ՀՀ ԱԳՆ/MFA of Armenia
8.92K subscribers
2.81K photos
358 videos
2.81K links
ՀՀ ԱԳՆ պաշտոնական ալիք
Официальный канал МИД Армении
The official channel of MFA of Armenia

🌐Website: www.mfa.am

🔵 Facebook: facebook.com/MFA.Armenia

☑️ Twitter: twitter.com/MFAofArmenia

🟠 Instagram: instagram.com/mfa_of_armenia
Download Telegram
Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի հետևյալ հղումով.

🔗 https://youtube.com/live/cDgOn8FiFW8?feature=share
---
Состоялась встреча министра иностранных дел Армении Арарата Мирзояна и министра иностранных дел Эстонии Маргуса Цахкны в расширенном составе.

По итогам встречи министры иностранных дел проведут совместную пресс-конференцию, прямая трансляция которой будет доступна по следующей ссылке:

🔗 https://youtube.com/live/cDgOn8FiFW8?feature=share
✍🏻 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին» փոխըմբռնման հուշագիր:
🇦🇲🤝🇪🇪
---
✍🏻 Министр иностранных дел Республики Армения Арарат Мирзоян и министр иностранных дел Эстонии Маргус Цахкна подписали меморандум о взаимопонимании «Об установлении расширенного партнерства между Министерством иностранных дел Республики Армения и Министерством иностранных дел Эстонской Республики». 🇦🇲🤝🇪🇪
📢 Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։

Ծրագրված են հանդիպումներ ԵՄ գործընկերների, այդ թվում՝ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
---
📢 14 апреля министр иностранных дел Армении Арарат Мирзоян посетит Брюссель с рабочим визитом.

Запланированы встречи с коллегами из ЕС, в том числе с Верховным представителем Европейского союза по иностранным делам и политике безопасности Каей Каллас.
🗓 Ապրիլի 14

🇦🇲🤝🇪🇺 Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր:

🔗 Ամբողջականը
🔗 English
🔗 Русский
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🤝🇪🇺Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

🔗Ամբողջականը
🗓️ Ապրիլի 16

🇦🇲📞🇷🇴 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններ. ընդգծվել է ոլորտային ուղղություններով փոխգործակցության առաջ մղման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել նաև մայիսի սկզբին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։

Կարևորվել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ. նախարարներն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցության նախագծերի կյանքի կոչման հարցում հետաքրքրվածությունն ու ընձեռնվող առավելությունները:

🔗 English
🔗 Русский
ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՐ

ԶԼՄ ներկայացուցիչները, որոնք ցանկանում են լուսաբանել առաջին անգամ Երևանում 2026թ․-ի մայիսի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, հրավիրվում են ներկայացնելու կարճաժամկետ հավատարմագրման հայտեր հետևյալ հղումով՝ https://www.mfa.am/hy/accreditation/: Մուտքը գագաթնաժողովի անցկացման վայր հասանելի կլինի բացառապես վավեր հավատարմագրման քարտի առկայության դեպքում։

Հավատարմագրման կարգ

1. Հավատարմագրման հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026թ. ապրիլի 27-ն է՝ ժամը 23:59-ը: Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

2. Խնդրում ենք հավատարմագրման նամակում հստակ նշել, որ հայտը վերաբերում է Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին:

Հավատարմագրման քարտերի ստացման վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ: ԶԼՄ հավատարմագրված ներկայացուցիչները միջոցառումից մի քանի օր առաջ կստանան տեղեկատվություն՝ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի լոգիստիկ հարցերի վերաբերյալ:

🔗 English
🗓️ Ապրիլի 20

🇦🇲📞🇧🇪 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի և զարգացման համագործակցության նախարար Մաքսիմ Պրևոյի հետ։

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով համագործակցության հետագա խորացումը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ ԵՄ շրջանակներում։

Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների օրակարգային, այդ թվում՝ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերին։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ընդգծվել է փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման նախագծերի առաջմղման կարևորությունը։

🔗Ամբողջականը
🔗English
🔗Русский
🗓️ Ապրիլի 21

🤝 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։

🔗Ամբողջականը
🔗English
🔗Русский
ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին

Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին:

Առաքելությունը կտեղակայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը:

Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, որը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա, մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է:

🔗English
🔗Русский
🗓Ապրիլի 22

🔷 ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել այս ձևաչափով փետրվարին կայացած նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումներին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է արտաքին միջավայրում Հայաստանի Հանրապետության շահերի առաջմղման, բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության տրամաբանությամբ գործընկերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված ջանքերին, մարտահրավերների և դրանց հասցեագրման հարցում առկա մոտեցումներին:

🔗Ամբողջականը
🔗English
🔗Русский
Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով:

🔗Ամբողջականը
🔗English
🔗Русский