Infocom
21.3K subscribers
11.1K photos
784 videos
7 files
30.5K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Infocom
📌 Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք. հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում խաղաղապահների մասին տեղեկագրում։ 🗣️ Ըստ հաղորդման՝ տուժողներ չեն եղել։
🇷🇺 Արցախում ՌԴ խաղաղապահները այսօր ևս Շուշիի շրջանում հրադադարի մեկ խախտում են արձանագրել։ Ինչպես ՌԴ ՊՆ-ն է հայտնում, տուժողներ չեն եղել։
🗣 Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանը, և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

📌 Հարությունյանն այս մասին ասել է Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Արցախը հայտարարել է աղետի գոտի՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը հումանիտար աջակցություն կցուցաբերի, ինչպես աղետի պայմաններում իրականացնում է բոլորի համար։ Հայաստանը առաջինն է արձագանքել այդ հայտարարությանը և հումանիտար բեռով մեքենաների շարասյունը օրեր շարունակ կանգնած է Հակարի կամրջի մոտակայքում, իսկ Ադրբեջանն արգելում է այդ ապրանքների, առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրումը Արցախի Հանրապետություն։ |artsakhpress.am|
🔗 Կարդալ ավելին
Infocom
🗣 Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանը, և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան 📌 Հարությունյանն այս մասին ասել է Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։…
Ադրբեջանը Արցախի հայերին պատանդ պահելու ցանկություն և ցեղասպանության նպատակ ունի՝ ճնշում գործադրելով ՀՀ և միջազգային դերակատարների վրա. ԱՀ նախագահ
📌 Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի վիճակից, փորձում էր ստիպել մեզ, այսպես ասած, հրաժարվել այդ [նոյեմբերի 9-ի եռակողմ] հայտարարության կետերի՝ մեզ տրված իրավունքներից և երկխոսության գնալ իրենց առաջարկած օրակարգով։ Այս մասին հարցազրույցում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

🗣 «Դրանից հետո մեր կողմից բազմաթիվ խնդրանքներ, նամակներ են հղվել առաջին հերթին Ռուսաստանի ղեկավարին, Հայաստանի վարչապետին, միջազգային բոլոր դերակատարներին և այն, ինչ այսօր տեղի է ունենում, մենք դրա մասին զգուշացրել ենք մեկ տարի առաջ։ Մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն»։

📌 Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը․ «Սա արդեն պատերազմ է, պատերազմի շարունակություն պաշարման միջոցով։ |artsakhpress.am|
Infocom
Ադրբեջանը Արցախի հայերին պատանդ պահելու ցանկություն և ցեղասպանության նպատակ ունի՝ ճնշում գործադրելով ՀՀ և միջազգային դերակատարների վրա. ԱՀ նախագահ 📌 Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի վիճակից, փորձում էր ստիպել մեզ, այսպես ասած, հրաժարվել այդ [նոյեմբերի 9-ի եռակողմ]…
🗣 [Բաքու-Ստեփանակերտ] նախկին հանդիպումները, իհարկե, միայն սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի էին, և կար երկխոսություն, արդյունք էլ կար, բայց սկսած դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փոխել է իր վարքագիծը. ուղղակի երկխոսությունը և հարգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման, այսօր արդեն նաև ցեղասպանության եզրին կանգնած իրավիճակ: Դրա համար նախկինը չի կարելի համեմատել այսօրվա հետ։

📌 «Ուստի մենք պետք է վերականգնենք հենց այդ ձևաչափը, որից հետո կարող է լինեն իրական երկխոսություն կամ բանակցություններ։ Կարծես միջազգային լուռ համաձայնություն կա, որպեսզի Արցախին թողնեն Ադրբեջանի հետ մեն մենակ, որը կօգտագործի ճնշման մեթոդներ։ |artsakhpress.am|

[Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]
🎤 Հարցազրույցն ամբողջությամբ
‼️ ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչընդոտելու առնչությամբ:

🗣 «Այսօր սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» առանց հիմնավորման արգելվել է:
🔸Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով․ պատճառները պարզվում են»։

🔸 Նշենք, որ ըստ գրառման հեղինակի՝ կառույցից իրենց պատճառաբանել են, թե երեխաները «կխանգարեն մյուսների հանգիստը»։
‼️ Օգոստոսի 6-ին՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ: [ՀՀ ՊՆ]
🔸 Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի կողմից միասնական ջանք է գործադրվել երրորդ երկրում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու համար, ինչին արցախյան կողմը դրական է արձագանքել, հատկապես որ այն մոտ էր միջազգային ձևաչափին։

🔸 Ադրբեջանը հրաժարվել է նաև այդ ձևաչափից… Առաջարկն այդպես էլ մնացել է օդում կախված։

🔸 [Արևմտյան և ռուսական հարթակներում] առաջին փուլում որևէ առաջարկություն չեն անում, փորձում են ձևավորել այդ երկխոսությունը և թողնել թեմաները հանդիպման ընթացքում:

[Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան] |tert.am|
🌡☀️Օգոստոսի 10-13-ը ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
🔥 Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։

[Հիդրոօդերևութաբանոււթյան և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյան]
🗳 Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։ |armenpress.am|
🔸 Հայաստանի 32-ամյա քաղաքացին, որը մեկնում էր Թուրքիա, բերման է ենթարկվել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Նրա պարանոցին եղել է երկու կիլոգրամանոց ոսկյա շղթա։

🔸 Ուղևորը տեսուչներին ասել է, որ շղթան 50,000 ռուբլով գնված և ամենօրյա կիրառման համար նախատեսված իր է։ Մաքսային փորձաքննությամբ պարզվել է, որ շղթան 99,9%-ով պատրաստված է 999 հարգի ոսկուց, իսկ արժեքը 9 մլն ռուբլի է։ Շղթան առգրավվել է: Տղամարդուն սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։ |tert.am|
Infocom
📄 Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ գրությունն այսօր փոխանցվել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Լենցովին, եւ ակնկալվում է պատասխան երկուշաբթի օրը՝ ինչպես խոստացել են խաղաղապահները։
🇷🇺 Ռուս խաղաղապահները մերժել են դեպի Հակարիի կամուրջ ավտոերթը ուղեկցելու դիմումը։

🗣 Խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ Սազոնովը Լաչինի միջանցքի ապաշրջափակման քաղաքացիական նախաձեռնության անդամներին գրավոր պատասխանել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում ավտոերթերի ուղեկցումը, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովումը։

📌 «Տրանսպորտային անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը», - նշված է պատասխանում։ |azatutyun.am|
❗️ «Բացում» նախաձեռնությունը ԱԳՆ-ի դիմաց պիկետ է իրականացրել՝ պահանջելով ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, պետություններին՝

🔸 Արցախի շրջափակումը դադարեցնելու և հումանիտար աղետը կանխելու նպատակով,
🔸 պաշտպանելու և վերադարձնելու հուլիսի 29-ին ԿԽՄԿ ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան եկող բուժառու, ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, որը առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից,
🔸 պաշտպանելու և վերադարձնելու օգոստոսի 1-ին ադրբեջանցիների առևանգած, Շուշիից տեղահանված Հին Շենի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին:
🎞 «Հայֆիլմ»-ի մասնավորեցման գործընթացում պետությանը պատճառվել է 10 մլն դոլարի վնաս, նախաձեռնվել է քրեական վարույթԴատախազություն

📌 «Պայմանագրով նախատեսվել է 30 մլրդ դրամի ներդրում, որից առնվազն 10 մլրդ դրամը պարտավորվել է իրականացնել «Հայֆիլմ» կինոստուդիա ընկերությունը՝ 10 տարվա ընթացքում։
📌 2006-2009թթ․ «Հայֆիլմ» կինոստուդիա ընկերության կողմից կատարվել է ընդամենը 748 մլն դրամի ներդրում, իսկ 2010-2011թթ․ համար ներկայացվել է հաշվետվություն, որը չի ունեցել պատշաճ հիմնավորումներ»։
Forwarded from Infocom-English version
"The fact of Artsakh not being part of Azerbaijan is of greater importance than concerns about food." [Blockade from the inside]

"The situation in Artsakh is deteriorating not just day by day, but hour by hour," says Zhanna Arzumanyan from Stepanakert. For someone who was born, raised, and currently resides in the capital of Artsakh, the thought of leaving their homeland is unimaginable. Even in the face of escalating hunger, medication shortages, and a challenging blockade, she prioritizes the fundamental right of the people of Artsakh to self-determination. "Either we defend ourselves or we'll be displaced, and it seems that self-determination does not happen without deprivation," she says.

Arzumanyan notes that the cases of fainting are increasing, as well as among children and diabetics. Getting to medical centres became nearly impossible given the lack of fuel, and even if one manages to reach there, the medicines are often depleted.

#BlockadeFromTheInside
🇹🇷🗣 Հարավային Կովկասում կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռաբար զարգանան:

[Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան] |tert.am|
🇺🇳 ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին ապահովելու մարդասիրական հասանելիություն Արցախի երեխաներին և նրանց ընտանիքներին առաջին անհրաժեշտության իրերի բաշխման համար՝ միջազգային մարդասիրական իրավունքում և երեխայի իրավունքներում ամրագրված սկզբունքներին համապատասխան։

📌 Այս մասին, ի պատասխան «Լուրեր»-ի հարցմանը, ասել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մասնաճյուղից։

🗣 «Մենք վճռականորեն կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին և նրանց վրա ազդեցություն ունեցողներին երեխաների անվտանգությունն ու գոյատևումը վեր դասելու բոլոր մյուս նկատառումներից»,- նշված է պատասխանում: |1lurer.am|
✉️🇬🇧 «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները դիմում-նամակ հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանություն։

🗣 «Ակնկալում ենք, որ հետևողական կլինեք ձեր կառավարության ստանձնած մարդասիրական առաքելությանը և ձեր դեսպանության հայտարարությանը՝ պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին և վերադարձնելով Վագիֆ Խաչատրյանին»,- դեսպանատան դիմաց ասաց նախաձեռնության համակարգող Նարեկ Այվազյանը։ |aravot.am|
Infocom
❗️Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ 🔸Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական…
❗️ Կարմիր խաչը այցելել է առևանգված Վագիֆ Խաչատրյանին:

🗣 «Մենք հնարավորինս պայքարում ենք, որ կարողանանք հայրիկիս հետ բերել: Ասացին՝ դեղեր է խմում իբր թե բուժման համար: Բայց իր հիվանդությունը բուժելի հիվանդություն չէ, այլ վիրահատական է:
🔸 Կարմիր խաչից երկտող են փոխանցել, որում գրված է՝ «լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»,- այս մասին news.am-ին հայտնեց Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը:
🇦🇲🇮🇷 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նորանշանակ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:

📌 Մտքեր են փոխանակել ՀՀ-Իրան տնտեսական համագործակցության, ինչպես նաև հետագա փոխգործակցության հարցերի շուրջ։