Infocom
22.3K subscribers
10.3K photos
661 videos
7 files
28.8K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր սպանվել է գեներալ Արշավիր Ղարամյանը։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Մեզ հետ զրույցում լուրը հերքեց նաև Արցախի նախահագ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ [Տեղեկատվության ստուգման կենտրոն]
Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը` 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և 79-ամյա կանայք: Մանկահասակ երեխան, չորս կանայք և մեկ տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ երիտասարդը` գյուղի մերձակայքում: Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր 31 անձ, որից 7-ը իգական, իսկ 24-ը արական սեռի քաղաքացիներ են: Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով: [Արցախի Հանրապետության ՄԻՊ] |armenpress.am|Կարդալ ավելին
Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա ահաբեկչական խմբերին՝ իր հյուսիսային սահմանները վերածել Իրանի անվտանգությանն սպառնացող տարածքների։Կովկաս տեղափոխելով որոշ հակամարտություններ՝ պետք է սպասել ավելի մեծ ողբերգությունների, քան ղարաբաղյան հակամարտությունն է [Իրանի ԱԳՆ խոսնակ] |1lurer.am|
Նորից ԱԹՍ զգետնեցինք... [Արծրուն Հովհաննիսյան]
Դեղորայք, առաջին օգնության պարագաներ և այլ ապրանքներ նվիրաբերելու համար, խնդրում ենք կապ հաստատել ՀՀ առողջապահության նախարարության հետ, թեժ գիծ՝ 8003: [ՀՀ առողջապահության նախարարություն]
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Մակրոնի միջև: Զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակը: Նախագահները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների հետ կապված և պատրաստակամություն հայտնվել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) ղեկավարների անունից հայտարարություն արվի զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման օգտին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների հետ կապված: |armenpress.am|
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից, իսկ նրանց սրտացավության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է. նրանք պայքարում են ամեն զինվորի կյանքի ու առողջության համար, ինչպես սեփական որդու համար կպայքարեին: [Շուշան Ստեփանյան]
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն:

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշել ու կանխել են ՊԲ ստորաբաժանումները:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:

Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է:

ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին: [ՊԲ]
Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է։ Սակայն, Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ։ Կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: [ՀՀ ԱՆ]
Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
Անցած գիշեր առաջին անգամ սեպտեմբերի 27-ից առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունից, բայց պատերազմը շարունակվում է։ [ԱՀ նախագահի խոսնակ]
Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում․ Ուղիղ
Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ․ սրանք հետախուզական տվյալներ են։ Միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել։ Մի քանի հարյուր զոհեր եղել են ազգությամբ թալիշ զինվորների շրջանում։ [ԱՀ նախագահի խոսնակ]
Հայկական տարածքում հայտնված ադրբեջանացի զինվորների գրեթե բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ։ Սա վկայում է, որ Ադրբեջանը իր զինվորների սահման է ուղարկում թմրեցված վիճակում։ Սա միանշանակ ռազմական հանցագործություն է։ [ԱՀ նախագահի խոսնակ]
Ադրբեջանի կորուստները երեկվա ընթացքում.
- ևս 130 ոչնչացված զինվոր
- 260 վիրավոր
- 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա
- 3 ՏՕՍ
- 13 ԱԹՍ

[ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատուի ժ/պ, փոխգնդապետ Սուրեն Սարումյան] |Արցախի տեղեկատվական շտաբ|
Արցախում տնտեսական վիճակը կայուն է, ենթակառուցվածքները աշխատում են, ժողովուրդը շարունակում է ապրել բնականոն կյանքով՝ պատերազմական իրավիճակին հատուկ։ [ԱՀ նախագահի խոսնակ]
Մարտակերտի ուղղությամբ հակառակորդին նույնիսկ 1 սանտիմետր առաջ գնալ չի հաջողվել։ [ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատուի ժ/պ, փոխգնդապետ Սուրեն Սարումյան]
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՀՀ ՊՆ հայտարարությունը՝ կամավորագրման գործընթացի վերաբերյալ:
Լուսանկարում Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկն է, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։ ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարևանությամբ։ Լուսանկարները տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]