ՀՀ ՊՆ/MoD of Armenia
12.6K subscribers
13.1K photos
550 videos
646 links
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Download Telegram
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում Արման Սարգսյանը հյուրերին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Կողմերը քննարկել են նաև ԵՄ դիտորդական կարողությունների գործունեությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարի տեղակալը վերահաստատել է առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:35-22:32-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

On the night of November 25-26, units of the Azerbaijani Armed Forces opened fire from small arms of various calibers in the direction of Armenian positions located in the eastern part of the Armenian-Azerbaijani border. No casualties from the Armenian side.
As of 8:30 a.m of November 26, the situation on Armenian-Azerbaijani border zone is relatively stable.

В ночь с 25 на 26 ноября подразделения ВС Азербайджана открыли огонь из стрелкового оружия разного калибра в направлении армянских позиций, расположенных в восточной части армяно-азербайджанской границы.  
С армянской стороны потерь нет.  
По состоянию нa 08:30 26 ноября ситуация на передовой относительно стабильная.
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
Զինուժ 26.11.22

✔️Հայաստանում անցկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներն առանձնազրույց են ունեցել։

✔️Մոնթե Մելքոնյանը կդառնար 65 տարեկան։ Ազգային հերոսի ու լեգենդար հրամանատարի տարեդարձը նշել են նրա անունը կրող ռազմամարզական վարժարանում։

✔️Հանուն հայրենիքի ու սահմանների պաշտպանության։ Ռեպորտաժ՝ իր կռիվը պատվով մղած տղաներից մեկի մասին. Սևակ Ավդալյանի սխրանքն ու նվիրումը։

✔️Մեր ժամանակների անմահ քաջերի մասին. սերժանտ Խաչիկ Բալասանյանը մարտնչեց ամենաթեժ կետերում և չխնայեց կյանքը հայրենիքի համար։

✔️Եվ՝ վերածնունդ Կարապետյանների ընտանիքում։ Լույս աշխարհ է եկել անմահ հերոս Վահե Կարապետյանի համանուն եղբայրը։

https://youtu.be/32M0QJsjlFw
Eng⬇️Рус⬇️

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ,  իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

On November 26, at 9:30 p.m, units of the Azerbaijani Armed Forces opened fire from different caliber firearms towards the Armenian combat positions located in the South-Eastern part of the Armenian-Azerbaijani border zone.

No casualties from the Armenian side.
As of 10 p.m. of November 26, the situation on the Armenian-Azerbaijani border zone is relatively stable.

26 ноября в 21:30 подразделения ВС Азербайджана открыли огонь из стрелкового оружия разного калибра в направлении армянских позиций, расположенных в юго-восточной части армяно-азербайджанской границы.

С армянской стороны потерь нет.

По состоянию на 22:00 26 ноября ситуация на передовой относительно стабильная.
Eng⬇️ Рус⬇️
Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:45-16:55-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
___

The Ministry of Defence of Azer
baijan has spread disinformation, claiming that units of the Armenian Armed Forces opened fire towards the Azerbaijani combat positions located in the Eastern part of the Armenian-Azerbaijani border zone on November 27, from 3:45 p.m to 4:55 p.m.

___

Минист
ерство обороны Азербайджана продолжает распространять дезинформацию.

Сообщение Минобороны Азербайджана о том, что подразделения ВС РА 27 ноября между 15:45 и 16:55 открыли огонь по азербайджанским позициям, расположенным в восточной части армяно-азербайджанской границы, не соответствует действительности.
Eng⬇️ Рус⬇️
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
_________

On November 27, fro
m 9:00 p.m to 11:30 p.m, units of the Azerbaijani Armed Forces opened fire from different caliber firearms towards the Armenian combat positions located in the Eastern part of the Armenian-Azerbaijani border zone.

No casualties from the Armenian side.

As of 08 p.m. of November 28, the situation on the Armenian-Azerbaijani border zone is relatively stable.
________

27 ноября, с 21:00 до 23:30, подразделения ВС Азербайджана открыли огонь из стрелкового оружия разного калибра в направлении армянских позиций, расположенных в восточной части армяно-азербайджанской границы.

С армянской стороны потерь нет.

По состоянию на 08:00 28 ноября ситуация на передовой относительно стабильная.
Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ:

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

Նախարարին զեկուցվել են նախորդիվ անցկացված աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների
ղեկավարներին: