ՀՀ ՊՆ/MoD of Armenia
12.6K subscribers
13.2K photos
563 videos
646 links
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Download Telegram
Լիովին հավատում  եմ իմ ուժերին: Պարապում եմ, նախապատրաստվում քննություններին. ֆիզպատրաստություն, կրակային պատրաստություն, շարային պատրաստություն, մարտավարություն և այլն։ Ամեն օր ջանասիրաբար աշխատում եմ, ուզում եմ շատ լավ հանձնել քննությունները։ Հրամանատարական կազմը, որ ներգրավված է մեր պատրաստության գործում, շատ լավ է անցկացնում պարապմունքները։ Անչափ գոհ եմ։ Հեշտ ու ընկալելի են մատուցում զինվորական գործը, այն ամենը, ինչ անհրաժեշտ է քննություններին մեզ լավ դրսևորելու համար։
Երբ լրանա «Պաշտպան հայրենյաց» ծրագրով նախատեսված պայմանագրային զինծառայության հինգ տարին, միանշանակ կմնամ, քանի որ իրոք շատ եմ սիրում զինվորական գործը։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից Ավետ Պողոսյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վասն հայրենյաց՝ առանց փառքի իրավունքի. հատուկ նշանակության ստորաբաժանման օրինակելի զինվորները:
中文⬇️ ENG⬇️ РУС⬇️

🇦🇲🇨🇳
Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
____

10月29日,亚美尼亚共和国国防部长苏伦·帕皮基扬率代表团启程对中华人民共和国进行工作访问。
____

Օn October 29, the delegation led by Minister of Defence of the Republic of Armenia Suren Papikyan left for People’s Republic of China on a working visit.
____

29 октября делегация во главе с министром обороны РА Суреном Папикяном с рабочим визитом отбыла в Китайскую Народную Республику.
Eng⬇️ Рус⬇️

🇦🇲🇨🇳Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին:
_

On October 30, Minister of Defence of the Republic of Armenia Suren Papikyan, in the framework of his working visit to the People’s Republic of China, attended the “10th Beijing Xiangshan Forum” opening ceremony and a plenary session.
_

В рамках визита в Китайскую Народную Республику министр обороны РА Сурен Папикян 30 октября принял участие в торжественной церемонии открытия и пленарном заседании 10-го Пекинского Сяншаньского форума.
Eng⬇️ Рус⬇️

🇦🇲🇨🇳
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

Երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում  համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։
_

In the framework of the visit to the People’s Republic of China (PRC), Minister of Defence of the Republic of Armenia Suren Papikyan had a meeting with the Vice Chairman of the Central Military Commission of PRC, a member of the Politburo of the “Chinese Communist Party”, Colonel General He Weidong.

During the meeting, a number of issues related to the cooperation in the defence field and its potential for development were discussed.

Both parties emphasized the significant potential for expanding cooperation in various areas.
_

В рамках визита в Китайскую Народную Республику министр обороны Республики Армения Сурен Папикян встретился с заместителем Центрального военного совета КНР, членом политбюро Коммунистической партии КНР, генерал-полковником Хе Вэйдуном.

Обсужден ряд вопросов, касающихся сотрудничества в сфере обороны и возможностей его развития.

Стороны подчеркнули большой потенциал расширения сотрудничества в ряде сфер.
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2023 թ-ի շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության
վիճակահանությունը:

Նորընծա լեյտենանտները, որոնք, քաղաքացիական բուհերում ուսանելուն զուգահեռ, ռազմական ակադեմիայում ստացել են
զինվորական մասնագիտական գիտելիքներ, վիճակահանությամբ ընտրել են ծառայավայրերը։

Հայոց բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորել և բարի ծառայություն է մաղթել ՀՀ
պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ուսումնական զորամասի հրետանավորները
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները