին դիմող ընտանիքն ունենա առնվազն երկու անչափահաս երեխա (երրորդ և հաջորդ երեխայի դեպքում աջակցության չափը կավելանա)
Անշարժ գույքի արժեքը չպետք է գերազանցի 30 մլն դրամը (կանխավճարի նվազագույն չափը՝ 10%)
Անհրաժեշտ է, որ ընտանիքը ծրագրին դիմի նախապես՝ ընտրելով ԱՍՀՆ հետ համագործակցող բանկերից որևէ մեկը (բանկերի ցանկը՝ mlsa.am-ում):
👍8
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Երեխա ունեցող ընտանիքների համար մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելուն կամ տուն կառուցելուն օժանդակող պետական ծրագրի մասին հաճախ տրվող 5 հարցի ենք անդրադարձել: 1․ Ովքե՞ր կարող են օգտվել այս ծրագրից։ Մարզային բնակավայրերում բնակարանային ապահովության…
3․ Ծրագրի շրջանակում՝ հնարավո՞ր է, որ մարզում տուն կառուցելու համար տրվող աջակցությունն առանց վարկային պայմանագրի լինի։
Ո՛չ։ Աջակցությունը տրամադրվում է բացառապես հիփոթեքային վարկավորման դեպքում։
 
4․ Որքա՞ն է կազմում այս ծրագրի շրջանակում պետության կողմից տրվող աջակցությունը։
Աջակցությունը կարող է կազմել մինչև 2,6 մլն դրամ՝ կախված ընտանիքում առկա երեխաների թվից, տան արժեքից և շահառուի տարիքից։
 
5․ Եթե քաղաքացին համապատասխանում է ծրագրի շահառու լինելու պահանջներին, սակայն ունի այլ վարկեր, կարո՞ղ է օգտվել ծրագրից։
ԱՍՀ նախարարությունը չունի որևէ լիազորություն՝ միջամտելու ֆինանսական կազմակերպությունների կողմից կայացվող որոշումներին։ Այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին դիմի ֆինանսական կազմակերպությանը, նախնական հաստատվի վարկը, որից հետո անհրաժեշտ տվյալները կներկայացվեն նախարարություն՝ նախքան վարկային պայմանագրի կնքումը։

Հիշեցնենք, որ ծրագիրը գործում է 2020 թվականից, որի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար։
 
👍9🕊41
📢 Հարգելի քաղաքացիներ,

2023 թվականի մարտ ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի մարտի 2-ից։
👍184🔥2
1․ Ո՞ր բանկերն են միացել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի մինչև 10% հետվճարի ծրագրին։

-Այս պահին ծրագրի շրջանակում՝ ԱՍՀ նախարարության հետ համագործակցող բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնես բանկ և Ակբա բանկ։ Նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ծրագրին միանալ ցանկացող այլ բանկերի հետ ևս։

2․ Եթե ինձ սպասարկող բանկը չի միացել ծրագրին, կարո՞ղ եմ փոխել քարտս ու ստանալ անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարը։

-Այո, հնարավոր է։ Այս դեպքում կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

3․ Հնարավո՞ր է կոմունալներ վճարելուց հետո ստանալ կենսաթոշակիս հետվճարը։

-Այո, հետվճարի ծրագիրը գործում է նաև կոմունալներն անկանխիկ վճարելու դեպքում՝ այն պարագայում, եթե վճարումն արվել է քարտը թողարկած բանկի բանկոմատով կամ իրականացվել է տվյալ բանկի մոբայլ հավելվածի միջոցով։
👍124
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
1․ Ո՞ր բանկերն են միացել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի մինչև 10% հետվճարի ծրագրին։ -Այս պահին ծրագրի շրջանակում՝ ԱՍՀ նախարարության հետ համագործակցող բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնես բանկ և Ակբա բանկ։ Նախարարությունը պատրաստակամ…
4․ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից հետվճար գոյանո՞ւմ է։

-Այո՛։ Հետվճար կարող են ստանալ նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողները։

5․ Մի քանի ամիս թոշակը չծախսելու դեպքում հետվճարի 10%-ն ինչպե՞ս է հաշվվում։

-Հետվճարը հաշվվում է կատարած անկանխիկ գործարքների գումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի քան 5000 դրամը։ Օրինակ՝ եթե քաղաքացին կենսաթոշակի կամ նպաստի քարտով անկանխիկ տնօրինել է 60,000 դրամ, հաջորդ ամիս հետվճարի գումարը կկազմի 5000 դրամ։
👍232🥰2🕊2👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Փոփոխություններ՝ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում։


Հաղորդումն ամբողջական տարբերակով դիտեք շաբաթ օրը ժամը 19։45-ին՝ Արմենիա TV-ի եթերում:
👍5🕊3👀3🥰1