InfoLife.am
13 subscribers
20 photos
13 links
Download Telegram
Համեղ բաղադրատոմսեր, օգտակար խորհուրդներ, մարդկային հարաբերություններ, գեղեցկության գաղտնիքներ ու բազմազան նորություններ՝ ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու համար։
Ինչպես պարզվում է, մարդիկ գաղտնիքներ պահել չգիտեն։

Հոգեբանների անցկացրած հարցումները փաստում են, որ հարցվածների 60%-ը խոստովանել է, որ իրենց վստահված գաղտնիքները հայտնել են իրենց լավագույն ընկերներին։

Բավական է մարդուն ասել, որ տրված տեղեկությունը գաղտնի է, և մեծանում է այն ուրիշներին փոխանցելու հավանականությունը:

Այսպիսին է մարդ արարածը բնույթով, թեև շատ են նաև խիստ գաղտնապահ ու վստահելի մարդիկ:
Նրանց կարելի է նախանձել:

Սննդի հարցում իրենց  ոչնչից չզրկող մարդկանց թքի մեջ պարունակվող ֆերմենտը մասնակցում է ածխաջրերի քայքայմանը, և օրգանիզմը չի կարողանում ստեղծել ճարպային հյուսվածքի պաշարներ։

Որպես կանոն, մարդիկ ունեն այս գենի միայն մեկ զույգ, բայց ինչ-որ մեկը կարող է ունենալ երեք զույգ:
Այն երջանիկները, ովքեր շատ են ուտում, բայց չեն գիրանում, ունեն այս գենի 20 զույգ: Նրանց օրգանիզմը չի վախենում ոչ համբուրգերից, ոչ չիփսից և ոչ էլ  կարագի մեծ չափաբաժնից։
Պատրաստվում են արագ և անչափ համեղ են:

 
Բաղադրությունը
• թթվասեր՝ 250 գ.
• կարագ - 100 գ.
• շաքարավազ – 4 ճ.գ.
• ալյուր – 400 գ.
• աղ - 1/4 թ.գ.
• վանիլային շաքարավազ – 2 ճ.գ.
 
Պատրաստման եղանակը.
1. Ջեռոցը տաքացնել 180°C։
2. Սենյակային ջերմաստիճանի փափկած կարագը հարել թթվասերի, շաքարավազի, աղի և վանիլի հետ, ավելացնել ալյուրը և հունցել։ Եթե ​​խմորը թույլ է, ավելացնել ալյուր։
3. Խմորը գրտնակել մոտ 0,5 սմ հաստությամբ շերտով և ձևավոր դանակով  կտրատել քառակուսիների կամ ցանկացսծ այլ ձևի: Խմորը շատ բարակ չպետք է լինի, հակառակ դեպքում թխվածքաբլիթները չոր և պինդ կլինեն։
4. Ջեռոցի թավային փռել յուղաթուղթ, շարել թխվածքաբլիթները և թխել 15-20 րոպե մինչև դառնան ոսկեգույն:
Արյան վատ շրջանառության և ուղեղի անոթների նեղացման պատճառով շատ հաճախ առաջանում են գլխացավեր։ ⠀

Առաջարկում ենք բնական միջոց, որը կօգնի բարելավել դեպի ուղեղ արյան հոսքը և կվերացնի գլխացավը ընդամենը մի քանի րոպեում։

 Ձեզ անհրաժեշտ է՝
- Վալերիանայի թուրմ - 100 մլ
- Էվկալիպտի թուրմ - 100 մլ
- Քաջվարդի թուրմ - 50 մլ
- Առյուծագիի թուրմ - 100 մլ
- Անանուխի թուրմ - 50 մլ
- Ալոճենու թուրմ - 100 մլ
- 10 հատ մեխակ
- 1 ճաշի գդալ մեղր
- 10գ. կոճապղպեղի փոշի

Բոլոր բաղադրիչները լցնել մուգ ապակե տարայի մեջ և թողնել 25 օր մութ տեղում, երբեմն թափահարելով: Քամել։ Օգտագործել 25 կաթիլ օրական 2 անգամ ուտելուց 30 րոպե առաջ (առավոտյան և երեկոյան):
 
Թարգմանությունը՝ infolife.am-ի
Ստուգեք արյան մեջ երկաթի քանակը, եթե զգում եք թուլություն, հոգնածություն, շնչահեղձություն:

Երկաթն անհրաժեշտ է արյան մեջ հեմոգլոբինի ձևավորման համար: Այն թույլ է տալիս թթվածինը տեղափոխել թոքերից մարդու մարմնի օրգաններ և հյուսվածքներ։ Հետեւաբար, երբ նվազում է հեմոգլոբինի եւ էրիթրոցիտների քանակը, մարդը զգում է թուլություն, հոգնածություն, նաև շնչահեղձություն:

Սովորաբար օրգանիզմը պարունակում է 4-5 գրամ երկաթ։ Դրա մոտավորապես 2/3-ը հեմոգլոբինում է: Մնացածը մարմնի հյուսվածքներում, հատկապես լյարդում և փայծաղում՝ ֆերիտինի տեսքով։ Երբ երկաթի պաշարները սպառվում են, առաջանում է անեմիա՝ պայմանավորված երկաթի դեֆիցիտ։

Երկաթի դեֆիցիտ է զարգանում արյան կորստից, երկաթ չպարունակող սննդից, երկաթի կլանման խանգարումից, ինչպես նաև հղիության ժամանակ

Վտանգի տակ են կանայք (դաշտանի ժամանակ կանոնավոր արյան կորստի պատճառով), հղիները, արյան դոնորները, բուսակերները:

Անհրաժեշտ է ուտել բավականաչափ երկաթ պարունակող սնունդ։ Այս դեպքում կարեւոր է ոչ միայն երկաթի քանակությունը, այլեւ այն, թե որքանով է այն կլանվում։

infolife.am
Ավանդական բժշկությունն ունի այտուցների դեմ միջոցների լայն զինանոց, բայց դրանցից, թերևս, ամենաարդյունավետը մաղադանոսն է: Այն նրբորեն հեռացնում է ավելորդ հեղուկը օրգանիզմից:

Մաղադանոսի թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ կլինի և՛ թարմ բույսը, և՛ արմատը։ Այն մանրակրկիտ լվացեք և անցկացրեք մսաղացով։ Խառնուրդը լցրեք թերմոսի մեջ, ավելացրեք 500 մլ եռման ջուր։ Թող ըմպելիքը թրմվի ամբողջ գիշեր, առավոտյան քամեք։ Թուրմի այս քանակությունը նախատեսված է 1 օրվա համար, այն պետք է խմել 3 չափաբաժնով։

Ընդունեք թուրմը 2 օր անընդմեջ, ապա ընդմիջեք 3 օր, ապա 2 օր նորից խմեք միջոցը։ Հաջորդ օրը դուք կնկատեք արդյունքը։
Մանիպուլյացիան մարդու վրա ազդելու տարածված միջոց է, սակայն քչերը կարող են ժամանակին ճանաչել այն, երբ բախվում են նման դրսևորումների ծնողների կողմից։ Դուք վաղուց հասուն մարդ եք, բայց ձեր ծնողները դեռ ցանկանում են տեղյակ լինել ձեր բոլոր գործերին և ակտիվորեն մասնակցել ձեր կյանքին: Երբեմն սա ծնողների մտահոգության դրսևորում է, իսկ երբեմն ակնհայտ նշաններ, որ ծնողները ցանկանում են մանիպուլացնել ձեզ:

Ինչպես հասկանալ, արդյո՞ք ձեր ծնողները մանիպուլյացնում են ձեզ. Մանրամասները՝ հղումով ... https://infolife.am/Relationships/i-110
Մեզանից յուրաքանչյուրը մի քիչ սննդաբան է։ Մենք ուշադրություն ենք դարձնում սննդի կալորիականությանը, դրա բաղադրությանը, փորձում ենք չմոռանալ առողջ սննդակարգի հիմնական սկզբունքները։

Իսկ եթե ավելորդ քաշի խնդիր չկա, ապա, կարծում ենք, ամեն ինչ ճիշտ է ընթանում։ Սակայն դաժան ճշմարտությունն այն է, որ որոշ մթերքներ, որոնք մենք համարում ենք օգտակար և փորձում ենք օգտագործել գրեթե ամեն օր, ըստ էության, կարող են վնասակար լինել։ Մարդկանց մեծամասնությունն իրականում այնքան էլ լավ չի տիրապետում առողջ սննդակարգի բոլոր նրբություններին:

Սննդաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հինգ կետի, որոնք կհուշեն, որ ձեր սննդակարգը վերանայման կարիք ունի: Մանրամասները՝ հղումով ... https://infolife.am/useful/i-112
Մազերի խնամքի որոշ թերություններ կարող են բացասաբար ազդել նրանց գեղեցկության և առողջության վրա:

Մազերի առողջությունը պահանջում է ոչ պակաս ջանք ու ուշադրություն, քան դեմքի և մարմնի մաշկը։ Ավելին, խնամքի արդյունքն ավելի մեծ չափով կախված է ձեր օգտագործած նյութերի ու տեխնիկայի որակից: Բայց սա դեռ ամենը չէ. շատ կարևոր է նաև չտրվել վատ սովորություններին, որոնք մազերի վատ վիճակի պատճառ են դառնում:

Շամպունն ընտրում եք պատահականորեն

Շամպունի ընտրությունը՝ ըստ մազերի տեսակի, ցանկալի արդյունքի հասնելու գլխավոր գործոնն է։ Որքան շատ վնասված լինի ձեր մազերը, այնքան քիչ ալկալային պետք է լինի բանաձևը: Այսպիսով, նորմալ մազերի համար ագրեսիվ շամպունների օգտագործումը մեծապես չորացնում է թույլ մազերը և գունաբացում դրանք, իսկ խնամող բաղադրիչներով հարստացված շամպունը լավ չի լվանում մազերը, դարձնելով դրանք յուղոտ։

Մանրամասները՝ հղումով ... https://infolife.am/beauty/i-119
Ցինկի անբավարարությունը շատ տարածված է մարդկանց մոտ

Երկար ժամանակ ցինկը համարվում էր երկրորդական միկրոէլեմենտ մարդու կենսագործունեության համար, սակայն վերջերս դրա դերն ակնհայտ է դարձել։

Ցինկն անհրաժեշտ է բջջային նյութափոխանակության կարգավորման համար. այն ակտիվացնում է հակաօքսիդանտները, որոնք պաշտպանում են բջջային կառուցվածքները թթվածնի ազատ ձևերի վնասումից:

Ցինկը թույլ է տալիս բջջային կառույցներին անընդհատ էներգիա մատակարարել օրգանիզմին: Պատահական չէ, որ ցինկի անբավարարության առաջին ախտանիշներից մեկը ֆիզիկական տոկունության նվազումն է։

Ցինկը անհրաժեշտ է. Մանրամասները՝ հղումով ... https://infolife.am/health/i-101
Մեր օրգանները՝ լյարդը, երիկամները, մարսողական համակարգը, թոքերը, մաշկը և մի շարք այլ օրգաններ պարբերաբար կարիք ունեն մաքրման կամ այլ կերպ ասած՝ դետոքսի:

Դետոքսը օրգանիզմը մաքրում է տոքսիններից: Օրգանիզմը նրբորեն մաքրելու համար կարող եք ուտել առաջարկվող մթերքները:

Ծնեբեկ

Ծնեբեկի բոլոր տեսակները պարունակում են գլուտատիոն՝ միացություն, որը կապվում է տոքսինների հետ և հեռացնում դրանք օրգանիզմից։ Ավելին, ծնեբեկը պարունակում է ամինաթթուների և վիտամինների յուրահատուկ հավաքածու, որոնք օգնում են լյարդին դետոքսիկացնել մարմինը: Մանրամասները՝ հղումով ... https://infolife.am/health/i-177
Նման դիմակները հարթեցնում են մանր կնճիռները և կանխում նորերի առաջացումը։

Դդմիկի 1/3 մասն անցկացնել քերելիչով, ավելացնել 1 ճաշի գդալ բնական մեղր

Լավ խառնել և քսել մաքուր մաշկին
Դիմակը պահել 15-20 րոպե և լվանալ նախապես եռացրած սենյակային ջերմաստիճանի ջրով։
Շատերի կողմից սիրված այս ուտեստը չի կարելի համարել դիետիկ սնունդ, քանի որ այն պատրաստվում է մեծ քանակությամբ յուղի մեջ:

Իսկ եթե պատրաստման ընթացքում չեն պահպանվում նաև որոշակի կանոններ, ապա ֆրին դառնում է ավելի շատ վնասակար, քան օգտակար մթերք, իհարկե, եթե դրա օգտագործումը չի չարաշահվում:

1️. Այն գիրացնում է։ Կարտոֆիլն ինքնին հագեցած է կալորիաներով, և կարտոֆիլ ֆրի պատրաստելու համար անհրաժեշտ տապակման գործընթացը ավելացնում է կալորիաների քանակը:

2️. Այն հրահրում է շաքարախտ։ Կարտոֆիլն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս Շարունակությունը՝ հղումով ... https://infolife.am/miscellaneous/i-258
«Մարդիկ ծառի վրա» կոչվող հոգեբանական թեստը ծիծաղելի է թվում, բայց իզուր: Թեստը ստեղծվել է կարևոր նպատակով՝ ուսումնասիրելու երեխաների հուզական վիճակը կրթության ընթացքում։ Թեստն օգտակար կլինի նաև մեծահասակների համար։

Թեստի էությունն անսահման պարզ է.

Ծառի վրա կան մարդիկ՝ տարբեր դիրքերում։ Գտեք ձեզ ծառի վրա, որտե՞ղ եք դուք գտնվում:

Իսկ մեկնաբանությունը հետևյալն է.

1 և 3, 6 և 7 - նպատակասլաց մարդ եք, ով ոչնչից չի վախենում՝ ոչ մի խոչընդոտից: Շարունակությունը՝ այստեղ https://infolife.am/miscellaneous/i-279
Սա ուշադրության թեստ է: Այն օգտագործվում է Ալցհեյմերի հիվանդության նկատմամբ զգայունությունը որոշելու համար:

Ալցհեյմերի հիվանդությունը ուղեղի հիվանդություն է, որի առկայությունը խաթարում է մարդու մտավոր ունակությունները, բացասաբար է անդրադառնում հիշողության վրա և դժվարացնում է կենտրոնանալը։ Հաճախ այս հիվանդությունը հանդիպում է կենսաթոշակային տարիքի մարդկանց մոտ՝ 60 տարեկանից հետո։

Խնդիրն այն է, որ սկզբնական փուլերում հիվանդությունն ընդհանրապես չի բացահայտվում, կամ թաքնվում է այլ հիվանդությունների քողի տակ։ Շարունակությունը՝ այստեղ ... https://infolife.am/miscellaneous/i-269
Խոհանոցում լայնորեն կիրառվող այս համեմունքն օգտակար է նաև առողջության համար:

Կարմիր աղացած պղպեղն ​​ակտիվացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը, բարձրացնում է իմունիտետը:

Խթանում է մազերի արմատները, նպաստում մազերի արագ աճին։ Ամրացնում է եղունգները, կանխում դրանց փխրունությունը: Շարունակությունն՝ այստեղ ... https://infolife.am/health/i-176
Այս ցանկը կօգնի ձեզ հասկանալ խնդիրը և ժամանակին միջոցներ ձեռնարկել:

Մանրամասները` այստեղ...https://infolife.am/health/i-141
Քնի ապնոեն շնչառության խանգարումն է, որի դեպքում քնած մարդը կարճ ժամանակով դադարում է շնչել:

Մանրամասները` այստեղ ... https://infolife.am/health/i-160
Սալորաչիրը դրական ազդեցություն ունի աղիքային միկրոֆլորայի վրա, նվազեցնում է բորբոքային պրոցեսներն ամբողջ մարմնում:

Մանրամասները` այստեղ ... https://infolife.am/health/i-136