Առեղծվածային Հայաստանը
37 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆ. թարմ լավաշ 1971
Արևմտյան Հայաստանից մեզ հասած համեղ ուտեստներից է Ադանայի կոլոլակը։
Ավելին կարող եք կարդալ մեր կայքում`
https://ostarmenia.com/hy/adanayi-kololak/
"Բագավանի Սուրբ Հովհաննես տաճարը, որը կառուցել է ճարտարապետ Իսրայել Գորախչեցին 631-639 թթ., իր չափերով (27 x 46 մ) գերազանցում է VII դարի հայկական բոլոր պաշտամունքային շինություններին:
Բագավան (բառացիորեն՝ «դիցավան»), պատմական Հայաստանի հռչակավոր դիցավաններից մեկը, ուր կառուցված էին բազմաթիվ տաճարներ։ Հայտնի է եղել որպես պաշտամունքի վայր հեթանոսության, այնուհետև՝ քրիստոնեության ժամանակաշրջանում։ Գտնվում է Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում (Ալաշկերտում), Արածանի (Մուրադ) գետի ձախ ափին, Ձիրավի դաշտում, Նպատ լեռան ստորոտին։ Բագավան անունը կազմված է բագ և ավան բառերի միացումից։ Բագ նշանակում է «աստված», իսկ ավան՝ «վայրի», կամ «տեղի» իմաստ ունի։ Հայ պատմիչների կողմից Բագավանի փոխարեն գործածվել է նաև Դիցավան բառը, որը Բագավանի իմաստ ունի։ Ագաթանգեղոսը Բագավանում հիշատակվում է Ամանորի և Վանատուրի մեհյանների գոյությունը։

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակումից հետո Բագավանի վանքերի տեղում կառուցվում են եկեղեցիներ, այդ թվում՝ Ս. Հովհաննես տաճարը։ Այն հիմնվել է 301 թվականին, հասակակից է Էջմիածնին։
Սարդուրի Բ (մ.թ.ա. 8-րդ դար - մ. թ. ա. 735), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն)։
Գրիգոր Խանջյան-《Անահիտ》
⚜️Սուրբ Նիկողայոս հայրապետի արծաթե աջը (1315), փաթեթավորված՝ ոսկեզօծ արծաթաթերթով և թանկարժեք քարերով, համարվում է Կիլիկյան Հայաստանի ամենահին գոյատևող ձեռքի հուշարձանը: (47,5 × 9,5 սմ)
Կիլիկիայի Սուրբ Աթոռ, Անթիլիաս, Լիբանան։
Սևանավանքի Սուրբ Առաքելոց (առաջի նկարում) և Սուրբ Աստվածածին (երկրորդ նկարում) եկեղեցիները։

Սևանավանքը հիմնադրվել է 305 թվականին, երկու եկեղեցիները՝ 874 թվականին։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։
Սուրբ Նարեկացի եկեղեցի, Վանաձոր, Լոռու Մարզ
Կոնչոլը հայկական ավանդական շատ պարզ ու համեղ ապուր է, որը պատրաստում էին չորացած հացն օգտագործելու համար:
Ավելին կարող եք կարդալ մեր կայքում `
https://ostarmenia.com/hy/konchol/
Սբ. Կաթողիկե եկեղեցի և սբ. Աննա եկեղեցի Երևանում

📸 Ալլա Էլոյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին։

Հայաստան իմ չքնաղ, կատարում է Գեորգի Մինասյանը
Էդուարդ Աբաջյան-<<Մարինայի դիմանկարը>> (2003թ.)
Գեղարքունիկի մարզի ՝Կարմիր գյուղում է ( Կարմիրգյուղ (մինչև 1940 թվականը՝ Ղուլալի) գտնվում սուրբ Գրիգոր եկեղեցին։ Տեղացիներն այն անվանում են «Խոնարհուկ ժամ» կամ «Խաչեր»:

Հուշարձանը, որը թվագրվում է XV դարով, գտնվում է գյուղի կենտրոնում։ Միանավ, բազիլիկ տիպի շինություն է, արևելյան կողմում՝ խորանով։

Շինանյութը՝ տուֆի և տեղական բազալտի անմշակ, մասամբ նաև մշակված բեկորներ են։ Որպես շինաքար, ցավոք օգտագործվել են նաև շրջակայքում եղած տապանաքարերն ու խաչքարերի բեկորները։
Սուրբ Նշան եկեղեցի

Գտնվում է Լոռու մազի, Օձուն համայնքից 200֊250մ դեպի Հյուսիս֊Արևմուտք
«Սարյանը ծաղիկներ է նկարում» ֆիլմի նկարահանման հրապարակից։ Ֆիլմի ռեժիսորը Լաերտ Վաղարշյանն է, նկարահանվել է 1965թ.։ Երաժշտությունը գրել է Մարտիրոս Սարյանի որդին՝ Ղազարոս Սարյանը։
Լուսանկարը տպագրվել է «Էկրան» ամսագրի 1970թ. 3-րդ համարում։
Էդուարդ Աբաջյան-<<Զարթոնք>>(1997թ.)
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մեզնից մեկը I Լուսինե Զաքարյան