ԿինոՊրես
152 subscribers
524 photos
15 videos
1 file
806 links
Խոսում ենք հայկական և արտասահմանյան կինոարդյունաբերության մասին:

Լուսաբանման համար` press@kinopress.am
Download Telegram
Վառ լուսանկարներ Վենետիկի կինոփառատոնից:

👉🏻 ԿինոՊրես - բաժանորդագրվել
🎬 «Կինո-կինո»-ի առաջին եթերաշրջանում ֆիլմասերները 546 հարցի են պատասխանել: Նման հետաքրքիր փաստով է կիսվել Առաջին ալիքը:

👉🏻 ԿինոՊրես - բաժանորդագրվել
Մեծ Բրիտանիայի🇬🇧 եւ Իռլանդիայի🇮🇪 մեր ընթերցողների համար։

Դուք ունեք հնարավորություն իրականացնել Ձեր մանկության երազանքը։🥰

Հայտարարվում է 🎬քասթինգ HBO գալիք «Հարրի Փոթեր» սերիալում Հարրիո, Հերմայոնիի եւ Ռոնի դերերի համար։

Ավելին՝ https://app.castittalent.com/HPCasting

👉🏻 ԿինոՊրես - բաժանորդագրվել
Սեպտեմբերի 10-12-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Սերգեյ Փարաջանով - 100» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ, գումարվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծված կառավարական հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Վայր՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ)։

Տեղի կունենան Փարաջանովի ստեղծագործության ուսումնասիրության հարցերին նվիրված և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ Սերգեյ Փարաջանովի հոբելյանին ընդառաջ հրատարակված հայ ականավոր կինոգետ Կարեն Քալանթարի «Очерки о Сергее Параджанове» աշխատության 2-րդ հրատարակության, պրոֆեսոր Սուսաննա Դավթյանի «Տոն, որ միշտ քեզ հետ է» եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, աշխատության և «Tribute to Sergei Parajanov. On the centenary of his birth» հոդվածների ժողովածուի շնորհանդեսները:
Սիրո՞ւմ ես ֆուտբոլ: Երազե՞լ ես կինոյում նկարահանվել:

Հայտարարվում է «Ոսկե Դուբլ». «Արարատ 73»-ի մասին գեղարվեստական ֆիլմի մասսայական տեսարանի մասնակիցների #բացկանչ համար:

ԿինոՊրեսը արդեն պատմել էր «Ոսկե Դուբլ» ֆիլմի նախապատրաստության մասին:

Սեպտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադահլիճում նկարահանվելու է ֆիլմի ամենամասսայական տեսարանը:

Ցանկացողները կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով +37498115406

👉🏻 ԿինոՊրես - բաժանորդագրվել
Սեպտեմբերի 11-14-ը Հայաստանի կինոյի հիմնադրամը մասնակցեց Սանկտ-Պետերբուրգի միավորված մշակույթների 10-րդ միջազգային ֆորումին:

Սեպտեմբերի 13-ին կայացած «Կինոժառանգություն. անցյալի, թե ներկայի մշակութային կոդ» պանելային քննարկմանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի և Կուբայի կինոարխիվների ղեկավարությունը:

Քննարկվել են նաև հետևյալ թեմաները.

🖇Կինոարխիվների համագործակցությունը ծառայում է ազգային ժառանգության պահպանման նպատակին և պետք է ինտենսիվացվի, ինչը կարող է իրականացվել ԱՊՀ / ԲՐԻԿՍ+ / Եվրասիական համագործակցություն ձևաչափով կինոարխիվների ասոցիացիայի ստեղծման միջոցով:

🖇Կինոարխիվների աշխատանքը գիտական ոլորտում պահանջում է նոր տեխնոլոգիաների ներդրում և գործընթացների թվայնացում, ինչն արխիվների առջև դնում է որակյալ մասնագետների պատրաստման խնդիր: Ռուսաստանի Պետակինոֆոնդը մշակում է իր հիմքի վրա կրթական հարթակ ստեղծելու հնարավորությունը՝ կադրերի պատրաստման համար, ներառյալ բարեկամ երկրների համար:

Ներկայացնում ենք այս քննարկման ֆոտոշարքը:

👉🏻 ԿինոՊրես - բաժանորդագրվել
Կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիան և Զուգահեռ ներմուծման ասոցիացիան թերահավատորեն են վերաբերվում Հայաստանի կինոյի հիմնադրամի առաջարկին:

👉🏻 ԿինոՊրես - բաժանորդագրվել
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Կինոթատրոնները Միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ֆիլմերի վերաբերյալ տեղեկություն են տրամադրելու Կինոյի հիմնադրամին:

Կառավարության հոկտեմբերի 3-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի թվում ընդգրկված է երկու հարց:

👉🏻 ԿինոՊրես - բաժանորդագրվել