ՀՀ ՊՆ/MoD of Armenia
12.6K subscribers
13.1K photos
551 videos
646 links
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Կիպրոս և Հունաստան:
📽 Ավելի մանրամասն՝ «Զինուժ»-ի ռեպորտաժում:
Eng⬇️ Рус⬇️

🇦🇲🇬🇷🇨🇾
Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունեցել հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները։

Խորհրդակցություններին հունական կողմից մասնակցել են Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլեոս Յամիսի, իսկ կիպրական կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Ալկիվիադիս Ալկիվիադիսի գլխավորած պատվիրակությունները։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցերի արդյունքները, երկկողմ և եռակողմ համագործակցության ընթացքը,
նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը։

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը, որոնք ներառում են մի քանի տասնյակ միջոցառումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
_

On December 18th, bilateral consultations were conducted between Armenia and Greece, as well as between Armenia and Cyprus, alongside trilateral discussions involving Armenia, Greece, and Cyprus, held at the premises of the Ministry of Defence of the Republic of Armenia.

The delegations were led by distinguished representatives. The Head of the International Organizations Section of the Hellenic National Defence General Staff, Brigadier General Vasileios Tsamis, led the Greek delegation. On the Cypriot side, the Head of the International Cooperation Department of the Cyprus National Guard General Staff, Colonel Alkiviadis Alkiviadis, headed the Cypriot delegation.

These consultations encompassed a comprehensive review of the outcomes stemming from the official visits of the Minister of Defence of the Republic of Armenia, Suren Papikyan, to the Republic of Cyprus and the Hellenic Republic. Discussions further delved into the course of bilateral and trilateral cooperation, alongside considerations of regional and international security issues.

The head of the Department of Defence Policy and International Cooperation of the MoD of the Republic of Armenia Levon Ayvazyan presented a detailed overview of the ongoing reforms within the Armed Forces of the Republic of Armenia to his colleagues.

Concluding the consultations, the participating parties formalized agreements by signing the Armenia-Greece, Armenia-Cyprus, and Armenia-Greece-Cyprus Military Cooperation Programs for 2024. These programs encompass a myriad of measures in areas of mutual interest.
_

18 декабря в административном комплексе Министерства обороны РА состоялись двусторонние армяно-греческие и армяно-кипрские, а также трехсторонние оборонные консультации Армения-Греция-Кипр.

В консультациях с греческой стороны приняла участие делегация во главе с начальником Управления международных отношений Генерального штаба национальной обороны Греции, бригадным генералом Василеосом Ямисом, а с кипрской стороны – делегация во главе с начальником Управления международного сотрудничества Генерального штаба Национальной гвардии Кипра, полковником Алкивиадисом Алкивиадисом.

В ходе консультаций обсуждены результаты официальных визитов министра обороны РА Сурена Папикяна в Республику Кипр и Греческую Республику, ход двустороннего и трехстороннего сотрудничества, а также вопросы региональной и международной безопасности.

Начальник Главного управления оборонной политики и международного сотрудничества МО РА Левон Айвазян представил коллегам ход проводимых в ВС РА реформ.

По результатам консультаций стороны подписали программы военного сотрудничества Армения-Греция, Армения-Кипр и Армения-Греция-Кипр на 2024 год, которые включают несколько десятков мероприятий в сферах, представляющих взаимный интерес.
«Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայել: Լավ ծրագիր է, առաջինն ու ամենագլխավորը՝ հայրենիքդ ես պաշտպանում, քո լուման ունենում երկրիդ անվտանգության ապահովման գործում, և ծառայությունդ էլ վարձատրվում է՝ աշխատավարձ ես ստանում: Անկեղծ լինենք՝ այսօր կայուն աշխատավարձով կայուն աշխատանք այնքան էլ հեշտ չէ գտնելը: Բանակից հետո շատ երիտասարդներ հասնում են  օտար ափեր՝ աշխատանք գտնելու հույսով: Ծրագիրն ինչ-որ առումով կնպաստի, որ իրենք հայրենիքում մնան, ծրագրի ավարտին տրամադրվելիք հինգ միլիոն պատվովճարն էլ կարող է ֆինանսական հենք դառնալ տարբեր ձեռնարկումների համար: Ես մտադրվել եմ գումարը տան համար ներդնել, քանի որ իմ ամեն նպատակ ու երազանք իմ երկրի հետ է շաղկապված»։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու Գարիկ Խաչատրյան
«Գրավիչ պայմաններ են՝ կայուն աշխատավարձ, զինծառայողների համար սահմանված բազմաթիվ արտոնություններ… Կարող ես  բնակավայրիդ մոտ ծառայել. համ ընտանիքիդ թև ու թիկունք կլինես, տունդ կպահես, համ էլ հայրենիքդ կպաշտպանես:
Այժմ քննությունների ենք պատրաստվում՝ մասնագիտական, շարային, ֆիզպատրաստություն, որին կհաջորդի ատեստավորումը… Այսինքն՝ քո մասնագիտական որակներից, ֆիզիկական տվյալներից է մեծապես կախված աշխատավարձիդ բարձրանալը, ինչը, կարծում եմ, լրացուցիչ խթան է անընդմեջ կատարելագործվելու: Սոցիալական գործոնը կարևոր բաղադրիչ է, բայց չէի ցանկանա, որ զուտ գումարի համար լիներ ծառայությունը. հայրենիքն անգին է…»։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու Սեյրան Բարսեղյան
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր, ինչի հետևանքով մի շարք զինծառայողներ ՌՈ կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր։

Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ հորդորում է զինծառայողների ծնողներին, ընկերներին զերծ մնալ  սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ կամ արգելված այլ իրեր զինծառայողներին փոխանցելուց, քանի որ հետամուտ է լինելու սմարթֆոն տեսակի հեռախոսների հայտնաբերմանը և զինված ուժերում դրանց օգտագործումը բացառելուն։

Հիշեցում. զինծառայողին թույլատրվում է ունենալ տեսագրման, ձայնագրման, լուսանկարահանման և ինտերնետ հասանելիություն չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

Զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են սահմանված կարգով` ժամկետային զինվորական ծառայության ավարտից հետո:
Դեկտեմբերի 21-ին Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները։

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության դիրեկտորատի տնօրեն Ալիս Ռուֆոն։

Խորհրդակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, նաև համագործակցության օրակարգային հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։