ՀՀ ՊՆ/MoD of Armenia
12.9K subscribers
11.9K photos
399 videos
637 links
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Download Telegram
Ֆիզիկական պատրաստության պարապմունքներ

Զինծառայողների անհատական պատրաստվածության մակարդակն ու ֆիզիկական դիմացկունությունը բարձրացնելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 5-ին անցկացվել են ֆիզիկական պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների ճարպկությանը և ռազմակիրառական հմտություններին։
Մարտական հերթափոխ

Օգոստոսի 5-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ:

Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես: Ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: 
Պարգևատրման արարողություն

Օգոստոսի 5-ին ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին երկարամյա ծառայության համար, հանձնել պատվոգիր և հուշանվեր, մաղթել ամենայն բարիք։
Կոլեգիայի նիստ ՊՆ վարչական համալիրում

Օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի կողմից իրականացվող սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ։

Կոլեգիայի նիստին քննարկվել է նաև ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Արշակ Կարապետյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է սեղմ ժամկետներում լուծել առկա բոլոր խնդիրները և ապահովել պատշաճ պայմաններ՝ ձմեռային պայմաններում անձնակազմի լիարժեք ծառայության համար։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նիստի մասնակիցներից պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերի բարեփոխումները հնարավորինս արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար։ 
Հաղորդագրություն

Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում, ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։
ՀՀ զինված ուժերում ծառայության են հրավիրվում իրավաբաններ

Զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, մարզեր) իրավական խնդիրների ապահովման նպատակով զինված ուժերն իրավաբաններով համալրելու ժամկետը երկարացվել է։

Թեկնածուները մասնագիտական ինքնակենսագրականները (CV) պետք է ուղարկեն gsharmenia@gmail.com էլեկտրոնային հասցեով։

Ընտրված թեկնածուներին կտրվեն իրավաբանական բնույթի առաջադրանքներ, կպարզաբանվի հետագա ընթացակարգը։ Հավելյալ հարցերի դեպքում գործում է 010 29-46-99 հեռախոսահամարը:
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին

Օգոստոսի 5-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Քննարկվել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և այլ, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Երդման արարողություն

Լուսանկարները՝ Արեգ Վարդանյանի