Iravaban.net
20.1K subscribers
13.6K photos
1.78K videos
5 files
10.9K links
IRAVABAN.NET news website is an independent professional website to promote the legal awareness.
Download Telegram
🟥Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
🔻Կոմիտեն իր վրա վերցրեց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պարտականությունը։ Ընտրեցինք դա իրականացնելու ճանապարհը։ Չստացվեց, մենք սխալվեցինք, քանի որ գերագնահատեցինք մեր մարդկային և կազմակերպչական ուժը։

Վազգեն Մանուկյան
🔺Ժամը 18։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100․480 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։

🔺Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21․076 տրանսպորտային միջոց։
🔺ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից եւ կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից:

Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաեւ խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել: Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
🔺Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել է պայթյունի հետևանքով։

🔺Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։

🔺Տարբեր ախտորոշումներով տասնյակ երեխաներ ստացիոնար բուժօգնություն են ստանում մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոններում։

Առողջապահության նախարարություն
🔺 ՄԱԿ-ի առաքելությունը Արցախում է: Առաքելությունը տեղում կծանոթանա իրավիճակին և կգնահատի մարդասիրական կարիքները:
🔺 Անտանելի ցավով տեղեկացա Ալիեւի վարչակարգի կողմից Ռուբեն Վարդանյանին և մեր գեներալներին առեւանգելու եւ ազատությունից ապօրինաբար զրկելու մասին: Ռուբենը պարկեշտ մարդ է, հայ ժողովրդի նվիրյալ զավակ եւ բացառիկ հայրենասեր: Պատահական չէ, որ հենց նրան է թիրախավորել Ալիեւը՝ չներելով այն պայքարը, որը Ռուբենը ծավալեց Արցախում պետնախարարի պաշտոնում եւ այն թողնելուց հետո: Զորակցություն եմ հայտնում Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին եւ վստահ եմ, որ Արցախի ազատագրական պայքարում անուրանալի դերակատարություն ունեցած անձինք տոկունությամբ կհաղթահարեն նաեւ այս փորձությունը:

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔺 Արցախից բռնի տեղահանված և առաջին խմբի հետ Հայաստան տեղափոխված ընտանիքներից մեկում զույգ է լույս աշխարհ եկել։ Տեղեկությունը հայտնում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որտեղ ծնվել են փոքրիկները։Երեխաներին անվանակոչել են Արթուր և Մանե։
🔺 Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի համար համազգային աղոթքի օր է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Այսօր դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ:
🔺 Արայիկ և Ջալալ Հարությունյանները և ավելի քան 300 հայ «անջատականներ» (չակերտները՝ Iravaban.net-ի), որոնք «հանցագործություններ» (չակերտները՝ Iravaban.net-ի) են կատարել Ղարաբաղում, միջազգային հետախուզման մեջ են։ Ընդհանուր առմամբ, հարուցվել է 300 նման քրեական գործ։

Ադրբեջանի գլխավոր դատախազ
🔺 Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված: Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում: Անցյալի ու ապագայի վերաբերյալ իմ կարծիքն ու մոտեցումները կներկայացնեմ առաջիկայում՝ համապատասխան պահի ու ձևաչափով։

Արտակ Բեգլարյան
🔺 Թուրքիայի ՆԳՆ–ի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայանի հայտարարության՝ երկու անձ ներխուժել են Թուրքիայի ՆԳՆ, իսկ նրանցից մեկը իրեն պայթեցրել է։
🔺 Արցախից բռնի տեղահանված 100․483 անձ հատել է Հակարիի կամուրջը, 21,079 տրանսպորտային միջոց: Այս պահին հաշվառվածների թիվը 84․408 է:

Նազելի Բաղդասարյան
🔺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով:

🔺Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը՝ հիմնված փոխըմբռնման և փոխվստահության բարձր արժեքների վրա։

🔺Համոզված եմ, որ հայ-չինական հարաբերությունները հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկա­յացնող բոլոր ուղղություններով՝ ճանապարհ հարթելով համատեղ նոր նախաձեռ­նությունների և ծրագրերի կյանքի կոչման համար։
🔺 ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա է տեղակայվել Եղեգնաձորում: Կուժեղացնենք սահմանամերձ շրջաններում առաքելությունների պարեկային գործունեությունը:

ՀՀ-ում ԵՄ առաքելություն
🔺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ:

🔺 Հայաստանը կարևորում է բարեկամ Կիպրոսի հետ եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը։ Երկու երկրների միջև տարբեր մակարդակներով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու մեր հաստատուն հանձնառության մասին:
🔺 Յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 100 հազար դրամ աջակցություն՝ անկախ տարիքից։ Որոշեցինք անկախ տարիքից դրամական աջակցություն ցուցաբերել, որը իրենք կօգտագործեն ամենակարևոր խնդիրները լուծելու համար։ Արդեն երեքշաբթի օրվանից կարող են դիմել։ Անչափահասների դեպքում ծնողները կարող են նշել, թե ում բանկային հաշվին են ցանկանում, որպեսզի գումարը փոխանցվի։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան
🔺Յուրաքանչյուր տեղահանված մարդու հաշվով 40 հազար դրամ աջակցություն կտրամադրվի՝ բնակության ծախսերը հոգալու համար։ Այս ծրագիրը չի տարածվում այն մարդկանց վրա, ովքեր Հայաստանում ունեն բնակարաններ: Բացի այդ, յուրաքանչյուր մարդու հաշվով կտրվի նաև 10 հազար դրամ աջակցություն՝ կոմունալ ծախսերի համար։ Աջակցությունը առաջիկա վեց ամիսների համար է։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան
🔺 Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ գեղեցկուհի Ադելը: Փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի:
🔺 Մեր հորդորն է պետական այրերին՝ բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ատելություն չսերմանե՛լ , չմասնատե՛լ ժողովրդին,առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովե՛լ, հայրենիքը վտանգաշատ հասկացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները և օրեցօր խորացող ճգնաժամի մեջ ի գործ դնել ազգի փորձագիտական ողջ ներուժը՝ չառաջնորդելու համար մեր երկիրը նոր կորուստների։

Համազգային այս աղոթքը թող գոտեպնդի մեզ, համախմբի որպես Աստծո սեփական ժողովուրդ:

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ