Infocom
22.3K subscribers
10.3K photos
661 videos
7 files
28.8K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Էդ Հանրապետական, էդ ԲՀԿ-ական թալանչիներին, էդ հայրենիքի դասալիքին, որ դիրքը թողել, փախել է, դասալքության համար պետք է դատվի։ [Նիկոլ Փաշինյան]
t.me/infocomm
Այսօր մտնում են մարզպետարաններ, էդ պղնձամոլիբդենային կոմբինատի եսիմովքեր, որ երկիրը թալանել են, մտածում են՝ իրենց ժամանակը եկել ա՞․ իրենց ժամանակը չի գալու, եկել ա քաղաքացու վրեժի ժամանա՛կը, քաղաքացո՛ւ վրեժի՛ ժամանակը։ [Նիկոլ Փաշինյան]
t.me/infocomm
Էդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա թողնե՞ն, բացառված է։ Ես ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դրանց հետեւից, էսօրվա դեբոշերների հետեւից՝ հատ-հատ, եւ իրենց շեֆերի հետեւից։ Գնալու ենք «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետեւից։ [Նիկոլ Փաշինյան]
t.me/infocomm
Էդ հայրենքի ծախողները, էդ ազատագրված տարածքները փողով ծախողները, որի առիթով քրգործ կա հարուցված, հանկարծ չմտածեն, թե էս ծխածածկույթի տակ հաջողելու են․ բացառված է։ [Նիկոլ Փաշինյան]
t.me/infocomm
|azatutyun.am| Ցուցարարներն Ազգային ժողովում են․ Ուղիղ
Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում, բայց հիմա վիրահատվում է։ [Նիկոլ Փաշինյան]
t.me/infocomm
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ս.թ. նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնելու է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։
t.me/infocomm
Այսօր՝ ժամը 04։00-ի սահմաններում, մոտ 4 տասնյակ տղամարդ փորձել են ներխուժել «Ազատության» գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Նրանք ասում էին, որ եկել են «Ազատության» սերվերների հետևից։ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու», - նման հայտարարություններ ու վիրավորանքներ հնչեցնելուց հետո սկսել են քաշքշել աշխատակիցներին։ Խումբը լքել է տարածքը, երբ աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։ |azatutyun.am|
Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
t.me/infocomm
Ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։
Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը․ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը
Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել։ Արցախի, հետևաբար՝ հայ ժողովրդի ճակատագիրը կարող է լուծվել միմիայն հաշվի առնելով մեր համազգային շահերն ու միմիայն համազգային կոնսենսուսի հիման վրա։ Անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։ [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]
Կարդալ ավելին
Մենք բոլորս հիասթափված ենք միջազգային հանրությունից ևս մեկ անգամ մեր պատմության մեջ, քանի որ միջազգային հանրությունը չաջակցեց մեզ, երբ մենք կռվում էինք վարձկանների և անարդարության դեմ մեր բնիկ հողերում։ Բայց հանձնվելու փոխարեն ժամանակն է, որ հատկապես սփյուռքում մենք շատ աշխատենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառվեն նրանց պատերազմական հանցագործությունների համար, և ստիպենք աշխարհի շատ երկրների ճանաչել Արցախը։ Որպես մեկը, ով իր ողջ կյանքում պայքարել է հանուն արդարարության, ես երբեք այսքան հիասթափված չեմ եղել, որքան այսօր: Բայց ես ձեզ հետ եմ, մենք պետք է լինենք մի ազգ, պետք է լինենք միասնական, մենք չենք կարող թողնել, որ այս ձախողումը մեզ բաժանի, մենք չենք պատրաստվում պարզապես գոյատևել, մենք պատրաստվում ենք հարատևել։ [Սերժ Թանկյան]
Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր։ Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
t.me/infocomm
Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը։ Թիկունքը այս իրավիճակում առավել քան երբևէ պետք է ամուր մնա, թիկունքում պիտի հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը։ Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ։ [Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը]
|azatutyun.am| Մի խումբ անձինք ներխուժել են Ազգային ժողով․ Ուղիղ
t.me/infocomm
Իրողությունների մասին, որոնք արդեն արձանագրված են․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան․ Ուղիղ
t.me/infocomm
Նոյեմբերի 8-ի առավոտյան, քայլելով Ստեփանակերտի հրապարակում, ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը: Ինչո՞ւ եմ հայտարարել`չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
t.me/infocomm
Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 92, 94 թվականին կորցնելով շատ հարազատներ: Այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
t.me/infocomm
Infocom
Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 92, 94 թվականին կորցնելով շատ հարազատներ: Այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք…
Ինչո՞ւ: Նախ ռազմական վիճակի առումով: 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
t.me/infocomm
Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում` 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը։ Ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները, տեղափոխվելով ինչ-որ տող մեր առաջնագծի ամենաթիկունք, անդառնալի հետևանքներ կունենայինք առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետային զինվորների մասով։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
t.me/infocomm
Չեմ ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու, շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
t.me/infocomm