Infocom
20.1K subscribers
12.2K photos
945 videos
7 files
33K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
🌡 Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, 15-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։

☔️ Երևանում ապրիլի 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։

❗️ Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ:

[Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]
👎53😢1
🇦🇲🇪🇺 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

📌 Ընդգծվել է ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը:

🗣 Միրզոյանը և Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում։

[ՀՀ ԱԳՆ]
13👍11👎5😁1
⚖️ Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

🗣 Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
👍43👎17😡6😁4
Infocom
⚖️ Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ 🗣 Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
⚖️ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքի խախտման հիմքով։

📌 Այս մասին հայտնեց Գոհար Մելոյանը՝ նշելով, որ իր գործընկերուհին 3 անչափահաս երեխաների մայր է, երեխաներից մեկը նորածին է՝ կրծքով կերակրվող:

🗣 «Ակնհայտ է, որ իրավական գործընթացի հետ գործ չունենք։ Մի պնդում կարող եմ անել՝ սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են», - ասաց Մելոյանը:
😡18😁15👍11👎31😢1
Infocom
⚖️ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքի խախտման հիմքով։ 📌 Այս մասին հայտնեց Գոհար Մելոյանը՝ նշելով, որ իր գործընկերուհին 3 անչափահաս երեխաների մայր է, երեխաներից մեկը նորածին է՝ կրծքով կերակրվող: 🗣 «Ակնհայտ է, որ իրավական գործընթացի…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է, որ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը այլ անձի հետ ընտրողներին տրամադրել է գումար և խոստացել արտոնյալ ծառայություն։

📌 Հարուցվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է։

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
19👍16😡10👎1😢1
Infocom
‼️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է, որ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը այլ անձի հետ ընտրողներին տրամադրել է գումար և խոստացել արտոնյալ ծառայություն։ 📌 Հարուցվել է քրեական վարույթ…
‼️ Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։

[Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյան]
👎10👍52
Infocom
❗️ Հիվանդանոցից բանտ տեղափոխված Դավիթ Մինասյանը կգտնվի բժիշկների հսկողության ներքո: 🗣 Այս մասին «Ազատությանը» հայտնել են Առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ ընդհանուր թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողություն կիրականացվի:
‼️ Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց հսկող դատախազի որոշմամբ, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից։

📌 Այս մասին գրել է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
30👎17👍2
🇫🇷 Հորմուզի նեղուցի անվտանգության միջազգային «պաշտպանական առաքելության» քննարկման համար տեսակոնֆերանսը տեղի կունենա ուրբաթ՝ ապրիլի 17-ին, հայտնել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը։

🔸 Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նախագահությամբ անցկացվելիք հանդիպումը կմիավորի այն երկրներին, որոնք պատրաստ են մասնակցել «Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու առաքելությանը։ |factor.am|
👍7👎2
🇺🇸🇮🇱🇱🇧 Վաշինգտոնում սկսվել են Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունները:

📌 Բանակցություններին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեհ Մոավադը։
5👍3👎1
🇦🇲🇧🇪 Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

📌 Զրուցակիցները մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։

[ՀՀ ԱԳՆ]
👍11👎3
❗️ Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը

📌 «Ինֆոքոմը» ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Ստեփանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով:
👍34👎10😡31
Infocom
‼️ Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց հսկող դատախազի որոշմամբ, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից։ 📌 Այս մասին գրել է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
❗️18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, հայտնել են Դատախազությունից։

🗣 Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան։ |news.am|
👎11👍8😢2
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
Infocom
‼️ Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու…
🔸 Փաստաբան Արմեն Ֆերոյանը Գոհար Ղումաշյանի գործը ապօրինի է որակում․

🗣 «Մենք գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որն ակնհայտ քաղաքական հետապնդում է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ֆերոյանը։ |pastinfo.am|
👎20👍9😁3😡1
Infocom
🇺🇸🇮🇱🇱🇧 Վաշինգտոնում սկսվել են Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունները: 📌 Բանակցություններին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեհ Մոավադը։
🇱🇧🇮🇱🇺🇸 Լիբանանի և Իսրայելի միջև շփումները նպատակ ունեն վերջ դնել «Հեզբոլլահի» ազդեցությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

🔸 Նրա խոսքով՝ ներկայիս բանակցությունները վերաբերում են ոչ միայն հրադադարին, այլև ավելի լայն համաձայնագրերին, այդ թվում՝ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցմանը։ |tert.am|
😡31
Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։

📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

[ՀՀ ՊՆ]
😢16😡5
Infocom
Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ 📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը):

🔸 Նշանակվել են փորձաքննություններ:

🔸 Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

[ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]
😢10😡102👎1
👨‍⚖️ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել:

🗣 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
👍18👎13😡43
🇺🇸🇮🇷 Թրամփը չունի Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու ծրագրեր և չի կարծում, որ այն անհրաժեշտ է:

🗣 Այդ մասին X-ի իր էջում գրել է ABC News-ի լրագրող Ջոնաթան Կառլը:

💬 Հարցին, թե պատերազմն ավարտվո՞ւմ է գործարքով, թե՞ «պարզապես ասում եք՝ տեսեք, մենք ոչնչացրինք նրանց կարողությունները, և վերջ», ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Երկու ձևով էլ կարող է ավարտվել, բայց կարծում եմ՝ համաձայնագիրը նախընտրելի է, քանի որ այդ դեպքում նրանք կարող են վերակառուցվել»:
😡6👍2
⚖️ Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը:

💬 Նրա փաստաբանները դեմ արտահայտվեցին, որ լրատվամիջոցները նկարահանեն դատավարությունը։ Արմեն Գորոյանը հայտարարեց, թե տեսանկարահանումը կխոչընդոտի իրենց գործունեությանը։

👨‍⚖️ Դատարանը բավարարեց այս խնդրանքը և թույլ տվեց միայն ձայնագրություն անել։ |azatutyun.am|

Լուսանկարը՝ «Ազատություն»
😁15👍4👎31