Infocom
9.39K members
611 photos
33 videos
5 files
4.42K links
Քո տեղեկատվական զարկերակը | e-mail: info@infocom.am
Կապ։ @infocommbot
Download Telegram
to view and join the conversation
Նիկոլ Փաշինյանը Վայքում է։Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը նրան է ներկայացնում քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը․ուղիղ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: նախարարի այցի օրակարգը սկսվել է հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման այցելությամբ: Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ Մնացականյանի հետ: |tert.am|
Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացվել է հաշվարկներ և ներկայացվել են 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկներ: Ըստ ներկայացված առաջարկի՝ ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը բժիշկներ: [Արսեն Թորոսյան]
Մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում:Ըստ այդմ՝ 2020 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում հանրակրթական դպրոցների մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման նպատակով 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու. գալիք տարվա համար նախատեսված է 276 մլն դրամ 2019 թվականի 79 մլն դրամի փոխարեն` ընդգրկելով բոլոր մարզերը (նախկինում ընդգրկված էր միայն 7 մարզ)։ [ԿԳՄՍՆ] Կարդալ ավելին։
«Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի պատասխանատու անձանց կողմից 2017-2018 թթ․ ընթացքում առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել է ՀԿ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 50.000.000 ՀՀ դրամի գույքն ու դրամական միջոցները: Առանց անհրաժեշտ հիմնավորումների, հաշվետվությունների և փաստաթղթերի, տրանսպորտային միջոցների շահագործման վառելիքի ծախսի, գործուղումների և այլ դեպքերի համար դուրս են գրվել կանխիկ և անկանխիկ գումարներ։ Ընթանում է նախաքննություն։[Գլխավոր դատախազություն] Կարդալ ավելին։
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել: Այս ամենը կարևոր նախադրյալներ է ստեղծում մեր երկրների միջև դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ ձեր այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ես շատ լավատեսորեն եմ վերաբերվում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը: [Նիկոլ Փաշինյան]|aysor.am| Կարդալ ավելին։
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։Ըստ քննությանն՝ այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։ [ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան]|tert.am|
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ողջույններ են փոխանցում։ Նրանք շատ լավ են արտահայտվում պարբերաբար շփումների մասին: Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել մեր հարաբերություններում շարունակականության ապահովմանը, ռազմավարական և դաշնակցային գործընկերության հաստատմանը բոլոր ոլորտներում։Մենք ուրախ ենք, որ առևտուրը զարգանում է, այն կայուն աճում է: Մենք շնորհավորում ենք նաև Հայաստանին ԵԱՏՄ-ում արդյունավետ նախագահության համար։ [ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրով]|aysor.am|
Այսօր ներկայացրել եմ հրաժարական։ Ցավոք, Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։Վստահ եմ, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։Մինչդեռ, իմ կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր Խորհրդում չեն կարևորում։Վերոհիշյալի հաշվառմամբ, այսօր Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել եմ հրաժարականի դիմում, հորդորելով լիազորություններիս դադարման հարցը քննարկել իմ բացակայությամբ։ [ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյան] Կարդալ ավելին։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են ձմեռային արձակուրդներ՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2020 թ. հունվարի 7-ը ներառյալ, իսկ առաջին և երկրորդ դասարանցիներին՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ից 2020 թ. հունվարի 19-ը ներառյալ: |armenpress.am|
ՀՀ առողջապահության նախարարությունը առաջիկայում նախատեսում է հեպատիտ C-ի դեմ պայքարի ազգային ծրագիր սկսել՝ հնդկական ջեներիկ (վերարտադրված) բարձրորակ դեղերով: Վերջիններս 10 անգամ ավելի մատչելի են, քան ամերիկյան անալոգները։ [Արսեն Թորոսյան] |armenpress.am|
Infocom
Այսօր ներկայացրել եմ հրաժարական։ Ցավոք, Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։Վստահ եմ, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ…
Այսօր ԲԴԽ նիստում քննարկվել է Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ Նիստին ներկա անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը` հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում չկան էական տարաձայնություններ։ Հայկ Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել։ [Բարձրագույն դատական խորհուրդ]
Սիրիայում ահաբեկիչները կրակ են բացել Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի մեքենայի ուղղությամբ: Երկուսն էլ տեղում մահացել են։ Մեքենայում գտնվող Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն վիրավորվել է։
|armenpress.am|
Կայուն դպրոցական սննդի կազմակերպումը Արագածոտնում փոխանցվել է ՀՀ կառավարությանը։Արագածոտնի մարզպետի տեղեկացմամբ` մարզում առկա 117 դպրոցներից 101-ում կազմակերպվում է տաք սնունդ: Ծրագրից օգտվում է 1-4-րդ դասարաններ և նախակրթարաններ հաճախող շուրջ 7500 երեխա:|armenpress.am| Կարդալ ավելին։
2019 թվականի հուլիսին, համաձայն քաղաքաշինության կոմիտեի կայքի, Հայաստանի Eloyan Architects-ը չուներ նախագծման լիցենզիա, իսկ ինչքան ինձ է հայտնի` Ավետիք Էլոյանն անձամբ նախագծման արտոնագիր ստացել է 2019 թվականի հոկտեմբեր ամսին, ինձ հետ միասին։ Այսինքն, եթե այլ փաստեր չեն ներկայացվում, ապա կարող ենք պնդել, որ ինչ-որ մեկը Eloyan Architects-ից զբաղվել է անօրինական նախագծային գործունեությամբ։[Սարհատ Պետրոսյան]Կարդալ ավելին։
«Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ:Լինելու է իսկապես շրջիկ առևտուր՝ այսինքն մեքենաները մշտապես կայանած չեն լինելու նույն վայրում: Իսկ թույլատրելի վայրերը, ժամերն ու մյուս չափորոշիչները կսահմանի քաղաքի ավագանին»․ [Հայկ Մարությանը՝ շրջիկ առևտուրը կարգավորող նախագծի մասին] Կարդալ ավելին։
«Մեր հասարակությունում շատ են օգտագործվում խարան արտահայտող և խտրական եզրույթներ, ինչպիսիք են օրինակ՝ շատ վաղուց արդեն միջազգային բժշկության մեջ չօգտագործվող՝ նարկոմանը, նարկոմանիան, թմրամոլը, թմրամոլությունը, ինչը, իհարկե, ճիշտ չէ». Սուրեն Նազինյան։
Կարդալ ավելին
Նոյեմբերի 12-ին պլանային անջատումներ․ տարածքների և ժամանակցույցի վերաբերյալ տեղեկություն ՀԷՑ-ից․Կարդալ ավելին։