ՀՀ ՊՆ/MoD of Armenia
12.7K subscribers
12.3K photos
430 videos
640 links
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Download Telegram
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցը «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների մի շարք տաղավարներում:

Լուսանկարներ 📸⬇️
Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության գործունեությանն առնչվող հարցեր։
Երկուստեք կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։
🇦🇲🇦🇪
Փետրվարի 21-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Քննարկվել են ՀՀ և ԱՄէ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարարին հրավիրել է Հայաստանի Հանրապետություն: