ՀՀ ՊՆ/MoD of Armenia
12.6K subscribers
13.2K photos
563 videos
646 links
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Download Telegram
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2023 թ-ի շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության
վիճակահանությունը:

Նորընծա լեյտենանտները, որոնք, քաղաքացիական բուհերում ուսանելուն զուգահեռ, ռազմական ակադեմիայում ստացել են
զինվորական մասնագիտական գիտելիքներ, վիճակահանությամբ ընտրել են ծառայավայրերը։

Հայոց բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորել և բարի ծառայություն է մաղթել ՀՀ
պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ուսումնական զորամասի հրետանավորները
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում։ 

Նշված վայր մեկնած ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։ 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու։

ՌՈ-ն միաժամանակ  հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Տրակտորիստ եմ եղել, աշխատել եմ, տեխնիկայից լավ գլուխ եմ հանում, դրա համար էլ որպես տանկի մեխանիկ-վարորդ եմ ծառայում։ Անցած հոսքից ծանոթ եմ ծրագրի մանրամասներին, տեսել եմ՝ ինչը ոնց է, շահառուները ինչպես են պարապում։ Ինձ համար որևէ նորություն ու բարդություն չկա։ Բոլոր առարկաներից էլ լավ եմ, գերազանց կրակում եմ, միայն երեք կմ վազքի ցուցանիշը չի գոհացնում, բայց մարզվում եմ, մինչև քննությունների մեկնարկը հաստատ արդյունքներս կբարելավեմ։

Բանակային կյանքը իսկն ինձ համար է, շատ եմ հավանել։ Այժմ որպես «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դիրքապահ ծառայությունն եմ ընտրել, սակայն հետագայում հնարավորության դեպքում ծառայությունս նաև որպես տանկիստ եմ շարունակելու։ Ծառայությունն իմ կյանքն է, փոշմանել եմ, որ ավելի շուտ չեմ կնքել պայմանագրային ծառայության անցնելու պայմանագիր։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից, շարքային Ալիկ Հովակիմյան
Արսենն առանձնացնում է հետախույզին բնորոշ հատկությունները.

-Հետախուզությունը բարդ ու դժվար, բայց միաժամանակ անչափ հետաքրքիր մասնագիտություն է: Այն պահանջում է վերլուծական միտք, ֆիզիկական,  հոգեբանական, մտավոր բարձր որակներ, դիմացկունություն, ճկունություն, հավասարակշռվածություն: Ամենակարեւորն ու առաջնայինը հետախույզի համար հայրենիքի հանդեպ անսահման սերն է՝ կյանքից ավելի…
Վասն հայրենյաց՝ առանց փառքի իրավունքի. հետախույզների անխախտ կարգախոսն է:

https://www.mil.am/hy/news/11305
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի առավելություններից մեկը բնակավայրին մոտ զորամասում ծառայելու իրավունքն է։ Ցանկությունս մեծ է պաշտպանելու իմ տունը, իմ բնակավայրը, ինչի կարևորությունը առավել քան լավ եմ հասկանում։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս նաև էապես բարելավելու ընտանիքիս սոցիալական վիճակը։

Ես ընտրել եմ հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործը։ Ոգևորված եմ, որ հայրս շատ է աջակցել ինձ որոշումն ընդունելիս։

Արդեն ութ ամիս ծառայել եմ, շատ բան եմ սովորել, սակայն եռամսյա լրացուցիչ ուսումնառությունը պայմանագրային ծառայության անցնելուց առաջ հաստատ մեծ օգուտ կտա։ Ամեն օր նոր բան ենք սովորում, կրթվում, մասնագիտորեն զարգանում։ Հինգ տարվա պայմանագիր եմ կնքել, ցանկացած նոր գիտելիք, գաղափար, արդեն իմացածի ամրապնդում հաստատ օգտակար կլինեն այդ տարիների ընթացքում։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից,  շարքային Արմեն Լազարյան
Եթե ուսման մեջ բարձր առաջադիմություն դրսևորենք, գործնականում կատարողականն էլ կլինի գերազանց: Այս ամենին հնարավոր է հասնել կարգապահ, բարեխիղճ և նվիրված ծառայության շնորհիվ։ Սպաները հաճախ են դասերի, պարապմունքների ժամանակ խոսում զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման կարևորության և անհրաժեշտության մասին։ Մարտական պատրաստության պարապմունքներն ակտիվ ընթացքի մեջ են:
Բոլոր վարժությունները կատարվում են մի քանի անգամ՝ ավտոմատացման աստիճանի հասցնելով դրանց իմացությունը:

ՊՆ N զորամասի զինծառայողներ
Ատեստավորումն ինքնաճանաչման կարևոր փորձառություն է եղել։ Իմ ծառայակիցները տեսել են, կվկայեն, թե ինչ ջանասիրությամբ էի աշխատում՝ տարբեր վարժություններից ցուցանիշներս բարելավելու համար։ Իմացա, թե ինչպիսին է ֆիզիկական, կրակային պատրաստությանս աստիճանը, մասնագիտական գիտելիքներիս մակարդակը, հոգեբանական պատրաստվածությունս: Պատվով հանձնեցի բոլոր քննությունները, ինչի համար շատ ու շատ ուրախ եմ: Շնորհակալ եմ, որ մեզ՝ զինծառայողներիս, նման հնարավորություն է ընձեռվել՝ այս կերպ թե՛ բարելավելու մեր ֆինանսական դրությունը և թե՛ ինքներս մեզ, մեր հնարավորություններն ավելի լավ ճանաչելու:

Ավագ լեյտենանտ Աննա  Արզումանյան
-Զորամասը շատ մոտ էր մեր տանը. միշտ հետաքրքրությամբ էի հետևում զինվորական անցուդարձին։ Դիմեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան և ընդունվեցի։

Ոսկե մեդալով ռազմական համալսարանն ավարտած Արմինեն մեծ ոգևորությամբ է խոսում ուսումնառության տարիների մասին:

-Շատ դժվար էր, բայց նաև՝ անչափ հետաքրքիր։ Ռազմական գործի փորձառու դասախոսներ, գիտելիքներդ ու հմտություններդ զարգացնելու լայն ասպարեզ, հագեցած զինվորական առօրյա, էլ ի՞նչ էր պետք` մասնագիտությունդ  գրավիչ դարձնելու համար։ Տասներեք զինատեսակներից դիպուկ կրակել ենք սովորել։

Արմինեն գերազանցությամբ է ավարտել նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

-Որպես սպա՝ սահմանամերձ զորամասում ծառայելու տարիներն ինձ համար հիմքը ճիշտ դնելու և կայացման տարիներ էին։ Մեր գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է, իսկ ծառայության անցնելու համար կարող են դիմել այս գործով հետաքրքրված բոլոր հայրենասեր և աշխատասեր կանայք ու աղջիկները, քանի որ կինը հավասարապես պատասխանատու է մեր խաղաղ ապագայի համար, և առաջարկվող պայմանները բոլոր առումներով լավն են։

Այսօր, ըստ կապիտան Գրիգորյանի, իրենց ստորաբաժանման համար լավագույն պայմաններ են ստեղծվում՝ թե՛ կեցության, թե՛ պարապմունքների համար։

Կապիտան Արմինե Գրիգորյան