HRAPARAK.AM
4.16K subscribers
437 photos
152 videos
1 file
11.8K links
News and Media https://hraparak.am
Download Telegram
Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցով պայմանավորված ՔՊ վարչության նիստը երեկ չի կայացել, վարչության անդամներն անգամ տեղյակ չէին, թե երբ է կայանալու ոմանց համար այդքան սպասված նիստը, որի օրակարգում արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունն է։ Չնայած դրան, առաջադրումներն ավարտվել են, նոր թեկնածուներ չեն կարող հայտնվել․ 2 թեկնածու կա՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան: «Ղուշ թռցնող» Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում, կարծում է, որ վարչությունում իր աջակիցները մեծամասնություն են, եւ Արուսի համեմատ ինքն ուղղակի իրավաբանության գուրու է․ Ջուլհակյանն իրավաբանի կրթություն չունի, ճարտարագիտականի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետն է ավարտել եւ մի քանի ամիս 2010-ին, Վարշավայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում «Մարդու իրավունքներ» է ուսումնասիրել։
Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, ՔՊ-ական պատգամավորները, որոնք նշանակման օրվանից լեզու չգտան մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քանի որ նա լավ հարաբերություններ հաստատեց ընդդիմադիր համայնքապետերի հետ, այժմ իրենք են նույնն անում։ Մինչ մարզպետը՝ կալավանցի Ռոբերտը, արձակուրդում է, նրա աթոռին աչք դրած Դավիթ Դանիելյանը` մի խումբ ՔՊ-ական պատգամավորների հետ, շրջում է համայնքներում, շփվում ընդդիմադիր համայնքապետերի հետ: Նրան ուղեկցում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Ի դեպ, Քաջարանի համայնքապետարանը քաղաքի տոնի առիթով տոնական ձեւավորումը վստահել էր պատգամավորի եղբորը՝ նկարիչ Արամ Դանիելյանին, նրա գեղանկարներն էլ նվիրում էին պարգեւատրողներին։ Թերեւս Դավիթ Դանիելյանը հասկացել է, որ պետք չէ արհամարհել համայնքապետերին, քանի որ ժողովուրդը նրանց է ընտրել։
Երևանը վրդովմունք է հայտնել ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում ռուսական լրատվամիջոցների կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարների հրապարակման առնչությամբ։ Թեման շահարկել են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ դրանց, ՀՀ իշխանական մեդիառեսուրսներն, իբր, նման վերաբերմունքը համարել են նվաստացուցիչ և «անհապաղ բացատրություն» են պահանջել ռուսական կողմից։
Ոստիկանությունը դատախազության շենքի մոտից «բերման ենթարկեց» կալանավորի խրտվիլակին։

Բագրատ սրբազանը հայտարարեց․ «Ոստիկանությունը հմուտ կերպով ցույց տվեց, թե ինչ պետք է տեղի ունենա ապագայում։ Կալանավորի խրտվիլակին տարան, որի վրա գրված էր Արցախը հանձնելու թվականը, և դա նաև դատապարտության թվականն է»։
Երևան- Իջևան երթուղու միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի

Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Նախնական տվյալներով` կա 7 տուժած և 2 զոհ: Տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Այսօր ոստիկանների կողմից «բերման ենթարկված» խամաճիկը
Բուժառուի մահն ինձ համար կրկնակի ծանր է. «Արթկոսմեդում» մահացած բուժառուի բժիշկ

«Արթկոսմեդ» կենտրոնում օրեր առաջ մահացել էր 60֊ամյա բուժառուն։ Դեպքին անդրադարձել է այդ կենտրոնի բժիշկ Արթուր Սարգսյանը։


«Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։ Բժշկական գաղտնիքի թույլատրելիության սահմաններում այս պահին կարող եմ տեղեկացնել, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի եղել: Մեր բժշկական թիմը մասնագիտական պարտականություններն իրականացրել է լիարժեք և ջանասիրաբար։

Խորապես ցավում եմ և կիսում հարազատների վիշտը»։
Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնապես հաղորդվեց միայն, որ Քննարկվել են կադրային բնույթի հարցեր։

Մինչդեռ տեղեկացանք, որ քննարկվել է արդարադատության նախարարի թեկնածության հարցը և ՔՊ-ականները թեկնածու չեն ընտրել: Առաջադրվածները երկուսն էին՝ Արփի Դավոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, վերջինը, ըստ լուրերի, քվեարկությունից առաջ հանել է թեկնածությունը։ Դավոյանի օգտին էլ երկու անդամ է քվեարկել՝ Սուրեն Պապիկյանն ու Վահագն Ալեքսանյանը։
Երեւանի Կենտրոնի դպրոցներից մեկում սովորող աշակերտի ծնողը մեզ վրդովված բողոքեց, որ 9-րդ դասարանցի իր դստեր պատմության ուսուցիչը դասի ժամանակ, 35 հոգանոց դասարանում, ասել է. «Ոչ թե Հայոց պատմություն սովորեք, այլ՝ Համաշխարհային պատմություն: Որ Հայոց պատմություն սովորեք, մեծանաք` դաշնակցական կդառնաք, իսկ Դաշնակցությունը հայ ժողովրդին միայն վնասներ է տվել»: Ապա բացատրել է, որ ինքը փորձում է աշխարհի քաղաքացիներ պատրաստել, այլ ոչ թե հայ կրթել, որը մի օր էլ կարող է երազել «Ծովից ծով Հայաստանի» կամ Արցախը հետ բերելու մասին:
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։

Մեր աղբյուրները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել ֆիզիկայի դասի ժամանակ, բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ֆիզիկայի ուսուցչին։
«Հրապարակին» հայտնի է դարձել, թե ով է թիվ 20 դպրոցում դպրոցականների նկատմամբ ենթադրաբար անառակաբարո գործողություններ կատարել։ Նա ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանն է։ Վերջինս ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ է։

Դպրոցի տնօրինությունը, ինչպես նաեւ ֆիզիկայի ուսուցիչը այս պահին Քննչական կոմիտեում են։ Դպրոցում դասապրոցեսն ավարտվել է։ Դպրոցում այս պահին մի քանի ուսուցիչներ կան, որոնք չցանկացան տեսախցիկի առաջ խոսել։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ քաղաքապետարանից իրենց արգելել են խոսել։
745 ծրագրերից միայն 86-ն է դրական գնահատվել

Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տնօրենների վերապատրաստման թեմայով ծրագրի մեկնարկի միջոցառմանը նշել է, որ 2024 թվականին դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից փորձաքննության ներկայացված 745 զարգացման ծրագրերից միայն 86-ն է դրական եզրակացություն ստացել:

Հիշեցնենք, որ տնօրենների ընտրության կարգում ԿԳՄՍՆ-ն փոփոխություն է կատարել եւ այժմ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցող հավակնորդները դպրոցի զարգացման ծրագրեր են ներկայացնում, սկզբում այդ ծրագրերը փորձաքննություն են անցնում ինչ որ կազմակերպություններում: Այդ կազմակերպություններն ընտրել է ԿԳՄՍՆ-ն: Եւ այդ ծրագրերի փորձաքննության դրական եզրակացությունից հետո միայն հավակնորդները կարող են մասնակցել հարցազրույցի փուլին:
Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել

Մեր տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա 2004 թվականից աշխատել է ՀԾԿՀ-ում, մի կարճ ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի, իսկ 2018թ. հոկտեմբերից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Իսկ 2019-ի ապրիլից ՀԾԿՀ նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ նա Արթուր Վանեցյանի բարեկամն է:

Նախնական տեղեկություններով, պատճառը Հայկական էլեկտրական ցանցերի` ՀԷՑ-ի հետ է կապված: Ավելի ճիշտ այն միտումի, որով ՔՊ-ական իշխանությունն ուզում է ՀԷՑ-ը «Տաշիրից» խլել: