Հրանտ Մելիք-Շահնազարյան
1.58K subscribers
154 photos
69 videos
4 files
329 links
Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։
Download Telegram
Հայաստանը զրո դիմադրողականություն ունի։ Ամեն բան, որ կատարվում է մեր երկրում, ի վերջո աղետ է դառնում գլխներիս։ Ու հենց սրա համար է, որ ասում եմ՝ պետություն չկա։ Հիմա Ալավերդու տարածաշրջանից ստացվող կադրերն եմ նայում ու հստակ տեսնում՝ մարդիկ մենակ են մնացել իրեն խնդիրների առաջ։ Պետությունն այնտեղ էլ չկա։ Բացակա է։

Փոխարենը, վստահ եմ, այսօր Հանրապետության հրապարակում կտեսնենք ոստիկանության հազարավոր զորքեր։ Բանակ, ԱԻՆ, պետություն կառուցելու փոխարեն այս իշխանությունները միայն ոստիկաններ են բուծել։ Ընդ որում, այո՝ հենց բուծել։ Ու այդքանից հետո գտնվում են մարդիկ, որ թույլ են տալիս իրենց քննադատել ժամը 16։00-ին հրապարակում հանրահավաք հրավիրած ազգային ուժերին։

Մինչդեռ աղետները կանխելու միակ ուղին այդ աղետների՝ կառավարության շենքում նստած գլխավոր պատճառի հեռացնելն է։ Ուրիշ տարբերակ չկա։ Նիկոլը պետք է հեռանա։ Չի կարելի թույլ տալ, որ նա շարունակի քանդել մեր երկիրը։ Քանի դեռ նա է բազմած վարչապետի աթոռին, բոլոր այս աղետները օրինաչափ են։ Սա պետք է լավ հասկանանք ու չշեղվենք ամենակարևոր օրակարգից։

Գիտեմ, դժվար է նայել մարդկանց ողբերգությանը։ Բայց նորից եմ կրկնում՝ այս աղետները չեն ընդհատվելու, քանի դեռ պետությունն այս վիճակում է։ Պետք է ազատագրել երկիրը մեզ աղետ բերող չարիքից, վերականգնել պետությունը ու հանգիստ առաջ ընթանալ։ Այլ օրակարգ չկա։
Լիահույս եմ, որ Վեհափառ Հայրապետն ու հոգևոր դասը չեն ընդունի Բագրատ Սրբազանի՝ հոգևոր ծառայությունը սառեցնելու մասին խնդրանքը։

Ավելին ասեմ՝ Եկեղեցին այդ խնդրանքը բավարարելու իրավունք չունի։
«Տավուշը հանուն Հայրենիքի» Շարժման ընթացքն, իմ ընկալմամբ հետևյալն է.

ա) Քայլերթի փուլում Բագրատ Սրբազանը ոտքի հանեց ժողովրդին՝ ինքն իրեն ներկայացնելով, որպես ամեն տեսակ զոհաբերության պատրաստ առաջնորդ։

բ) Մայիսի 9-ին արձանագրելով, որ ժողովուրդը Շարժման թիկունքին է՝ Սրբազանը ձեռնամուխ եղավ էլիտաների, քաղաքական ուժերի, մասնագիտական հանրույթների, հասարակական, մշակութային գործիչների և այլոց միավորման գործին։ Այս խնդիրն էլ շատ արագ լուծվեց։

գ) Շարժման երրորդ փուլում, որը Սրբազանի կողմից վճռական էր հռչակվել, լուծվեց իշխանություններին վերջնական վարկաբեկելու, ճշմարտության դաշտում ոչնչացնելու խնդիրը։ Այս ողջ ընթացքում իշխանության ներսում չգտնվեց Սրբազանի դիմաց կանգնելու, նրան աչքերին նայելու ունակ որևէ մեկը։ Բոլորը փախան կամ թաքնվեցին ոստիկանական շարքերի ետևում։

Կարծում եմ՝ հունիսի 9-ից տրվելու է գործն ավարտին հասցնելու՝ Շարժման վերջնական փուլի մեկնարկը։ Համենայն դեպս, տրամաբանությունը դա է հուշում։ Եվ, Աստված առաջ, ինչպես որ նախորդ փուլերի խնդիրներն են լուծվել, վստահ եմ՝ նույնը կլինի նաև վերջին փուլի արդյունքում։

Նախօրեին՝ Լիլիթ Հարությունյանի հեղինակային «Հարցեր կան» հաղորդման ընթացքում, ավելի մանրամասն եմ խոսել այս ամենի մասին։ Նյութը կարող եք դիտել այստեղ։
Յուրաքանչյուր գործընթաց վերելքներ ու անկումներ է ունենում։ Սրբազան պայքարի առանձնահատկություններից մեկն այն է, որ այսպես կոչված «անկումներն» էլ խորքի մեջ դրական դինամիկա ունեն։ Այսինքն, գործընթացը միևնույն է զարգանում է։ Պարզապես տարբեր ինտենսիվությամբ։

Համոզված եմ, որ վաղը մենք նոր պիկ ենք ունենալու։ Ավելին՝ վաղը թերևս ամենավճռորոշ օրն է լինելու։ Սա պետք է լավ գիտակցել և այդ գիտակցումով առաջ գնալ։

Այս Շարժումն, իրականում, արդեն իսկ հաղթանակած է։ Դեռ երեք շաբաթ առաջ եմ գրել, որ երկրում իրավիճակ է փոխվել։ Նիկոլը կորցրել է ամեն ինչ։ Սրբազանն ամեն ինչ պոկել-տարել է նրանից։ Ամեն-ամեն ինչ։ Մնացել են ոստիկանները։ Ու արդեն հայտնի էլ չէ, թե Նիկոլ-Ոստիկանություն հարաբերություններում ով է տերը և ով ծառան։

Բայց ոստիկաններն էլ են ժողովուրդ։ Շարքերի մասին եմ խոսում, իհարկե։ Վերջին մի ճիգն է պետք գործադրել, որպեսզի դավաճանի այդ հենարանն էլ չեզոքացվի։ Ու դա միանգամայն լուծելի խնդիր է։ Պարզապես պետք է, որպեսզի վաղվա հավաքին բոլորս տեղում լինենք։ Ու կլինենք։
«Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք տեղափոխվիր այստեղից այնտեղ, և այն կտեղափոխվի. և ոչինչ ձեզ համար անհնար չի լինի» (Մատթեոս 17:19):
Անընդհատ վերլուծելով հունիսի 12-ի դեպքերը՝ գալիս եմ այն եզրահանգման, որ այդ օրը ժողովուրդը «լավ է պրծել»։ Մահակներով ու վահաններով ոստիկաններ, ինչպես նաև 32 ձայնային նռնակ է կիրառվել խաղաղ ցուցարարների դեմ։ Նիկոլը շատ ավելիին էր պատրաստ։ ԱԺ բակի զինված հատուկջոկատայինները հենց այնպես չէին կանգնած այնտեղ։ Այդ հարյուրների մեջ հաստատ կգտնվեր 2-3 տականք, որ կկրակեր ժողովրդի վրա։ Եվ այդ վտանգը հունիսի 12-ին ավելի, քան իրական էր։
ՀՀ սահմանին կանգնած հայ զինվորից մինչ Ստեփանակերտ ուղիղ գծով 32 կիլոմետր է։ Շուշի՝ 25 կիլոմետր։ Քարվաճառ՝ 7 կիլոմետր։ Հադրութ՝ 40 կիլոմետր…

Ավելին ասեմ՝ Գանձակը ՀՀ սահմանից ընդամենը 55 կիլոմետր է հեռու։

Կասեք՝ ի՞նչ կապ ունեն հեռավորությունները։ Ոչ մի։ Մանավանդ մեր ժամանակներում այս «հեռավորություններն» իսկապես ոչ մի կապ չունեն։ Բոլոր ուղղություններով տուն գնալը մեկ օրվա ճամփա է։

Կամք ու նպատակ լինի։ Կամք ու նպատակ… Ահա, թե որ հարթությունում է կռիվ տարվում մեր ժողովրդի դեմ։ Ահա, թե որտեղ ենք պարտվել մեր թշնամուն։ Ու հիմա մտածում եմ՝ ապշելիք է՝ ո՞նց են էլի մեզ ներշնչել, որ վերջ՝ ամեն ինչ կորցրած է։ Լուր՞րջ։ Իսկ ես համոզված եմ, որ ոչ։ Ու վերականգնումը պետք է մեր նպատակը դառնա։ Մեր իսկական ու միակ նպատակը։

Վաղ թե ուշ այդ մեկ օրվա ճամփեն պետք է անցնենք։ Այլ տարբերակ չունենք։ Չանցնենք` կորած ենք։ Ու այդ որոշումը մենք պետք է այսօր կայացնենք։ Անհատապես և ազգովի։

P.S. Կյանքումս միայն մեկ նպատակ եմ ունեցել՝ մեր հարազատ Ոսկանապատում խորոված անել։ Այս պահին գոյություն ունեցող մեր սահմանից մինչ Ոսկանապատ ընդամենը 35 կիլոմետր է։ Նույնը, ինչ Երևանից Հրազդան։ Ու ես պիտի հավատամ, որ երազանքներս, նպատակներս, ուժն ու կարողությունս 35 կիլոմետրի էլ չեն բավարարի՞։
6 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հստակ տեսնում էի, թե ինչ ամպեր են կուտակվել մեր երկրի վրա ու թե ինչ սև օրեր են սպասվում մեզ։ Այն օրը գրեցի. «Ցանկությունս միայն մեկն է. որ հայկական երկու պետությունների վերաբերյալ կանխատեսումներս չիրականանան։ Որովհետև... ինքը կարողացավ պահել Արցախը, իսկ հիմա արդեն դա պետք է ամենքիս անձնական խնդիրը դառնա...»

Ավաղ, կանխատեսումներս իրականացան… Արցախ պահելն էլ անձնական խնդիր չդարձավ մեզ համար։ Շատ ուշ գլխի ընկանք, թե ինչ է կատարվում։ Ինչպես Նարեկացին էր ասում՝ քայլում էինք ու չէինք զգուշանում, կորչում էինք ու չէինք սարսափում, թաղվում էինք ու չէինք խոնարհում… Ցավ դարձավ Արցախը մեզ համար։

Վերջին ամիսներին գլխումս միայն մի երգ է՝ Արթուր Խաչենցի «Եկ քինինք Արցախ»-ը։ Ուզում եմ սիրտս բացել՝ սպանում է ինձ այդ երգը։ Ամեն անգամ լսելիս՝ հոգիս տակնուվրա է լինում։ Սաղ ցավ է։ Ու հիվանդ մոլագարի պես անընդհատ այդ երգն եմ միացնում։ Անընդհատ։ Ինքս իմ հետևից ընկած։

Հիշում եմ՝ Հայրս էլ էր մի ժամանակ այս նույն ապրումների մեջ։ Լուսահոգի Մակիչին անընդհատ խնդրում էր, որ «Անտուն ախպեր»-ը երգի։ Լսում ու վատանում էր։ Իր տունն էր ուզում։ Գանձակում թողած իր տունը։ Ու հիմա ես՝ մոլորված, ստորացած, Գանձակ ու Ստեփանակերտ կորցրած մի մարդ, սաղ արած-չարածս իմաստազուրկ համարելով, մտածում եմ՝ բա եթե ես եմ այս վիճակում, բա էն իսկական նվիրյալներն ի՞նչ ասեն։ Ո՞նց ապրեն։

…Այսօր Սերժ Սարգսյանի 70-ամյակն է։ Մի անգամ գրել եմ՝ շատ ընկերներ ինձ ասում են՝ ինչ լավ է, որ Հայրդ չկա, չի տեսել այս ամենը։ Ասում են՝ սիրտը չէր դիմանա։ Չգիտեմ։ Կարծում եմ՝ կդիմանար։ Ավելին՝ չէր հանձնվի։ Կշարունակեր պայքարել, որպեսզի կորսվածը վերականգնենք։ Ճիշտ այնպես, ինչպես դա այսօր անում է Սերժ Սարգսյանը։ Գիտե՞ք, դա ամենամեծ պատգամն է, որ մեր մեծերը կարող էին փոխանցել մեզ։ Նախագահն այսօր, թերևս, այն բացառիկ մարդկանցից է, որ պայքարի դրոշ է բարձրացնում՝ ամեն օր պնդելով՝ հուսահատությունը մահացու մեղք է։

Այսօր առավոտյան շնորհավորել եմ Սերժ Սարգսյանի հոբելյանը՝ մաղթելով նրան, որպեսզի վերականգնված տեսնի իր կյանքի գործը, վայելի ներդրված ջանքերի պտուղները։ Նորից ու նորից եմ ուզում կրկնել, պարոն Նախագահ, թող Աստված օրհնի Ձեզ։ Շնորհակալություն Ձեր նվիրումի, զոհողությունների, կամքի, առաջնորդության և վերականգնվելու գաղափարը բարձր պահելու համար։ Ու նաև շնորհակալություն այդքան խորատես ուսուցիչ լինելու համար։ Շնորհավոր տարեդարձ, մեծարգո պարոն Նախագահ։
Forwarded from ReArtsakh
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սիմոնյանը երկու օր առաջ խոսել է Արցախի ու արցախցիների մասին։ Ասելով «խոսե»լ, իհարկե, չափազանցնում ենք։ Բարբաջել է, ցնդաբանել, ափեղցփեղ դուրս տվել։

Նայում ես դրա դեմքին՝ ամեն ինչ պարզ է։ Թուրքը որ թուրք է, այդքան թերևս չի զզվում Հայաստանից ու հայերից։ Ալիև որ Ալիևէ է, թերևս այդքան մեծամիտ ու ամբարտավան չէ։ Նիկոլը որ Նիկոլ է, թերևս այդքան ստահակ չէ։

Թե բա՝ ի՞նչ է արել հայ ժողովուրդը 30 տարի Արցախի համար։ Ինչ արել, չի արել՝ դա թերևս հարցի մյուս կողմն է։ Նման գոռոզների համար անհասու ու անիմանալի։ Բայց որ այդ արածին զուգահեռ նման կենդանիներ ենք բուծել, դա էլ փաստ է։ Ցավալի փաստ։ Ու հիմա էլ կանգնում և հարցեր ենք տալիս դրան։ Քիթ ու պռնկին թքելու փոխարեն կանգնում ու հարցեր ենք տալիս…

Դրա համար էլ «պարզվում է», որ ոչ թե Նիկոլի ու Զարեհի պես դավաճաններն են Արցախը հանձնել թշնամուն, այլ հայ ազգը:

ReArtsakh
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սիրելիներ, գործ ունենք անելու։ Եկեք բոլորս միասին ևս մեկ անգամ կոչ անենք մեր ընկերներին, բարեկամներին ու ծանոթներին միանալ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքին։

Մենք պետք է մեծացնենք մեր լսարանը, ավելի շատ մարդու ներգրավենք Սրբազան պայքարի մեջ։ Օգտագործենք շաբաթ-կիրակի օրերն այս խնդիրը լուծելու համար։

Տարածեք այս հոլովակը սոցիալական ցանցերի ձեր էջերով։ Ընդլայնեք պայքարի շրջանակները։
Forwarded from Times.am
Լուծվել են Times.am-ի տեխնիկական խնդիրները

Սիրելի ընթրեցողներ, հարգելի գործընկերներ։ Վերջին ամիսներին Times.am կայքը բախվել էր որոշ տեխնիկական խնդիրների, որոնց պատճառով այն ժամանակ առ ժամանակ չափից ավելի դանդաղում էր, իսկ հաճախ էլ՝ ընդհանրապես անհասանելի դառնում օգտվողների համար։

Երկար աշխատանքներից հետո մեր ծրագրավորողներին հաջողվել է լուծել կայքի անխափան աշխատանքի և արագագործության խնդիրը։

Կարդացեք Times.am: Մաքուր լրահոս, գիտակից ընթերցող։
2015թ. օգոստոսի 11-ին Հայրս հեռացավ մեզանից։ Ծանր օր էր։ Հոգին ավանդելուց վայրկյաններ առաջ մեղքերի թողություն ու Հաղորդություն էր ստացել։ Կարծես դրան էր սպասում…

Հայրիկիս կյանքի վերջին օրերին կինս անըդհատ խնդրում էր հոգևորական հրավիրեմ նրա մոտ։ Ես էլ հասկանում էի, որ հիվանդության դեմ կռվում արդեն պարտվել ենք, բայց չէի կարող համակերպվել այդ մտքին։ Մի քանի օր ձգձգելուց հետո վերջապես խնդրեցի Տեր Կարապետին Հայրիկի մոտ գալ։

Հայրիկիս վախճանը կյանքս ամբողջությամբ փոխեց։ Ընդ որում՝ հենց այդ վայրկյանին փոխեց։ Հիշում եմ՝ ինչպես էի ինքս իմ վրա ապշել, թե ինչ սառնասրտությամբ եմ փակել նրա աչքերը։ Չգիտեմ՝ ինչու՞ եմ հիմա սրա մասին խոսում։ Երևի թե անցած կյանքս իմաստավորելու փորձ է։ Կամ էլ՝ դեռևս ապրելիք օրերս։ Որովհետև այն հարցը, որ տարիներ առաջ ծագել է մտքումս, դեռևս ակտուալ է. իր կյանքով, թե՞ մահով է Հայրս ավելի շատ դաստիարակել ինձ։ Ավելին՝ Հայրիկիս նմանվելու, անգամ նրա հետ մրցակցելու ձգտումներս են նույնը մնացել։ Ես էլ եմ ուզում Հայրենիք և Պատիվ ունենալ։ Ես էլ եմ ուզում կյանքից օրհնված մեկնել։

Ու հիմա, երբ մտածում եմ այս ամենի մասին, հասկանում եմ, թե որքան հակասությունների մեջ եմ։ Նույնիսկ ժամանակի հարցում ոչ մի որոշակիություն չկա. չես հասկանում՝ կանգնե՞լ է ժամանակը, թե՞ խելահեղ տեմպով առաջ ընթանում։ Մի կողմից 2015-ի օգոստոսի 11-ից ողջ հավերժություն է անցել, մյուս կողմից՝ ընդամենը մեկ ակնթարթ։ Նույնիսկ չգիտեմ՝ կարոտե՞լ եմ Հայրիկիս, թե՝ ոչ։ Կուզեի՞ այս պահին կողքս լիներ, թե՞ ոչ… Ամեն դեպքում, նրա շիրիմին այցելելու մեծ խնդիր ունեմ. ամաչում եմ, չեմ կարողանում քարին նայել։

Բայց սա էլ է ժամանակավոր։ Վստահ եմ՝ ուշ թե շուտ մեր հայրերի առջև հանգիստ խղճով կանգնելու հնարավորություն կունենանք։ Դրա համար մեկ բան է պետք՝ քայլել այն ճանապարհով, որն արդեն փորձված ու հարթեցված է մեզ համար։ Քայլել մեր հայրերի ճանապարհով։ Այդժամ և՛ Հայրենիք կլինի, և՛ Պատիվ, և օրհնված Կյանք։

Թող Աստված լուսավորի մեր անցավորների հոգիները և թող արդարների հիշատակը միշտ օրհնված լինի։
Forwarded from Ոսկանապատ
Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․

«Պուտինը Բաքվում հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի բոլոր կետերը պիտի կատարվեն։ Դա առնվազն նշանակում է, որ արցախահայությունը պիտի ապրի Արցախում, քանի որ նշված փաստաթղթում հստակ գրված է, որ պիտի ապահովվի նրանց անվտանգությունը, խաղաղապահներ, միջանցք պետք է լինի։

Արդյոք Հայաստանի իշխանությունը պարտավոր չէ՞ր կառչել այդ հայտարարությունից ու դա առաջ տանել։ Արցախցիների վերադարձի իրավունքը նաև ԱՄՆ պետքարտուղարությունն է պարբերաբար բարձրաձայնում։ Փաշինյանը դրանով չի զբաղվում, փոխարենը ասում է՝ 2-ով լավ էլ բանակցում ենք, մի միջամտեք»,- նշել է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

https://youtu.be/3w_s0S8WauY?si=SyJeSzk0o8RdFjAm
Ինձ տեղեկացրին, թե այս ալիքի հեղինակը ոմն Վահե Աղաջանյան է։ Չգիտեմ ով է, բայց երևում է ընթերցանության դժվարություններ ունի։ Կարդում-կարդում ու չի հասկանում։ Կարդացածն էլ միայն նյութի վերնագիրն է։ Երևում է՝ լավ չարչարվել է վերնագրի վրա։

Մինչդեռ կարող էր, օրինակ, տեսանյութը նայել։ Հղումը տեղադրում եմ։ Վստահ չեմ, որ դա իրեն կօգնի, բայց թեմայով հետաքրքրվողներին հաստատ հետաքրքիր կլինի։

https://youtu.be/u-5NWXrNATw?si
Հետաքրքիր է՝ Փաշինյանը կուզե՞ր ինքը Մայր Տաճար չգնար, Սրբազանն էլ՝ Հանրային։ Վստահ եմ՝ կուզեր։ Որովհետև Սրբազանն այսօր քանդեց դավաճանի հիմնական ամրոցը։ Ճշմարտությունը ներխուժեց Հանրային Հեռուստաընկերություն ու գրավեց եթերը։ Ինքը՝ Նիկոլը, ոչինչ չէր կարող անել։ Պարզապես նստած Սրբազանի խոսքն էր լսում։ Անզոր ու պարտված։

Սա Հանրային ռադիոյի դուռը ոտքով ջարդել չէր։ Սա ստի որջը ճշմարտությամբ քանդել էր։ Եվ սա մեծ հաղթանակ է։
Ինչպե՞ս են ադրբեջանցիները «վերակառուցել» Vallex Garden Hotel հյուրանոցը

Մինչ աշխարհաքաղաքական կենտրոնները խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության արդար կարգավորման մասին, իսկ Փաշինյան-Ալիև զույգը բանակցում այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ, Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախում վերացնում են հայկականության հետքերը։ Քանդվում են հուշարձաններ, շենքեր, եկեղեցիներ, նույնիս՝ ամբողջ գյուղեր։ Ադրբեջանի վանդալիզմի վերաբերյալ հայկական կողմի բոլոր բացահայտումները, որպես կանոն, աննկատ են մնում միջազգային հանրության համար, կամ, առավելագույնը, արժանանում քննադատական գնահատականների։

https://www.youtube.com/watch?v=9e4bLdQofB8&t
Նայում եմ վերջին օրերի լրահոսը ու հերթական անգամ ինքս ինձ համար արձանագրում, թե քանի մաղի միջով պետք է անցնի մարդը, որպեսզի վերջապես հստակ երևա՝ մեջը փոքր Նիկոլ կա՞ նստած, թե ոչ։

2018-2019թթ. շատ էր խոսվում այն մասին, որ քայլողների հեղաշրջումը ջրի երես հանեց մեր հանրության մեջ եցած ողջ կեղտը։ Պարզվեց չէ։ Այն ժամանակ կեղտի մի մասն էր միայն ինքնարտահայտվել։ Հաջորդ նման մեծ ալիքը 2020թ. պատերազմից հետո բարձրացավ։ Հետո դավաճան իշխանություններին հեռացնելուն ուղղված տարբեր շարժումների ընթացքում։ Ու թվում էր արդեն, թե վերջ՝ ամեն ինչ պարզ է, ջրերը զուլալվել են, բայց, ցավոք, ո՛չ։ Դա դեռ այդպես չէ։ Հիմա էլ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն է պատռում լատենտ նիկոլականների դիմակները։ Ու այս բացահայտումների գործընթացն սկսում է անվերջանալի թվալ։ Մարդ օրը մի քանի անգամ ուզում է բացականչել՝ և դու՞, Բրուտոս։

Ինչևէ, սա էլ է ճանապարհ, որ պետք է անցնենք։ Հաղթանակն ամենաազնիվներին ու նվիրյալներին է տրվելու։ Թող այն ուշանում է, բայց ոչինչ։ Կարևորը ջրերը զուլալվեն, իսկ նիկոլականությունն իսպառ ոչնչանա։

Դե իսկ ճանապարհը հստակ է։ Ուզու՞մ ես առանց նիկոլ Հայաստան, վաղը ժամը 18։00-ին արի Հանրապետության հրապարակ։