Infocom
21.3K subscribers
11.1K photos
784 videos
7 files
30.5K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
🇦🇲🇭🇺 ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրելու հարցին:

Համաձայնագրով նախատեսվում է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանում, երկու երկրների միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծում, որը կկազմակերպի և կխթանի փոխադարձ տնտեսական ծրագրերը, նոր գործարար հնարավորությունների ձևավորում՝ երկու երկրների տնտեսությունների ներուժը լիարժեք օգտագործելու նպատակով։
Զինվորական տարկետման տրամադրման պայմանները խստացվում են. փոփոխվել է հիվանդությունների ցանկը. նախագիծը ստացավ ՀՀ կառավարության հավանությունը:

🗣 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ առաջարկում են մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չաձանագրվելուց հետո զինակոչիկին ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի. «Մեր գնահատմամբ սա ևս մեկ սողանցք է՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար»:

💬 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ բանակի նկատմամբ դրական վերաբերմունքի պայմաններում զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ: Նա ընդգծեց՝ բանակում թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայության սահմանափակումները պետք է հասցվեն նվազագույնի:

🔗
Կարդալ ավելին
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💰 Անցած շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե է փոխանցել 33,2 միլիարդ դրամի շահաբաժին, որ գոյացել է պետական բաժնետոմսերից։ Այս գումարը չի ներառում հարկերը, որ վճարվել են ԶՊՄԿ կողմից, որը մինչ այս պահը կազմում է ավելի քան 73 միլիարդ դրամ։

🗣 Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

📍 Նշենք, որ կառավարությունը կոմբինատում ունի մոտ 22% բաժնետոմսեր։ |civilnet.am|
Infocom
Դավիթ Առուշանյանի մանդատը տրամադրվեց ՔՊ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին:

[ՀՀ ԿԸՀ]
🇸🇾 Սիրիահայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը, բոլոր ճաշարանները, սրճարանները բաց են. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյան

📌 Գաբրիելյանը հայտնել է, որ Սիրիայում ամեն ժամ նորանոր զարգացումներ են տեղի են ունենում, որոնք հիմնականում կապված են միջազգային իրավիճակի հետ։  

🗣️ «Այդ զարգացումները վերաբերում են միջազգային հարաբերություններին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բանագնաց, ֆրանսիական, անգլիական, գերմանական և այլ երկրների պատվիրակությունների, դեսպանատների վերաբացում և այլն»։ |armenpress.am|
▪️ Աբխազիայի խորհրդարանի շենքում հրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է պատգամավոր Վախթանգ Գոլանձիան, վիրավորվել է ընդդիմադիր Կան Կվարչիան։

📌 Խորհրդարանում քննարկվում էր կրիպտոարժույթի մայնինգն արգելելու մասին օրինագիծը։
«Հանդիպման ժամանակ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան վիճաբանության մեջ են մտել, արդյունքում Ադգուրը հանել է ատրճանակը և սկսել կրակել Կանի վրա։ Մահացած Վախթանգ Գոլանձիան փորձում էր բաժանել նրանց»,-այս մասին հաղորդում է «Էխո Կավկազա»-ը` վկայակոչելով АМРА-life-ին։ |azatutyun.am|
Infocom
👮‍♀️ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ ❗️ Տիգրան…
⚖️ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը 10 մլն գրավի դիմաց փոխարինվել է տնային կալանքով։

[Տիգրան Խաչատրյանի փաստաբան Վահագն Քեշիշյան] |civilnet.am|
‼️ Այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։

🗣 Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Որոշումը կայացրել է ՀՀ վարչական դատարանը։

🔸 «Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։

🔸 Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»։
🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ամենամյա «Ուղիղ միացում Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստահաղորդմանը հայտարարել է.

🔸 «Ռուսաստանը պատրաստ է և՛ բանակցությունների, և՛ Ուկրաինայում կարգավորման հարցում փոխզիջումների, բայց նույն պատրաստակամությունը պետք է ունենա նաև մյուս կողմը։ Ուկրաինայի հետ բանակցությունների համար Ռուսաստանը նախապայմաններ չի դնում։ Բայց միևնույն ժամանակ խաղաղության համաձայնագիր կստորագրեն միայն Ուկրաինայի լեգիտիմ իշխանությունների հետ՝ Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո»։

🔸 Պուտինը հայտարարել է նաև «Օրեշնիկ» նոր զենքի մասին, որը «հնարավոր չէ խոցել»։ Նա առաջարկել է հրթիռային «մենամարտ» անցկացնել Միացյալ Նահանգների հետ, ինչը ցույց կտա, թե ինչպես այն կարող է շրջանցել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ. «Թող բացահայտեն թիրախները Կիևում, կենտրոնացնեն հակաօդային պաշտպանությունը և հրթիռները, այնտեղ պաշտպանական համակարգերը, և մենք կհարվածենք»: |azatutyun.am|
📌 Եվրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձև, տեղեկացնում է Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

🔸 Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։

🇦🇲🇦🇿 Բանաձևում հիշատակվում են 23 հայ գերիների, այդ թվում՝ ԼՂ նախկին ղեկավարները, կոչ է արվում անհապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկյալների հետ միասին։ Բանաձևի նախագծի քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև ԼՂ բնիկ հայ բնակչության դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։ |civilnet.am|
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❗️ Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռեւս պատասխաններ չենք ստացել:

📌 Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, եւ սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանն առաջարկում է այս տրամաբանությունը:

[Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
🇦🇲🇦🇿 Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այսինքն՝ պաշտպանական նպատակներով եւ մեր նպատակները թափանցիկ են: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով:

🗣 Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է:

[Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇮🇷🇹🇷 Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում է IRNA–ն: 

🤝 Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Գազայում տիրող իրավիճակի, Պաղեստինում և Լիբանանում ժողովրդի դեմ ուղղված Իսրայելի հանցագործությունների վրա: |armenpress.am|
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
🇦🇲🇰🇿 Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել:

🤝 Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։

📍 Կողմերը հաստատել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Նախարարները քննարկել են նաև 2025թ. համատեղ միջոցառումների ժամանակացույցը։