Հայկոմկուս (Компартия Армении)
94 subscribers
310 photos
15 videos
38 links
Ալիքը ստեղծվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ՝ կուսակցության գործունեությունն ու գաղափարները հանրության լայն շերտերին ավելի հասանելի դարձնելու համար։
Download Telegram
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈւՆ


На русском
здесь.🇷🇺🇷🇺🇷🇺

🛠Երևան, 2025 թ. — ավարտվեց Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի պաշտոնական այցելությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Այցի շրջանակում նա մասնակցեց Չինաստանի Գիտությունների ակադեմիայի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից անցկացվող Համաշխարհային սոցիալիստական ֆորումին (World Socialist Forum), որը կազմակերպվում է արդեն տասնհինգերորդ տարին։

Ֆորումի այս տարվա առանցքային թեման էր գլոբալ կապիտալիզմի ճգնաժամը և սոցիալիստական այլընտրանքը, ինչպես նաև ժամանակակից ֆաշիզմի սպառնալիքների կանխարգելումը և չեզոքացումը։ Քննարկումների կենտրոնում էին նաև Խորհրդային Միության փլուզման պատճառների վերլուծությունը և դարերից բխող պատմական դասերը, որոնք շարունակում են մնալ գիտական և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։

⭐️Ելույթ ունենալով ֆորումում՝ Երջանիկ Ղազարյանը նշել է․

«Այսօր, երբ վայրի կապիտալիզմը խորացնում է սոցիալական բևեռացումը, իսկ աշխարհում ուժի քաղաքականությունը դեռ գերիշխում է, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը դառնում է այն կենտրոնը, որտեղից հնչում է այլընտրանքային ուղու ձայնը։ Այդ ուղին սոցիալիզմն է՝ արդարության, խաղաղության և փոխադարձ բարեկեցության ուղին։ Այն ապացուցում է, որ հզոր պետություն կարելի է կառուցել ոչ թե շահագործման, այլ ժողովրդի վստահության և աշխատանքի հիման վրա»։


☄️Ընկեր Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի ժողովուրդները կիսում են պատմական մեծ փորձը և հայրենիքի կառուցման հավատը․

«Մենք՝ հայ կոմունիստներս, տեսնում ենք Չինաստանի օրինակը որպես ոգեշնչման աղբյուր։ Հայաստանը, չնայած իր փոքրությանը, ունի հզոր պատմություն և ստեղծագործական ներուժ։ … Եվ մենք հասկանում ենք, որ միայն սոցիալիստական սկզբունքներով առաջնորդվելով կարող ենք ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը և մեր պետականության ամրությունը»։


🤝Նա նաև կարևորել է համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում․

«Մենք ցանկանում ենք սերտացնել համագործակցությունը Չինաստանի հետ՝ կրթության, գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների ոլորտներում։ … Հավասարության, արդարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունը կարող է դառնալ այն կամուրջը, որը միավորում է Արևելքն ու Արևմուտքը՝ ի նպաստ մարդկության միասնական ապագայի»։


Ելույթի ամբողջ տեքստը այստեղ:

выступление на русском здесь. 🇷🇺🇷🇺🇷🇺 Ֆորումի մասնակիցների կողմից բարձր գնահատվեց Հայաստանի մասնակցությունը և ներկայացված գաղափարները, իսկ այցի ընթացքում նախատեսված են եղել նաև մի շարք գիտագործնական քննարկումներ, ուղղված միջազգային համագործակցության ընդլայնմանը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5🔥42💩1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇷🇺🇷🇺На русском здесь.

🛠Նոյեմբերի 29-ին կլրանա խորհրդային Հայաստանի 105-ամյակը։
Օր, երբ մեր ժողովուրդը կանգնեց աղքատությունից, ֆեոդալիզմից և ազգային ճնշումից ազատագրման ճանապարհին․ օր, երբ դրվեց արդյունաբերական, մշակութային և քաղաքականապես հասուն Հայաստանի հիմքը։

🇦🇲Հրավիրվում են բոլորը, ում համար թանկ է խորհրդային ժառանգության հիշողությունը, սոցիալական արդարության, հավասարության և ժողովուրդների եղբայրության համար մղված պայքարը, միանալու Հայաստանի խորհրդայնացման 105-ամյակին նվիրված երթին։

📅 Ամսաթիվ․ 2025 թ.
նոյեմբերի 29
Հավաքի ժամ․ 11:30
📍 Վայր․ Զաքյան փողոց 10
ՀԿԿ ԿենտԿոմի դիմաց
Ռուսաստանի Դաշնության
դեսպանատան
դիմաց
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
7👍5🔥5💩1
Спасибо Белорусским товарищам за теплые слова.
5💩1
От имени Лиги коммунистической молодёжи поздравляем наших товарищей со 105-летием Советской Армении!

🇦🇲 Армянская Советская Социалистическая Республика занимает особое место в истории братских народов. С установлением советской власти 29 ноября 1920 года начался новый этап, который определил развитие республики на десятилетия вперёд. Армянская ССР стала примером того, как народная власть способна изменить судьбу страны.

📌 За годы советского строительства Армения прошла путь от бедной аграрной территории к одному из динамичных индустриальных центров СССР. Были созданы предприятия, научные институты, культурные учреждения, а армянский народ получил возможности для образования, развития и социальной защищённости. Именно этот период стал фундаментом современной экономики, науки и культуры республики.

Их достижения остаются живой частью общего наследия и напоминают нам, что сила народа проявляется в единстве, созидании и справедливости.

📍 Мы желаем вам крепкого мира, уверенности в завтрашнем дне и новых успехов в сохранении исторической правды, социальной солидарности и идеалов, которые объединяют нас.

Да здравствует память о Советской Армении!

Да здравствует дружба народов и наше общее стремление к миру, равенству и справедливости!
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
8👍5🔥3💩1
🛠Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նշեց Խորհրդային Հայաստանի կազմավորման 105-րդ տարեդարձը

На русском
здесь.

🇷🇺🇷🇺🇷🇺

🇦🇲 Նախ, մասնակիցները քայլերթով այցելեցին ականավոր խորհրդային գործիչներ Ալեքսանդր Մյասնիկյանի, Ստեփան Շահումյանի, ինչպես նաև խորհրդային կարգերի հաստատման համար իրենց կյանքը նվիրած կարմիրբանակայինների հուշարձանին և Սովետական իշխանության հաստատման 50-ամյակին նվիրված հուշակոթողին։ Հայտարարված հարգանքի տուրքի շրջանակում խոնարհվեցին ծաղիկներ և ծաղկեպսակներ։

‼️Այնուհետև մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ հնչեց պահանջ՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Այստեղ ելույթ ունեցավ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։

⭐️Ակցիայի ավարտից հետո մասնակիցները շարունակեցին երթը և այցելեցին վետերանների միավորում, որտեղ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմավորման 105-ամյակին։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥7👍42💩1
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚙️ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի ելույթը գլխավոր դատախազության դիմաց։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6🔥42💩1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🪶ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի ելույթը, նվիրված ՀԽՍՀ կազմավորման 105 ամյակին։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍82🔥2💩1
🛠Մի քանի կադր ևս ՀԿԿ կազմակերպած նոյեմբերի 29-ին հայաստանի խորհրդայնացմանը նվիրված միջոցառումից։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍74🔥2💩1
🛠35 տարին ՀԽՍՀ-ի և 35 տարին ՀՀ-ի․ զարգացման երկու տարբեր տրամաբանություններ

На русском
здесь 🇷🇺🇷🇺🇷🇺

🪶արդեն լրացել է Հայաստանի խորհրդայինացման 105-րդ տարեդարձը, և այդ կապակցությամբ մենք պատրաստել ենք այս համեմատությունը։

Երբ համեմատում ենք Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 35 տարիները (մոտավորապես 1920–1955) և Հայաստանի Հանրապետության 35 տարիները (1991–2026), ակնհայտ է դառնում․ խոսքը ոչ թե երկու ժամանակաշրջանների, այլ ապագայի երկու արմատապես տարբեր մոդելների մասին է։ Եվ առավել կարևորն այն է, որ մեկնարկային պայմանները լիովին տարբեր էին ոչ ի օգուտ ՀԽՍՀ-ի։

🇦🇲 ՀԽՍՀ․
մեկնարկ՝ զրոյից

1920 թ․։ Քայքայում, համաճարակներ, աղքատություն, արդյունաբերության բացակայություն, գրե թե բացարձակ անգրագիտություն, ավերված ենթակառուցվածք, փախստականներ, ցեղասպանության հետևանքներ։
☄️Բոլոր կանխատեսումներով երկիրը դատապարտված էր։
Բայց ընդամենը 35 տարում Հայաստանը դարձավ լիարժեք արդյունաբերա-մշակութային հանրապետություն։ Ինչո՞ւ։ Որովհետև գործարկվեց մի մեխանիզմ, որը ժամանակակից Հայաստանը երբեք չի ունեցել՝ գիտական կառավարմամբ և հստակ զարգացման նպատակներով պլանային տնտեսություն։
Պլանային տնտեսությունն էր այն տարիների գլխավոր շարժիչը։
Հնգամյակները որոշում էին՝ ինչ կառուցել, որտեղ և ինչ նպատակով։
🥖Ռեսուրսները ուղղվում էին ոչ թե այնտեղ, որտեղ կարելի է արագ հարստանալ, այլ այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ էր երկրի զարգացման համար․ ՀԷԿ-եր, գործարաններ, ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ջրամբարներ, գիտահետազոտական ինստիտուտներ, տեխնիկական ուսումնարաններ, մշակույթի կենտրոններ։ Ինդուստրացումը ընթանում էր առանց քաոսի և կոռուպցիոն «տենդերների»։ Բնակարանաշինությունը՝ զանգվածային և մատչելի, ենթակառուցվածքները՝ համալիր, իսկ ժողովուրդը նետված չէր շուկայի քմահաճույքին։

🇦🇲Կոմկուսի ղեկավարող դերը
Կոմունիստական կուսակցությունը կատարում էր ոչ թե դեկորատիվ, այլ ռազմավարական ֆունկցիա․ այն պետության միտքն ու նյարդային համակարգն էր, զարգացման կազմակերպիչն ու վերահսկողը, երաշխավորը, որ յուրաքանչյուր ծրագիր և շինարարություն իրականություն էր դառնում, այլ ոչ թե մնում թղթի վրա։
Այդ համակարգում անձնական հավակնությունները ենթարկվում էին հանրային շահին, կարիերա կառուցել կարելի էր գիտելիքի ու աշխատանքի շնորհիվ, ոչ թե կոռուպցիայի, կապերի կամ օլիգարխիկ «կռիշի» միջոցով։
Այստեղից էլ՝ Հայաստանը ագրարային երկրից վերածվեց արդյունաբերական գիգանտի, ստեղծեց գիտական կենտրոններ, որոնք աշխատում էին ամբողջ Միության համար, ապահովեց սոցիալական վերելք, մատչելի, անվճար և ժամանակակից բուժօգնություն, կրթություն և մշակույթ, ունեցավ բնակչության ահռելի աճ։

🇦🇲ՀՀ․ մեկնարկ՝ պատրաստ հիմքից և դրա կորուստ։

☄️Հիմա՝ ՀՀ-ի մասին։ 1991-ին Հայաստանը ստացավ ամեն ինչ․ գործարաններ, դպրոցներ, գիտական ինստիտուտներ, էներգետիկ համակարգ, մասնագետներ, ենթակառուցվածք։
Այն ամենն ինչ ՀԽՍՀ-ն տասնամյակներով ստեղծել էր՝ արդեն կանգնած էր և աշխատող էր։
Սակայն առանց պլանային տնտեսության և առանց այնպիսի կուսակցության, որը կարող էր պահել ռազմավարական կուրսը, երկիրը նետվեց շուկայի քաոսի մեջ։

💵35 տարվա ՀՀ-ի արդյունքը դարձավ կործանարար․ գործարանները փակվեցին, վերածվեցին մետաղի ջարդոնի կամ պահեստների, գիտական կադրերը հեռացան, արտադրությունը փոխարինվեց ներմուծմամբ, սոցիալական վերելքը վերացավ, կրթությունն ու բժշկությունը դարձան վճարովի, բնակչությունն անկում է ապրում, իսկ քաղաքականության գլխավոր նպատակը դարձավ անձնական հարստացումը, ոչ թե երկրի զարգացումը։
Սա ոչ պատահականություն է և ոչ էլ «սխալ մասնավորեցում»․ սա տրամաբանական հետևանքն է այն բանի, որ չկար պլանային, կենտրոնացված քաղաքականություն, չկար Կոմկուսի նման ուժ, որը պետությանը պահեր ռազմավարական ուղղության մեջ, ոչ թե օլիգարխական շահերի։

🫂Տարբերությունն էականորեն պարզ է․

🇦🇲ՀԽՍՀ-ն երկիր էր կառուցում համակարգված, ծրագրված՝ ապագան աչքի առաջ։

🇦🇲ՀՀ-ն ապրում է շուկայի տրամաբանությամբ, որտեղ ապագան ոչ ոք չի ծրագրում, իսկ ներկան գտնվում է մի քանի կապիտալիստների ձեռքերում։

☄️Եզրակացություն
35 տարին ՀԽՍՀ-ի պատմություն է ստեղծման, իսկ 35 տարին ՀՀ-ի՝ ստեղծվածի սպառման։
Եվ այս համեմատությունն ապացուցում է մի բան․ երկիրը պետք ունի ոչ թե դատարկ լոզունգներ, այլ ըմբռնում, որ զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կա պլան և այն իրագործելու կարող քաղաքական ուժ։ Ինչպես այն ժամանակ էր, և ինչպես այսօր այդքան պակասում է։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥52👍2
🛠Հայաստանի կոմունիստական կուսակցության հայտարարությունը

🇷🇺🇷🇺🇷🇺 На русском здесь.

🇻🇪🇦🇲 Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի դեմ իրականացված ռազմական գործողությունները, որոնք 2026 թվականի հունվարի 3-ին վերածվեցին բացահայտ զինված հարձակման ինքնիշխան պետության վրա։

🇫🇷ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածները Կարակասին և երկրի այլ ռազմավարական կենտրոններին ուղեկցվել են խաղաղ բնակչության շրջանում զոհերով։ Թիրախավորվել են պետական կառավարման և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչը վկայում է գործողությունների իրական նպատակի մասին՝ վախի մթնոլորտ ստեղծել, ապակայունացնել երկիրը և բռնությամբ պարտադրել արտաքին քաղաքական կամքը։

🇺🇳Տեղի ունեցածը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Սա ոչ թե առանձին ռազմական միջադեպ է, այլ նպատակաուղղված քաղաքական գործողություն՝ ուղղված օրինական ընտրված իշխանության տապալմանը և Վենեսուելայում կախյալ վարչակարգի հաստատմանը։

🏴‍☠️Վենեսուելայի դեմ այս հարձակումը շարունակությունն է Միացյալ Նահանգների երկարամյա միջամտողական քաղաքականության, որի հետևանքով տասնամյակների ընթացքում տարբեր տարածաշրջաններում խաթարվել են պետությունների ինքնիշխանությունը, քայքայվել հասարակություններ և զոհվել միլիոնավոր մարդիկ։ «Անվտանգության» և «ժողովրդավարության» կարգախոսների ներքո իրականացված պատերազմները իրականում ծառայել են գլոբալ կապիտալի և ռազմարդյունաբերական համալիրի շահերին։

🇻🇪Վենեսուելան քառորդ դար շարունակ դիմակայել է տնտեսական ճնշումներին, պատժամիջոցներին և արտաքին քաղաքական շանտաժին՝ պաշտպանելով ինքնուրույն զարգացման իր ընտրությունը։ Այդ դիմադրությունը դարձել է ոչ միայն ազգային ինքնապաշտպանություն, այլև օրինակ այն ժողովուրդների համար, որոնք չեն ցանկանում հաշտվել արտաքին թելադրանքի հետ։

🇦🇲Խորին մտահոգություն է առաջացնում Վենեսուելայի օրինական ընտրված նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ կիրառված բռնությունը։ Սա վտանգավոր նախադեպ է, որը խարխլում է միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները և բացում ճանապարհ նոր, առավել վտանգավոր էսկալացիաների համար։

🇦🇲Հայաստանի կոմունիստական կուսակցությունը իր լիակատար համերաշխությունն է հայտնում Վենեսուելայի ժողովրդին և դատապարտում է ցանկացած փորձ՝ ուժի միջոցով խախտելու պետությունների ինքնիշխանությունն ու ժողովուրդների կամարտահայտությունը։

⚜️Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես՝ այն երկրներին և քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս բազմաբևեռ աշխարհի և միջազգային իրավունքի պաշտպանության օգտին, հանդես գալ համատեղ և հետևողական դիրքորոշմամբ՝ ընդդեմ ռազմական ագրեսիայի և միջամտության քաղաքականության։

🚩 Այսօր առավել քան ակնհայտ է, որ իմպերիալիզմը շարունակում է մնալ համաշխարհային անկայունության և պատերազմի հիմնական աղբյուրը։ Միայն ժողովուրդների համախմբված պայքարը՝ հանուն սոցիալական արդարության, խաղաղության և իրական ժողովրդավարության, կարող է հակազդել այդ վտանգավոր միտումներին։

Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
10👍3🔥2