Հրանտ Մելիք-Շահնազարյան
1.67K subscribers
149 photos
67 videos
4 files
321 links
Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։
Download Telegram
Հարգելի ընկերներ, երկար մտածելուց հետո, որոշեցի, որ սեփական Telegram ալիքն ամեն դեպքում վատ միտք չէ։ Խնդրում եմ թող ինձ ներեն բոլոր նրանք, ում անուններն առանց հարցնելու ավելացրել եմ այս ալիքում։ Եթե որևէ մեկը նույնպես առանց հարցնելու հեռանա, խոստանում եմ չնեղանալ))))։

Իսկ ովքեր որոշեն մնալ, նրանց միայն շնորհակալ կլինեմ։ Ավելին՝ ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ ընթերցողը չձանձրանա և օգտակար համարի այստեղ մնալը։

Հարգանքով՝ Հրանտ
Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքների մասին Հայաստանի արտգործնախարարությունը դեռևս ոչինչ չի ասում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական ТАСС գործակալությանը տեղեկացրել է, որ երկու նախարարները «լայն քննարկումներ» են ունեցել բանակցային գործընթացի ներկայիս փուլի ու խնդրի կարգավորման ուղիների վերաբերյալ և պայմանավորվել կրկին հանդիպել հաջորդ տարվա սկզբին։ Այլ նորություններ դեռ չկան։
Մնացականյան-Մամեդյարով հանդիպման, դրան նախորդած և հետևած իրադարձությունների մասին ասելիքս շատ է։ «Փաստինֆո»-ի թղթակցի և Երկիր Մեդիայի եթերում այսօր մի քիչ խոսել եմ ինձ մտահոգող հարցերի մասին։ Վաղը առավել մանրամասն կանդրադառնամ թեմային։

https://www.youtube.com/watch?v=tK0q1949X0M

http://bit.ly/2YmwqbR
Ռուսաստանում՝ մեր ուշադրությունից դուրս մնացած հետաքրքիր գործընթացներ կան։ Մի քանի օր առաջ ադրբեջանցի պրոֆեսոր Հասան Հուսեյնովը, ով դասավանդում է Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում, խիստ տգեղ և արհամարհական տոնով է արտահայտվել ռուսերեն լեզվի, մշակույթի և ընդհանրապես Ռուսաստանի մասին։ Բնականաբար շատերին դա դուր չի եկել, մարդիկ սկսել են քննադատել նրա գռեհիկ վարքագիծը, բայց, ի ուրախություն Հուսեյնովի, տեղի սորոսականները սկսել են պաշտպանել նրան։ Նորից շրջանառության մեջ են դրվել մտքի, խղճի, խոսքի ազատության և տարատեսակ այլ իրավունքների մասին չարչրկված թեզերը… Մի խոսքով, ամեն ինչ այնպես է, ինչպես դա հաճախ լինում է նաև Հայաստանում՝ հրամանը իջնում է, ցանցերը ակտիվացվում են ու ամեն տեղից սկսում է կեղտ լցվել ազգային արժեքների վրա։

Քիչ առաջ այդ թեմայով Պրիլեպինի հերթական՝ չափազանց հերթական և ճիշտ շեշտադրումներով հաղորդումը նայեցի։ Ու մտքիս երկու բան եկավ, որ ուզում եմ անպայման կիսվել ձեզ հետ։ Նախ այն, թե որքան հաժախ է թիրախների խոցումը սինխրոնացվում տարբեր՝ սորոսական ցանցերի կողմից թշնամաբար (ցավոք հենց թշնամաբար) ընկալվող երկրներում։ Մենք ստեղ հայերենի ու հայոց պատմության համար ենք կռիվ տալիս, պարզվում է Ռուսաստանում էլ ռուսերենի պաշտպանության խնդիր կա։ Սա ծավալուն թեմա է, որին մի օր անպայման կանդրադառնամ։ Բայց մինչ այդ երկրորդ դիտարկումս։

Պատկերացնու՞մ եք ադրբեջանցիները քարոզչական ինչ աշխատանք կանեին, եթե Հասան Հուսեյնովի փոխարեն ազգությամբ հայ պրոֆեսոր լինի։ Պատկերացնու՞մ եք հայատյացության ինչ ալիք կբարձրացնեին նրանք այդ դեպքում։ Իսկ մեր պետական քարոզչությունը սկի տեղյակ էլ չէ այդ խնդրի մասին։ Բոլոր ճակատներն անտերության են մատնված։ Ախր այսպես չի կարելի։ Ախր դա հանցագործություն է։

P.S. Ում հետաքրքիր է, տեղադրում են նաև Պրիլեպինի հաղորդման հղումը։

https://youtu.be/Vly4dJg-51o
ՆԱՏՕ-ն 70-ամյակն է նշում... Ռուսաստանում փորձագիտական շրջանակները լիահույս են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հենց այս վիճակում է:
Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետական կառավարման համակարգը անգործունյա է, որ այն չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրները կամ պարզապես սաբոտաժ է անում, դրանով նա փաստացի պատերազմ սկսելու հրավեր է ուղարկում Ադրբեջանին։ Այդպիսով նա գրեթե բառացի ասում է՝ պետություն այլևս գոյություն չունի, համեցեք ձեր ուզածը վերցնելու։

Իսկ մինչ այդ էլ ՀՀ Կառավարության ղեկավարն ամեն ինչ արել է, որպեսզի Ալիևը կարողանա չեզոքացնի պատերազմ վերսկսելու դիվանագիտական բոլոր խոչընդոտները։

Այսքանից հետո սպասել, թե Փաշինյանը կարող է հանկարծ դրական մի բան անցել Արցախի հարցի հայանպաստ լուծման համար, ոչ թե միամտություն, այլ հանցավոր անտարբերություն կլինի։ Պատերազմն անխուսափելի է ու մենք պարզապես պարտավոր ենք պատրաստվել այդ պատերազմին։

https://www.youtube.com/watch?v=GIduGnrzSnk&feature=emb_title
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի մոտ գնալով՝ սորոսական դեսանտը մի պարզ խնդիր է ուզում լուծել՝ դուխ տալ նրան։ Մարդիկ վախենում են՝ հանկարծ ճնշմանը չդիմանա նախարարը։ Գիտեն, որ կարող է թույլ պահել իրեն, դրա համար գնացել են մեջքին կանգնելու։ Որ հանկարծ չշեղվի իրենց օրակարգից, չկոտրվի, դուրս չմնա պրոցեսներից…

Նաև փորձում են խաբել նախարարին։ Իբր թե բոլորը չեն, որ համաձայն չեն Արցախի հարցում իշխանության մոտեցումներին։ Ավելին՝ այդ քաղաքականությանը ծափ տվողներ էլ կան։ Ու այդ ծափ թվողները, ի հակառակ քննադատների, իբր նոր են, մերժված չեն, ժողովրդի վստահությունը վայելող են և այլն։ Այսինքն՝ կեղծ իրականություն են ստեղծում Մնացականյանի գիտակցությունում, որ հանկարծ ժամանակից շուտ անպիտան չդառնա։

Մնացականյանն էլ, իր հերթին, կոմֆորտի զոնա է փնտրում։ Այդ տարածքից դուրս ինքն իրեն հիմա այլևս չի պատկերացնում։ Նոր Hard Talk-ի նա պատրաստ չէ։ Ու այդ վախից կուրացած՝ չի էլ հասկանում, որ իր գերեզմանափորների գրկում է հիմա փրկություն փնտրում։ Այնինչ փրկությունն իր դեպքում մեկն է՝ հրաժարականը։ Ընդ որում, դա էլ ժամանակային առումով խիստ սահմանափակ ռեսուրս ունեցող ելք է։ Մնացականյանն, իհարկե, հերոս այլևս չի դառնա, բայց վատագույնից խուսափելու շանս դեռ ունի։
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գրոս Զաքարիան սկզբից ընդունում է Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարին, հետո կիսվում նրա twit-ով, որտեղ վերջինս հույս է հայտնում, որ հաջորդ հանդիպումը «ԼՂ մարզում կկայանա» ու գրում, որ շատ տպավորված է Թուրալ Գանջալիևի մոտեցումներով։

Այստեղ են ասել՝ և դու՞, Ֆրանսիա…

Նիկոլ Փաշինյանի ու Զոհրաբ Մնացականյանի արտաքին քաղաքականությունը դաշնակից չթողեց Հայաստանին։ Ամեն բան զրոյացավ ու հիմա այլևս նման լուրերը զարմանալի չեն։ Հայաստանի դիվանագիտական պաշտպանությունը ոչնչացված է։ Չկա։ Դրա համար էլ Թուրալ Գանջալիևի ղեկավարած, այսպես կոչված ադրբեջանական համայնքը, դարձել է քաղաքական գործոն։ Ու այդ գործոնի աճը ուղիղ համեմատական է Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելու Փաշինյանի քաղաքականությանը։
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը նոր տեմպ է հաղորդելու մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխման՝ վաղուց արդեն սկիզբ առած գործընթացին։ Ցավոք, ընդամենը երկու օր առաջ սկիզբ առած տասնամյակը, կարող է դառնալ հենց այդ փոփոխությունների ժամանակաշրջան, որի ընթացքում վտանգված են լինելու ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ժամանակակից աշխարհակարգը՝ իր հավասարակշռման և զսպման մեխանիզմներով հանդերձ։

Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար։ Դժվար է ասել։ Բայց միանշանակ է այն, որ անվտանգային՝ թեկուզ այսպիսի հեղհեղուկ միջավայրի փլուզումը, նոր վտանգներ և սպառնալիքներ է առաջացնելու մեր երկրի համար։ Եվ դրանք այլևս պայմանավորված չեն լինելու միայն արցախյան ճակատում Ադրբեջանից բխող սպառնալիքով։ Աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմում վտանգները գալիս են չորս կողմից և սպառնում են բոլորին։ Ադրբեջանն էլ բացառություն չէ, և նրանք էլ հիմա արդեն մտածելու շատ բան ունեն։ Բայց դա, իհարկե, ոչ մի կերպ չպիտի ազդի պատերազմին նախապատրաստվելու մեր օրհասական հրամայականի վրա։ Պատերազմ անպայման լինելու է, լավագույն դեպքում՝ միայն Ադրբեջանի դեմ։ Հուսով եմ՝ միայն Ադրբեջանի դեմ։
🇺🇸💥🇮🇷Главное о результате удара США по международному аэропорту Багдада и возможных последствиях этого удара.

📌США нанесли удар по Багдаду, в результате которого убит иранский генерал-майор Касем Сулеймани, командир элитного подразделения «Аль-Кудс» Корпуса стражей исламской революции (КСИР).

📌Генерал-майор Касем Сулеймани был убит в результате ракетного обстрела около международного аэропорта в Багдаде. Кроме Сулеймани погиб заместитель командующего Силами народной мобилизации Ирака Абу Махди аль-Мухандис.

📌США нанеcли удары по приказу президента Дональда Трампа, говорится в заявлении Пентагона. Ударам предшествовали нескольких дней антиамериканских демонстраций в Багдаде, ответственность за которые в Вашингтоне возложили на проиранские силы. Сулеймани был организатором атак на базы международной коалиции в Ираке, в том числе совершенных 27 декабря, и готовил новые, сообщило Минобороны США.

Что может быть дальше?

📌Соратники Трампа, да и в целом американский истеблишмент, а также СМИ, позитивно отреагировали на ликвидацию иранского командира.

📌Гибель Сулеймани станет началом нового этапа эскалации в отношениях США и Ирана, которые обострились после выхода Вашингтона из ядерной сделки в 2018 году. Иран постарается нанести соответсвующий ответный удар, считают аналитики в США. В ответ на ликвидацию командира КСИР Иран, скорее всего, предпримет ответные действия сразу по нескольким направлениям, в том числе в рамках развития собственной ядерной программы.

📌Влияние умеренных политиков в Тегеране снизится. В то же время Тегеран вряд ли станет идти на открытую войну с США.

📌Скажется ликвидация Сулеймани и на нефтяных рынках. Цены на нефть уже выросли на 3% после новостей об убийстве Сулеймани.

https://www.rbc.ru/politics/03/01/2020/5e0ee4959a79476691b88bfd?utm_source=yxnews&utm_medium=desktop&utm_referrer=https%3A%2F%2Fyandex.ru%2Fnews
Իրան-ԱՄՆ հակամարտության վերաբերյալ լուրերը հիմնականում «Ոսկանապատ» ՎԿ-ի Telegram ալիքով ենք տարածում: Աշխատում ենք ոչ մի կարևոր բան բաց չթողնել:
Չեմ բացառում, որ վարչապետը հետապնդման ֆոբիա ունի, թե իրոք նրան սատանաներ են հետապնդում։ Հնարավոր է՝ սատանա ասելով՝ նա իսկապես կոտոշներով, պոչով, սև հագուստով էակների նկատի ունի, որոնց տեսնում է և մտածում է, թե իրական են։ Հոգեբանական խնդիրներով զբաղվող մասնագետներ են պետք, ինչքան շուտ, այդքան պետության համար լավ:

https://www.tert.am/am/news/2020/01/09/Meliq-shahnazaryan/3181200
Հետաքրքիր տվյալներ են: Եվրոպայում Վ. Պուտինի քաղաքականությունը պաշտպանող քաղաքաղիների թիվը բավական մեծ է: Անգամ Ռուսաստանի դեմ թշնամաբար տրամադրված Լեհաստանում հարցվածների 15%-ը ավելի շատ Պուտինին է վստահում, քան ԱՄՆ նախագահին: Հետաքրքիր է` Հայաստանում ի՞նչ պատկեր կլինի: