Ու ոչ ոք չի մարսելու իմ Արցախ Հայրենիքի հանձնումը։ Ոչ նրանք, ովքեր ստորագրեցին պարտությունը, ոչ նրանք, ովքեր լռությամբ ընդունեցին։ Ոչ նրանք, ովքեր այսօր ժողովրդին սովորեցնում են հարմարվել «նոր իրականությանը»։ Հայրենիքիս հանձնումը չեք մարսելու, այն կմնա որպես անջնջելի դատավճիռ պատմության մեջ՝ թե՛ անունների, թե՛ գործերի դիմաց։
Տուն գնալու ՈւԽՏ…
Տուն գնալու ՈւԽՏ…
💯8❤2👏1
Հաստատված փաստ է՝ Նիկոլը «ազատագրեց» Արցախը հայերից, շարունակում է հայերից «ազատագրել» Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստանը։
Մնում է մեկ հարց․ մնացե՞լ է արժեք, որ պիտի «ազատագրի» Նիկոլը հայերից, որ հասկանալի դառնա՝ սա ներսից կատարվող ապապետականացում է, ոչ թե քաղաքականություն։

💯9❤2
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՀՀ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ընդդիմության նախաձեռնած լսումներ։
❗️Ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին
❗️Ազատությու’ն բաքվում պահվող պատանդառված և գերեվարված մեր հայրենակիցներին
❗️Բարի լուրերի սպասումով 2020թ.-ի և 2023թ.-ի պատերազմների և ՊՆ ենթակայության ներքո գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհայտ կորած մեր հայրենակիցների վերաբերյալ

👍3👏2
Մարդեղեն առաջնորդը կարող է սխալվել, ընկնել, մոլորվել, նույնիսկ դավաճանել՝ բայց Աստված չի մոլորվում և չի լքում։
Արցախի թեմի առաջնորդի կողմից արված քայլի բացատրություններն այս պահի դրությամբ չեն կարողացել փարատել հանրային մտահոգությունները։ Արցախահայությունը դեռ սպասում է պարզաբանման, թե ինչ նպատակով էր այդ հանդիպումը, ինչ հարցեր են քննարկվել, և ինչ է շահում կամ կորցնում Արցախի ժողովուրդը նման շփումներից։ Բացատրության բացակայությունը սրում է մարդկանց անորոշությունն ու ավելացնում է վստահության ճգնաժամը։ Հոգևոր առաջնորդը չի կարող անտեսել ցավը, որը տիրում է իր ժողովրդի մեջ։ Նույնիսկ եթե հանդիպումը եղել է վարչական, տեղեկատվական կամ այլ պայմաններով թելադրված, դրա կազմակերպման ձևն ու ժամանակը առնվազն սխալ են ընտրված։ Հոգևոր առաջնորդը պետք է հաշվի առներ՝ ինչպիսի խորքային հոգեբանական վերքեր է կարող բացել իր քայլը։Արցախահայությունը իրավունք ունի ձայն բարձրացնելու իր առաջնորդների ցանկացած գործողության վերաբերյալ, և այդ քննադատությունը անհրաժեշտ գործընթաց է, երբ ժողովուրդը անցնում է ծանրագույն ժամանակաշրջան և պահանջում է պատասխանատվություն բոլոր մակարդակներում։
Հակոբ Հակոբյան

❤5💯2
Արցախի Հանրապետության Ազգային Ժողով
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի երկամյա գործունեության զեկույցը
Երկու տարի առաջ՝ 2023 թ. դեկտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը հիմնեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը։ Հանձնախմբին վերապահվեց պաշտպանել Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքները, որոնցից ամենագլխավորը նրանց համախմբված վերադարձի իրավունքն է դեպի իրենց պատմական հայրենիքը։
Գրեթե երկու տարի անց հանձնախմբի առաքելությունը մնում է նույնքան անհրաժեշտ և խորապես արդիական։ Հանձնախումբն այժմ հրապարակել է հակիրճ հաշվետվություն, որտեղ ներկայացված են իր մանդատի գաղափարական հիմքերը, առ այսօր արձանագրված առաջընթացը, ինչպես նաև դիվանագիտական նոր ներգրավման բացվող հնարավորությունները։ (Տե՛ս կցված ամփոփագիրը։)
Չնայած ահռելի մարտահրավերներին, ներառյալ Հայաստանի ներկա ղեկավարության անտարբերությունը, հանձնախումբը հասել է շոշափելի արդյունքների՝ իրավական, քաղաքական և դիվանագիտական հարթակներում։ Հակառակ բոլոր տեսակի դժվարություններին, այն կարողացել է պահպանել Արցախի ժողովրդի քաղաքական ինքնությունը, իրավական պահանջատիրությունն ու հավաքական վերադարձի իրավունքը։
Անցած երկու տարիների ընթացքում հանձնախմբի հիմնական գործընկերներն ու աջակիցները եղել են Christian Solidarity International (CSI) կազմակերպությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը (ANC), ինչպես նաև մի շարք հայկական և օտարերկրյա կազմակերպություններ ու անհատներ՝ Հայաստանից և սփյուռքից։
Հանձնախմբի զեկույցը եզրակացնում է, որ Վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են․ խնդիրը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, ինստիտուցիոնալ մեխանիզմները գործում են, և ձևավորվել է հարթակ Հայաստանի նոր ազգային ղեկավարության համար՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները առաջ մղելու հստակությամբ, օրինականությամբ և վճռականությամբ։
ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հակիրճ զեկույց
Ներածություն
2023 թվականի դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային ժողովը, որնայժմ գործում է Հայաստանից, ստեղծեց միջազգային հանձնախումբ՝ լիազորված հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը, որոնցից առաջնայինը բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքն է։ Գրեթե երկու տարի անց Հանձնախմբի առաքելությունը մնում է և՛ անփոխարինելի, և՛ խորապես հրատապ: Դրա ստեղծումը սոսկ ինստիտուցիոնալ ձևականություն չէր 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո. այն երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղը կառավարած հավաքական քաղաքական կամքի պաշտոնական շարունակությունն էր՝ ներկայացնելով մի ժողովրդի, որի իրավունքները, ինքնությունը և հայրենիքը չեն կարող ջնջվել պատերազմի կամ հրամանագրի միջոցով:
Սույն զեկույցը ներկայացնում է Հանձնախմբի մանդատի հայեցակարգային հիմքերը, արձանագրված հաջողությունները և գնահատում նորացված դիվանագիտական ներգրավվածության ի հայտ եկող հնարավորությունները: Վերջին երկու տարիների ընթացքում Հանձնախմբի հիմնական գործընկերներն ու աջակիցներն են եղել «Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը» (CSI), ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը(ANC), ինչպես նաև մի շարք հայկական և օտարերկրյա կազմակերպություններ ու անհատներ Հայաստանից և Սփյուռքից:
Զեկույցը եզրակացնում է, որ հիմքերն այլևս ամբողջությամբ դրված են. վերադարձի իրավունքի հարցը կենսունակ է, ինստիտուցիոնալ շրջանակները գործի են դրվել, և Հայաստանում սպասվող ընտրություններից հետո նոր ազգային ղեկավարությունը հնարավորություն կունենա վերականգնել կորսվածը և հստակությամբ, լեգիտիմությամբ ու վճռականությամբ առաջ մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները:
Հանձնախմբի մանդատի հայեցակարգային շրջանակը
1)Ինստիտուցիոնալ լեգիտիմություն
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցչական մարմինը։ 2023 թվականի դեկտեմբերի 2-ին Հանձնախումբ ստեղծելու որոշումը հիմնված էր ժողովրդավարական լեգիտիմության, կառավարման շարունակականության և բռնի տեղահանված բնակչության քաղաքական գործոնը պահպանելու անհրաժեշտության վրա:
Հանձնախմբի մանդատը հստակ է.

պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ, կամավոր և հավաքական վերադարձը, հետամուտ լինել միջազգային իրավունքով ճանաչված ինքնորոշման իրավունքին, բանակցել բոլոր համապատասխան պետական և միջազգային դերակատարների հետ և ձգտել միջազգային կառավարման ու պաշտպանության մեխանիզմի հաստատմանը (ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո), որը կաջակցվի միջազգային խաղաղապահ ներկայությամբ:
2)Պատմական և իրավական հիմքեր
Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի պետության մաս։ Նրա հայկական ինքնությունը և ինքնավար քաղաքական կառույցները դարերով նախորդել են ժամանակակից Ադրբեջանին: Խորհրդային օրենսդրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը հստակ քաղաքական կարգավիճակ ունեցող ինքնավար մարզ էր, որն իրավունք ուներ իրացնելու ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին բնակչությունը ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախության օգտին՝ իրականացնելով իրավական ակտ, որը հիմնված էր խորհրդային սահմանադրական նորմերի վրա։
3)Ինքնորոշման սկզբունքը
Ինքնորոշումը միջազգային իրավունքի անկյունաքարն է՝ ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Հելսինկյան եզրափակիչ ակտով։ Այն իրավունք է տալիս հստակ ինքնություն և որոշակի տարածքի հետ կապ ունեցող ժողովուրդներին՝ որոշելու իրենց քաղաքական ապագան՝ զերծ հալածանքներից:
4)Վերադարձի իրավունքը
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը էթնիկ զտումների դասական օրինակ է։ Միջազգային իրավունքը միանշանակ է. բռնի տեղահանված անձինք պահպանում են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։ Այս իրավունքը հաստատված է սովորութային միջազգային իրավունքով, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով: 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տեղահանված բոլոր հայերի «անվտանգ, անարգել և արագ վերադարձը»։
Առաջընթաց և զարգացումներ. Դեկտեմբեր 2023 – Դեկտեմբեր 2025
Չնայած Լեռնային Ղարաբաղում տեղական կառավարման փլուզմանը և Հայաստանի գործող կառավարության աջակցության բացակայությանը, անցած երկու տարիները նշանավորվեցին ուշագրավ դիվանագիտական, իրավական և քաղաքական զարգացումներով: Դրանք վկայում են աճող միջազգային կոնսենսուսի մասին առ այն, որ վերադարձի իրավունքը լեգիտիմ է, անհրաժեշտ և ենթակա է կատարման:
Միջազգային իրավական հաստատում
ԱՄԴ-ի (ICJ) հրատապ միջոցները (նոյեմբեր 17, 2023) Ադրբեջանին պարտավորեցրին հնարավոր դարձնել հայերի անվտանգ և անարգել վերադարձը։ Այս վճիռը մնում է իրավաբանորեն պարտադիր և դարձել է Հանձնախմբի աշխատանքի անկյունաքարը:
Քաղաքական ճանաչում Եվրոպայում
Խոշոր ժողովրդավարական ինստիտուտները բազմիցս հաստատել են վերադարձի իրավունքը. Եվրոպական խորհրդարանի բանաձևերը (2024թ. մարտ և հոկտեմբեր, 2025թ․ մարտ) կոչ էին անում երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։ Ֆրանսիայի և Բելգիայի խորհրդարանները ընդունեցին բանաձևեր՝ ուղղակիորեն հաստատելով վերադարձի իրավունքը։ Շվեյցարիայի խորհրդարանի (2024–2025) երկու պալատներն էլ հաստատեցին թիվ 24.4259 միջնորդությունը, որը պարտավորեցնում է Շվեյցարիային հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի հարցով Խաղաղության ֆորում՝ միջազգային վերահսկողությամբ անվտանգ վերադարձի շուրջ բանակցելու համար: Շվեյցարական այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է, քանի որ այն խորհրդանշական հայտարարության փոխարեն սահմանում է ինստիտուցիոնալ գործընթաց:
Աճող թափ Միացյալ Նահանգներում և Կանադայում
ԱՄՆ 87 կոնգրեսականներ ստորագրեցին նամակ՝ կոչ անելով ԱՄՆ վարչակազմին հետամուտ լինել վերադարձի իրավունքի իրացմանը, հայ քաղբանտարկյալների ազատ արձակմանը և մշակութային ժառանգության պաշտպանությանը: Պետքարտուղարությունը պաշտոնապես ճանաչել է այս սկզբունքները որպես արդար կարգավորման մաս։ Նմանապես, Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մեկից ավելի անգամ աներկբայորեն արտահայտել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի իրավունքին։ Այս առաջընթացը հայկական կազմակերպությունների, սփյուռքյան խմբերի և, մասնավորապես, հենց Հանձնախմբի հետևողական ջատագովության արդյունքն է։
Ադրբեջանի ռևիզիոնիզմի օրինաչափությունը

2023 թվականի տեղահանումը տարերային իրադարձություն չէր, այլ տասնամսյա շրջափակման արդյունք, որը նախատեսված էր բնակչությանը սովի մատնելու համար, ինչին հետևեցին բազմաթիվ ռազմական հարձակումներ, քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգված ոչնչացում և հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու կազմակերպված ջանքեր: Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության դեմ հետագա շինծու դատավարությունները հարձակում են հավաքական իրավունքների դեմ և փորձ՝ հակամարտությունը ներկայացնելու որպես «անջատողականություն», այլ ոչ թե ինքնորոշման և բնիկ ներկայության խնդիր:
Հակազդեցություն ադրբեջանական ռևիզիոնիզմին
Հանձնախումբը հետևողականորեն մարտահրավեր է նետել Ադրբեջանի այն պնդմանը, թե հայերը «հեռացել են կամավոր», հերքել է «վերաինտեգրման ծրագրի» մասին ապակողմնորոշիչ պնդումները, Լեռնային Ղարաբաղի ընտրված առաջնորդներին քրեականացնելու փորձերը և հայկական սփյուռքի ջատագովությունը թիրախավորող քարոզչությունը։ Հրապարակումների, լրատվամիջոցների հետ աշխատանքի և դիվանագիտական ճեպազրույցների միջոցով Հանձնախումբը ապահովել է, որ այս կեղծիքները չդառնան ընդունված իրողություններ:
Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Եվրոպայի և Միացյալ Նահանգների ակադեմիական շրջանակներում։ Դրանցից հատկանշական էին խոշոր համալսարաններում անցկացված միջոցառումներն ու խորհրդաժողովները, ինչպես նաև Հարվարդի և Կոլումբիայի համալսարանների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության և վերադարձի իրավունքի վերաբերյալ պատրաստված իրավական վերլուծությունները։
Երկու տարվա աշխատանքը կայուն հիմք է դրել նորացված դիվանագիտական գործողությունների համար: Առաջնորդության և ներգրավվածության նոր փուլի հիմնական տարրերն արդեն առկա են. ամուր իրավական հիմք՝ խարսխված Արդարադատության միջազգային դատարանի միջոցների և միջազգային իրավունքի վրա՝ հաստատելով վերադարձի իրավունքը և պաշտպանությունը ահաբեկումից. քաղաքական հիմք՝ արտացոլված բազմաթիվ խորհրդարանների և միջազգային կառույցների կողմից այդ իրավունքի ճանաչմամբ. ինստիտուցիոնալ հիմք՝ մարմնավորված Շվեյցարիայի Խաղաղության ֆորումի մանդատում, որն առաջարկում է կառուցվածքային բանակցությունների պատրաստի շրջանակ. և բարոյական ու պատմական հիմք՝ արմատավորված 2023-ի չշտկված բռնի տեղահանման մեջ, որի անարդարությունը շարունակում է արձագանք գտնել աշխարհում:
Բացակայող տարրը. Քաղաքական կամքը Երևանում
Հայաստանի գործող կառավարության՝ հարցը բարձրացնելուց հրաժարվելը ժամանակավորապես խոչընդոտել է առաջընթացին: Բայց քաղաքական կամքը մշտական չէ: Հենց Հայաստանը ունենա նոր ղեկավարություն՝ ունակ ձևակերպելու իրազգային շահերը կապակցվածությամբ և համոզվածությամբ, հիմքը պատրաստ կլինի. բանակցությունները կարող են վերսկսվել, այս անգամ՝ փոխադարձ պահանջներով. շվեյցարական նախաձեռնությունը կարող է ակտիվացվել և ընդլայնվել. արդենընդունված իրավական և քաղաքական գործիքները կարող են լծակ դառնալ, և միջազգային գործընկերները կարող են համախմբվել հայկական նորացված, սկզբունքային դիրքորոշման շուրջ: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձը «անիրատեսականից» կվերածվի գործնականի։
Եզրակացություն
Ստեղծումից երկու տարի անց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը շոշափելի առաջընթաց է գրանցել իրավական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում։ Չնայած ճնշող հանգամանքներին, բռնի տեղահանմանը, Լեռնային Ղարաբաղում ինստիտուցիոնալ փլուզմանը և Հայաստանի գործող ղեկավարության անտարբերությանը, Հանձնախմբին հաջողվել է պահպանել տեղահանված ժողովրդի քաղաքական ինքնությունը, իրավական պահանջները և հավաքական իրավունքները:
Հիմքերը դրված են. միջազգային իրավունքը հստակ է, խորհրդարանական բանաձևերը կուտակվում են, շվեյցարական բանակցային հարթակը պատրաստ է, ԱՄՆ-ի քաղաքական ներգրավվածությունն աճում է, և հարցը մնում է կենսունակ գլոբալ համակարգում։ Երևանից կամ Բաքվից հնչող ոչ մի հայտարարություն չի կարող մարել իրավական, պատմական և բարոյական ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղը հայկական է, և նրա ժողովուրդն ունիանվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունք։

💯3
Ավերակների քաղաքականության տիրակալ իշխանությունը նույն տրամաբանությամբ է գործում, ինչ քոչվոր ավերիչ ցեղը.
բռնազավթում, պղծում, ջնջում և վայրենի համառությամբ փորձում է վերացնել հայկականը։
Արցախը հանձնվեց, հերոս նահատակների սխրանքը ստվերվեց, Եկեղեցին թիրախավորվեց, իսկ Հայաստանը դրվեց սակարկման սեղանին։
Իրենք համառ են իրենց չար գործերում, իսկ մեր պայքարը չարիքի դեմ չհամակարգված։ Նիկոլիզմի դեմ պայքարը պիտի կուսակցություն, աջ-ձախ չճանաչի։ Սա է հայրենական դիմադրության բանաձևը ընդդեմ ներկա քոչվորական մտածողության, որը ներսից փլուզում է հայկական ամրոցը։
Հայ դատը մեր գենն է, Հայրենիքը՝ մեր իրավունքը, Եկեղեցին՝ մեր ողնաշարը։
Ոչ մի իշխանություն չպիտի զորություն ունենա մեզ կտրել մեր արմատներից։
Սա մեզ տրված անժամանցելի մանդատ է։ Սա մեր սերնդի երդումն է։

💯3🥰2
Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, սովորաբար տոնվում է ամպագոռգոռ հայտարարություններով և համընդհանուր արժեքների մասին հնչեցված կենացներով։ Սակայն իրականությունն առավել հաճախ այլ է, որովհետև հենց այդ միջազգային համակարգը, որը ամեն օր բարձր պաթոսով խոսում է մարդու արժանապատվության, ազատության ու արդարության մասին, Արցախի պարագայում անզոր մնաց իր իսկ տված խոստումների առաջ։ Արցախում մարդու իրավունքները մնացին գզրոցների մութ անկյուններում՝ որպես մեռած փաստաթղթեր։
Մարդիկ՝ տեղահանված։
Հողը՝ խլված։
Մշակույթը՝ վտանգված։
Ապագան՝ անորոշ։
Եվ երբ այս ամենը կատարվում էր, աշխարհը նայում էր։ Նայում, սպասում… և լռում։
Իսկ լռությունը այս պարագայում պարզապես անգործություն չէր, այլ միջազգային հանցակցություն ։
Արցախի հարցը միայն հայերի հարցը չէ։
Այն մարդկային իրավունքների համաշխարհային ինստիտուտի լուրջ փորձություն էր․ փորձություն, որը, ցավոք, միջազգային համակարգը չհաջողեց հաղթահարել։
Արցախի հայաթափումը մնաց որպես ծանր ու սթափեցնող հիշեցում. ժողովուրդները քաղաքական գործընթացներից չեն անհետանում, այլ անհետանում են այն ժամանակ, երբ աշխարհի խիղճը մեռնում է։
Եթե այսօր չենք խոսում, չենք պահանջում, չենք բարձրաձայնում՝ վաղը հենց նույն ճանապարհով կարող է վերանալ ցանկացած ժողովուրդ։

❤2👍2
Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե «Ղարաբաղի վերադարձը իրատեսական չէ» և «շարժումն ավարտվել է», դա ոչ թե սառը քաղաքական գնահատական է, այլ պարտության դրոշի ցուցադրական բարձրացում։ Այդ խոսքերում չկա ոչ մի փորձ հասկանալու, թե ինչ է տասնամյակներով տեղի ունեցել հայ ժողովրդի հետ, չկա ցավի զգացում, չկա պատասխանատվության զգացում։ Կա միայն հրաժարում։ Հրաժարում պատմությունից, ժողովրդից, պարտքից, ապագայից։
Երբ ղեկավար մարդը սեփական ժողովրդի պայքարը անվանում է «անօգուտ», նա ոչ թե իրականությունն է նկարագրում, այլ փորձում է արդարացնել սեփական անհասցե քաղաքական ձախողումները։ Իրականությունը մեկն է՝ 150,000-ից ավելի արցախցիներ այսօր տնազուրկ են, իրենց իրավունքները՝ անպաշտպան, իրենց հայրենի հողը՝ բռնազավթված։ Եվ քանի դեռ այդքանը կա, որևէ իշխանություն իրավասու չէ հայտարարել, որ «շարժումն ավարտված է»։ Որևէ առաջնորդ չի կարող փակել հարց, որի կենտրոնում իրական մարդիկ են, ոչ թե քարտեզի գծագրեր։
Արցախի հարցը չի կարող ավարտված լինել, քանի դեռ նրա մարդկային ճակատագրերը կիսատ են։ Եվ ժողովուրդ կա, որը չի ցանկանում հրաժարվել իր իրավունքներից—նույնիսկ եթե իշխանությունը հրաժարվել է։
Այս պայքարը կավարտվի միայն մեկ օր՝ երբ արդարությունն իր տեղը գտնի։ Իսկ մինչ այդ՝ այն շարունակվում է։

👍5
Վերջին շրջանում շրջանառվում է մի թեզ, ըստ որի՝ արցախահայության վերադարձը Արցախ «անիրատեսական գերնպատակ» է։ Այդ պնդումը հաճախ ուղեկցվում է Ադրբեջանի նախագահին վերագրվող հայտարարությամբ, թե արցախահայերը կարող են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և վերադառնալ՝ ապրելով նրա իշխանության ներքո։
Այս տրամաբանության շարունակությամբ հանրային դաշտում առաջ է քաշվում պարզեցված, բայց էությամբ սխալ հարցադրումը՝ «կգնա՞ք»։
Այս հարցը միտումնավոր շրջանցում է հիմնարար խնդիրը՝ ինչի շուրջ, ում հետ և ինչ պայմաններով է խոսվում վերադարձի մասին։
Ալիևը որևէ բանակցային գործընթաց չի վարում․ նա հանդես է գալիս բացառապես միակողմանի հայտարարություններով՝ բացառելով իրավահավասար երկխոսության հնարավորությունը։ Մինչդեռ վերադարձի հարցը կարող է քննարկվել միայն բանակցությունների շրջանակում, որտեղ գոյություն ունի արցախահայության իրավունքները ներկայացնող և պաշտպանող քաղաքական սուբյեկտ՝ Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև միջազգային զսպման ու երաշխավորման մեխանիզմներ։ Առանց այդ բաղադրիչների ցանկացած «առաջարկ» չի կարող դիտարկվել որպես լուծում․ այն պարտադրանք է։
Արցախ վերադարձի իրավունքը անիրատեսական ծրագիր չէ․ այն հիմնարար, միջազգային իրավունքով ճանաչված իրավունք է։ Այն «անիրատեսական», իսկ երբեմն նույնիսկ «վտանգ» է ներկայացվում միայն այն պարագայում, երբ բացակայում է քաղաքական կամքը այդ իրավունքը պաշտպանելու և դրա իրացման համար պայքարելու ուղղությամբ։
Հետևաբար «կգնա՞ք» հարցը կեղծ է իր բնույթով։ Իրական և քաղաքականապես բովանդակային հարցը հետևյալն է՝ կլինե՞ն արդյոք բանակցություններ, որոնց շրջանակում արցախահայությունը կդիտարկվի որպես իրավունքների կրող կողմ, այլ ոչ թե լռեցված և որոշումների ենթակա օբյեկտ։ Քանի դեռ այս հարցը չի դրվում օրակարգ, «անիրատեսականության» կամ «վտանգի» մասին խոսույթը ծառայում է միայն մեկ նպատակին՝ արդարացնել սեփական անգործությունը և օրինականացնել բռնի տեղահանումը։

💯4
Տիրադավ եպիսկոպոսների կոչը եկեղեցական մտահոգություն չէ, այլ քաղաքական տեխնոլոգիա է՝ քահանայապետի դեմ, իրականացվող պետական հովանավորությամբ։ Նրանք այլևս դուրս են հոգևոր դաշտից և ընդամենը իշխանական գործիք են։ Իրենք այլևս սրբազաններ չեն, այլ՝ օգտագործվող ֆիգուրներ։
Տիրադավները մեծ բառեր են օգտագործում՝
«ազգային անվտանգություն», «պետական շահեր», «գահավիժում», բայց զուրկ որևէ կանոնական, իրավական, բարոյական հիմքից։ Սա չափազանց պարզ ու դասական քաղաքական մեթոդ է․ ապացույց չկա, փոխարենը ստեղծում են աղետային ֆոն։
Իրական նպատակը առավել քան ակնհայտ է՝
թիրախավորել ոչ թե անձին, այլ ինստիտուտը։
Գարեգին Բ-ի հեռացումը այստեղ ընդամենը միջոց է՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին կոտրելու, պառակտելու և ենթարկեցնելու համար։
Իսկ «հանգստի կոչը» նույնքան «հանգիստ» է, որքան փողոցից իշխանություն եկածների բոլոր «խաղաղ» ակցիաները, որոնք ավարտվեցին արյամբ, հազարավոր զոհերով ու Արցախի կորստով։
Եկեղեցու բակում կազմակերպվող «հանգիստ» արշավը նախապես ծրագրված սադրանք է, որի նպատակը Մայր Աթոռը ներքաշելն է քաղաքական բախման մեջ։
Եկեղեցին վերջին համազգային ինստիտուտն է, որը չի հանձնվել, չի լռել և չի դարձել իշխանության կցորդ։ Հենց դրա համար էլ հարձակումը Եկեղեցու վրա զուգահեռ է՝
❗️Արցախի հանձնմանը
❗️ազգային դիմադրության ճնշմանը
❗️այլախոհների կալանավորումներին
❗️պետականության բովանդակային դատարկմանը։
Եկեղեցին պետք է լռի, պառակտվի կամ ենթարկվի։ Սա է իշխանության իրական նպատակը։
Իշխանական«սրբազանները» խոսում են «պատմության առաջ պատասխանատվությունից»։
Այո՛, պատմությունը հիշում է նմաններին։
Պատմությունը չի մոռանում այն հոգևորականներին, ովքեր ճակատագրական պահերին կանգնեցին ոչ թե ժողովրդի ու հավատքի, այլ իշխանության կողքին։ Եվ այդ պատմությունը սև է։
❗️❗️❗️Օրվա իշխանությունները պատերազմ են հայտարարել Եկեղեցուն։
Իսկ մենք պարտավոր ենք պաշտպանվել հավատքով, ճշմարտությամբ և ժողովրդի միասնական կամքով։
❗️❗️❗️ Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

💯5❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն…
❤3
Ինչպես Եզրասն իր ժողովրդին առաջնորդեց դեպի Երուսաղեմ՝ ապավինելով Աստծո խոստմանը, այնպես էլ մեր վերադարձը պետք է ծնվի հավատից, որտեղ չկա վախ։
Երբ քեզ բռնի կերպով հեռացնում են քո հողից, թվում է ամեն ինչ կորցրել ես։ Բայց եթե հավատը մնացել է, կորուստը վերջնական չէ։
Բռնի տեղահանումը կարող է քանդել տունը, բայց չի կարող ջնջել պատկանելությունը։
Այսօր արցախահայության առաջ կանգնած է մեկ անշրջանցելի ճշմարտություն՝ հավաքական վերադարձը այլընտրանք չունի։ Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար, անժամանցելի և շարունակական իրավունք է, որը չի վերանում ոչ տարածքային կորուստով, ոչ էլ բռնի տեղահանմամբ։ Արցախի ժողովուրդը, անկախ իր ֆիզիկական ներկայությունից իր բնիկ տարածքում, շարունակում է հանդիսանալ բնիկ ժողովուրդների իրավունքի լիիրավ կրողը։ Սա քաղաքական խնդիր չէ։ Սա հոգու կանչ է։

Մեզանից խլեցին մեր տունը, գերեզմանները, դպրոցները, եկեղեցիները, մեր մանկության ճանապարհները, ու ասում են՝ մոռացեք հանուն «խաղաղության»։
Մեզ ասում են, որ Արցախը եղել է սխալ, որ մեր ապրած կյանքը եղել է պատրանք, որ մեր պայքարը եղել է ավելորդ։ Մեզ ասում են՝ լռեք, հարմարվեք, ընդունեք «նոր իրականությունը»։ Այս իշխանությունը պետական խոսքից ջնջում է Արցախը, որովհետև Արցախը հիշեցնում է պատասխանատվության մասին։ Այն հիշեցնում է, որ մեր բռնի տեղահանությունը ոչ թե բնական աղետ էր, այլ քաղաքական ձախողում։ Այդ պատճառով էլ մեզ չեն ուզում լսել։ Այդ պատճառով էլ մեր պահանջը կոչում են «խանգարող»։
«Խաղաղության օրակարգը» մեզ չտվեց անվտանգություն, չտվեց վերադարձի հույս, չտվեց արդարություն։ Այն ստիպում է մեզ ապրել առանց պահանջի, առանց հիշողության, առանց ձայնի։ Եթե խաղաղությունը պահանջում է, որ մենք հրաժարվենք մեր ցավից, մեր պատմությունից և մեր իրավունքից՝ ապրել մեր հողում, ապա դա խաղաղություն չէ։ Դա պարտության գեղեցիկ փաթեթավորում է։
Բայց մենք լռել չենք կարող։ Որովհետև մեր կորուստը քաղաքական թեզ չէ, մեր հայրենիքը բանակցային տեքստ չէ։
ՈՉ ոք իրավունք չունի մեր բռնի տեղահանությունը ներկայացնելու որպես «փակված էջ»։ Մենք գոյություն ունենք։ Եվ ոչ մի քաղաքականություն չի կարող ջնջել մեզ։

Միայն քամուն եմ վստահում իմ կարոտը։ Շշուկով եմ պատմում կարոտիս մասին, որ չցավեցնեմ աշխարհը, բայց քամին չի վախենում ցավից․ նա ստեղծված է հենց դրա միջով անցնելու համար։
Երբ ամեն ինչ բաժանեցին՝ անունները, ճանապարհները, քամին մնաց մեր միջև։ Նա դարձավ կապողը, երբ կամուրջները դարձան միակողմանի։ Նա է բերում իմ շունչը դեպի քեզ, ու քո սպասումը՝ դեպի ինձ։ Այդպես ենք սկսել ճանաչել իրար՝ ոչ թե տեսնելով, այլ սպասելով։
Բայց սպասումն այստեղ պարտություն չէ։ Սպասումը հավատ է, որ վերադարձ գոյություն ունի։ Ոչ թե որպես պատրանք, այլ որպես օր, որը դեռ չի եկել, քանզի ժամանակը չի հաղթում նրան, ով չի հրաժարվում։ Քամին դա էլ է սովորեցրել ինձ․ նա երբեք չի կանգնում, բայց միշտ վերադառնում է։
Նիկոլները կլինեն ու չեն լինի՝ դա քամու համար անկարևոր է։ Նրանք անցողիկ են, ինչպես փոշին, որ քամին մի պահ բարձրացնում է, հետո թողնում հողի վրա։ Իսկ մեր կապը հողից է, ոչ թե փոշուց։ Այն չի ենթարկվում հրամանների, չի ջնջվում որոշումներով, չի կտրվում սահմաններով։
Ես սպասում եմ քեզ ոչ թե մենակ, այլ քամու հետ։ Նա պահում է իմ խոստումը, որ ես քոնն եմ՝ հավերժ։ Եվ դու իմն ես ոչ թե, որովհետև մոտ ես, այլ որովհետև սպասում ես։ Իսկ որտեղ սպասումը փոխադարձ է, այնտեղ վերադարձն արդեն սկսել է իր ճանապարհը։
Մի օր քամին այլևս չի պատմի իմ կարոտը։ Նա պարզապես կլռի։ Այդ լռությունը կլինի հանդիպման ձայնը։

❤4
ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը (UNDRIP), մասնավորապես՝ 19-րդ հոդվածը, հստակ ամրագրում է, որ բնիկ ժողովուրդների վրա ուղղակի ազդեցություն ունեցող քաղաքական կամ վարչական որոշումները պետք է ընդունվեն նրանց ազատ, նախնական և տեղեկացված համաձայնությամբ (FPIC)։ Թեև Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում Արցախի ժողովրդի բռնի տեղահանման պատճառ դարձած պետությունը, այնուամենայնիվ, հռչակագրի ընդունման օգտին քվեարկելով՝ ՀՀ-ն ստանձնել է հստակ քաղաքական պարտավորություն առաջնորդվելու դրա հիմնարար սկզբունքներով, ուստի Հայաստանի իշխանությունները ևս պարտավոր են արցախահայության վրա ուղղակի ազդեցություն ունեցող քաղաքական կամ վարչական որոշումները ընդունելիս ունենան արցախցիների ազատ, նախնական և տեղեկացված համաձայնությունը։
Սակայն Արցախի բռնի տեղահանված բնակչության նկատմամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը փաստացիորեն հակասում է այդ պարտավորությանը։ Արցախցիներին վերաբերող առանցքային որոշումները՝ վերաբնակեցման, սոցիալական աջակցության, բնակարանային ապահովման և կրթական քաղաքականությունների շրջանակում, ընդունվում են առանց համակարգված, ինստիտուցիոնալ և ներկայացուցչական խորհրդակցությունների։ Արցախցիները դիտարկվում են ոչ թե որպես հավաքական իրավունքներ ունեցող ժողովուրդ, այլ որպես պարզապես սոցիալական խումբ կամ կարիքավորների զանգված, ինչը ոչ միայն հակասում է UNDRIP-ի բովանդակությանը, այլև խեղաթյուրում է դրա ոգին։
UNDRIP-ը պետություններին կոչ է անում ճանաչել և հարգել բնիկ ժողովուրդների ներկայացուցչական ինստիտուտները՝ որպես քաղաքական սուբյեկտներ։ Մինչդեռ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը գնում է հակառակ ուղղությամբ, ճնշման ենթարկելով Հայաստանում Արցախի պետական և հանրային ինստիտուտներին, պաշտոնական մակարդակով հնչում են հայտարարություններ, ըստ որոնց Արցախի ժողովրդի մասին խոսելը կամ նրա սուբյեկտայնության պահպանումը ներկայացվում է որպես «սպառնալիք Հայաստանի անվտանգության համար»։
Այս մոտեցումը ոչ միայն բացահայտորեն հակասում է FPIC սկզբունքին, այլև նպատակ ունի վերացնել արցախցիների հավաքական ինքնությունը, լռեցնել նրանց քաղաքական ձայնը և ժխտել ներկայացված լինելու իրավունքը։ Փաստացի, տեղի է ունենում ոչ թե բռնի տեղահանման հետևանքների հաղթահարում, այլ դրանց քաղաքական ամրագրում՝ Արցախի ժողովրդի դեէթնիկացման և դե-սուբյեկտայնացման ճանապարհով։
Այս քաղաքականությունը վտանգավոր նախադեպ է ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանի՝ որպես միջազգային պարտավորություններ ստանձնած պետության համար, քանի որ այն անտեսում է մարդու իրավունքների, ինքնության պաշտպանության և ժողովրդավարական մասնակցության հիմնարար սկզբունքները։

Նա գործում է սառնասրտորեն, հաշվարկված, համակարգային։ Նա ստեղծում է խաղի կանոններ՝ իր հարմարության, իր վերելքի, վերարտադրության համար, և հետո այդ կանոնները պարտադրում է բոլորին։
Ով ընդունում է՝ առաջ է գնում, ով հարմարվում է՝ մնում է։ Ով չի ենթարկվում՝ դառնում է «խնդիր», «ծայրահեղական», «անհարմար», «թշնամի», իսկ հետո՝ կալանավորվում։
Մենք էլ ենք խաղում հենց այդ իր կանոններով։ Մենք գիտենք, որ դրանք իր կանոններն են, բայց շարունակում ենք մասնակցել։ Գիտենք, որ կանոններն անարդար են, բայց սովորում ենք շրջանցել, հարմարվել, լռել։ Գիտենք, որ լռությունը դավաճանություն է, բայց ընտրում ենք այն, որովհետև «այդպես անվտանգ է»։ Որովհետև «մենք ոչինչ չենք փոխի»։ Որովհետև «մեզնից ոչինչ կախված չէ»։
Եվ ամեն անգամ ինքներս մեզ արդարացնում ենք նույն կեղծ նախադասությամբ՝ իբր մենք նրա խաղը չենք խաղում։ Բայց դա սուտ է։ Որովհետև եթե դու ապրում ես, եթե շարունակում ես քայլել գլուխդ կախ, առանց ձայն հանելու—դու արդեն խաղի մասնակից ես։ Քո լռությունն արդեն գործողություն է, չեզոքությունը՝ կողմնորոշում։
Եվ մի օր գալիս է ամենածանր պահը։ Այն օրը, երբ հայելու մեջ նայելով այլևս չես տեսնի նրան, այլ տեսնում ես լուռ համաձայնվողին, հարմարվածին՝ բայց հարցը վաղուց արդեն նա չէ։ Հարցը այն է, թե մենք ո՞վ ենք դարձել։

💯4❤1
Տարին ավարտվում է, բայց ոչ իմ ներսի սպասումը։ Ես սովորեցի քիչ խոսել ու շատ պահել՝ հիշողություն, ցավ, անուններ։ Ոչինչ չվերադարձավ, բայց չկորչեց էլ։ Ես Արցախ ունեմ, որից հեռու եմ, ու դա տարվա հետ չի ավարտվում։
Տարին գնում է, ու ես ինձ հետ չեմ տանում հաշտությունը կորստի հետ։ Տանում եմ հիշողությունը, պատասխանատվությունը ու տուն գնալու ուխտը։
Տարեվերջին բոլորը հաշվում են ձեռքբերումները։ Ես հաշվում եմ չհանձնվածը՝ հիշողությունը, անունները, տունը։ Սա իմ տարվա հաշվետվությունն է։
Այս տարին ինձ սովորեցրեց լռել այնպես, որ չդառնամ լուռ։ Սովորեցրեց կորցնել առանց մոռանալու ու ապրել առանց հաշտվելու։
…տարին ավարտվում է, բայց իմ տունը անուն ունի, ու դա չի փոխվում…

💯3❤1