Հայկոմկուս (Компартия Армении)
93 subscribers
311 photos
15 videos
39 links
Ալիքը ստեղծվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ՝ կուսակցության գործունեությունն ու գաղափարները հանրության լայն շերտերին ավելի հասանելի դարձնելու համար։
Download Telegram
Դամբարանի այցելությոնը։

🇷🇺🇷🇺🇷🇺Версия на Русском здесь.

⭐️Նոյեմբերի 7-ին՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի հանձնարարությամբ Մոսկվա ժամանած հայկական պատվիրակությունը այցելեց Վլադիմիր Իլյիչ Լենինի դամբարանն ու խորհրդային նեկրոպոլը։

🛐Պատվիրակության անդամները այս հիշարժան օրը՝ Հեղափոխության տարեդարձին, ուղևորվեցին մեծ խորհրդային գործիչների շիրիմներին՝ որպես մեծ գաղափարի ժառանգներ որոնք եկել են հարգելու նշանավոր նախորդների հիշատակը։

⭐️Պատվիրակության անդամները նշել են.

«Սա լավագույն դրդապատճառն է՝ շարունակ աշխատելու՝ հանուն մեծ գաղափարի։ Տեսնելով նրանց շիրիմները՝ ակամա խորհում ես այն ծանր աշխատանքի մասին, որ իրականացվել է այն տարիներին, երբ կառուցվում էր մեծ երկիրը։ Իսկ մեզ՝ որպես երիտասարդ կոմունիստների սերունդ, անհրաժեշտ է եռապատկել մեր ջանքերը՝ լուսավոր ապագան մոտեցնելու համար»։


🪶Այս խոսքերը՝ շուրթերին և սրտերում, պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել ընկեր Ստալինի, ինչպես նաև ընկերներ Բաղրամյանի և Թևոսյանի շիրիմներին։ Այնուհետև նրանք այցելել են ընկեր Լենինի դամբարանը։

⚜️Ընկեր Դրամփյանը, տեսնելով ընկեր Լենինի մարմինը, ասաց.

«Մենք շատ բան ենք կորցրել այն ժամանակից, ինչից փլուզվեց Սովետական Միությունը։ Սակայն մեր խնդիրը վերադարձնելը չէ, այլ բազմապատկել խորհրդային ժառանգությունը՝ հանուն ապագա սերունդների լուսավոր ապագայի»։


👴Ընկեր Լենինը մարդկության պատմության ամենամեծ գործիչներից մեկն էր, և նրա մեծությունը ճշմարտության մեջ էր։ Ճշմարտությունը այն անզիջում ուժն է, որին հավասարը չկա։

🛠Ճշմարտությունը ընկեր Լենինի կողմն էր, և այսօր այն մեր կողմն է։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥63👍3
Շարունակում ենք Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի կողմից ուղղարկված պատվիրակության այցի լուսաբանումը։

🇷🇺🇷🇺🇷🇺Версия на русском здесь.

🛠Հայաստանի պատվիրակությունը այցելեց Հաղթանակի թանգարան։

✏️Այս հիանալի թանգարանում ամփոփված է ահռելի ինֆորմացիա Մեծ Հայրենական պատերազմի, նրա հերոսների և ֆաշիստական վայրագությունների մասին։

🪶Պատվիրակության անդամները փաստեցին, որ թանգարանը իդեալական մտահաղացման իդեալական իրականացում է։
Մասնավորապես ընկեր Շահնիկյանն ասաց.

Սա ուղակի թանգարան չէ, այլ միլիոնավոր մարդկանց ցավի, հերոսության, պայքարի ու կյանքի մարմնավորում։ Անցնելով այստեղով ես մի եզակի արցունք թողեցի աչքերիցս։ Այս թանգարանն իրոք ծանրագույն պայմաններում մարդկանց հերոսության նկարագիր է։


Թանգարանը չի թողնի անհույզ ոչ ոքի։ Այստեղ միահյուսվում են բարձրագույն տեխնոլոգիաներով գերհագեցած թանգարանային ինտերֆեյսը և 1941-1945 թվականներին օգտագործված իրերը՝ խորհրդային զինվորի ու քաղաքացու հերոսական պայքարի իրեղեն վկաները։

🤝Ընկեր Շահնիկյանի և ընկեր Դրամփյանի միջև նույնիսկ առաջացավ մի փոքրիկ քննարկում։ Ընկեր Շահնիկյանը նկատեց, որ Հայաստանում նմանատիպ թանգարան չկա և որ այն միանշանակ անհրաժեշտ է։ Ընկեր Դրամփյանի հարցին, թե դա ինչ թանգարան կարող է լինել նա պատասխանեց որ դա պետքե լինի հայոց ցեղասպանության թանգարանը, ինչին ընկեր Դրամփյանը ցավով ասաց.

Դա կլինի մարդկության պատմության ամենատխուր թանգարանը որից բոլորը դուրս կգան լացելով։


⭐️Սա աննկարագրելի կարևորության փորձ էր որը չի կարելի գերագնահատել։ Խորհրդային մարդու մեծագույն սխրանքներին նվիրված հրաշալի այս թանգարանը հավերժ կմնա պատվիրակների մտքում որպես ժողովուրդների հերոսության վառ ապացույց։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5👍4🔥4💩1
ՑԱՎԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿ
Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեից

На русском
здесь.


Խորը վշտով և մեծ ցավով տեղեկացանք հայ ժողովրդի վաստակավոր զավակի, բեմի նվիրյալ գործչի, Հայաստանի ժողովրդական արտիստ Խաչիկ Արմենակիչ Բադալյանի մահվան մասին։

Խաչիկ Բադալյանը ծնվել է 1940 թ. հուլիսի 28-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1960–1962 թթ. սովորել է Լենինականի Ա. Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում։ 1962 թ.-ից աշխատել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ 1989–1995 թթ. ստեղծագործական գործունեություն է ծավալել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Խորհրդային շրջանում ղեկավարել է մի շարք ինքնագործունական խմբեր և հանդես եկել ներկայացումներով համամիութենական փառատոներում։
1989 թ.-ին արժանացել է Հայկական ՍՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2009 թ.-ին՝ «Մովսես Խորենացի» մեդալին, իսկ 2015 թ.-ին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի բարձրագույն կոչմանը։


Նրա մահը անլրանալի կորուստ է մեր ողջ ազգային մշակույթի համար։ Նրա հետ պատմության մեջ փակվեց մի ամբողջ դարաշրջան՝ սերունդ, որը կառուցում էր, ստեղծում էր, զորացնում էր հայ մշակույթը՝ իր անսպառ նվիրվածությամբ, մարդասիրական և սոցիալիստական ռեալիզմի գաղափարների հանդեպ վսեմ հավատով։ Դա սերունդ էր, որը վեր էր բարձրացել պատերազմի մոխիրներից՝ մարդկանց լույս, ճշմարտություն և գեղեցկություն փոխանցելու համար։


Նա իր ամբողջ կյանքը նվիրեց մեծատառով ԱՐՎԵՍՏԻՆ։ Տասնամյակներ շարունակ անխոնջ ծառայությունը Լենինականի բեմում դարձել է մեր թատերական մշակույթի ոսկե գանձարանը։ Նա պարզապես դերասան չէր — նա բեմի մարտիկ էր։ Նրա տաղանդը, հոգեկան խորությունն ու անկրկնելի պատրաստվածությունը կերտել են կերպարների մի ամբողջ պատկերասրահ, որոնք մնալու են անջնջելի։


Ավելի քան հարյուր դեր — ահա նրա ստեղծագործական ժառանգության հարստությունը։ Յուրաքանչյուր դերում նա հասնում էր կատարելության, յուրաքանչյուր կերպար ներկայանում էր կենդանի, ճշմարիտ, ներգործուն։ Նրա խաղը խոսում էր հանդիսատեսի հետ սրտի լեզվով, ինչի համար նրան անսահման սիրում ու գնահատում էին։


Խաչիկ Բադալյանը մեծ մարդ էր և ճշմարիտ արվեստագետ, ում անունը հավերժ կմնա հայ խորհրդային մշակույթի տարեգրության մեջ։ Նրա թողած ժառանգությունը ոչ միայն դերերն են, այլև անսասան հավատարմության օրինակ՝ արվեստին, ժողովրդին և հայրենիքին։


Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն և հանրապետության կոմունիստները հայտնում են իրենց խորին և անկեղծ ցավակցությունը հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և ամբողջ մշակութային համայնքին։


Թող հավերժ լույսով վառվի Հայաստանի ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի հիշատակը՝ իր երկրի ու ժողովրդի իսկական զավակի։


Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտե
Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Վերջին հրաժեշտը — նոյեմբերի 18-ին, ժամը 12:00–14:30, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
3👍3🔥2
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

На русском
здесь.🇷🇺🇷🇺🇷🇺


🛠2025 թվականի նոյեմբերի 20-ին Երևանում, Գլխավոր դատախազությանշենքի դիմաց, տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով։ Մասնակիցները բարձրաձայնեցին իրենց անհամաձայնությունը երկրումիրականացվող քաղաքականհետապնդումների և անարդարդատավարությունների նկատմամբ՝ շեշտելով, որ Հայաստանում խախտվում ենմարդու հիմնարար իրավունքները, խոսքիազատությունն ու արդար դատարանի իրավունքը։

‼️Ակցիայի ընթացքում մասնակիցները պահանջեցին դադարեցնել քաղաքական ճնշումները և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

🔥Այնուհետև հավաքի մասնակիցներըերթով շարժվեցին դեպի Երևանի ընդհանուրիրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ տեղի էր ունենում արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը։

Դատարանի շենքի դիմաց կրկին հնչեցինկոչեր՝ ուղղված իշխանություններին, դադարեցնել քաղաքական ճնշումները և ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված անձանց։

⭐️Ակցիան շարունակվեց մինչև ուշ երեկո։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ խորհրդարանում նախատեսվում են բաց լսումներ քաղբանտարկյալների թեմայով՝ միջազգային կառույցների, գլխավոր դատախազի, իրավապաշտպանների և պետական պատասխանատուների մասնակցությամբ։

🇦🇲Ակցիային մասնակցել են նաևՀայաստանի Կոմունիստականկուսակցության անդամները՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի գլխավորությամբ։

⚙️Երջանիկ Ղազարյանը նշեց, որ ՀԿԿ ցուցակով ընտրված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևս գտնվում է ապօրինի կալանքի տակ, նրան ներկայացվել են անհիմն մեղադրանքներ, և տեղի է ունենում նպատակային քաղաքական հետապնդում ինչպես Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամների, այնպես էլ Վարդան Ղուկասյանի մերձավորների հանդեպ։

⚙️Ղազարյանը հավելել է, որ երեկ արդեն կալանավորվել է նաև Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ինչը միանշանակ ապացույց է, որ կիրառվում են ճնշման թիրախային և անընդունելիմեխանիզմներ։

«Մենք խստորենդատապարտում ենք այս ամենը և պահանջում ենք դադարեցնել քաղաքականհաշվեհարդարը»,


հայտարարել է ԵրջանիկՂազարյանը։

‼️Ակցիան ավարտվել է Շենգավիթի դատարանի դիմաց, որտեղ ցուցարարները վերահաստատել են, որ պայքարը շարունակվելու է մինչև բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը և արդար դատավարության ապահովումը։  
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5🔥32💩1
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈւՆ


На русском
здесь.🇷🇺🇷🇺🇷🇺

🛠Երևան, 2025 թ. — ավարտվեց Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի պաշտոնական այցելությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Այցի շրջանակում նա մասնակցեց Չինաստանի Գիտությունների ակադեմիայի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից անցկացվող Համաշխարհային սոցիալիստական ֆորումին (World Socialist Forum), որը կազմակերպվում է արդեն տասնհինգերորդ տարին։

Ֆորումի այս տարվա առանցքային թեման էր գլոբալ կապիտալիզմի ճգնաժամը և սոցիալիստական այլընտրանքը, ինչպես նաև ժամանակակից ֆաշիզմի սպառնալիքների կանխարգելումը և չեզոքացումը։ Քննարկումների կենտրոնում էին նաև Խորհրդային Միության փլուզման պատճառների վերլուծությունը և դարերից բխող պատմական դասերը, որոնք շարունակում են մնալ գիտական և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։

⭐️Ելույթ ունենալով ֆորումում՝ Երջանիկ Ղազարյանը նշել է․

«Այսօր, երբ վայրի կապիտալիզմը խորացնում է սոցիալական բևեռացումը, իսկ աշխարհում ուժի քաղաքականությունը դեռ գերիշխում է, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը դառնում է այն կենտրոնը, որտեղից հնչում է այլընտրանքային ուղու ձայնը։ Այդ ուղին սոցիալիզմն է՝ արդարության, խաղաղության և փոխադարձ բարեկեցության ուղին։ Այն ապացուցում է, որ հզոր պետություն կարելի է կառուցել ոչ թե շահագործման, այլ ժողովրդի վստահության և աշխատանքի հիման վրա»։


☄️Ընկեր Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի ժողովուրդները կիսում են պատմական մեծ փորձը և հայրենիքի կառուցման հավատը․

«Մենք՝ հայ կոմունիստներս, տեսնում ենք Չինաստանի օրինակը որպես ոգեշնչման աղբյուր։ Հայաստանը, չնայած իր փոքրությանը, ունի հզոր պատմություն և ստեղծագործական ներուժ։ … Եվ մենք հասկանում ենք, որ միայն սոցիալիստական սկզբունքներով առաջնորդվելով կարող ենք ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը և մեր պետականության ամրությունը»։


🤝Նա նաև կարևորել է համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում․

«Մենք ցանկանում ենք սերտացնել համագործակցությունը Չինաստանի հետ՝ կրթության, գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների ոլորտներում։ … Հավասարության, արդարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունը կարող է դառնալ այն կամուրջը, որը միավորում է Արևելքն ու Արևմուտքը՝ ի նպաստ մարդկության միասնական ապագայի»։


Ելույթի ամբողջ տեքստը այստեղ:

выступление на русском здесь. 🇷🇺🇷🇺🇷🇺 Ֆորումի մասնակիցների կողմից բարձր գնահատվեց Հայաստանի մասնակցությունը և ներկայացված գաղափարները, իսկ այցի ընթացքում նախատեսված են եղել նաև մի շարք գիտագործնական քննարկումներ, ուղղված միջազգային համագործակցության ընդլայնմանը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5🔥42💩1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇷🇺🇷🇺На русском здесь.

🛠Նոյեմբերի 29-ին կլրանա խորհրդային Հայաստանի 105-ամյակը։
Օր, երբ մեր ժողովուրդը կանգնեց աղքատությունից, ֆեոդալիզմից և ազգային ճնշումից ազատագրման ճանապարհին․ օր, երբ դրվեց արդյունաբերական, մշակութային և քաղաքականապես հասուն Հայաստանի հիմքը։

🇦🇲Հրավիրվում են բոլորը, ում համար թանկ է խորհրդային ժառանգության հիշողությունը, սոցիալական արդարության, հավասարության և ժողովուրդների եղբայրության համար մղված պայքարը, միանալու Հայաստանի խորհրդայնացման 105-ամյակին նվիրված երթին։

📅 Ամսաթիվ․ 2025 թ.
նոյեմբերի 29
Հավաքի ժամ․ 11:30
📍 Վայր․ Զաքյան փողոց 10
ՀԿԿ ԿենտԿոմի դիմաց
Ռուսաստանի Դաշնության
դեսպանատան
դիմաց
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
7👍5🔥5💩1
Спасибо Белорусским товарищам за теплые слова.
5💩1
От имени Лиги коммунистической молодёжи поздравляем наших товарищей со 105-летием Советской Армении!

🇦🇲 Армянская Советская Социалистическая Республика занимает особое место в истории братских народов. С установлением советской власти 29 ноября 1920 года начался новый этап, который определил развитие республики на десятилетия вперёд. Армянская ССР стала примером того, как народная власть способна изменить судьбу страны.

📌 За годы советского строительства Армения прошла путь от бедной аграрной территории к одному из динамичных индустриальных центров СССР. Были созданы предприятия, научные институты, культурные учреждения, а армянский народ получил возможности для образования, развития и социальной защищённости. Именно этот период стал фундаментом современной экономики, науки и культуры республики.

Их достижения остаются живой частью общего наследия и напоминают нам, что сила народа проявляется в единстве, созидании и справедливости.

📍 Мы желаем вам крепкого мира, уверенности в завтрашнем дне и новых успехов в сохранении исторической правды, социальной солидарности и идеалов, которые объединяют нас.

Да здравствует память о Советской Армении!

Да здравствует дружба народов и наше общее стремление к миру, равенству и справедливости!
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
8👍5🔥3💩1
🛠Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նշեց Խորհրդային Հայաստանի կազմավորման 105-րդ տարեդարձը

На русском
здесь.

🇷🇺🇷🇺🇷🇺

🇦🇲 Նախ, մասնակիցները քայլերթով այցելեցին ականավոր խորհրդային գործիչներ Ալեքսանդր Մյասնիկյանի, Ստեփան Շահումյանի, ինչպես նաև խորհրդային կարգերի հաստատման համար իրենց կյանքը նվիրած կարմիրբանակայինների հուշարձանին և Սովետական իշխանության հաստատման 50-ամյակին նվիրված հուշակոթողին։ Հայտարարված հարգանքի տուրքի շրջանակում խոնարհվեցին ծաղիկներ և ծաղկեպսակներ։

‼️Այնուհետև մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ հնչեց պահանջ՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Այստեղ ելույթ ունեցավ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։

⭐️Ակցիայի ավարտից հետո մասնակիցները շարունակեցին երթը և այցելեցին վետերանների միավորում, որտեղ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմավորման 105-ամյակին։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥7👍42💩1
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚙️ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի ելույթը գլխավոր դատախազության դիմաց։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6🔥42💩1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🪶ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի ելույթը, նվիրված ՀԽՍՀ կազմավորման 105 ամյակին։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍82🔥2💩1
🛠Մի քանի կադր ևս ՀԿԿ կազմակերպած նոյեմբերի 29-ին հայաստանի խորհրդայնացմանը նվիրված միջոցառումից։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍74🔥2💩1