Infocom
20.7K subscribers
12.6K photos
1.04K videos
7 files
33.8K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Forwarded from armVote by Infocom
🗳 «Քոչարի» ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը ակնկալում է անցնել ԱԺ և «պայքարել ժողովրդի համար»: Այդ մասին նա ասաց քվեարկելուց հետո։

🗣 «Ես հույս ունեմ, որ մեր ազգը էս ընտրությունով ցույց ա տալու, թե որ ուժերն էլ ընդհանրապես իրավունք չունեն ներգրավված լինել քաղաքական պայքարի մեջ։ Ես մեղադրում եմ էս իշխանություններին, որ թողել են էդ ուժերին հասնել մինչեւ էս ընտրություններ, նրանք չպետք ա նույնիսկ ընտրական ցուցակում լինեին, նրանք վաղուց պետք ա պատիժ կրեին»,- ասել է Սարգսյանը՝ բացառելով իր ակնարկած ուժերի հետ համագործակցությունը։
😁16👍42😡2
Որո՞նք են 17։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշ գրանցած 7 համայնքները։

📌 Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 48․9 %։

🔗 Քվեարկության ընթացքի ուղիղ ռեժիմով թարմացվող տվյալներին հետևեք՝ liveelections.infocom.am -ում։
13
🤔 Ցանկանու՞մ ես իմանալ, թե քո համայնքի որ ընտրատեղամասերում է մասնակցությունը միջինից էականորեն բարձր կամ ցածր։ Դա կարող ես անել liveelections.infocom.am -ում։

🔻 Նոյեմբերյան համայնքի օրինակով առանձնացրել ենք այն ընտրատեղամասերը, որտեղ մասնակցության ցուցանիշը էականորեն տարբերվում է համայնքային ընդհանուր միտումներից։
16
Infocom pinned a photo
Forwarded from armVote by Infocom
‼️ Ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում որևէ ցնցում տեղի չունենա, ընդդիմության հաղթանակի դեպքում տեղի ունենա սահուն իշխանափոխություն։

🔸 Եթե իշխանությունը կփորձի գողանալ հաղթանակը, կեղծել ընտրությունների արդյունքները (մենք մի քանի սցենար պատկերացնում ենք, ինք դժվար է հաշվի նստելու ժողովրդի որոշման հետ), մենք դա թույլ չենք տալու և պաշտպանելու ենք մեր ստացած քվեն և ժողովրդի կամարտահայտությանը տեր ենք կանգնելու։

🗣 Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ընդդիմության հաղթանակի դեպքում հետընտրական հնարավոր զարգացումների։
😁40😡84
Forwarded from armVote by Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցավոր սխեմա. ձերբակալվել է 7 անձ:

[Հակակոռուպցիոն կոմիտե]
👍23😁64😢2
🔍 «Անկախ դիտորդն» այցելել է 1830 տեղամաս, ինչը կազմում է տեղամասերի ընդհանուր թվի գրեթե 92%-ը։ Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում։

📊 Խախտումների պատկերը․ դիտարկված տեղամասերի 7%-ում՝ ընթացակարգային, 6%-ում՝ գաղտնիության հետ կապված, 6%-ում՝ գաղտնիության խախտման չհասցրած, բայց դրա ռիսկը ստեղծող, բանավեճ կամ լարված մթնոլորտ՝ 3%-ում, և քարոզչության դրսևորումներ՝ 3%-ում։

👤 Խախտումների հեղինակների պատկերը․ մոտ 7․5%-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ, մոտ 1%-ը՝ ոստիկանության ծառայողներ, մոտ 7․8%-ը՝վստահված անձինք, և մոտ 9․5%-ը՝ ընտրողներ։

🔻 Այն դեպքերում, երբ որ հնարավոր է լինում իդենտիֆիկացնել խախտման հեղինակի կուսակցական պատկանելիությունը, [պատկերը] հետևյալն է․ 39%՝ «Ուժեղ Հայաստանը», 29%՝ ՔՊ, 9%՝ «Հայաստան» դաշինք, և մոտ 8%՝ ԲՀԿ։
10😡5
🕗 Ժամը 20:00 է. ընտրական բոլոր տեղամասերը փակվում են ընտրողների առաջ։

🗳 Նրանք, ովքեր տեղամասում են, բայց չեն հասցրել ընտրել, կունենան քվեարկելու հնարավորություն։

📃 Ընտրական տեղամասում հանձնաժողովը կազմակերպչական աշխատանքներից հետո սկսելու է քվեների հաշվարկը։
12👍7
Forwarded from armVote by Infocom
‼️ 12/13 ընտրատեղամասում տեղի է ունեցել «Անկախ դիտորդ»-ի արձանագրած ամենամեծ խնդիրներից մեկը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռի» քվեաթերթիկների բացակայության հարցը․ Իոաննիսյան

🗣 «Մինչև առնվազն ժամը վեցը՝ համարյա մինչև քվեարկության ավարտը, այդ կուսակցության քվեաթերթիկներ չեն եղել։ Հանձնաժողովի նախագահը պնդում է, որ ինքը ընտրատարածքայինի ղեկավարին հայտնել է այդ խնդրի մասին, դեռ գիշերն է հայտնել, և միջոցներ չեն ձեռնարկվել։

‼️ Սա այս տեղամասում քվեարկության ամբողջ պրոցեսը հարցականի տակ դնող հանգամանք է»- նշեց դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
9
Forwarded from armVote by Infocom
🔻 Աջափնյակի 6/27 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը կոնֆլիկտ հրահրելու տրամադրվածություն է նկատել ոմանց մոտ։

🗣 Հանձնաժողովի նախագահը լսել է, որ դրսում կուտակումներ կան, սակայն, նրա խոսքով, դրանք հեռու են եղել տեղամասից, և ինքն անձամբ չէր կարող դա տեսնել։ Ավելի վաղ «Փաստինֆոն» գրել էր, որ այս տեղամասում, ըստ ահազանգի, թաղային հեղինակությունները փակել են  ընտրատեղամասի մուտքը եւ ահաբեկում են  քաղաքացիներին։

🔻 ժամը 19:00-ի դրությամբ այս տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1766 ընտրողից քվեարկել է 1021-ը։ Հազարերորդ ընտրողին տեղամասում ծափերով ողջունեցին։

📄 Այստեղ, սակայն, քվեախցիկների դիրքն այնքան էլ հարմար չէ․ որոշ աթոռներ ավելի հետ են, քան քվեախցիկները, ինչի արդյունքում քվեախցիկում գտնվող ընտրողի վերցրած թերթիկը կարող է տեսանելի լինել։

🔻 Տեղամասում որոշ մարդիկ շրջում են առանց տեսանելի վկայականի։ «Հայաստան» դաշինքի վստահված անձանցից մեկը նույնիսկ հանձնաժողովի նախագահի ցուցումից հետո շարունակում էր շրջել առանց բեյջի։ Այժմ նա տեղամասում չէ, դուրս է եկել՝ առանց ելքի ժամը գրանցելու։
10😡5
Forwarded from armVote by Infocom
📣 «Ուժեղ Հայաստան» դաշինքից ահազանգում են՝ քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներին բերել են քվեարկելու Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասում։

🔸 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հայտնել է՝ ժամը 20։25 Սյունիքի 35/65 տեղամասում քվեարկությունը դեռ չի ավարտվել. «Զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության»։

📸 Էկրանակադրը՝ ԿԸՀ պաշտոնական կայքում 10/51 տեղամասից ուղիղ հեռարձակումից
😁19😡9👍53
Infocom
Նուբարաշեն ՔԿՀ-ում քվեարկել է արդեն 21 օր հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանը։
Ինչպես են Արտուր Օսիպյանի տվյալները հայտնվել ընտրողների ցուցակում և փոխանցվել «Նուբարաշեն» ՔԿՀ, եթե նա չունի ՀՀ քաղաքացիություն։

💬 ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը նշել է՝ ընտրական ցուցակները կազմում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, հետևաբար հարցը ԿԸՀ լիազորությունների տիրույթում չէ։

💬 Արդարադատության նախարարության խոսնակ Մարիամ Մելքումյանը մեկնաբանել է, որ Օսիպյանի քվեարկելու հետ կապված տեխնիկական խնդիր է եղել, որի վերաբերյալ արդեն գրություն են ուղարկել ԿԸՀ։ |hetq.am|
😁96👍3
Forwarded from armVote by Infocom
💡 Բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ՝ վստահեցնում է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

🗣 «Առաջիկա ժամերին հնարավոր հոսանքազրկումների դեպքում ՀԷՑ-ի՝ հերթապահության մեջ գտնվող շուրջ 2000 աշխատակիցներից բաղկացած խմբերը ամենասեղմ ժամկետներում օպերատիվորեն կվերացնեն անջատման հետևանքները և կվերականգնեն էլեկտրամատակարարումը բոլոր հասցեներում։

📌 Ավելի վաղ ԶԼՄ-ներն էին գրել 7 ընտրատեղամասում հոսանքազրկումների մասին։ Պետրոսյանը վստահեցրել է, որ նշված տեղամասերում էլեկտրամատակարարումը վաղուց վերականգնված է։
12😁4👍1
📈 ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 58.97 %։

📄 Նկարում մասնակցության համեմատությունը 2018 և 2021 թվականների ԱԺ ընտրությունների հետ։

🗳 2018 թվականին նույն ժամի դրությամբ մասնակցությունը եղել է՝ 48.6%, իսկ 2021-ին՝ 49․4%:

🔗 Քվեարկության ընթացքի ուղիղ ռեժիմով թարմացվող տվյալներին հետևեք՝ liveelections.infocom.am -ում։
👍1211
‼️ 8/24 տեղամասի հարակից տարածքում տեղի է ունեցել դանակահարություն՝ արձանագրել է «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ նշելով, որ դեռ հնարավորություն չի եղել պարզել, թե արդյոք միջադեպը կապված է ընտրական գործընթացի հետ։

ℹ️ ՆԳՆ փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։

◾️ Բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։
😢42😡244👎1
❗️ Ընտրությունների նախնական արդյունքները բաց տվյալների հիման վրա արդեն առկա են․ liveelections.infocom.am -ում արդեն կարող եք հետևել ընտրատեղամասերից ստացվող՝ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ ուղիղ ռեժիմով թարմացվող տվյալներին։
81😡39👎14👍7😢5😁4
❗️ Ընտրությունների նախնական արդյունքները 51 ընտրատեղամասի տվյալների հիման վրա արդեն առկա են։

‼️ liveelections.infocom. am կայքը մեծ թվով այցելությունների պատճառով ժամանակավորապես անհասանելի է։

📌 Տեխնիկական խնդիրը փորձում ենք հնարավորինս արագ լուծել։ Մինչ այդ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ ուղիղ ռեժիմով թարմացումներին կարող եք հետևել «Ինֆոքոմի» սոցիալական ցանցերում։
72😡31👍9👎7😁6😢6
❗️ Ընտրությունների նախնական արդյունքները 65 ընտրատեղամասի տվյալների հիման վրա։

‼️ liveelections.infocom. am կայքը մեծ թվով այցելությունների պատճառով ժամանակավորապես անհասանելի է։

📌 Տեխնիկական խնդիրը փորձում ենք հնարավորինս արագ լուծել։ Մինչ այդ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ ուղիղ ռեժիմով թարմացումներին կարող եք հետևել «Ինֆոքոմի» սոցիալական ցանցերում։
49😡17😢8😁2
Forwarded from armVote by Infocom
🗳 Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն 537 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 410-ը։

📊 Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 330
«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 13
«Միասնության թևեր» կուսակցություն՝ 13
«Հայաստան» դաշինք՝ 8
«Բարգավաճ Հայաստան»՝ 5
Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 5
«Հանրապետություն» կուսակցություն՝ 4
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 3
«Ժողովրդավարական համախմբում»՝ 1
«Լուսավոր Հայաստան»՝ 1
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»՝ 1

📌 Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները ոչ մի ձայն չեն ստացել։ 22 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: [ԿԸՀ]
43👎15👍3
❗️ Եվս մեկ թարմացում «Ինֆոքոմից»։

📈 Ընտրությունների նախնական արդյունքները ներկայացնում ենք արդեն 82 ընտրատեղամասից ստացված տվյալների հիման վրա։
43😡37👍7😢3👎1😁1
🇮🇱 Իրանից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել: Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակը, փոխանցում է Al Jazeera-ն։

🇮🇷🇱🇧 Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը «ոչ միայն կկասեցնի բանակցությունների ընթացքը, այլև ուղղակի առճակատման մեջ կմտնի թշնամու հետ» Լիբանանի հարավաի և մայրաքաղաք Բեյրութի դեմ Իսրայելի շարունակական հարձակումներից հետո։
13😡7👍4😁1