Infocom
🇦🇲🇦🇿 Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած hանդիպման արդյունքում պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ. 📌 Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները…
❗️Քաղաքացիները փակել են Բաղանիս - Նոյեմբերյան ավտոճանապարհը։
❤67👎52👍20
Infocom
🇦🇲🇦🇿 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ ‼️ «Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը…
🇺🇸🇦🇲🇦🇿 Վաշինգտոնը ողջունում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։
🗣️ Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։
[ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն] |tert.am|

👍44👎26❤2
🇺🇳🇦🇲🇦🇿 ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությունը։
🔸 Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել գոյություն ունեցող բոլոր երկկողմ հարցերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով։
[ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ] |1lurer.am|

👍34👎22😁3❤1
Infocom
🇦🇲🇦🇿 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ ‼️ «Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը…
Ես չէի ուզի, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց։ [Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ զրույցում]
👎58👍41❤1
❗️ Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017 թ․ ընթացքում իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները, քրեական հետապնդումներ են հարուցվել։
📌 Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մեկ անձի նկատմամբ նույն հիմքով հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել:
👩🏻⚖️ Մյուս 4 անձանց մասով նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
🔗Կարդալ ավելին

👍9👎3😁2
❗️ Տավուշի մարզի Կիրանց գյուղում առավոտյան եկել են չափագրումներ են արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին գյուղացիները: Նրանցից մեկը նշեց, որ խնդրել են, որ չափագրումներ չանեն, մինչեւ հասկանալի դառնա, թե ինչ է կատարվում։
🗣 «Մենք գյուղից էն կողմ հողեր ունենք, որ իրենց ձեռքին է, թող դա իրենց մնա, բայց մեր եկեղեցին չքանդվի, սահմանը մեր գյուղից մի քիչ հեռանա: Գոնե գյուղից հեռու լինեն, որ մենք հասկանանք՝ ոնց ենք ապրելու այստեղ»,- ասաց Կիրանցի բնակիչներից մեկը: |news.am|

👍15👎15😁1😢1
❗️ Տավուշցիները բողոքի են դուրս են եկել և մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Բագրատ Սրբազանը գրեթե ողջ գիշեր եղել է Բաղանիսում` բնակիչների կողքին։
Ակցիան վերսկսվել է այսօր առավոտյան։
🗣 «Առաջին գործը պետք է լինի այն, որ 3 գյուղի բնակիչներով (Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար) ամբողջ Տավուշը դարձնենք մեծ ամրոց։ Այս գործընթացը պետք է կասեցվի։ Սա խաբեությամբ արված գործընթաց է, երկուշաբթի [Նիկոլ Փաշինյանը] եկել է Կիրանց, 4 օրում քարտեզ հրապարակեցին, գրեցին` ինչպես պետք է լինի։ Նշանակում է, որ նախապես գծված գործընթաց է։ Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, սա Հայաստանի կյանքի հարցն է»,- ասաց Բագրատ Սրբազանը։ |arm.sputniknews.ru|

👎54❤46👍8😁1
🗣 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը էականորեն նվազեցնելու է Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և Հայաստանի սահմանի ողջ երկայնքով անվտանգային ռիսկերը:
🔸 «Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը:
🔸 Սա կարևոր նրբություն է, որովհետև 1988-1991 թթ․ տարբեր շարժեր և իրադարձություններ են եղել: Հենց այս քննարկումների շուրջ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձևակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը»,- ասել է նա: |1lurer.am|

👍38👎33❤3😁3
🔸 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ: Նույնը վերաբերում է նաև Կիրանցին:
🔸 Կիրանցի հետ կապված մեր խոսակցությունների ժամանակ շատ աշխատանքային դետալների մեջ չենք խորացել: Սակայն և՛ Կիրանցում, և՛ Ոսկեպարում ես ասել եմ, որ, եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար մենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք:
🔸 Եթե նման անհրաժեշտություն լինի, մենք նույն բնակավայրում նոր տներ կկառուցենք։
[Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

👎42👍27❤2
❗️ Կիրանցի բնակիչներից մի մասը, որոնք գնացել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ փակ հանդիպման, հայտարարեցին, որ մարզպետը որևէ նոր բան չի ասում, միայն պահանջում է ճանապարհը բացել։
🗣 «Ինչպես ժողովրդին խաբում էին, նույնը հիմա շարունակում են, խաբելով ամեն ինչ առաջ տանեն, Ոսկեպարում ուրիշ բան ասեն, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ։ Ստի ու կեղծիքի վրա է հիմնված ամեն ինչ։ Ասում էր՝ ճանապարհը բացեք»,- նշեց բնակիչներից մեկը, որը ևս մասնակցում էր մարզպետի հետ հանդիպմանը։ |news.am|

👎26👍2😢1
🇦🇲🇦🇿 Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե սահմանազատումից հետո ծառայությունն ինչպես են իրականացնելու։
🇷🇺 Անդրադառնալով Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում առկա ռուսական հենակետերը հանելու վերաբերյալ հարցին՝ վարչապետը պատասխանել է.
🗣 «Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են այլ իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է, որը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առանջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները, իրար հետ փոխգործակցելով, ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանություն»:|armenpress.am|

👍45👎24❤2
🔸 Տավուշի մարզի Կիրանց գյուղ է ժամանել և բնակիչների հետ զրուցել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
🔸 Բնակիչներից մեկը նկատեց, որ զինվորն իր արյան գնով գծել է սահմանը. «Դուք հիմա վրե՞ժ եք ուզում լուծեք կիրանցիներից: Բա ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերենք մեր քթի տակ»:
🔸 Նախարարն ասաց. «Մենք մեր ունեցած սահմանից չպետք է շեղվենք, եթե ուզում ենք խաղաղություն լինի»։ |news.am|

👍30👎19😢1
🇦🇲 Նիկոլ Փաշինյանի խոսքով իրենք պատրաստվում են դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը:
🗣 «Մենք անկլավ/էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ 29 հազար 743 քառ. կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք։ Երբ մենք դա դե յուրե կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, որովհետև այն պարփակված է սահմանով»,- ասել է նա: |1lurer.am|

👍35👎19😁8❤3😢1
Infocom
🇦🇲🇦🇿 Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած hանդիպման արդյունքում պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ. 📌 Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները…
🇹🇷 Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնագիրը։
🇦🇲🇦🇿 ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս իրադարձությունը կարևոր քայլ է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ճանապարհին: |arm.sputniknews.ru|

👎32👍31😁3
Infocom
Ակցիան վերսկսվել է այսօր առավոտյան։
🗣 «Առաջին գործը պետք է լինի այն, որ 3 գյուղի բնակիչներով (Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար) ամբողջ Տավուշը դարձնենք մեծ ամրոց։

❗️Կիրանց գյուղի հատվածում միջպետական ճանապարհը, որը առավոտից գյուղացիները փակել էին, բացվել է:
🪧 Քաղաքացիները նշում էին երկուշաբթի Մհեր Գրիգորյանի հետ նախատեսվող հանդիպման մասին։
📌 Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ երկուշաբթի գնալու են «այս հարցը քննարկելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ»:
🗣 «Երբ դա կվերջնա, կգանք, արդեն կհասկանանք՝ ինչի հետ գործ ունենք ու կսկսենք մեր գործերը: Քննարկելու ենք սահմանի հարցը: Մենակ ես չեմ գնալու, գալու է նաեւ Բերքաբերի գյուղապետը, նաեւ մնացած գյուղապետերը: Մեր նպատակն է սահմանը ճշտենք ու ճիշտ պահենք, անառիկ պահենք: Որ մոտիկ չլինենք, նրանք էն կողմում լինեն, մենք՝ էս կողմում»,- նշել է համայնքի ղեկավարը։

👍34👎7❤4
🇦🇲🇷🇺 [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ] հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել. Փաշինյանը՝ Ստեփանավանում ի պատասխան լրագրողի հարցին։
🔸 ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երեկ չէր բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում կլինեն շփումներ՝ երկկողմ հարաբերությունները հարցերը քննարկելու համար։ Թե կոնկրետ երբ կարող են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպել, Լավրովն էլ չէր հստակեցրել։
🔸 Մինչ այդ, Կրեմլը հայտարարել էր, որ առաջիկա երկուշաբթի Ադրբեջանի նախագահն է մեկնում Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման։ |azatutyun.am|

👎45😁11👍7
Infocom
📌 Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով:
🇪🇺 Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք:
🗣 «Երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը և այն կծառայի նորմալացման գործընթացին և խաղաղություն կբերի տարածաշրջանին», - «X»-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։

👍49👎28😁7❤2
🌎 Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ, Ագարակ և Ալվանք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
🔸 Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:01-ին Իրանի Խոյ քաղաքից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ:
🔸Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
[ՀՀ ՆԳՆ]

👎12😢5👍4❤2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗Հենց նոր Կիրանցի բնակիչները փակեցին Կիրանց-Ոսկեպար ճանապարհը: |civilnet.am|
👍60👎47❤7
❗Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը մտահոգիչ և անհանգստացնող է, միաժամանակ՝ առաջ բերող բազմաթիվ հարցերով:
🔸Ակնհայտ է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար՝ միաժամանակ լրջագույն հարված հասցնելով արցախահայության վերադարձի տեսլականին:
🇦🇲🇷🇺🇦🇿 Դիմում ենք դաշնակից ՌԴ իշխանություններին և բարեկամ ռուս ժողովրդին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը կասեցնելու և այս հարցի շուրջ լայն գործընկերային քննարկումներ սկսելու նպատակով: [ՀՀԿ ԳՄ]
Կարդալ ավելին

😁60👎23👍11❤5
Բագրատաշենի մաքսատնից դեպի Ալավերդի և Նոյեմբերյան տանող ճանապարհները փակ են։ |armeniasputnik.am|
👍38👎27