Մեդիան հանուն կրթության ՀԿ / Media for Education NGO
10 subscribers
59 photos
132 videos
815 links
«ՄՀԿ» ՀԿ-ն հիմնադրվել է փորձառու լրագրողների և կրթության մասնագետների համատեղ ջանքերով։Media for Education NGO was established by the joint efforts of experienced journalists and education specialists.
Download Telegram
Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում՝ Թոնթոն քաղաքում բնակվող տասնյակ ընտանիքներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ արտահայտելով անհամաձայնություն հատուկ կարիքի և հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ոլորտում իշխանության գործելակերպի վերաբերյալ: 🔗👇
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լիլիթ Ալթունյանը պատկերագրքեր ստեղծելիս հատուկ ուշադրություն է դարձնում, որ դրանք հարազատ լինեն երեխաներին և ստեղծեն ջերմ զգացողություն գրքի նկատմամբ:
Ամբողջական տեսանյութը:
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Արեգնազան» դպրոցի համահիմնադիր, ուսուցիչ Արա Աթայանը կարծում է, որ հատկապես ցածր տարիքում կարևոր է, որ երեխայի երևակայական ուժերը ակտիվ մնան:
Ամբողջական փոդքաստը՝ այստեղ;
2
Ըստ ՀՀ պետական բյուջեի հավելվածների, 2021 թվականից իրականացվել են երկու դրամաշնորհային ծրագրեր, որպեսզի բարելավվի կրթությունը ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտներում։ Այս ծրագրերը մեկնարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ կրթական նորարար միջավայրի ձևավորմանը նպաստելու նպատակով։🔗👇
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իտալական դպրոցում ավելի քան 20 տարվա ուսուցչական գործունեությունից հետո Լորենցա Մորանդոտտին իր փորձով գիտի՝ ուսուցումը հետաքրքիր ու արդյունավետ է, երբ երեխան աստիճանաբար է բացահայտում անում: Ամբողջական տեսանյութը՝ այստեղ:
1
Յուրաքանչյուր 10 դեռահասից 8-ը նշել է, որ օգտագործում է արհեստական բանականություն՝ տնային աշխատանքները կատարելիս: Այս տվյալը բացահայտվել է Մեծ Բրիտանիայում անցկացված հարցմամբ: 🔗👇
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
QR կոդերով դասագրքի կիրառությունը երեխաների համար նվազ վնասակար է, եթե նրանք 11-12 տարեկանից բարձր են:

Ասում է «Արեգնազան» դպրոցի համահիմնադիր, ուսուցիչ Արա Աթայանը:

Ամբողջական փոդքաստը՝ այստեղ:
1
Ընթերցանություն՝ էսսեից առաջ
Արքմենիկ Նիկողոսյանը, Նելլի Հայրապետյան
Ուսուցիչ Նելլի Հայրապետյանը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ զրույցում քննարկել է ինտեգրված էսսեի առանձնահատկությունները, խնդիրներն ու որպես ավարտական քննություն ներդնելու նպատակահարմարությունը:

Արքմենիկ Նիկողոսյանը Նելլի Հայրապետյանի հարցերին ի պատասխան առաջարկում է դպրոցում ներդնել ընթերցանության քննություն և հասնել նրան, որ երեխաները 7-9-րդ դասարաններում կարդան գոնե 30 գիրք:👉🔗
1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տեսական գիտելիքի փոխարեն երեխաներին բնության հետ շփվելու հնարավորություն տալն այն ճանապարհն է, որի ազդեցությունն ամենաանմիջականն է:

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, «Արեգնազան» դպրոցի ուսուցիչ, փիլիսոփա Սիփան Հայրապետյանը Անուշ Մարտիրոսյանի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչն է նպաստում գիտելիքի արդյունավետ յուրացմանը:

Ամբողջական տեսանյութը:
1
Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալված Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը:

Պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելով, որ խոստովանական ցուցմունք է տվել:🔗👇
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսական գիտելիքի փոխարեն երեխաներին բնության հետ շփվելու հնարավորություն տալն այն ճանապարհն է, որի ազդեցությունն ամենաանմիջականն է:

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, «Արեգնազան» դպրոցի ուսուցիչ, փիլիսոփա Սիփան Հայրապետյանը Անուշ Մարտիրոսյանի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչն է նպաստում գիտելիքի արդյունավետ յուրացմանը:

Ամբողջական տեսանյութը:
1
Երեխաների ստեղծագործ մտքի զարգացման համար անչափ կարևոր է նրանց արվեստի աշխարհ տանելը, որակյալ նյութերով ու գրքերով, գործնական աշխատանքներով հետաքրքրություն առաջացնելը:

Տավուշում արդեն երկրորդ տարին գրվող էսսեների ուսումնասիրությունից հետո լրագրող Անուշ Մարտիրոսյանը գնացել է մանկական գրականության ստեղծման հետքերով և որպես օրինակ դիտարկել Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի «Տեսանելիք» մատենաշարի առաջին գիրքը, որը նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաների համար:

Գրքի հեղինակների հետ քննարկվել են հարցեր, թե արվեստի միջոցով երեխաների ստեղծագործական մտածողությունը և աշխարհի զգայական ճանաչողությունը զարգացնելու վերաբերյալ որոշումներն ինչպե՞ս են կայացրել նաև արվեստաբաններից կազմված խմբում:
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսական գիտելիքը գործնականում ամրապնդելու համար կարևոր է երեխաներին բնական միջավայրերում ներգրավելը:

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, «Արեգնազան» դպրոցի ուսուցիչ, փիլիսոփա Սիփան Հայրապետյանը Անուշ Մարտիրոսյանի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչպես է ամրանում գիտելիքը:

Ամբողջական տեսանյութը:
1
Գազայի պատերազմը ոչնչացրել է հարյուրավոր դպրոցներ, սպանել ուսուցիչների ու հազարավոր աշակերտների։ Երկու տարի անց բազմաթիվ երեխաներ դեռ չեն վերադարձել դասասենյակ։

«Պատերազմը շատ բան է խլել։ Բայց ամենադժվար կորուստը կրթությունն է, որովհետև դա ապագայի կորուստն է»,– գրում է The Guardian-ը։🔗👇
😢1
Լրագրողական կազմակերպությունները հոկտեմբերի 21-ին մեկնարկող Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի վերաբերյալ տարածել են հայտարարութնուն։ 🔗👇
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, «Արեգնազան» դպրոցի ուսուցիչ, փիլիսոփա Սիփան Հայրապետյանը իր փորձով է վկայում, թե որքան կարևոր է, որ երեխաները նախ շփվեն բնության հետ:

Անուշ Մարտիրոսյանի հետ զրույցում քննարկվել են երեխաների հետ աշխատելու հետաքրքիր մոտեցումներ:

Ամբողջական տեսանյութը:
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վիրտուալ աշխարհը բացասաբար է անդրադառնում երեխաների մտքի զարգացման վրա:

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, «Արեգնազան» դպրոցի ուսուցիչ, փիլիսոփա Սիփան Հայրապետյանը Անուշ Մարտիրոսյանի հետ զրույցում քննարկել է զգայարանների վրա տեխնոլոգիաների ազդեցության հարցը:

Ամբողջական տեսանյութը:
1
2025 թվականի սեպտեմբերի 11-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց բազմաչարչար ՀՀ օրենքը «Բարձրագույն կրթության և գիտության մասին»:

Այն ունի տասնամյա պատմություն:

📌 Թե՛ պատմականորեն, թե՛ պրակտիկորեն գիտության թեկնածուի աստիճանին արժանանալը՝ թեկնածուական ատեսախոսություն պաշտպանելը, շատ ավելի հեշտ է, քան դոկտորականը։ Հետևաբար «իրական» գիտությունը հենց թեկնածուականից դոկտորականի անցման ճանապարհին է։ Մինչդեռ նրանք, ովքեր նոր են պատրաստվում գիտական աստիճան ունենալուն, պետք է, որ ողջունեն այս քաղաքականությունը։ 📌

📌 2024 թ․ հունվարին ACSES վերլուծական կենտրոնի «Ակադեմիական քաղաքի «ուրվականը»․ արդյոք ընտրված է քաղաքականության լավագույն տարբերակը» քաղաքականության համառոտագրում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է արվում նաև հենց այս սահմանափակմանը՝ ներկայացնելով աշխարհում հայտնի ակադեմիական քաղաքների / կլաստերների օրինակներ, որոնց պարագայում նմանօրինակ սահմանափակում չի գործում։ 📌
1