ՀՀ ՊՆ/MoD of Armenia
12.6K subscribers
13.2K photos
563 videos
646 links
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Download Telegram
Eng⬇️ Рус⬇️

🇦🇲 🇩🇪
Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է  ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է
պաշտպանական  բարեփոխումների ընթացքը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
___

On October 29, the Minister of Defence of the Republic of Armenia Suren Papikyan welcomed the newly appointed Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Federal Republic of Germany to the Republic of Armenia Claudia Busch.

Minister Papikyan extended his congratulations to Ambassador Busch on her appointment and expressed his best wishes for further progress in the development of Armenia-Germany relations.

During the meeting, the parties discussed the current state of defence cooperation between Armenia and Germany, as well as prospects for future cooperation.

The Minister provided an overview of ongoing defence reforms.

Key issues related to regional security were also addressed.
___

29 октября министр обороны РА Сурен Папикян принял новоназначенного чрезвычайного и полномочного посла Федеративной Республики Германия в РА Клаудию Буш.

Министр Папикян поздравил посла с началом его миссии в Армении, пожелал новых успехов в развитии сотрудничества между Арменией и Германией.

В ходе встречи были обсуждены вопросы, касающиеся нынешнего хода сотрудничества Армения-Германия в сфере обороны и предстоящих программ.

Глава оборонного ведомства представил ход оборонных реформ.

Обсуждались также вопросы, касающиеся региональной безопасности.
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Դիրքի կին հրամանատարը. դիրքապահների առօրյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռազմամարզական վարժարանի կուրսանտները
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքները
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ուսումնական գումարտակի նորակոչիկների առօրյան
Հոկտեմբերի 21-26-ը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր, հանդիպել սպայական անձնակազմի, ինչպես նաև ՌՈ տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։

ՌՈ պետը հորդորել է անընդհատ պայքարել զինված ուժեր թափանցող արատավոր բարքերի դեմ, խստագույնս հետևել կանոնադրային փոխհարաբերություններին, ամրապնդել ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը, փոխադարձ վստահությունը:

ՌՈ պետը նաև պատասխանել է սպայական անձնակազմին հետաքրքրող հարցերին։

Շրջայցի ընթացքում գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը եղել է ՌՈ տարածքային մի շարք ստորաբաժանումներում, տվել հանձնարարականներ՝ ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև զորամասերում իրավակարգի ամրապնդման ուղղությամբ։ 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի նմանաբնույթ այցերը զորամասեր կրում են մշտական բնույթ։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հրետանավորների առօրյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ազգային ժողովն ամբողջությամբ և միաձայն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագիծը:

Մանրամասն՝ տեսանյութում:
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները պատրաստվում են առաջիկա քննություններին։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Կանանց գումարտակի առօրյան և հրամանատարի տեղակալը. կապիտան Աննա Վարդանյան
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM