Iravaban.net
19.2K subscribers
13.1K photos
1.51K videos
5 files
10.7K links
Download Telegram
🔻Յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 100.000 դրամ աջակցություն՝ անկախ տարիքից։

Արդեն երեքշաբթի օրվանից կարող են մարդիկ դիմել:

Տիգրան Խաչատրյան
🔻Միասնականության մեջ է գալիք աղետները կանխելու ուղին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇹🇷Պայթյունի պահը՝ Անկարայում․ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է Անկարայում ահաբեկչության մասին
🔻Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, Սուրբ Պետրոսի հրապարակում աղոթքից հետո մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղահանվածների վերաբերյալ:

🗣Ես հետևում եմ Լեռնային Ղարաբաղում տեղահանվածների դրամատիկ իրավիճակին:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է կատարում Հրայր Սարկավագը:
🔻Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է։

🔻Հակարիի կամուրջը հատել է 21․103 տրանսպորտային միջոց։

🔻Հաշվառում է անցել 84․956 անձ։
🔻Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյու
Iravaban.net
🔻Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյու
🔻Հանրապետության նախագահն ինքն է հետևում այս հարցին, որը կարևոր է Ֆրանսիայի համար, կարևոր՝ շատ ֆրանսիացիների համար, ովքեր սիրում են Հայաստանը կամ կապեր ունեն Հայաստանի հետ: Հանրապետության նախագահն ասել է, որ հայ բնակչության ամբողջականությունը, ինքնիշխանությունը, պաշտպանությունը մեզ համար բացարձակ նպատակ են:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյու
🔻Հաշվի առնելով ձեր անհանգստությունը, ուզում եմ տեղեկացնել, որ առայժմ Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել:

Տղերքը լավ են, ուղղակի բջջային և ինտերնետ կապի բացակայության պատճառով, կապ հաստատել չի հաջողվում։

[ Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյան]
🔻Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իր իրանցի գործընկերոջը և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔻Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար:

▫️Եթե Արցախում մնացած մարդկանց մասին ունեք տեղեկություն, դիմեք ԿԽՄԿ կամ տրամադրեք տեղեկությունները մեզ՝ ԿԽՄԿ փոխանցելու համար:

Արցախի ՄԻՊ
🔻 Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 514 անձ արդեն Հայաստանում է, հաշվառված է 85 975-ը։

🔻Հակարիի կամուրջը հատել է 21 106 տրանսպորտային միջոց։

ՀՀ վարչապետի խոսնակ
🔺Այս ժամի դրությամբ արդեն իսկ ունենք 85 975 անձ, որոնք հաշվառվել են։ Նրանցից  49 տոկոսը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 51-ը` իգական։

🔺 Հղիների թիվը կազմում է 222, հաշմանդամություն ունեցողներինը՝ 2105, վիրավորներինը՝ 283։

Նազելի Բաղդասարյան
🔺 Վերջին տվյալներով՝ կառավարության կողմից տրամադրվող կեցավայրերից օգտվել են 48 649 անձ։

🔺Արագածոտնի մարզում տեղակայվել է 2305 անձ, Արարատի մարզում՝ 12445, Արմավիրի մարզում՝ 4461, Գեղարքունիքի մարզում՝ 3996, Լոռու մարզում՝ 2686, Կոտայքի մարզում՝ 11 630, Շիրակի մարզում՝ 2275, Սյունիքի մարզում 4592, Վայոց Ձորի մարզ՝ 1937, Տավուշի մարզում՝ 2322։

Նազելի Բաղդասարյան
🔺 Արցախից բռնի տեղահանված 363 բուժառու այս պահին բուժում է ստանում Հայաստանի տարբեր բուժհաստատություններում։ Նրանցից 214-ը պայթյունից վնասվածքներ ստացած քաղաքացիներն են, իսկ 114-ը` ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածները։ Մյուսները տարբեր խրոնիկ կամ թերապևտիկ հիվանդություններով են մուտք գործել բուժհաստատություններ:

Նազելի Բաղդասարյան
🔺 Հոկտեմբերի 1-ի դրությամբ խաղաղապահներին է հանձնվել 45 միավոր զրահատեխնիկա, 87 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 28 միավոր ՀՕՊ միջոցներ, 63 միավոր դաշտային հրետանի, MLRS և ականանետեր, ավելի քան 5,7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 14 միլիոն զինամթերք։

ՌԴ ՊՆ
🇫🇷Հոկտեմբերի 3-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։
🔺 Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան՝ Արցախից բռնի տեղահանվածների համար։ Լինելու են հիգիենայի պարագաներ, սնունդ, ծածկոցներ, հագուստ, տաք սարքեր։ Բեռները կշարժվեն առաջիկայում։
🔺 Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։

Արցախի տեղեկատվական շտաբ
🔺Ասել՝ դժվար աշխատանք են կատարում, նշանակում է չասել ոչինչ։ Հաշված օրեր առաջ մեզ բաժին հասավ մի նոր փորձություն։ Իսկ նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ, կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։

🔺Աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել։

🔺Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը։

Հունան Թադևոսյան
🔺 Ով ճանաչում է Ռուբեն Վարդանյանին, գիտի, որ նա հաճախ է խոսում դրա՝ ընտրությամբ հայ լինելու մասին. ոչ թե որովհետև «յան» ազգանուն ես կրում, ինչպես մենք, ոչ թե որովհետև ծնվել ես Հայաստանում կամ տատդ-պապդ հայ են, այլ որովհետև ընտրել ես հայ լինելը։ Ու այստեղ սկսում ես ճանաչել Ռուբենին։ Ու անմիջապես հասկանում ես, թե ինչու պիտի հենց իրենից առաջին անգամ լսեիր այդ միտքը, զգայիր այդ հոգեվիճակը։ Սա չիմացողը այդպես էլ չի իմանա, թե ինչու նա գնաց Արցախ։ Ավելի ճիշտ կիմանա, բայց չի հասկանա, հետևաբար չի հավատա:

Մանե Թանդիլյան