Հրանտ Մելիք-Շահնազարյան
1.6K subscribers
153 photos
69 videos
4 files
328 links
Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։
Download Telegram
Forwarded from Ոսկանապատ
Բաքվի աղմուկի իրական թիրախները նկատելու համար, պետք է նախ բացառել սխալ տպավորությունը, թե Բաքվին հուզում է բրյուսելյան հանդիպումը։ Բաքուն ունի լծակներ՝ այդ հանդիպման որոշումներն ու հետևանքները կառավարելու համար։ Եվ հուզմունքի իմիտացիան առավելագույնը ֆոն է՝ հնարավոր ռազմագործողության պատրվակ ստեղծելու համար։

https://voskanapat.info/47895/
Սիրելի հետևորդներ, միացեք Telegram-յան ReArtsakh ալիքին։ Ցավով եմ ասում, բայց սա այն քիչ հարթակներից է, որտեղ Արցախը շարունակում է մնալ օրակարգի թիվ մեկ հարց։

ReArtsakh-ում ոչ ոք Արցախը չի գնում ու չի վաճառում։ Ոչ ոք չի հաշվում, թե որքան գումար է հատկացրել արցախցիներին ու դրա դիմաց լոյալություն չի ակնկալում արցախցիներից։ ReArtsakh-ում պարզապես պայքարում են արցախցիների իրավունքների ու Արցախը հետ բերելու համար։

Եվ ես անչափ ուրախ եմ, որ այդ գործում իմ լուման ներդնելու հնարավորությու ունեմ։
Երբ Շավարշը հարցնում էր ինձ Ներքին Խնձորեսկում տեղի ունեցած միջադեպի մասին, ես դեռ չգիտեի, որ ՀՀ ԱԱԾ-ն ափսոսանք է հայտնելու ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու կապակցությամբ, իսկ մեր տղաների դեմ էլ քրեական գործ է հարուցելու։ Չգիտեի, բայց կասկածներ ունեի...

https://www.youtube.com/watch?v=gMI1arMHK-g
Սիրուն սալյուտ էր, ի՞նչ խոսք։ Գայլերը կշտացան, ոչխարներն անվնաս մնացին։ Բոլորին շնորհակալություն, բոլորը ազատ են։

P.S. Դե իսկ մենք, թերևս, շատ ավելի խորը հետևություններ պետք է անենք, քան եթե Իրանի ու Իսրայելի միջև իսկական պատերազմ սկսվեր։
Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փոխվել է։ Մեր և հարակից տարածաշրջաններում նոր կարգեր ու նոր դաշինքներ են ձևավորվում։ Խաղը բազմամակարդակ է։ Ամենավերին օղակում ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանն են պայմանավորվում, շոուն ապահովում են երկրորդ օղակի երկրները՝ կոնկրետ մեր տարածաշրջանում Իրանը, Թուրքիան ու Իսրայելը, դե իսկ գինը վճարում ամենաթույլերն ու անհեռատեսները։ Չթվարկեմ…

Միակ հուսադրողն այն է, որ կոնկրետ Հարավային Կովկասում այդ խաղի վերջնարդյունքներն դեռևս արձանագրված չեն։ Մեզ ինչ-որ բաներ դեռ կհասնեն։ Ցավոք, սուվերենության ևս մեկ մեծ չափաբաժնի հաշվին։ Բայց եթե որպես ազգ կարողանանք հետևություններ անել վերջին տարիների զարգացումներից, ապա ապագայի հետ կապված մեր շանսերը վատը չեն։ Հեչ վատը չեն։
Ոչ ոք համարձակություն չունի ժողովրդին ասելու, որ Փաշինյանին հեռացնելուց հետո էլ խաղաղություն չի լինի

Փաշինյանը թուրք-ադրբեջանական քաղաքականություն է իրականացնում, տարօրինակ է, որ դեռ «եղեռն» ու «կոտորած» բառերն օգտագործում է։ Նա ուզում է, որ մենք ապագայի հանդեպ երազանք ու նպատակ չունենանք։ Ասում է՝ մի կտոր հաց վաստակեք, պոմիդոր աճեցրեք, Թուրքիայի ողորմածության տակ ապրեք՝ առանց նպատակի, ապագայի ու անցյալի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Շուտով «կոտորած» ու «եղեռն» բառն էլ չի օգտագործվի, նոր բառ կհնարեն, կասեն՝ պետք է քննենք, հասկանանք, կարող է հայե՞րն են իրենց այնդպես պահել, կարող է ազգամիջյա՞ն վեճ է։ 5000 տղաներին հիշելն էլ է ցավի գեներացում համարվելո՞ւ, մոռանա՞նք, ասենք՝ արտաքին ազդեցությամբ է եղել, պետք չէ հիշել, սա կեղտոտ սցենարի իրագործում է»,- ընդգծեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=RcwfEowvFAo&ab_channel=24TV
Ամեն գնով Ռուսաստանի շահերը պաշտպանողների համար ինֆորմացիոն «լավ» առիթ կա։ Կարող են այս լուրը տարածել հետևյալ վերնագրով՝ Ռուսաստանն ու Թուրքիան դադարեցնում են ռազմական համագործակցությունը։

P.S. Մոտ ժամանակներս կաշխատեմ այս թեմային ավելի մանրամասն անդրադառնալ։

https://times.am/986566/
- Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,

- ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես,

- ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,

- ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,

- ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։

https://www.youtube.com/watch?v=SYEc2432qfE
Forwarded from ReArtsakh
Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայասպան նիկոլը երեկ ասել է, թե ներկա պայմաններում հայերի վերադարձն Արցախ ինքը իրատեսական չի համարում։ Ընդ որում, որպես պատճառ նա նշել է թե՛ Ադրբեջանում և թե՛ արցախցիների շրջանում առկա «ընկալումները»։ Այսինքն՝ հավասարության նշան է դնում՝ գրեթե ուղիղ խոսքով ասելով, թե արցախցիներն էլ պակաս մեղավոր չեն, որ այսօր հայրենիք գնալու հնարավորություն չունեն։

Նույն հարցազրույցի ընթացքում հայասպանն ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա»։

Այսինքն, նա ամեն ինչ անում է, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հանգիստ ապրել, իսկ արցախցիները՝ ոչ։ Իսկ ի՞նչ եղան հայասպանի հիշատակած «ընկալումները»։ Արդյո՞ք դրանք չեն խանգարելու ադրբեջանցիներին ապրել Տավուշի հողում։ Հարցը, իհարկե, հռետորական է։

Ճշմարտությունն այն է, որ հայասպանն այսօր էլ Հայաստանն է թշնամուն հանձնում։ Ի դեպ, ճիշտ նույն մեխանիզմներով, ինչ ժամանակին Արցախը հանձնելու համար էր կրառում։ Աղավնոն վկա։

ReArtsakh
Առաջնորդներին պախարակելու՝ մեր ժողովրդի մեջ տարածված հիվանդությունն ամեն դեպքում ապշեցնող է։ Ով ոտքի է կանգնում, որ մի օգուտ տա երկրին, դանակները վերցնում ու այդ մարդու վրա են հարձակվում։ Հիմա էլ Բագրատ Սրբազանն է սկսել թիրախավորվել։ Ու խոսքը ամենևին թուրքի կամակատարների զազրախոսությունների մասին չէ։ Դրանց արածը պարզ, հասկանալի ու կանխատեսելի էր։ Ի վերջո, իրենք իրենց թշնամությունն են անում։

Բա մնացածին ի՞նչ ասես։ Նայում եմ՝ ցանցում սկսել են կոնսպերատիվ տեսություններով, հիմար ենթադրություններով գրառումներ անել Սրբազանի մասին։ Լավ, ինչքա՞ն կարելի է։ Միթե՞ հասկանալի չէ, թե ինչի մասին է Սրբազանի ու Տավուշում այս պահին ոտքի կանգնած ժողովրդի պայքարը։ Միթե՞ դաս չեղան բոլոր այն աղետները, որոնք պատեցին մեզ՝ մշտապես ընդդեմ գործելու այս անհասկանալի մոլուցքի հետևանքով։ Եկեք գոնե մեկ անգամ «հանուն» լինենք էլի։

Ի վերջո՝ ի՞նչ է նշանակում պայքարող մարդու մեջքին հարվածելը։ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին։ Փորձում է անել այն գործը, որն իրենից առաջ ուրիշները հազար անգամ պետք է արած-վերջացրած լինեին։ Չեք կարող օգնել, գոնե մի խանգարեք։ Որովհետև այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագային է վնասում։
Forwarded from ReArtsakh
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս տեսանյութն ավելի քան պարզ ձևով ցույց է տալիս, այն իրականությունը, որին բախվել էր Արցախը։ Թուրք-ադրբեջանական դաշինքը՝ Փաշինյանի անունը շուրթերին, հակահայկական արշավ է անում ու այդ ամենին դիմակայում է միայն Արցախը։

Ասենք ավելին՝ չափազանցություն չի լինի պնդելը, որ հիմա էլ է Արցախը դիմադրում։ Ավելի ճիշտ՝ Արցախի ստվերը։ Առաջին հայացքից դա այնքան էլ ակնհայտ չէ, բայց վստահ ենք՝ հարցի խորքն իմացող մեր ընթերցողները կհասկանան՝ ինչի մասին ենք խոսում։

ReArtsakh
Վերջին օրերին տեղեկատվական հոսքերը շատ են ակտիվացել։ Կարծում եմ (նաև հուսով եմ)՝ առաջիկայում այս տենդենցը կշարունակվի. ասելու և անելու շատ բան կա։ Դրա համար տեղադրում եմ տելեգրամյան մի քանի ալիքների հղումներ, որոնք, վստահ եմ, կօգնեն ընկերներիս ավելի լավ և արագ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում։
Բաժանորդագրվեք, եղեք տեղեկացված ու մասնակից։

Times.am - https://t.me/times_am

Yerevan Live! - https://t.me/liveYerevan

ReArtsakh - https://t.me/merartsakh

Ազգային ճակատ - https://t.me/armnationalfront

Ոսկանապատ - https://t.me/voskanapat (рус), https://t.me/armvoskanapat (հայ)

Մամուլի տեսություն - https://t.me/mamulitesutyun
Մեծ պրոբլեմ ունենք՝ մտածում ենք, երբ պետք է գործել և հակառակը՝ մտածելու ժամանակ չգիտես, թե ինչերով զբաղվում։ Հիմա նայում եմ Տավուշում (իսկ իրականում՝ ամբողջ Հայաստանում) տեղի ունեցող զարգացումներին ու տեսնում, որ ամեն ինչ շատ պարզ է։ Կա թշնամի, որն ուզում է մեզնից հայրենիք խլել։ Կա դավաճան իշխանություն, որ կատարում է թշնամու բոլոր պատվերները։ Կա անտարբեր մարդկանց հոծ բազմություն և կա պայքարող ժողովրդին առաջնորդող արքեպիսկոպոս՝ Բագրատ Սրբազանը։ Սա է։ Այս չորս կողմերի մեջ ընտրություն անելու համար շա՞տ է պետք մտածել։ Միթե՞ հասկանալի չէ, որ հիմա ոչ թե մտածելու, այլ գործելու ժամն է։

Մի քանի օր առաջ էլ եմ գրել՝ Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է։ Չի կարելի նրան հարվածել։ Չի կարելի վարկաբեկել։ Չի կարել պախարակել։ Նախ դա հնարավոր չէ, բայց նաև չի կարելի։ Առանց պայքար մենք Հայրենիք չենք ունենալու։ Կտոր-կտոր պոկելու են տանեն։ Ոնց կես տարի առաջ են արել, նույնը հիմա են անելու։ Ոնց մեկ, երկու, երեք, չորս տարի առաջ են արել, նույնը հիմա են անելու։ Լավ, ինչքա՞ն։

Բագրատ Սրբազանն այսօր իսկապես կարևոր բան է անում։ Նա ցույց է տալիս Հայրենիք ունենալու ճանապարհը։ Ու նաև քայլում է այդ ճանապարհով։ Դե եկեք նստենք ու երկար մտածենք՝ գնա՞նք մենք էլ այդ ճանապարհով, թե ոչ։ Ամոթ է էլի արդեն։ Ամոթ ու հերիք։
Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները։ Դրանց թվում նա առանձնացրեց հաշտությունը։ Սրբազանը մասնավորապես ասաց. «Այս Շարժումը պատճառ ու միջոց պետք է դառնա՝ հասնելու հասարակական լայն հաշտության։ Շատ մեծ հաշտության։ Այստեղ ո՛չ ատելություն կա, ո՛չ թշնամություն կա, ո՛չ հակակրանք կա… Ոչ մի բան։ Ովքեր այդպիսի տրամադրությամբ որևէ կերպ, որևէ ժամին, որևէ տեղ կփորձեն մտնել այս Շարժման մեջ, նրանք կապ չունեն ընդհանրապես ո՛չ հայության հետ, ո՛չ մեր իղձերի հետ, ո՛չ մեր տեսիլքների հետ, ոչ մեր Շարժման հետ, ո՛չ մեր գոյության հետ… ոչ մի բանի հետ»։

Սրբազանի խոսքի այս հատվածը հատուկ այսպես մեջբերեցի։ Արեցի, որովհետև, ցավոք կարիք կա որոշների ուշադրությունը սևեռել հենց այս խոսքի վրա։ Ականջալուր եղեք Սրբազանին։ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք։
Դավադրության տեսությունները շարունակում են հոշոտել մեզ։ Որոշել եմ ես էլ նման մի տեսություն առաջ քաշել))))։

Ուրեմն ասեմ՝ շատ տեղեկացված աղբյուրներից իմացել եմ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման իրական նպատակները։ Ում հետաքրքիր է՝ հղումը տեղադրում եմ)))։

https://www.youtube.com/watch?v=lY9pESjcXTE
Forwarded from Nazeni Hovhannisyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ մայիսի 7- ին, իմ յութուբյան ալիքով դիտեք Տավուշի թեմի առաջնորդ՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ զրույցը...
Լինքը բիոյում և սթորիներում:
Դավաճան իշխանություններին հեռացնելը, իհարկե, ազգային խնդիր է։ Բայց նաև քաղաքական։

Մինչ այս պահը Սրբազան Հայրը կարողացել է համախմբել ժողովրդին այդ օրակարգի շուրջ։ Այսօրվա զարգացումները դրա լավագույն ապացույցն են։ Հիմա նա միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը։ Կարծում եմ՝ սա կարևոր ու շատ անհրաժեշտ պրոցես է։

Ու նաև սա է դավաճաններից երկիրն ազատելու միակ ճանապարհը։

Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան։
Ես ուզում եմ Հայրենիք և Պատիվ ունենալ։ Ես չեմ ուզում էս կյանքից նզովված մեկնել։ Ուզում եմ երբ աչքերս փակելու լինեմ, զգամ, որ օրհնված եմ գնում էս կյանքից։ Զգամ, որ պատասխան եմ կարողանալու տալ իմ եղբայրներին, զավակներին, հայրերին…

Սրբազանի այս բառերն առաջին անգամ Մակիչի հուղարկավորության պահին եմ լսել։ Այդ օրվանից ինձ համար հստակ ու վերջնական պարզ է դարձել, թե ինչ եմ ուզում ես այս կյանքում։ Այո, ուզում եմ, որ նզովված չհեռանամ։ Ուզում եմ օրհնված հեռանամ։ Ուրիշ ոչինչ չեմ ուզում։

Իսկ այսօր նաև գիտեմ այդ երազանքս իրականացնելու բանաձևը՝ Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված։
Սիրելի ընկերներ, Կարեն Կարապետյանի հետ որոշել ենք կրկին ակտիվացնել «Երևանի Ձայնը» Youtube և Telegram ալիքները՝ դրանք վերածելով տեղեկատվության և քննարկումների նոր հարթակի։ Քիչ առաջ մենք ձայնագրեցինք առաջին քննարկումը, որը բնականաբար վերաբերվում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, դրա պոտենցիալին ու նաև առկա խնդիրներին։

Այսուհետ ամենօրյա ռեժիմով, հիմնականում ուղիղ եթերում, աշխատելու ենք նաև այս հարթակներում։ Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը։ Միացեք քննարկումներին, բաժանորդագրվեք, տարածեք և այլն։ Դե իսկ առաջարկներն ու առողջ քննադատությունն էլ միշտ ողջունվում են։

https://www.youtube.com/watch?v=bp6jwwcLinE
Երկրում իրավիճակ է փոխվել ու բոլորից լավ դա իշխանական պատգամավորներն են զգում։ Տեսեք, թե ինչեր են խոսում ԱԺ-ում ու ոնց են խոսում։ Նույիսկ սկսնակ հոգեբանները կարող են շատ արագ հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց ներսում և ինչ վախեր են պատել նրանց։ Այդ վախերը հիստերիայի են հասցնում ու ստիպում, որպեսզի էլ ավելի հիմար բաներ խոսեն։ Խաչատուր Սուքիասյանը նույնիսկ սպառնաց, որ ընդդիմադիր գործիչները կարող են մահանալ։ Կարող է։ Ո՞վ գիտի ինչ կա քպ-ականների մտքում։ Բայց նույնիսկ սա չէ ամենակարևորը։ Ամենակարևորն այն է, որ ինչպես արդեն ասացի՝ երկրում իրավիճակ է փոխվել։ Իսկապես փոխվել է։

Ինչ վերաբերվում է քպ-ականներին, ապա նրանք դեռ շանս ունեն։ Իհարկե՝ ոչ բոլորը, բայց հիմնականում ունեն։ Իրենք գիտեն իրենց փրկության ճանապարհը։ Ու որքան շուտ փախչեն մահով սպառնացողցներից ու մահ սփռողներից, այնքան ավելի հեշտ կանցնեն այդ ճանապարհով։