ՀՀ ՊՆ/MoD of Armenia
12.6K subscribers
12.9K photos
507 videos
643 links
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Download Telegram
Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի
հերթական՝ 16-րդ նիստը։

Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է երկկողմ ռազմատեխնիկական
հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը:

Պաշտպանության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նիստի ընթացքում համագործակցության հեռանկարներին առնչվող արդյունավետ քննարկումներ կլինեն։
Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

Մարտի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլիոս Ցամին ստորագրել են հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:

Ծրագրի ստորագրումը հաստատում է երկու երկրների սերտ համագործակցությունը ռազմական ոլորտում և առավել ամրապնդում զինված ուժերի օպերատիվ կարողությունների և փոխգործունակության մակարդակը:
Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից:   Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային  զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: 

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Զինուժ  01.04.23

📍Հրետանավորների նոր հերթափոխը։ Տեսական ու գործնական պարապմունքներով մասնագիտական հմտություններն են զարգացնում ուսումնական զորամասի կուրսանտները։

📍Համաշխարհային նոր մարզական ռեկորդ ռազմական համալսարանում։ Յուրի Սաքունցը 10 մետր տեղաշարժել է զրահափոխադրիչը, որի քարշակին եղել է հետևակի մարտական մեքենա։

📍 Միջազգային մրցույթ՝ օտար լեզուների օլիմպիադայի ձևաչափով։ Եզրագիծն է հատել տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված 7-րդ միջազգային ստուգատեսը։ 

📍Եվ՝ վերածնունդ Խուրշուդյանների ընտանիքում։ Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը։

Ավելին`
https://youtu.be/un99iTlLSaI
⬇️Eng ⬇️Рус

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 7-ին` ժամը 13:20-13:45-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

_______
The Ministry of Defence of Azerbaijan continues to spread disinformation claiming that units of the Armenian Armed Forces opened fire towards the Azerbaijani combat positions located in the Southeastern part of the Armenian-Azerbaijani border zone on April 7, at around 1:20p.m-1:45p.m.

_______
Распространенное министерством обороны Азербайджана сообщение о том, что подразделения ВС РА 7-ого апреля с 13:20 до 13:45 якобы открыли огонь по азербайджанским позициям, расположенным в юго-восточной части армяно-азербайджанской границы, является очередной дезинформацией.
Ապրիլի 5-ից 7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ-վարժանքների և պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսը քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները:

ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է ուսումնական զորամասեր, ՊՆ խաղաղապահ բրիգադի <<Զառ>> ուսումնական կենտրոն:
Ապրիլի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով քննարկում։

Հնչել են ելույթներ կանանց զինվորական ծառայության խթանման, կին զինծառայողների դերի բարձրացման վերաբերյալ։

Ելույթները և դրանցում առկա առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն պաշտպանության նախարարին։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Զինվորական տոնացույցում ապրիլի 8-ը նշվում է որպես ՀՕՊ զորքերի օր։
Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 6-7-ը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի 12-րդ դասարանների աշակերտների հետ:

Գնդապետ Երոյանը աշակերտներին է ներկայացրել ընդունելության նոր կարգը, կրթական ծրագրերը, ինչպես նաև արտասահմանում ուսանելու տարատեսակ հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա էին նաև ռազմական համալսարանի կուրսանտները, ովքեր սերնդակիցներին են ներկայացրել իրենց ընտրած պատվաբեր մասնագիտության կարևորությունը, համալսարանի հագեցած առօրյան և ուսումնական գործընթացը:

Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով։