ՀՀ ՊՆ/MoD of Armenia
12.6K subscribers
13.1K photos
537 videos
646 links
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այց հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի,
մարտական դիրքեր, հանդիպում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ և առանձնազրույցներ սպաների հետ:
Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։

ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետի պաշտոնակատարը նախարար Պապիկյանին զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունությանը, ինչպես նաև վերակառուցման և նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:
Նոր ձևաչափով անցկացվող վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայինները մարտի 25-ին ավարտել են իրենց 25-օրյա հավաքները։

Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։

Ողջունելով վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։

Կարևորելով 25-օրյա հավաքների դերն ու դրանց ընթացքում պահեստազորայինների՝ զինվորական գիտելիքների շարունակական բարձրացման անհրաժեշտությունը, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
Զինուժ 25.03.23

📍Հանդիպում զինանձնակազմի հետ։ Շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը զորամասեր և առաջնագիծ։

📍Զինվորագրում հայրենիքի պաշտպանության գործին. պահեստազորայինների ներգրավմամբ ակտիվ փուլում են 25-օրյա վարժական հավաքները։

📍 «Պաշտպան հայրենյաց». ծրագրի առաջին շահառուներն ուժերի առավելագույն լարումով պատրաստվում են առաջիկա քննություններին։

📍Եվ սպայի կայացման դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը։ «Զինուժ»-ի օբյեկտիվում ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտների ուսումնական առօրյան է։

Ավելին դիտեք ստորև⤵️
📽 https://youtu.be/KaRNv8ZmQek