Մոլորվել եմ, մնացել Ստեփանակերտում…4 ամիս հիշողությունս անդադար աշխատում է…2008-ի փետրվարյան արևաշող օր էր։ Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ էի։ Շատերի համար սովորական օր, սովորական քաղաք, իսկ ես իմ հերթական տոնն էի ստեղծել՝ Ստեփանակերտի Սրտի տոն…տաքուկ, բարի, խաղա՜ղ, մեծ սիրտ…10 տարի անց նեռն այլևս անկարող էր դիմանալ. Արցախի նեռին իշխանություն ու հարստութուն խոստացավ…ու սկսվե՜ց. պատերազմ, արյուն, մահ, գաղթ…չի ավարտվել, նեռը դեռ չի հագեցել…ու կան մարդիկ՝ «տղամարդիկ», ինձ հարցնում են. «Չե՞ս վախենում խոսելուց, գործելուց, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի նշանով դուրս գալուց»։ Հա, վախենում եմ…Աստծուց եմ վախենում, վախենում եմ Հայրենիքում անհայրենիք լինելուց։ Իմ վախն այնքա՜ն ուժեղ է, որ պիտի նեռին հաղթեմ։. Կարոտն անեծք է…
❤20👍1👏1🍌1
Հայաստանի իշխանական խմբի, ականապատ տարածքների տեղամատյանների փոխանցման վերաբերյալ հեզ հայտարարությանն ի պատասխան, որտեղ նաև հավատարմությունն է ընդգծվում կեղծ «խաղաղության օրակարգին», ադրբեջանը բարկանալով, Արցախն իրենց նվիրած ու պատրաստակամ շարունակական զիջումների «հայ» գործընկերների վրա, նոր հրահանգներ ու առաջադրանքներ իջեցրեց...Այս ամենը չի ավարտվելու. սա ապացույցն է, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը թակարդ է Հայաստանի անվտանգության, պետականության և ընդհանրապես հայկականության համար: Այս ամենը չի ավարտվելու, քանի դեռ մեր ճակատագրի տերերը ՀԱՅին ատող իշխանություններն են... Հ.Գ. նկարը, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կազմակերպած միջոցառումից է, երբ ադրբեջանցիները մեզ շրջափակել էին: Մեր տներում մնացած սննդից ամենալավ պատառիկներն էինք տարել: Հ.Հ.Գ. Արցախի Հանրապետությունը շրջափակված է հանցավոր համաձայնությունների արդյունքում: Ծանր ժամանակներ են առջևում, բայց պիտի դուրս գանք պատվով, որ Հայրենիք ունենալու իրավունք ու հնարավորություն ունենանք...
👍13❤3
2020-ի հոկտեմբերի վերջն էր՝ երեկո։ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ անընդհատ վիրավորներ էին բերում. ասում էին Շուշիի դիրքերից։ Կանգնել էի անկյունում՝ մուտքի մոտ ու լսում էի ձայների արձագանքը, աչքերս մշուշվում էին արյան գույնից, հոտից… Փոքրամարմին վիրավոր նորակոչիկի բերեցին՝ պատգարակի վրա, ոտքերը, մշուշված աչքերս «խելագարվել» էին, մարմնից հեռու էին տեսնում…ԶԻՆՎՈՐԸ լուռ էր, չէր էլ տնքում, հայացքը մի կետի. իրեն դժողքից էին հանել, ընկերներից շատերն էին մնացել…. 2020-ից տոներն այլևս չենք նշում։ Հայկական հաղթական ԲԱՆԱԿի օրվա խորհուրդն ինձ համար թրքահպատակ, ադրբեջանամետ, Հայոց Բանակը քանդող, Հային ատող իշխանություններին ու նրանց աջակցողներին ՄԵՐԺԵԼն է…
👍8
Լավ չէ, որ միլիոնավոր հայերի մեջ ինքնահավան, իրականությունից դուրս, գլուխգովան, քաղաքական քաոս ստեղծող սուտասաններ լինեն...բայց կործանարար է, երբ դրանցից մեկը քո երկիրն է կառավարում, քո ու քո սերունդների ճակատագիրն է որոշում... Հ.Գ. վերջում էլ thank you...«բացառիկ» հարցազրույցների շարքից: Հայաստանը այս բեռից փշուր-փշուր է լինում...
👍10
Երեկվանից Արդարություն և Վերադարձ ՀԿ-ի հիմնադիրներով Կապանում ենք։ Մի քանի գյուղերում հանդիպեցինք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան, որոնք քննարկեցինք նաև վարչական տարածքների ղեկավարների հետ, իսկ անլուծելի թվացողները կներկայացնենք պատասխանատուներին։ Ըստ պլանավորածի, այսօր պիտի նաև Ներքին Հանդում լինեինք, չստացվեց, քանզի այնտեղ ալիևի ձեռքով նիկոլի ապագան է ու ծանր «լռություն»…
😢8💔6👍3
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Հայ ժողովրդի նորագույն պատմության նշանակալի պատմական իրողություններից Ղարաբաղյան շարժումը, հիրավի, դարձավ արցախահայության և, նրա միջոցով, համայն հայության դարավոր ազգային-ազատագրական պայքարի զորավոր խթանըˋ հաստատուն ելակետ հանդիսանալով քսաներորդ դարավերջի հայոց համազգային վերազարթոնքի համար։ Անկախ նրանից, թե Ղարաբաղյան շարժման առաջին զանգվածային դրսևորումները՝ հանրահավաքները, ցույցերն ու երթերը հատկապես երբ և որտեղ կայացան, Շարժման կիզակետը հանդիսացավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց պատմական որոշում մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հարցում Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների առջև միջնորդություն ներկայացնելու մասին։ Անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ Բաքուն գերադասեց առճակատման ուղին։ Խաղաղ հանրահավաքներին հակադարձվեց հայ ազգաբնակչության նկատմամբ միջնադարյան մոլեռանդությամբ իրականացված ցեղասպանական ոճրագործությունների շարքը Սումգայիթում, Բաքվում և այլ հայաշատ բնակավայրերում։ Հայ ժողուվուրդը, սակայն, միավորվեց և, թիկունքում ունենալով աշխարհասփյուռ հայության աջակցությունը, կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը։
1994 թվականի զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը ևս երկու պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ 2016-ի ապրիլյան և 2020-ի քառասունչորսօրյա պատերազմները: Բաքվի ագրեսիան ուղեկցվում էր բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ հասնելով ընդհուպ մինչև Արցախի լիակատար շրջափակման, իսկ 2023 թվականի սեպտեմբերյան ողբալի իրադարձությունների արդյունքում՝ նաև հայաթափման:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Չնայած այս արհավիրքներին, մենք համոզված ենք, որ Հայրենիքը մեր անօտարելի հարստությունն է: Մեր գիտակցության մեջ, գուցե և փոքր ինչ սքողված, սակայն արդարացված ընկալում կա, որ պայքարն ավարտված չէ, որ վերադարձ լինելու է: Ուստի, անընդհատ պետք է աշխատենք այդ ուղղությամբ՝ գիտակցելով, որ Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ:
Այս խորհրդանշական օրը մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրոսների հիշատակը։
Փետրվարի 20-ը չի կորցրել իր խորհուրդը:
Արցախի Հանրապետության ԱԺ Արդարություն խմբակցություն

❤10👍3
Վերջին օրը, Ստեփանակերտում, իմ տանը... 2020 թվականի պատերազմից հետո, ըստ տրամաբանական, բարոյական, քաղաքական նորմերի, նիկոլն ու իր խմբակը, արայիկն ու իր խմբակը ոչ թե պիտի հրաժարական տային, այլ պիտի մեկուսացվեին, մինչև բացահայտվեին բոլոր ինչուները, ինչպեսներն ու երբերը...տեղի ունեցավ հակառակը. արհավիրքի պատասխանատուներն ու մեղավորները սկսեցին մեղադրել բոլորին՝ հողի մշակին, զինվորին, զոհվածների ծնողներին՝ ՀԱՅին: Իսկ որ արայիկի խմբակը այլևս որևէ պատճառ էլ չունի թաքցնելու իրենց համագործակցությունը ( բացառությամբ ոմանց, որոնք ներդրված են զսպելու, թույլ չտալու որևէ ընդվզում, պահանջ, աշխատանք Արցախի ուղղությամբ) նիկոլի ու իր խմբակի հետ ընդդեմ հայկականության, փաստում են Արցախի այն պաշտոնյաների ՀՀ-ում նոր պաշտոնների նշանակումները կամ հանդիպումները, որոնք պատերազմից հետո կասկածվել են հակաարցախյան քայլեր կատարելու մեջ: Իրականում ամեն բան շատ ավելի լուրջ ու ծանր է, քան մենք պատկերացնում ենք: Ես ևս լուսաբացը արդեն 5 ամիս է, ինչ դիմավորում եմ անժպիտ, տագնապը սրտումս, շատ հաճախ թաց աչքերով, բայց բանականությունս ամեն օր սաստում է, արգելելով սգալ...Մեզ մե՜ծ ուժ ու կորով է պետք, քանզի առջևում դաժան թշնամին է ու ապազգային իշխանությունները...
💯3👌2
Նկարում մեր ընտանիքի ընկերոջ հասակակիցներն են…Մեր ընկերն ու ավագ քույրը Աստծո կամոք փրկվել էին Սումգայիթի ջարդերից…. 2008-ի փետրվարն էր…Ստեփանակերտում դեռ տուն չունեինք, վարձակալած բնակարանում էինք ապրում։ Երեկոյան ընկերների հետ արդեն ավանդույթ դարձած թեյախմությունն էր <<մեր>> տանը։ 20 տարի էր անցել ու մեր ընկերն առաջին անգամ սկսեց պատմել։ Ադրբեջանցիների հրոսակախումբն արդեն իրենց փողոցում էր։ Ծնողները երեխաներին հասցրեցին թաքցնել նկուղում, երբ արնակալած աչքերով, վայրագները տուն մտան։ Քույր ու եղբայր փորձում էին գլխավերևի ճեղքերից ինչ-որ բան տեսնել, երբ արյան կաթիլները սողոսկելով տախտակների ճեղքերից, անձայն խառնվելով նկուղի հողե հատակին, ականջաթաղանթները պայթեցնող լռությամբ պարուրեցին։ Երեխաները շունչները պահած, սարսափի կանխազգացումով, դուրս եկան նկուղից։ Մեր ընկերը լռեց, մենք ևս լուռ էինք, չնկարագրվող ծանրություն կար…արդեն երկու երեխաների հայրը՝ հասուն տղամարդ, սկսեց հեկեկալ և հեկեկոցի մեջ արհավիրքն էր. <<Հորս ու մորս գլխատել էին>>… 2008-ից ևս 16 տարի է անցել, բայց ադրբեջանցու (թուրքի) նպատակը չի փոխվել՝ սպանել հային։ Փոխել են հայի նպատակները՝ վախենալ ամեն տեղ ու ամեն ինչից, մուրալ, պահել հայատյաց իշխանություն, որն իրենց աչքի առաջ, լուռ համաձայնությամբ, իսկ ավելի հաճախ վարելով հակահայ <<քաղաքականություն>>, մասնակիցը դարձավ Արցախի հանձմանը թշնամուն ու 150000 հայերի գաղթին… Հ.Գ. Սումգայիթի ջարդերից, Արցախի ազատագրական պայքարի մեկնարկից 36 տարի անց, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, պատգամավորը առաջարկում է ՀՀ Կառավարությանը Արցախից բռնի տեղահանված հայերին հնարավորությոն չտալ բնակվել Երևանում կամ հարակից բնակավայրերում, այլ բնակեցնել դատարկված կամ դատարկվող գյուղերում։ Իսկ Արցախի հայերի անունից կամ նրանց փոխարեն առաջարկ անողներին կամ որոշում ընդունողներին հիշեցնեմ. մենք Հայրենիք ենք կորցրել, որտեղ մեր օջախներն են, մեր հարազատների շիրիմներն են, ձեր որոշումների արդյունքում…մեզ է մնացել մեր չափազանց զգայուն դարձած արժանապատվությունն ու անպայման Արցախը վերադարձնելու ուժգնացող ցանկությունը…Հանդարտվե’ք, պարոնայք…
Պայքարի մեջ սուգ չկա՛, խեղճություն ու թուլություն չկա՛...այն, որ ՀՀ-ում իշխանազավթման դերակատարներն ու ԱՀ-ում նրանց դրածոները, թե պատասխանատու և, թե մեղավոր են, որ Արցախը բռնազավթել է թշնամի ադրբեջանը, իսկ Հայաստանը վտանգի մեջ է, այլևս կայացած փաստ է: Քոչվոր վայրենիների ավիրող ու արնախում տեսակը մեզ է բաժին հասել ու ոչինչ չի փոխվել, որքան էլ փորձեն նրանց «կիրթ ու կառուցողական» ներկայացնել: Չթուլանա՛ք, չխեղճանա՛ք. մենք Արցախում շենքեր ու տներ չենք թողել, մեր կյանքերն ենք թողել, մի ողջ Հայրենիք ենք թողել: ՊԻՏԻ ԳՆԱԼ ԿՅԱՆՔԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ...
👍9💯4
Սիրելի հայրենակիցներ, սիրելի արցախցիներ, հայեր, սիրով տեղեկացնում ենք, որ «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ն մշակել և շուտով կմեկնարկի լայնամասշտաբ ծրագիր, որի նպատակն է լսելի դարձնել արցահայության ձայնը:
«Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 10 մարզերում, ծրագրին կմասնակցեն բռնի տեղահանված մեր երիտասարդները, որոնք հնարավորություն կունենան բարձրաձայնել իրենց խնդիրներն ու այն բոլոր մտքերը, որոնք այս ընթացքում կուտակվել ու հրատապ լսելիություն են պահանջում։
Ծրագրի նպատակն է՝
✓ Լսել և լսելի դարձնել արցախահայության ձայնը:
✓ Վեր հանել Հայաստանում բնակություն հաստատած՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրները:
✓ Քննարկել և իմի բերել այն բոլոր հնարավոր տարբերակներն ու ուղիները, որոնք կարող են օգնել բոլորիս վերադառնալ Արցախ:
✓ Քննարկել այս պահին տիրող իրավիճակը:
✓ Հասկանալ, թե ի՞նչ խնդիրների են բախվում արցախցի երիտասադրները Հայաստանում և գտնել դրանց լուծման ճանապարհային քարտեզը:
Ծրագրի ավարտին ՀԿ-ն հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացվի քննարկումների ամփոփ պատկերը:
Աշխատանքների արդյունքները կներկայացվի ՀՀ կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և բարերարներին՝ հետագա ծրագրերի իրականացման նպատակով:
Համագործակցության ենք հրավիրում շահագրգիռ կազմակերպություններին և բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր որևէ կերպ կցանկանան աջակցել այս ծրագրի իրականացմանը:
ԶԼՄ-ների լուսաբանման համար հանդես կգանք հայտարարությամբ:
«Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ՝ Մետաքսե Հակոբյան:
Հարցերի և համագործակցության համար՝
«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ՝
Ք. Երևան, Արա Սարգսյան 6
ՀՎՀՀ - 01345514
Հեռ. +37497212297, +37497230043, +37493409525
e-mail – selv1@yandex.ru
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
EUR/ ԵՎՐՈ - 1510004856460461
AMD /ՀՀ դրամ - 1510015231181195
RUB /Ռուսական ռուբլի - 1510008906256238
USD /ԱՄՆ դոլար - 1510016044964931 ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԵՐ ՈւԺԸ, ՄԻՏՔԸ, ԿԱՄՔԸ, ՀԱՅԿԱԿԱՆՈւԹՅՈւՆՆ Ու ՍԵՐՆ Է ՊԵՏՔ... Дорогие соотечественники, дорогие граждане Арцаха, армяне.
Мы рады сообщить Вам, что общественная организация «Справедливость и возвращение» по сохранению армянских национальных и культурных ценностей разработала и в ближайшее время начнет масштабную программу, цель которой сделать так, чтобы голос армян был услышан миром.
Программа «Определяющий голос молодежи Арцаха» будет реализована в 10 районах Республики Армения, в программе примет участие наша молодежь, которая будет иметь возможность озвучить проблемы и мнения , накопившиеся за последние месяцы и требующие незамедлительного решения.
Целями проекта являются
✓ Создание условий для поднятия голоса арцахских армян и его распространения во всем мире
✓ Освещение проблем вынужденно переселенных граждан Арцаха, поселившихся в Армении.
✓ Обсуждение и разработка всех возможных вариантов и способов создания благоприятных условий ,которые могут помочь всем нам вернуться в Арцах.
✓ Обсуждение текущей ситуации
✓ Оценка и мониторинг проблем молодежи Арцаха в Армении и разработка путей их решения.
По окончании программы НПО проведет пресс-конференцию, в ходе которой будет представлен краткий обзор обсуждений.
Результаты работы будут представлены правительству РА, международным организациям и благотворителям с целью реализации дальнейших программ.
Приглашаем к сотрудничеству заинтересованные организации и всех добрых людей, желающих любым способом поддержать реализацию данного проекта.
Мы опубликуем заявление для освещения в СМИ.
С любовью, Ваша Метаксе Акопян.
По вопросам и сотрудничеству:
Общественная организация "Справедливость и возвращение" по сохранению армянских национальных и культурных ценностей.
Г. Ереван, ул.Ара Саргсяна 6
Тел. +37497212297, +37497230043, +37493409525
электронная почта: selv1@yandex.ru
АО "АРАРАТБАНК"
евро - 1510004856460461
AMD / AMD AMD - 1510015231181195
руб. - 1510008906256238
Доллар США - 1510016044964931

❤8👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արցախը մոլորակից դուրս Աստծո հրաշալիքն է, Ստեփանակերտը սիրտ, հոգի ունեցող, ժպտացող քաղաք…սատանան չի կարող հաղթել Աստծուն։ Աստծուց իմաստություն եմ խնդրում և օրհնությունը մեր ճանապարհի, որը մեկ ուղղություն ունի՝ Արցախ…
👍13❤6🥰1
Հանուն Արցախի ու Հայաստանի պայքարած, իրենց կյանքը գիտակցաբար զոհած հազարավոր քաջորդիներ պատգամեցին. ՀԱՅՐԵՆԻՔԸ ԳԵՐԱԳՈւՅՆ ԱՐԺԵՔ Է։ Այս պատգամից շեղվել կամ Հայրենիքը հավասարեցնել այլ արժեքների՝ անբարո է, թշնամու շահի սպասարկումն է։ Հայաստանը, դա ներկայիս իշխող վարչախումբը ՉԷ, որը Արցախը հանձնելուց հետո, բնավ կանգ չի առնում ըստ իր կարգախոսերի. <<Արցախը տանք, հանգիստ ապրենք>>, <<150 հազարին զոհենք, որ 3 միլիոնին փրկենք>>, այլ նույն տրամաբանությամբ Հայաստանն է ծվեն-ծվեն անում։ Այս վարչախմբի <<բարի>> բառերով բոլոր օրակարգերը՝ <<խաղաղություն>>, <<սոցիալական>>. մի բան են գուժում՝ պատերազմ… Սա իրենց քաղաքականությունն է, որն արժեզրկում է գերագույնը՝ Հայրենիքը։ Հ.Գ. Արցախում մոտ մեկ տարի սոցիալական ծանրագույն շրջան ապրեցինք, բայց մեր հերոս նահատակների պատգամից չշեղվեցինք…Վարվող քաղաքականության դեմ չի կարելի ժողովրդին շեղել սոցիալական խնդիրների <<լուծման>> պահանջով, ունենալով քաղաքական նպատակ՝ սպասարկել այլոց շահը և օգնել փակել Արցախի հարցը…
👍7❤1
Հարգելի՛ հայրենակիցներ,
ինչպես և խոստացել էի այս պահից սկիզբ է դրվում «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկին:
Ծրագրով նախատեսվում է` Հայաստանի 10 մարզերում հանդիպումների շարք մեր հայրենակիցների հետ, որոնց հետ քննարկելու ենք մեր բոլորի ներկայի և ապագայի վերաբերյալ անհանգստացնող հարցերը, փորձելու ենք ստանալ սպառիչ պատասխաններ և ճանապարհային քարտեզ:
Ծրագրի սկիզբը տրվում է Սյունիքի մարզի՝ Կապան քաղաքից:
Հանդիպում ենք մարտի 30-ին։
Հանդիպման վայրը՝ ք. Կապան, Ա․ Մանուկյան 1-ին նրբանցք 8 (Իմպերիալ սրահ)
Հանդիպման ժամը՝ 15:30:
Մասնակցելու ու որոշիչ ձայնը լսելի դարձնելու համար կարող եք ուղարկել ձեր հայտը մեր ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/ardarutyunevveradarc

👍9❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մենք արցախցու ձայնը լսելի ենք դարձնելու ՀՀ իշխանություններին, միջազգային կազմակերպություններին…
❤9👍2
Մեր առաքելությունը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում իրականացված է։
«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը մեզ համար խոստումնալից էր, սպասելիքներն առավել էին, տպավորությունները՝ անասելի մտահոգիչ։
Մենք շարունակում ենք լսել, մեզ սպասում են ևս 9 մարզում բռնի տեղահանված հայրենակիցներ, որոնց հետ քննարկելու ենք բոլորիս ներկայի և ապագայի վերաբերյալ օր օրի ավելի ահագնացող խնդիրները, որոնց լուծումը մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է:
Հաջորդիվ մենք կլինենք հայրաքաղաք Գյումրիում:
Հանդիպում ենք ապրիլի 6-ին
Հանդիպման վայրը՝ ք. Գյումրի, Tomu's Garden Մաքսիմ Գորկու փողոց, 58 Հանդիպման ժամը՝ 14:30:
Մասնակցելու ու որոշիչ ձայնը լսելի դարձնելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ https://www.facebook.com/ardarutyunevveradarc

❤7👍4🙊1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսանյութը՝ 19.09.23թ., ժամը՝ 13։42, Արցախ, Ստեփանակերտ, իմ տուն…. 2016թ.-ի պատերազմը 4 օր տևեց, քանզի այն ժամանակվա ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական վերնախավը լուծեց իր առջև ծառացած խնդիրները, պահպանեց Արցախը հայկական, չվտանգելով Հայաստանը…. 2020թ.-ի պատերազմը տևեց 3 տարի և ներկայիս ռազմաքաղաքական <<վերնախավը>> շարունակում է լուծել իր առջև դրված խնդիրները՝ հանձնելով Արցախը թշնամուն և ծվեն-ծվեն անելով Հայաստանը…. Այլ իրականություն չկա. ՓԱՌՔ Ու ՊԱՏԻՎԸ ՀԱՆՈւՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻՆՆ Է…
❤8💯3
Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, իմ տուն պիտի գնամ… Պիտի ձեքերս բացեմ ու գրկեմ, շնչեմ, միախառնվեմ ճչացող լռությանն ու տխուր ժպիտով հիշեմ 2020-ի <<հաղթում ենք>>-ը, սեփական արյան մեջ կորած փոքրամարմին Հայ զինվորին, որ ատամները սեղմած լալու փոխարեն ժպտում էր, շենքերի նկուղներում իրենց որդիների ու ամուսինների համար թաց աչքերով շշուկով աղոթող մայրերին ու կանանց…պիտի հիշեմ հազարներին, որ այդպես էլ տուն չեկան, դարձան սառը քարից ժպտացող նկար…պիտի տուն գնամ, որ վերջապես իրավունք ունենամ ասել. <<Ներեք ինձ տղանե՜ր>>…Իմ տունն այդպես էլ այլ տեղ չգտա, այն ինձ գրկել է Ստեփանակերտում…. ԵՍ ՊԻՏԻ ՏՈւՆ ԳՆԱՄ Ու ՈՎ ԿՓՈՐՁԻ ԽԱՆԳԱՐԵԼ՝ ԻՄ ԹՇՆԱՄԻՆ Է…
❤13👍4
«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը շարունակվում է։
Մենք շարունակում ենք այցելել մարզ առ մարզ, քաղաք առ քաղաք և լսել մեր արցախցի հայրենակիցների ձայնը։ Խոսել արցախցիների մասին, ներկայացնել նրանց դժվարությունները և փորձել ինչ-որ տարբերակով փոխել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կյանքն անհնար է, եթե դուք անձամբ չգիտեք, թե ինչ խնդիրների են նրանք բախվել, ինչպես են նրանք հաղթահարում ամեն օր իրենց կյանքը կեղեքող հազարավոր մարտահրավերները։
Մենք շարունակում ենք լսել մեր հայրենակիցներին, մենք շարունակում ենք հավաքագրել այն բոլոր փաստերը, որոնց մասին վստահ ենք՝ շատերն են անտեղյակ։
Մեզ սպասում են ևս 8 մարզում բռնի տեղահանված հայրենակիցներ, որոնց հետ քննարկելու ենք բոլորիս ներկայի և ապագայի վերաբերյալ օր օրի ավելի ահագնացող հիմնախնդիրները։
Հաջորդիվ մենք կլինենք Կոտայքի մարզկենտրոն՝ Հրազդան քաղաքում:
Հանդիպում ենք ապրիլի 22-ին, ժամը 18։30-ին։
Հանդիպման վայրը՝ Իմպերիալ ռեստորան,
հասցեն` ք. Հրազդան, միկրոշրջան, Պուրակային 11։ ՄԻԱՍԻՆ ՄՇԱԿՈւմ ԵՆՔ ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈւ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ։
Մասնակցելու ու որոշիչ ձայնը լսելի դարձնելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ https://www.facebook.com/ardarutyunevveradarc
Մենք շարունակում ենք այցելել մարզ առ մարզ, քաղաք առ քաղաք և լսել մեր արցախցի հայրենակիցների ձայնը։ Խոսել արցախցիների մասին, ներկայացնել նրանց դժվարությունները և փորձել ինչ-որ տարբերակով փոխել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կյանքն անհնար է, եթե դուք անձամբ չգիտեք, թե ինչ խնդիրների են նրանք բախվել, ինչպես են նրանք հաղթահարում ամեն օր իրենց կյանքը կեղեքող հազարավոր մարտահրավերները։
Մենք շարունակում ենք լսել մեր հայրենակիցներին, մենք շարունակում ենք հավաքագրել այն բոլոր փաստերը, որոնց մասին վստահ ենք՝ շատերն են անտեղյակ։
Մեզ սպասում են ևս 8 մարզում բռնի տեղահանված հայրենակիցներ, որոնց հետ քննարկելու ենք բոլորիս ներկայի և ապագայի վերաբերյալ օր օրի ավելի ահագնացող հիմնախնդիրները։
Հաջորդիվ մենք կլինենք Կոտայքի մարզկենտրոն՝ Հրազդան քաղաքում:
Հանդիպում ենք ապրիլի 22-ին, ժամը 18։30-ին։
Հանդիպման վայրը՝ Իմպերիալ ռեստորան,
հասցեն` ք. Հրազդան, միկրոշրջան, Պուրակային 11։ ՄԻԱՍԻՆ ՄՇԱԿՈւմ ԵՆՔ ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈւ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ։
Մասնակցելու ու որոշիչ ձայնը լսելի դարձնելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ https://www.facebook.com/ardarutyunevveradarc
Facebook
Log in or sign up to view
See posts, photos and more on Facebook.
👍3
Երբ Արցախում միտինգներ ու բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, հիմնական ակնկալիքը Երևանում արդյունք գրանցելն էր, վստահ էինք, որ մեր կայծը կրակ կդառնա ու տարածվելով Մայր Հայաստանում, կկանգնեցնի հայրենադավերին ու…կփրկվի Արցախը, կփրկվի Հայաստանը…Շրջափակման ժամանակ երիտասարդ մայրերն իրենց մանկահասակ երեխաների հետ, տարեցները, բոլորը թերսնված, բայց ժպիտը երեսներին, ոտքով կիլոմետրեր էին անցնում, որ Երևանը տեսնի իրենց ուժն ու կամքը, Հայրենիքում ապրելու մեծագույն ցանկությունը…. Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի’ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի’…
❤21👍3