ՀՀ ՊՆ/MoD of Armenia
12.7K subscribers
12.4K photos
443 videos
641 links
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Download Telegram
-Զորամասը շատ մոտ էր մեր տանը. միշտ հետաքրքրությամբ էի հետևում զինվորական անցուդարձին։ Դիմեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան և ընդունվեցի։

Ոսկե մեդալով ռազմական համալսարանն ավարտած Արմինեն մեծ ոգևորությամբ է խոսում ուսումնառության տարիների մասին:

-Շատ դժվար էր, բայց նաև՝ անչափ հետաքրքիր։ Ռազմական գործի փորձառու դասախոսներ, գիտելիքներդ ու հմտություններդ զարգացնելու լայն ասպարեզ, հագեցած զինվորական առօրյա, էլ ի՞նչ էր պետք` մասնագիտությունդ  գրավիչ դարձնելու համար։ Տասներեք զինատեսակներից դիպուկ կրակել ենք սովորել։

Արմինեն գերազանցությամբ է ավարտել նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

-Որպես սպա՝ սահմանամերձ զորամասում ծառայելու տարիներն ինձ համար հիմքը ճիշտ դնելու և կայացման տարիներ էին։ Մեր գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է, իսկ ծառայության անցնելու համար կարող են դիմել այս գործով հետաքրքրված բոլոր հայրենասեր և աշխատասեր կանայք ու աղջիկները, քանի որ կինը հավասարապես պատասխանատու է մեր խաղաղ ապագայի համար, և առաջարկվող պայմանները բոլոր առումներով լավն են։

Այսօր, ըստ կապիտան Գրիգորյանի, իրենց ստորաբաժանման համար լավագույն պայմաններ են ստեղծվում՝ թե՛ կեցության, թե՛ պարապմունքների համար։

Կապիտան Արմինե Գրիգորյան
Զորամասում ձևավորված հաշվարկները փորձառու են, մարտական հերթապահություն անցած, տեխնիկայի գործնական վարժանքներին մասնակցած։

Այստեղ բոլորը գիտեն զորատեսակի առանձնահատկությունները, կարևորության ու նշանակության մասին:

Հրամանատարները մանրակրկիտ սովորեցնում են, ստուգում անձնակազմի գիտելիքի մակարդակը, շտկում թերությունները։ Անկախ եղանակային պայմաններից` մարտական պատրաստության գործնական դասեր ենք անցկացնում:

Հրամանատարները չափազանց հոգատար և խստապահանջ են, նրանք ջանք ու եռանդ չեն խնայում, որ մենք մեր մասնագիտությանը գերազանց տիրապետենք:

ՊՆ N զորամասի հրետանավորներ
Մինչ բանակ զորակոչվելս երեք տարի կարատեով եմ զբաղվել, Հայաստանի առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցրել: Հիմա էլ շարունակում եմ  մարզվել: Տարբեր մարզաձևերով զբաղվող տղաներ կան զորամասում, ամենքս մեր մարզական հնարքներով ենք կիսվում: Ծառայությունը մտածողությանս մեջ իր դրոշմն է թողել, փոխել կարեւորի ու անկարեւորի, անցողիկի ու մնայունի պատկերացումներս:
Մենք փառքի, անվան համար չենք այստեղ:

Ամեն սպա ու զինվոր նվիրումով իր առաքելությունն է իրականացնում:

Հետախույզի մասնագիտությունը բավականին բարդ է, տարբեր զինվորական մասնագիտությունների համաձուլվածք է, որ պահանջում է կամք, վճռականություն, ուժ, հաստատակամություն: Մենք բոլորս էլ հստակ հասկանում ենք՝ ինչի համար ենք այստեղ, կարեւորում ենք մեր դերն ու պատասխանատվության աստիճանը:
Հայրենիքն ամենաթանկ բանն է այս աշխարհում:
Media is too big
VIEW IN TELEGRAM
☑️ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ՀՀ ԶՈՒ-ում ներդրվել է 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինծառայության ծրագիրը։
➡️ https://www.mil.am/hy/news/11806

📹«Զինուժ»-ի ռեպորտաժը կապիտան Արմինե Գրիգորյանի մասին, ով այս ծրագրով ձևավորված կանանց հրաձգային գումարտակի շտաբի պետն է։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ատեստավորման քննությունների գերազանցիկը. ավագ լեյտենանտ Սոնա Եղիազարյան։
Նոյեմբերի 6-ին հետախույզի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս:

Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը՝ նախարար Պապիկյանը և հրավիրվածները մասնակցել են 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի բացման արարողությանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ և ծաղիկներ է խոնարհել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։

Հանդիսավոր միջոցառման ժամանակ նախարար Պապիկյանը, բարձր գնահատելով հետախույզի դերն ու նշանակությունը զինված ուժերի մարտունակության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում, հիշեցնելով «Մեկ անգամ հետախույզ, ընդմիշտ հետախույզ» կարգախոսը, ընդգծել է այն մեծ պատասխանատվությունն ու առաքելությունը, որը դրված է առանց փառքի իրավունքի սխրանքներ գործող զորակազմի ուսերին:

Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հետամուտ է լինելու զորատեսակի արհեստավարժության ամրապնդմանը, կարողությունների կատարելագործմանը:

Ելույթներով հանդես եկան նաև պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանը:

Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։

Հետմահու պարգևատրված զինծառայողների պարգևները նախարարը հանձնել է նրանց ընտանիքների անդամներին: