Infocom
20K subscribers
12.2K photos
953 videos
7 files
33.1K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
‼️ Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է՝ հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Այս մասին հայտնել է Վարդանյանի ընտանիքը։
👍31😢19
🇦🇲🇦🇿 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

‼️ «Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»։

🗣 Այդ մասին «Արմենպրես»-ին ասել են վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրությունը, որը դեռևս չի հրապարակվել։

Կարդալ ավելին
👎81👍392😁2
Infocom
🇦🇲🇦🇿 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

‼️ «Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»։

🗣 Այդ մասին «Արմենպրես»-ին ասել են վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրությունը, որը դեռևս չի հրապարակվել։

Կարդալ ավելին
🇦🇲🇦🇿 Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած hանդիպման արդյունքում պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ.

📌 Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
📌 Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
📌 Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:
📌 Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:
📌 Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով:
📌 Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով: [ՀՀ ԱԳՆ]
👍51👎337😢6
Infocom
Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է՝ հացադուլ է հայտարարել։
💬 Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեկնաբանել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին տեղեկությունը․

📌 «Կարող եմ տեղեկացնել, որ ապրիլին մենք հերթական անգամ այցելել ենք բոլոր անձանց, այդ թվում՝ նշված անձին։ Անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի հարցը կոնֆիդենցիալ է. մենք դրանք քննարկում ենք անմիջապես իրավասու մարմինների և հենց անձանց հետ։

📌 Եթե այդ հարցերը հատուկ ուշադրություն են պահանջում, ապա ԿԽՄԿ–ն ավելի հաճախ է անդրադառնում դրանց՝ իշխանությունների հետ երկխոսության շրջանակներում»։ |arm.sputniknews.ru|
👍9😢6👎41
🔸 ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի հրամանով սույն թվականի ապրիլի 22-ից արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊ ընկերության հալվաների ներմուծումը ՀՀ։

«Տիմոշա» ՍՊ ընկերության այլ արտադրատեսակների ՀՀ ներմուծման ժամանակ կվերցվեն նմուշներ և ներկայացվեն լաբորատոր փորձաքննության «Կադմիում» ցուցանիշով։

[ՀՀ ՍԱՏՄ]
Կարդալ ավելին
👍473😁3
Infocom
🇦🇲🇦🇿 Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և կայուն խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ ‼️
🗣️ Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ.Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել Յոթի խմբի երկրների արտգործնախարարների կոմյունիկեում։

[ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]
👍39👎23😁1
Infocom
🇦🇿 Ռուս խաղաղապահներին ժամանակից շուտ դուրս բերելու որոշումը կայացվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից։ 🗣 Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ՌԴ-ն համապատասխան միջոցներ են ձեռնարկում դրա իրականացման համար։…
🗣️ Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարում են՝ Արցախից միջազգային կառույցների դուրսբերումն ընդհանրապես, իսկ ռուս խաղաղապահ զորակազմի դուրսբերումը՝ մասնավորապես, վտանգում է արցախցիների վերադարձի իրավունքը։

📌 «Միաժամանակ, կարևոր ենք համարում ընդգծել նաև, որ նման որոշումների կայացումն առանց տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ արցախահայության ներկայացուցիչների հետ քննարկումների, անընդունելի է և որևէ կերպ չի կարող նպաստել կայուն, երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ու խնդրի հանգուցալուծմանը։

📌 Ելնելով վերոգրյալից՝ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հորդորում են ՌԴ համապատասխան կառույցներին ու նրանց պատասխանատուներին անհապաղ խորհրդատվություններ ու քննարկումներ սկսել Արցախի ժողովրդի օրինական ընտրված ներկայացուցիչների հետ՝ Արցախի տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման իրական պատճառների, դրա հետևանքով ստեղծված աղետալի վիճակի, առաջացած բազմաթիվ մարտահրավերների և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու վերաբերյալ»։
😁37👍13👎93😢1
🚙 Լարսն ամբողջությամբ փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

🔸ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանն ասաց, որ պատճառը միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի իջնելն է։ Երթևեկությունը կվերականգնվի մաքրման աշխատանքների ավարտից հետո միայն: |armeniasputnik.am|
👎51👍1
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
👍7937
🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հարցերով պետական հանձնաժողովի Տավուշի հանդիպումները Եվրամիության համար հուսադրող են, X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

🔸 Վերջինս գրում է, որ Բրյուսելը լիովին աջակցում է Երևանի և Բաքվի բանակցություններին՝ համապարփակ և տևական կարգավորման նպատակով: |armeniasputnik.am|
👍38👎362
Infocom
🇦🇲🇦🇿 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ ‼️ «Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը…
🇺🇸🇦🇲🇦🇿 Վաշինգտոնը ողջունում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։

🗣️ Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։

[ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն] |tert.am|
👍44👎262
🇺🇳🇦🇲🇦🇿 ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությունը։

🔸 Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել գոյություն ունեցող բոլոր երկկողմ հարցերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով։

[ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ] |1lurer.am|
👍34👎22😁31
Infocom
🇦🇲🇦🇿 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ ‼️ «Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը…
Ես չէի ուզի, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց։ [Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ զրույցում]
👎58👍411
❗️ Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017 թ․ ընթացքում իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները, քրեական հետապնդումներ են հարուցվել։ 
📌 Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մեկ անձի նկատմամբ նույն հիմքով հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել:
👩🏻‍⚖️ Մյուս 4 անձանց մասով նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

🔗Կարդալ ավելին
👍9👎3😁2
❗️ Տավուշի մարզի Կիրանց գյուղում առավոտյան եկել են չափագրումներ են արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին գյուղացիները: Նրանցից մեկը նշեց, որ խնդրել են, որ չափագրումներ չանեն, մինչեւ հասկանալի դառնա, թե ինչ է կատարվում։
🗣 «Մենք գյուղից էն կողմ հողեր ունենք, որ իրենց ձեռքին է, թող դա իրենց մնա, բայց մեր եկեղեցին չքանդվի, սահմանը մեր գյուղից մի քիչ հեռանա: Գոնե գյուղից հեռու լինեն, որ մենք հասկանանք՝ ոնց ենք ապրելու այստեղ»,- ասաց Կիրանցի բնակիչներից մեկը: |news.am|
👍15👎15😁1😢1
❗️ Տավուշցիները բողոքի են դուրս են եկել և մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Բագրատ Սրբազանը գրեթե ողջ գիշեր եղել է Բաղանիսում` բնակիչների կողքին։
Ակցիան վերսկսվել է այսօր առավոտյան։
🗣 «Առաջին գործը պետք է լինի այն, որ 3 գյուղի բնակիչներով (Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար) ամբողջ Տավուշը դարձնենք մեծ ամրոց։ Այս գործընթացը պետք է կասեցվի։ Սա խաբեությամբ արված գործընթաց է, երկուշաբթի [Նիկոլ Փաշինյանը] եկել է Կիրանց, 4 օրում քարտեզ հրապարակեցին, գրեցին` ինչպես պետք է լինի։ Նշանակում է, որ նախապես գծված գործընթաց է։ Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, սա Հայաստանի կյանքի հարցն է»,- ասաց Բագրատ Սրբազանը։ |arm.sputniknews.ru|
👎5446👍8😁1
🗣 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը էականորեն նվազեցնելու է Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և Հայաստանի սահմանի ողջ երկայնքով անվտանգային ռիսկերը:

🔸 «Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը:

🔸 Սա կարևոր նրբություն է, որովհետև 1988-1991 թթ․ տարբեր շարժեր և իրադարձություններ են եղել: Հենց այս քննարկումների շուրջ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձևակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը»,- ասել է նա: |1lurer.am|
👍38👎333😁3
🔸 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ: Նույնը վերաբերում է նաև Կիրանցին:
🔸 Կիրանցի հետ կապված մեր խոսակցությունների ժամանակ շատ աշխատանքային դետալների մեջ չենք խորացել: Սակայն և՛ Կիրանցում, և՛ Ոսկեպարում ես ասել եմ, որ, եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար մենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք:
🔸 Եթե նման անհրաժեշտություն լինի, մենք նույն բնակավայրում նոր տներ կկառուցենք։
[Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
👎42👍272
❗️ Կիրանցի բնակիչներից մի մասը, որոնք գնացել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ փակ հանդիպման, հայտարարեցին, որ մարզպետը որևէ նոր բան չի ասում, միայն պահանջում է ճանապարհը բացել։
🗣 «Ինչպես ժողովրդին խաբում էին, նույնը հիմա շարունակում են, խաբելով ամեն ինչ առաջ տանեն, Ոսկեպարում ուրիշ բան ասեն, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ։ Ստի ու կեղծիքի վրա է հիմնված ամեն ինչ։ Ասում էր՝ ճանապարհը բացեք»,- նշեց բնակիչներից մեկը, որը ևս մասնակցում էր մարզպետի հետ հանդիպմանը։ |news.am|
👎26👍2😢1
🇦🇲🇦🇿 Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե սահմանազատումից հետո ծառայությունն ինչպես են իրականացնելու։

🇷🇺 Անդրադառնալով Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում առկա ռուսական հենակետերը հանելու վերաբերյալ հարցին՝ վարչապետը պատասխանել է.

🗣 «Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են այլ իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է, որը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առանջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները, իրար հետ փոխգործակցելով, ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանություն»:|armenpress.am|
👍45👎242