Infocom
22.4K subscribers
10.2K photos
639 videos
7 files
28.6K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Ադրբեջանը երեկոյան 3 հրթիռ էր արձակել, որի արդյունքում տուժել են քաղաքացիականներ և քաղաքացիական օբյեկտներ։ Կա առնվազն 4 վիրավոր, առկա է նաև զոհ, սակայն տվյալները ճշտվում են։ [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան] |Արցախի տեղեկատվական շտաբ|
t.me/infocomm
ՄԱԿ գլխավոր քարտուղարը համոզված է՝ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա շեշտել է, որ ռազմական գործողությունների շարունակումը միայն ավելի է խորացնելու մարդկային տառապանքները, և, որ երկխոսությունը հակամարտության կայուն և տևական լուծման միակ ճանապարհն է: |armenpress.am|
t.me/infocomm
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն թույլ կտա անհապաղ դադարեցնել ագրեսիան, այլև կբացառի ապագայում դրա կրկնության հնարավորությունը: Այն կարգավորման գործընթացի անխուսափելի և տրամաբանական արդյունքն է, որը կասկածի տակ չի դրվում միջազգային հանրության կողմից, քանի որ Արցախի անկախությունն ունի ամուր իրավական, օրինական և արդարացի հիմքեր: Որքան ավելի շուտ սկսվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, այնքան ավելի արագ տարածաշրջանում երկար սպասված ու տևական խաղաղություն կհաստատվի:
Արցախի ԱԳՆ-ն՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ կոչի վերաբերյալ
t.me/infocomm
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հոկտեմբերի 2-ին հակառակորդի կողմից հրետակոծության ենթարկված Մեծ Մասրիկ գյուղն է։ Կադրում՝ ավերածություններն են, ինչպես նաև հարվածի տակ հայտնված և շարքից դուրս եկած մեքենան, որի ապակուն գրված է «Հաղթելու ենք»: [Զինուժ մեդիա]
t.me/infocomm
Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա՝ ստեղծելով անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործողություններ: Այդ քայլը նույն հետեւանքները կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալների՝ Ադրբեջան տեղափոխման հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ [ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո] |amerikayidzayn.com|
Կարդալ ավելին
t.me/infocomm
Ֆեյսբուքում գործող տարբեր էջեր հանդես են գալիս նմանօրինակ հայտարարություններով՝ խուճապ առաջացնելու համար։ Խնդրում ենք զգոն եղեք, հետևեք միայն պաշտոնական լուրերին։ [Տեղեկատվության ստուգման կենտրոն]
t.me/infocomm
Ի՞նչ է ասում միջազգային հանրությունը. առանց նախապայմանների անհապաղ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Եվ վերջ. ո՛չ պատժի, ո՛չ կանխարգելման մասին ո՛չ մի խոսք: Պատժի մեխանիզմի բացակայությունը դառնում է խրախուսանքի մեխանիզմ ագրեսիայի համար: Եվ Հայաստանը ամեն անգամ առանց որևէ պատիժ սահմանելու վերադառնալով պատերազմ-բանակցություն-պատերազմ փակ շրջանին՝ վերահաստատում է Ադրբեջանի համոզմունքը, որ ցանկացած պահի կարելի է թողնել բանակցային սեղանը, պատերազմել, անհաջողության դեպքում ԵԱՀԿ ՄԽ կոչերի և ջերմ հրավերների պայմաններում վերադառնալ ու պատրաստվել հաջորդ փորձին: [«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան] |hetq.am|
Կարդալ ավելին
t.me/infocomm
Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում: [Արծրուն Հովհաննիսյան]
t.me/infocomm
Գիշերը ընթացել են թեժ մարտեր։ [Արծրուն Հովհաննիսյան]
t.me/infocomm
Հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:
Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:
Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։ [Արայիկ Հարությունյան]
Հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու․ Արայիկ Հարությունյան
Արցախի սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններում ընթանում են համառ եւ թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թեւերում՝ անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։ [Շուշան Ստեփանյան]
t.me/infocomm
Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում։ [Արծրուն Հովհաննիսյան]
t.me/infocomm
Ժամը 08:25-ի սահմաններում հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի ինքնաթիռ։ [Շուշան Ստեփանյան]
t.me/infocomm
Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ։ Համառ մարտերը շարունակվում են։ [Արծրուն Հովհաննիսյան]
t.me/infocomm
Կանադան հետաքննում է հաղորդումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային, հայտարարել է վարչապետ Թրյուդոն: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող ԱԹՍ-ները համալրված են եղել համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված ընկերության մասնաճյուղը:
Կանադայի վարչապետը նշել է՝ ծայրահեղ կարևոր է, որ հարգվեն մարդու իրավունքները չոտնահարելու` Կանադայի ակնկալիքները: |azatutyun.am|
Կարդալ ավելին
t.me/infocomm
ԼՂ-ում շարունակվող ռազմական առճակատմամբ պայմանավորված՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին հորդորել է Երևանից դուրս չգալ: Ի լրումն անվտանգության նախկին նախազգուշացումներին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաև շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել այցելել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք և Դիլիջան ազգային պարկից հյուսիս՝ M4 և M16 մայրուղիներից արևելք՝ մինչև Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման: Դիվանագիտական առաքելությունը զգուշացնում է՝ չմեկնել Լեռնային Ղարաբաղ: |tert.am|
Կարդալ ավելին
t.me/infocomm
Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։
ՀՀ տարածքում մնացած ավտոճանապարհներն անցանելի են:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ [ԱԻՆ]
t.me/infocomm
‼️«Մուրացան» հոսպիտալից հայտնեցին, որ երկու թուրք զինվորների՝ հիվանդանոցում հայտնվելու և այնտեղից փախչելու մասին տարածված տեղեկությունը անհեթեթություն է։
Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին։
t.me/infocomm
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մինչ մարտի դաշտ մեկնելը՝ գիշերվա ընթացքում հանդիպել եմ հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ:
Մեր տղաներին հաղթել չի լինի, և սա զուտ զգացական արձանագրում չէ: Պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը: [Արայիկ Հարությունյան]
t.me/infocomm
Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլ տարածաշրջանի ճակատագիրը։ [Արծրուն Հովհաննիսյան]
t.me/infocomm
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը։
t.me/infocomm