ԿենԷԱ ինքնաԶարգացման Արվեստանոց
33 subscribers
131 photos
80 videos
36 links
ինքնաՃանաչողություն | փափուկ հմտություններ | ինքնաԶարգացում․

✔️հուզական ինտելեկտ,
✔️ինքնուրույն քննական մտածողություն,
✔️համակարգային ընկալում,
✔️գիտակցված և արդյունավետ իրագործում,
✔️ինքնաիրացում
Download Telegram
19 դ․վերջում գրված «Ամբոխների հոգեբանությունը» գրքում ֆրանսիացի սոցիալական հոգեբան և սոցիոլոգ Լը Բոնը նկարագրում է, թե ինչպես իշխել ամբոխին։

Բանաձևերն ու բառերը ազատում են ամբոխին մտածելու անհրաժեշտությունից։
👉Բանաձևերը անփոփոխ են, բայց բառերը պետք է համապատասխանեն ժամանակին։
👉Ամենասարսափելի բաները, եթե կոչվեն գեղեցիկ բառերով («եղբայրություն», «հավասարություն», «ժողովրդավարություն»), ընդունվում են հիացմունքով։

Ամբոխը գնում է ոչ թե նրանց մոտ, ովքեր տալիս են ճշմարտությունը, այլ նրանց՝ ովքեր առաջարկում են գրավիչ պատրանքներ։

Ամբոխին անհրաժեշտ է առաջնորդ։

Առաջնորդը պարտադիր չէ խելացի լինի, քանի որ խելքը ծնում է կասկածներ։ Նա պետք է լինի ակտիվ և ֆանատիկոս։

Միայն այն առաջնորդը, ով կուրորեն հավատում է իր գաղափարին, կարող է վարակել ուրիշներին։

Մեծ առաջնորդի գլխավոր հատկանիշը համառ, անկոտրում կամքն է։

Համամի՞տ եք Լը Բոնի հետ։ Ինչպե՞ս ամբոխից դառնանք ազգ։ 🤔

#դասընթաց #թրեյնինգ #ինքնազարգացում #փափուկ_հմտություններ #ներքին_զարգացում #softskills
1
Ես չեմ կիսում ձեր համոզմունքները, բայց պատրաստ եմ մեռնել ձեր՝ դրանք արտահայտելու իրավունքի համար

Վոլտեր` Էվելին Բ. Հոլի ձևակերպմամբ

#ինքնազարգացում #փափուկ_հմտություններ #ներքին_զարգացում #softskills #innergrowth #personaldevelopment #selfimprovement
1
Փոքրիկ հարցում 31 🤗

Որքա՞ն հաճախ եք կարողանում որևէ երևույթ դիտարկել անաչառ՝ փաստերով
Anonymous Poll
0%
միշտ
100%
հաճախ
0%
երբեմն
0%
երբեք
1960-70-կան թթ․-ին հոգեկան խանգարումների ամենատարածված ախտորոշումը դեպրեսիան էր։

Հոգեբան Մ․ Սելիգմանը և նրա գործընկերները փորձեցին պարզել դրա պատճառները։

1960-կան թթ․և 2000թ․ հոգեբաններ Մ․ Սելիգմանը և Ս․ Մայերը կատարեցին մի շարք փորձեր շների վրա։

Որոշ ժամանակահատվածում շները պարբերաբար ստանում էին էլեկտրական ցավոտ ցնցումներ, որոնցից չէին կարող խուսափել։

Երբ նրանց վերջապես փախուստի հնարավորություն տրվեց, շները հիմնականում արդեն չէին փորձում հեռանալ։

Զուգահեռաբար, այլ գիտնականների կողմից իրականացվել են նաև մարդանց վարքի մի շարք հետազոտություններ։

Պարզվեց, որ նախկին փորձառությունից սարսափած կամ ահաբեկված առանձնյակը կամ անհատը հետ է վարժվում պաշտպանվելու բնազդից՝ համակերպվելով նոր իրավիճակին։

Նա սովորում է, որ պայքարը անօգուտ է, և կորցնում է իրավիճակի վրա ազդելու իր հնարավորությունը։

#թրեյնինգ #ինքնազարգացում #փափուկ_հմտություններ #ներքին_զարգացում #lifecoaching #wellbeing #healthwellness #softskills #innergrowth #personaldevelopment #selfimprovement
1