✅ Չնայած նրան, որ գործող կարգավորումների համաձայն աշխատողները պետք է օգտվեն իրենց ամենամյա արձակուրդի իրավունքից 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել արձակուրդը, այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ աշխատողն այդ ժամկետում չի օգտվում արձակուրդի իրավունքից։
📌 Նախագծի ընդունման պարագայում հնարավորինս կստեղծվեն պայմաններ, որպեսզի աշխատողն օգտվի հանգստի իրավունքից, այսինքն արձակուրդ գնա։
🔻Մասնավորապես, նախատեսվում է այն դեպքում, երբ աշխատողը խուսափի կամ հրաժարվի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ կտրամադրի առանց աշխատողի դիմումի։
🔻Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15%-ի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չտրամադրի արձակուրդ:

👍18🕊4🥰2❤1🔥1
#հարց_քաղաքացուց
❓Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող մայրը կարո՞ղ է այդ ժամանակահատվածում այլ գործատուի մոտ աշխատանքի անցնել։
✅ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատող կանանց տրամադրվում է 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության) հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ:
📌 Հարկ է նշել, որ նշված հոդվածով տրված կարգավորումն ունի իմպերատիվ բնույթ, և աշխատողը չի կարող հրաժարվել օրենսդրությամբ հասանելիք իր նպատակային արձակուրդի իրավունքից: Հետևաբար, աշխատողը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքից չի կարող հրաժարվել և այլ գործատուի մոտ աշխատանք իրականացնել։

👍24🥰3👏1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի արդյունքները՝ 6 ամսվա կտրվածքով։
📌Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսից Հայաստանում գործող հետվճարի ծրագիրը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին և նպաստառուներին ամսական ստանալ ստանալ մինչև 5000 դրամ հետվճար՝ կատարած անկանխիկ գնումների դիմաց։

👍7🔥1🕊1
#հարց_քաղաքացուց
❓Ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատանքը հաշվարկվո՞ւմ է որպես աշխատանքային ստաժ։
✅Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածները։
📌 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է շտեմարան ներառված տվյալների հիման վրա:
📌 Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական յուրաքանչյուր պայմանագրի սկզբից մինչև այդ պայմանագրի ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվն ընկած ժամանակահատվածը:

👍16🔥1
#հարց_քաղաքացուց
❓ Եթե հիմնական աշխատողը վերադառնում է աշխատանքի, իսկ իրեն փոխարինողը գտնվում է ֆիզարձակուրդում, ապա փոխարինող աշխատողը ազատվու՞մ է աշխատանքից․ կա՞ օրենքով սահմանված կարգ։
✅ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով պայմանագիր:
📌 Հետևաբար, եթե փոխարինող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է որոշակի ժամկետով՝ ժամկետ սահմանելով մինչև հիմնական աշխատողի վերադարձը, ապա հիմնական աշխատողի վերադարձով պայմանավորված՝ գործատուն կարող է լուծել փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ անկախ այն հանգամանքից, որ փոխարինող աշխատողը գտնվում է նպատակային արձակուրդում։

👍18❤3
#հարց_քաղաքացուց
❓Ի՞նչ արտոնություններ ունի ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրը։
⬇️ Երեխա խնամող աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքով ունեն հետևյալ երաշխիքները և իրավունքները՝
✅երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ՝ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի
✅մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ։ Այս դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան
✅մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ
✅ մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո

👍9
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
#հարց_քաղաքացուց ❓Ի՞նչ արտոնություններ ունի ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրը։ ⬇️ Երեխա խնամող աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքով ունեն հետևյալ երաշխիքները և իրավունքները՝ ✅երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև…
✅մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ
✅մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ
✅ մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ
✅ մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն
✅ երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը
✅ մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ
✅ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելն արգելվում է
✅ եթե մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը
✅ գործող կարգավորումների համաձայն՝ երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում, և այդ ժամանակահատվածի համար պահպանվում միջին ժամային աշխատավարձը։

❤14👍13🕊3🥰2
📢 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման հետևանքով 2022 թ․ նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։ Միաժամանակ, կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ․ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը: Նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։
Ըստ այդմ, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից վերոնշյալ կենսաթոշակների և նպաստների բարձրացված չափերն ու 2023 թվականի հնարավոր բարձրացումները նպաստառու ընտանիքների ամբողջական եկամտի կազմում չեն հաշվարկվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։
📌 Այսպիսով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք կշարունակեն ստանալ նպաստ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։

👍20❤1🕊1
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած երկօրյա այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ունեցել է մի շարք հանդիպումներ և քննարկումներ։ Նախարարի այցի մանրամասները՝ հակիրճ․
✅ ԱՄԷ մարդկային ռեսուրսների և Էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարի հրավերով՝ նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Համաշխարհային կառավարման գագաթնաժողովին։ Ֆորումին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։
✅ Նարեկ Մկրտչյանը ԱՄԷ մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարարի հետ ունեցել է նաև առանձնազրույց, որի շրջանակում քննարկվել են Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող՝ 2022 թվականին համատեղ ստորագրված փոխընբռնման հուշագրի մանրամասները։
✅ Մկրտչյանը հանդիպել է նաև Նյու Յորք նահանգի սենատոր Քեվին Թոմասի հետ և պայմանավորվել մշակել և ներդնել ոլորտային համագործակցության նոր շրջանակ:

👍8🕊2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած երկօրյա այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ունեցել է մի շարք հանդիպումներ և քննարկումներ։ Նախարարի այցի մանրամասները՝ հակիրճ․ ✅ ԱՄԷ մարդկային ռեսուրսների և Էմիրաթիզացիայի նախարար…
✅ Մկրտչյանը հանդիպել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ՝ քննարկելով Սոցիալայան արդարության գլոբալ կոալիցիա ստեղծելու դեպքում Հայաստանի մասնակցության, ինչպես նաև տարեվերջին ՀՀ-ում ԱՄԿ տնօրենի մասնակցությամբ համաժողով անցկացնելու հնարավորությունը։
✅ Հայաստանում գործազրկության ապահովագրական ինստիտուտի ներդրմանը վերաբերող հարցերը եղել են նախարար Մկրտչյանի և «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Աբդելլաթիֆ Աբուքուրահի զրույցի առանցքում։
✅ Աշխատանքի, զբաղվածության, կանանց տնտեսական զորեղացման, ինչպես նաև Սոցիալայան արդարության գլոբալ կոալիցիա ստեղծելու հարցերը նախարարը քննարկվել է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զարգացման կենտրոնի տնօրեն Ռագնհեյդըր Էլին Արնադուտիշի հետ։

👏5🕊2👍1🥰1
‼️ Երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում ծնողն այսուհետ կարող է փոխել աջակցությունը վճարող բանկը՝ անձամբ դիմելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (եթե ծնողն աշխատում է, դիմումը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3KaTVP7):
Կատարված փոփոխություններով՝ հնարավորություն է տրվում դրամական աջակցությունը մի ծնողին նշանակելուց և վճարելուց հետո աջակցությունը նրա փոխարեն շարունակել վճարել մյուս ծնողին։ Սա հնարավոր է, երբ ծնողը (ում նշանակվել և վճարվում է աջակցությունը) ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն՝ աջակցությունն ստանալու իրավունքից հրաժարվելու մասին։
📌 Այս դեպքում, եթե մյուս ծնողը գրավոր դիմի (դրամական աջակցություն ստանալու իրավունքը կվերականգնվի) 6 ամսվա ընթացքում, ապա վճարումը կվերսկսվի ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

👍12🕊2🥰1
Հարգելի՛ քաղաքացիներ,
📌 Այստեղ կարող եք ծանոթանալ Լոռիում, ինչպես նաև ՀՀ մյուս մարզերում ու մայրաքաղաք Երևանում առկա թափուր հաստիքներին՝
🔗 https://workforall.am/gorc-vacancy/index
✅ Workforall.am հարթակ մուտք գործելիս արդյունավետ որոնում իրականացնելու համար ֆիլտրեք առաջարկվող տեղեկությունները՝ կայքի ձախ անկյունում առաջարկվող բաժիններից ընտրելով՝
📍ձեր բնակության վայրը՝ մարզը
🗂️գործունեության ոլորտը
📈աշխատավարձի նախընտրելի չափը
🔖զբաղվածության տեսակը
📌 Աշխատանք փնտրողին կայքը հնարավորություն է տալիս նաև նշել կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության մասին, գտնել աշխատատեղ, որը հարմար է հաշմանդամություն ունեցող անձին։
✅Անհրաժեշտ ֆիլտրերը նշելուց և լրացնելուց հետո սեղմեք «Որոնել»։

👍17🕊4🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
❓Ի՞նչ է սպավում Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից հետո. նախագծի մասին զրուցել ենք ԱՍՀ նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ։
📌 «Սոցիալական հարթակ» հաղորդումը դիտեք այս շաբաթ 19։45-ին Արմենիա ԹիՎի-ի եթերում:

👍12🕊4❤1🥰1
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը։
📌 ԱՍՀ նախարարն այսօր ընդունել է Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանը, երկու կողմերի նախարարի տեղակալները, Մեջլիսի պատգամավոր, նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը, հատուկ խորհրդականներ և այլք։
🔗 ԱՎԵԼԻՆ՝ bit.ly/41y9KWq

YouTube
Հայաստանն ու Իրանը խորացնում են հարաբերությունները սոցիալական ու աշխատանքի ոլորտում
Հայաստանն ու Իրանը խորացնում են հարաբերությունները սոցիալական ու աշխատանքի ոլորտում:
#iran #armenia
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook - https://www.facebook.com/armenpress
Telegram - https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք - https…

👍10❤1🔥1
Երեխա ունեցող ընտանիքների համար մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելուն կամ տուն կառուցելուն օժանդակող պետական ծրագրի մասին հաճախ տրվող 5 հարցի ենք անդրադարձել:
❓1․ Ովքե՞ր կարող են օգտվել այս ծրագրից։
✅ Մարզային բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք ունեն առնվազն 2 անչափահաս երեխա և պատրաստվում են ԱՍՀ նախարարության հետ համագործակցող բանկերից որևէ մեկի միջոցով ձեռք բերել բնակարան կամ կառուցել բնակելի տուն։
❓2․ Ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանել ծրագրից օգտվելու համար։
✅ Անհրաժեշտ է, որ ծրագրին դիմող ընտանիքն ունենա առնվազն երկու անչափահաս երեխա (երրորդ և հաջորդ երեխայի դեպքում աջակցության չափը կավելանա)
✅ Անշարժ գույքի արժեքը չպետք է գերազանցի 30 մլն դրամը (կանխավճարի նվազագույն չափը՝ 10%)
✅ Անհրաժեշտ է, որ ընտանիքը ծրագրին դիմի նախապես՝ ընտրելով ԱՍՀՆ հետ համագործակցող բանկերից որևէ մեկը (բանկերի ցանկը՝ mlsa.am-ում):

👍8
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Երեխա ունեցող ընտանիքների համար մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելուն կամ տուն կառուցելուն օժանդակող պետական ծրագրի մասին հաճախ տրվող 5 հարցի ենք անդրադարձել: ❓1․ Ովքե՞ր կարող են օգտվել այս ծրագրից։ ✅ Մարզային բնակավայրերում բնակարանային ապահովության…
❓3․ Ծրագրի շրջանակում՝ հնարավո՞ր է, որ մարզում տուն կառուցելու համար տրվող աջակցությունն առանց վարկային պայմանագրի լինի։
✅ Ո՛չ։ Աջակցությունը տրամադրվում է բացառապես հիփոթեքային վարկավորման դեպքում։
❓4․ Որքա՞ն է կազմում այս ծրագրի շրջանակում պետության կողմից տրվող աջակցությունը։
✅Աջակցությունը կարող է կազմել մինչև 2,6 մլն դրամ՝ կախված ընտանիքում առկա երեխաների թվից, տան արժեքից և շահառուի տարիքից։
❓5․ Եթե քաղաքացին համապատասխանում է ծրագրի շահառու լինելու պահանջներին, սակայն ունի այլ վարկեր, կարո՞ղ է օգտվել ծրագրից։
✅ ԱՍՀ նախարարությունը չունի որևէ լիազորություն՝ միջամտելու ֆինանսական կազմակերպությունների կողմից կայացվող որոշումներին։ Այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին դիմի ֆինանսական կազմակերպությանը, նախնական հաստատվի վարկը, որից հետո անհրաժեշտ տվյալները կներկայացվեն նախարարություն՝ նախքան վարկային պայմանագրի կնքումը։
—
Հիշեցնենք, որ ծրագիրը գործում է 2020 թվականից, որի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար։

👍9🕊4❤1