Հրանտ Մելիք-Շահնազարյան
1.45K subscribers
185 photos
78 videos
4 files
355 links
Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։
Download Telegram
Ուկրաինայից ցերեկը ստացված լուրերը հաստատվեցին:
👍2👎1
Forwarded from Ոսկանապատ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՌԴ ռազմական ղեկավարությունը որոշում է կայացրել զորքերն ու ռազմական տեխնիկան Խերսոնի շրջանից և հարակից տարածքներից դուրս բերել և տեղափոխել Դնեպրի ձախ ափ։
😢5👍2👎2
📌Հարգելի հետևորդներ, օրերս եղել եմ Բրյուսելում, որտեղ հանդիպել եմ այնտեղ գործող առաջատար ուղեղային կենտրոնների՝ CEPS-ի, EPC-ի, Carnegie Europe-ի և այլ փորձագետների հետ։ Նպատակս մեր տարածաշրջանում և հատկապես հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում եվրոպական կողմի միջնորդության ու մասնակցության մասին փորձագիտական կարծիքներ հավաքելն ու հնարավոր զարգացումների մասին նրանց վերլուծություններին ծանոթանալն էր։

Պետք է ասել, որ բավական հետաքրքիր հանդիպումներ են ստացվել։ Միևնույն ժամանակ պարտավոր եմ նաև անկեղծ լինել և խոստովանել, որ ոգևորող որևէ բան Բրյուսելում այդպես էլ չլսեցի։ Եվրոպացի փորձագետների հետ զրույցներիս արդյունքներն ամփոփել եմ ստորև ներկայացվող հոդվածում, որը նույնպես հասանելի է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի բաժանորդներին։

✔️«Հետպատերազմյան Հարավային Կովկաս։ Եվրոպական ուղեղային կենտրոնների գնահատականներն ու վերլուծությունները»

ℹ️ Սիրելի ընթերցողներ, բաժանորդագրվեք «Ոսկանապատ»-ի Patreon էջին և ստացեք վերլուծություններ ու մեկնաբանություններ մեր տարածաշրջանում տեղի ունեցող ամենակարևոր զարգացումների մասին։
👍16
Ինչ-որ բան փոխվել է Ալիևի վարքագծում

Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Շուշիում հնչեցրած նոյեմբերի 8-ի ճառը, այնուամենայնիվ, տարօրինակ է։ Մի կողմից Բաքուն ու Անկարան շտապեցնում են Հայաստանին արագ ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից՝ փաստորեն վիժեցնում այդ հնարավորությունը։ Ինչու՞։
Սա կարևոր հարց է. ինչ-որ բան փոխվել է Ադրբեջանի վարքագծում։ Եվ փոխվել է ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո։ Հավանական սցենարները երկուսն են՝

- Ալիևը Հայաստանից շատ ավելի մեծ զիջումներ ստանալու հնարավորություն է տեսել,

- Պայմանավորվածություն կամ ճնշում կա ինչ-ինչ պատճառներով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը դեռևս առկախված թողնել։

Հնարավոր երկու այս տարբերակներն էլ քննարկելու առարկա են։ Բայց կարևոր մեկ այլ հանգամանք էլ կա, որ աչք է ծակում։ Այն, որ Փաշինյանն էլ, կարծես Ալիևի հետ սինքրոնիզացված, իր սուր խոսքով ու Ադրբեջանին ուղղված քննադատություններով ավելի ու ավելի անհնար է դարձնում այս փուլում խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Սա իրականում բարդ վիճակ է։ Մի կողմից պարզ է, որ խաղաղության պայմանագիր կոչվածը ոչ մի լավ բան չի սուլում Հայաստանին ու Արցախին։ Ավելին, այն կործանարար է հայկական պետությունների համար։
Մյուս կողմից էլ, եթե Ալիևի ցանկությունն իսկապես ավելի մեծ զիջումներ կորզելն է, ուրեմն նրա այդ խաղին մասնակից լինելը կրկնակի վտանգավոր է Հայաստանի համար։ Եվ ուրեմն ի՞նչ անել։

Իհարկե, Հայաստանի համար լավագույն վիճակը նոր բանակցող ասպարեզ բերելն է։ Նման որոշման անհրաժեշտության ու սպասվող դրական արդյունքների մասին շատ եմ խոսել։ Բայց մինչ այս պահն ունենք այն, ինչ ունենք։ Եվ, ցավոք, այս իշխանությունների համար ես չունեմ «ի՞նչ անել» հարցի այլ պատասխան, քան հրաժարական տալն ու այդկերպ եղած բոլոր հակահայկական պայմանավորվածությունները չեղարկելը։ Դե, կամ էլ խորհուրդ տալ չհամագործակցել Ալիևի հետ և առաջնորդվել բացառապես Հայաստանի ու Արցախի շահերով։

Բայց այս իշխանությունների հետ որևէ հույս կապելն, իհարկե, լուրջ չէ։ Իսկ ահա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա արտաքին ճնշման հույս այնուամենայնիվ կա։ Ընդ որում, այդ ճնշումը կարող է լինել (կամ արդեն կա) թե՛ Ռուսաստանից և թե՛ Արևմուտքից։ Առաջինը պետք է որ փորձի հետաձգել մեր տարածաշրջանի հակամարտությունների հանգուցալուծումը մինչ Ուկրաինայում առջացած խնդիրների լուծումը։ Արևմուտքն էլ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման՝ նախևառաջ Ռուսաստանին և Թուրքիային ուղղված իր նախապայմաններն ունի։

Այնպես որ, ամեն ինչ շատ ավելի է խճճված, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ամեն դեպքում, աչքը պետք է անընդհատ Ալիևի վրա պահել։ Նորից եմ կրկնում՝ ինչ-որ բան փոխվել է նրա վարքագծում

Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն
👍19
❗️❗️❗️Ներքաղաքական դրության մասին։ Ցանցում նայում եմ՝ շատերն են քննադատում ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարան գնալու համար։ Ավելի ճիշտ՝ չեն քննադատում։ Չարախնդում են։ Մեծամասնության մասին եմ խոսում, իհարկե. սրտացավության մասնավոր դեպքեր երևի թե կան։ Չգիտեմ։ Բայց ինձ հիմա ուրիշ հարց է հետաքրքիր։ Էն որ չէին գնում՝ նույն մարդիկ էլի չէի՞ն քննադատում։

Հիմա լուրեր են շրջանառվում, որ Իշխանը կարող է չգնա խորհրդարան, մանդատը վայր դնի։ Ի՞նչ կլինի այդ դեպքում։ Ասեմ՝ նույնը։ Գնա էլ չարախնդալու են, չգնա էլ՝ չարախնդալու են։ Իսկ ինչու՞։

Ցավոք, ես այդ ինչու-ի պատասխանն էլ ունեմ։ Ավելին ասեմ՝ Իշխանին ես զգուշացրել եմ, որ հենց ասյպես է լինելու։ Ինքը գիտեր ինչի է գնում ու մեկ է կատարեց այդ քայլը։ Ի տարբերություն շատ-շատերի, որոնք նույնպես գիտեին ինչ դժվար ժամանակներ են սպասվում մեզ՝ որպես ժողովուրդ, որպես երկիր, որպես քաղաքական դաշտի մասնակից ու որպես սովորական մարդ։ Գիտեին, բայց նախընտրեցին ոչինչ չանել, սպասել։ Ոմանք, որովհետև չէին հավատում, որ ի վիճակի են բան փոխել։ Ոմանք, որովհետև վախեցան պատասխանատվության տակ մտնել։ Ոմանք, որովհետև մտքում հաշտվեցին այն սցենարների հետ, որոնք կարծում էին, որ անպայման կյանքի կկոչվեն։

Հիմա էլ բողոքում են, թե բա ինչու՞ է Իշխանը համարվում շարժման առաջնորդ, կամ էլ թե լավ առաջնորդ չի, մարդկանց տուն է ուղարկում և այլն, և այլն։ Ուրեմն ասեմ՝ գոնե ես լավ գիտեմ, թե քանի հոգու է Իշխանը գնացել և խնդրել, որպեսզի միանան փողոց դուրս եկած ժողովրդին, առաջնորդեն այդ շարժումը։ Ես գիտեմ, թե քանի վիրավորանք է Իշխանը կուլ տվել, որպեսզի ընդդիմության միասնականությանը ոչինչ չսպառնա։ Ասում են, թե Իշխանը ոչ մի արդյունք չէր ունենա, եթե նրան չօգնեին ընդդիմադիր այլ քաղաքական ուժերն ու հատկապես երկրորդ և երրորդ նախագահները։ Ճիշտ է։ Բայց ու՞մ օգնեին։ Տանը նստած առաջնորդների՞ն։ Ֆեյսբուքյան քննադատների՞ն։ Ու՞մ։

Էս վիճակն այլևս չի կարելի հանդուրժել։ Մինչ բոլորս քննարկում ենք ընդդիմության ԱԺ գնալ-չգնալը (որն իր խորքի մեջ ոչ այլ ինչ է, քան մանր տեխնիկական հարց), շարունակ նոր կորուստներ ենք ունենում։ Ընդդիմադիր դաշտն ինքն իր համար կեղծ օրակարգեր է մշակում ու գերի ընկնում այդ օրակարգերին։ Թակարդներ լարում ու ընկնում այդ թակարդները։ Ի՞նչ է սա, եթե ոչ փախուստ իրական պայքարից։ Թարգել է պետք։ Վստահեցնում եմ՝ հիմա շատ ավելի կարևոր քննարկելու թեմաներ կան, քան այդ պատգամավորների ԱԺ գնալն է։ Հայաստանն այսօր միայն մեկ օրակարգ ունի՝ դավաճան իշխանության հեռացումը։ Ու եթե մեկի մոտ դա դեռ չի ստացվում, չի նշանակում, որ մյուսները պետք է նստեն ու այդ մեկին մեղադրանքներ ուղղեն։ Կարծում եմ՝ շատ ակնհայտ է, թե նման դեպքերում ինչ պետք է անեն իրապես ազնիվ ու պատասխանատու գործիչները։
👍34
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու երկու երկրների միջև այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը բավական դանդաղել է։ Եթե չասենք՝ հետ է զարգանում։ Պատճառները դեռևս ստույգ հայտնի չեն, բայց տպավորությունս այն է, որ ռուսական կողմի միջամտությունն այս հարցում որոշիչ նշանակություն ունի։ Ալիևի՝ երկու օր առաջ բարձրաձայնած բողոքն էլ է դրա մասին վկայում։

Ինչևէ, վերջին օրերի զարգացումները խոսում են այն մասին, որ կան լավ և վատ նորություններ։ Լավ նորությունը՝ ՀՀ հերթական կապիտուլյացիան հետաձգվում է։ Եթե որպես ժողովուրդ մեզ ճիշտ պահենք, կարող է և չեղարկվի։ Վատ նորությունն էլ այն է, որ նորից մեծանում է պատերազմի վտանգը։

Այս ամենի մասին ավելի մանրամասն խոսել եմ «Փաստ» օրաթերթին տված հարցազրույցում։ Հուսով եմ՝ կհետաքրքրի։

https://past.am/?p=317851&l=am
👍13
Արցախը լուրջ փոփոխությունների նախաշեմին է։ Այն, ինչ տեղի է ունենում հայկական երկրորդ պետությունում, արդեն իսկ անհանգստության առիթներ է տալիս Ադրբեջանի իշխանություններին։ Վերջիններս, ինչպես տեսնում ենք, քարոզչական մեծ արշավ են սկսել Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։

Նշածս փոփոխություններն էլ են մեծապես կապված Վարդանյանի անձով։ Ավելի ճիշտ, նրա՝ Արցախում հայտնվելու հանգամանքներով։ Շատ զգուշավոր լավատեսություն ունեմ այդ կապակցությամբ։ Ուստի Վարդանյանին խոշորացույցի տակ եմ վերցնում։

📌Փոփոխություններ Արցախում։ Ռ. Վարդանյանի նշանակման արդյունքներն ու առաջին դրական և բացասական ազդակները

Քիչ առաջ «Ոսկանապատ» ՎԿ Patreon էջում հրապարակեցի վերոնշյալ վերտառությամբ նյութ, որտեղ անդրադարձել եմ Արցախում տեղի ունեցող ներքաղաքական փոփոխությունների ընթացքին, խոսել առաջին դրական ու բացասական զարգացումների մասին։ Հոդվածը հասանելի է «Ոսկանապատ»-ի բաժանորդներին հետյալ հղմամբ`

🔗 https://www.patreon.com/posts/74923891?pr=true
👍13
Всегда и терпеливы и скромны, Мы жили от войны и до войны, От маленькой войны и до большой, Мы все в крови — в своей или чужой.

Иосиф Бродский
👍19
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի պաշտպանեն Իրանում բնակվող իրենց «ազգակիցների» «կենսակերպն ու զարգացման աշխարհիկ ուղղությունը»։

Սա ուղղակի միջամտություն է Իրանի ներքին գործերին։ Տեսնենք, թե արձագանքն ինպիսին կլինի։

https://t.me/paterazmner/219
👍4🤔2
🇷🇺🇬🇷🇹🇷Միացյալ Նահանգներն առաջարկել են, որպեսզի Հունաստանը Ուկրաինային փոխանցի իր զինանոցում գտնվող С-300 и TOR-M1 համակարգերը՝ առաջարկելով փոխարինել դրանք ամերիկյան համարժեք զինատեսակներով։

Ահա թե որ դեպքերի մասին են ասում՝ կյանքը բումերանգ է։

Ժամանակին, երբ Ռուսաստանը С-300 էր վաճառում Հունաստանին, ամբողջ Արևմուտքը դեմ էր այդ գործարքին։ Թուրքիան՝ առավել ևս։ Բոլորը քննադատում էին այն ժամանակ պաշտոնական Աթենքին, պահանջում ետ կանգնել այդ գործարքից և միայն Ռուսաստանն էր գոհ, որ կարողացել է նման հաղթանակ տանել ՆԱՏՕ-ի նկատմամբ։

Հիմա մեծ է հավանականությունը, որ Հունաստանին վաճառված ՀՕՊ համակարգերը կհայտնվեն Ուկրաինայում և կգործեն Ռուսաստանի օդուժի դեմ։ Ահա այսպես։

Բայց ինձ հիմա ուրիշ հարց է հետաքրքրում։ Ի՞նչ եք կարծում, ե՞րբ և որտե՞ղ կօգտագործվեն Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառված С-400 համակարգերը։
👍13
Այսօր մասնակցել եմ «ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը. գործո՞ն, թե՞ գործիք» խորագրով քննարկմանը։

Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ կարևոր մի իրողության, որն այսօր մեծ խնամքով կոծկվում է մեր ժողովրդից։ Մենք անընդհատ և հետևողականորեն կառուցել ենք անվտանգային համակարգ, և ՀԱՊԿ-ը, որպես այդ համակարգի մի մաս, ունեցել է խնդիրների իր շրջանակը, որը պետք է լուծեր։ ՀԱՊԿ-ը եղել է մեր անվտանգության մի մասնիկը, և արժեքավոր է եղել զուտ որպես Հայաստանի անվտանգության համակարգի մի մասնիկ և ոչ թե որպես գլխավոր երաշխավոր, ինչպես դա փորձում է այսօր ներկայացնել Հայաստանի իշխանությունը։

Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի կարևորության ընդգծումը Հայաստանի ներկա իշխանությունների կողմից իրականում ոչ թե Հայաստանի անվտանգության խնդիրները լուծելուն ուղղված քաղաքականություն է, այլ աշխարհաքաղաքական մանիպուլյացիաների միջոցով սեփական անզորությունը, անտաղանդությունը (մեղմ բառեր եմ ասում, որովհետև իրականում հիմքում սեփական դավաճանությունն է) քողարկելու փորձ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա վեր կենալ, կանգնել ու ասել՝ գիտե՞ք, ադրբեջանցիները եկել, հասել են Ջերմուկ, որովհետև ՀԱՊԿ-ը պետք է մեզ փրկեր, բայց չփրկեց։ Ահա թե ինչպես է այս իշխանությունը զբաղվում մեր երկրի անվտանգությամբ։ Բանակ վերականգնելու փոխարեն ուզում են մեզ համոզել, որ միակ հույսներս Ղազախստանի կամ Ղրղզստանի զինված ուժերն են։

Ստորև տեղադրում եմ ելույթիս տեսագրության հղումը։

https://www.youtube.com/watch?v=A3ihCxhFwTo
👍15
Մենք նրան Ավո էինք կոչում…

Այսօր Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Մոնթեն այսօր կդառնար 65 տարեկան։ Ամբողջ օրը հետևում եմ ցանցի քննարկումներին ու ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Ամեն բան, կարծես, իրար խառնված լինի։ Մենք, որ կարողացել ենք ոտքի կանգնել անցած դարի վերջում, հերոսներ ծնել, երկիր ստեղծել ու հաղթանակներ կերտել, այսօր զգուշացնում ենք միմյանց, որ Մոնթեի անունն ու լուսանկարը սոցիալական ցանցերում չտեղադրենք. օգտահաշիվները կարգելափակվեն։

Ու ոչ էլ կարող ես մարդկանց մեղադրել կամ ինչ-որ բաներ փորձել բացատրել։ Ի՞նչ բացատրես՝ նրանք ճիշտ են։ Մենք բոլորս «վայելում» ենք դավաճանության և դավաճանված լինելու դառը պտուղները։ Դա է պատճառը, որ հերոսի ծնունդը գաղտագողի ենք նշում, ամեն մեկս մեր մտքում, մեր սենյակում…

Ցավոք, 44-օրյա պատերազմի հետևանքները դեռ երկար են հիշեցնելու իրենց մասին։ Դա անխուսափելի է։ Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը։ Այդ նույն պատերազմից հետո իմ կողմից հարգված և սիրված մի ընտանիքում արու զավակ է ծնվել։ Երեխայի անունը Մոնթե են դրել։ Սա է կյանքի օրենքը՝ հերոսները երբեք հենց այնպես չեն հեռանում մեզանից։ Նրանք ցորենի հատիկի պես են՝ հող իջնելով բերրի բերք են պարգևում իրենց ժողովրդին։ Մոնթեն ահա ցորենի այդ հատիկն էր։ Մեր ժողովրդի սիրով ու էներգիայով բեղմնավորված հատիկ։

Ի դեպ, Արցախում մենք նրան Ավո էինք կոչում։ Այն, որ Ավոյի իրական անունը Մոնթե Մելքոնյան էր ես իմացել եմ նրա անմահանալուց շատ ժամանակ անց։

Ծնունդդ շնորհավոր, Ավո։ Ես էլ, դու էլ, ամենքս էլ գիտենք, որ ոչինչ անհետևանք չի անցնում այս աշխարհում։ Քո գործն էլ քո անվան պես անմահ է։ Ու հաստատ մենք բոլորս դեռ վայելելու ենք քա արած ամեն քայլի ու տրված յուրքանչյուր հրամանի արդյունքները։ Դա է բնական օրենքի թելադրանքը։ Այլ կերպ պարզապես չի կարող լինել։
👍32
Forwarded from Times.am
Ռուսաստանը մտնում է Թուրքիայի «բոստան»

Վլադիմիր Պուտինը Ղազախստանի իր գործընկերոջն առաջարկել է Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի եռամիություն ստեղծել։

Հատկանշական է, որ թե՛ Ղազախստանը և թե՛ Ուզբեկստանը թյուրքական պետություններ են և հանդիսանում են Թյուրքալեզու պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրներ։

Բնական է՝ սա չի կարող անարձագանք մնալ Թուրքիայի կողմից։ Իրադարձություններն այս խնդրի շուրջ կարող են ամենատարբեր սցենարներով զարգանալ։

Առավել մանրամասն կարդացեք կայքում՝ https://times.am/703985/
👍9👎1🤔1
Սիրելի ընկերներ, գրեթե 13 տարիների աշխատանքից հետո այսօր հրաժեշտ եմ տալիս Times.am-ի խմբագրի և համակարգողի դերին։ Կայքն այլևս նոր սեփականատեր և, ինչը շատ ավելի կարևոր է, գաղափարներ ու ծրագրեր ունի։ Վստահ կարող եմ ասել, որ այսուհետև Times.am-ը հավակնելու է լինել մեր լրատվական դաշտի ամենահետաքրքիր և անհրաժեշտ հարթակներից մեկը։ Եվ դա ինձ, իհարկե, անչափ ուրախացնում է։

Կայքի նոր ղեկավարներն առաջարկել են ինձ շարունակել լինել թիմի անդամ։ Կարծում եմ՝ փոքր դադարից հետո նորից կսկսեմ տպագրվել Times.am-ի էջերում։ Հնարավոր է նաև համատեղ այլ ծրագրեր էլ իրականացնենք։ Բայց այս պահին ուզում եմ դեռ հաջողություն մաղթել իմ սիրելի հարթակին, նրա նոր ղեկավարությանն ու թիմին։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում աշխատել, համագործակցել, աջակցել և պարզապես կարդացել են մեր նյութերը։ Բոլորին ամենաբարին ու ամենալավն եմ մաղթում։ Աստծով։
👍25👎1
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո քաղաքական դաշտում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե Փաշինյանի ու Ալիևի դիրքորոշումն անակնկալ է դարձել ռուսական կողմի համար։ Չգիտեմ որտեղից էր այդ տեղեկատվությունը հասանելի դարձել ընդդիմադիրներին, բայց խոսում էին այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները շատ միաբան էին Պուտինի հետ հանդիպմանը ու որ «փաստի առջև են կանգնեցրել Պուտինին»։

Ցավոք, այդ լուրերը հաստատվեցին։ Լավրովն այսօր հայտարարեց, որ Ռուսաստանը Արցախի կարգավիճակի հարց էր բերել օրակարգ և նույնիսկ կարողացել էր հասնել նրան, որ Ադրբեջանը քննարկի դա, բայց Փաշինյանն ու Ալիևը գնացել ու Պրահայում այլ թուղթ են ստորագրել, հետո այդ թղթով եկել Սոչի…

Հայաստանի իշխանությունն ինքն է Արցախը հանձնում Ադրբեջանին։ Այս փաստն արդեն հազար ապացույց ունի։ Բայց մարդկանց դրանք չեն բավականացնում։ Նոր ապացույցներ են ուզում, որ հետո նորից էլի նորերն ուզեն։ Ու ես արդեն չգիտեմ, թե սրան ինչ գնահատական տամ։
👍24😢9
⁉️Մեր հանրությունը շարունակում է ամեն ինչ քննարկել, բացի նրանից, ինչը ոչ միայն կենսական նշանակություն ունի Հայաստանի ու Արցախի համար, այլև պատվի հարց է ողջ ժողովրդի համար։

Խոսքս Լավրովի այսօրվա բացահայտումների մասին է։

Մարդը կանգնում և ուղիղ տեքստով ասում է՝ մենք ուզում էինք Արցախի կարգավիճակի հարցը լուծեինք, բայց Նիկոլը գնաց Պրահա ու այնտեղ Ալիևի հետ պայմանավորվեց Արցախը հանձնել Ադրբեջանին։

Ու մեր ժողովրդի տարբեր շերտերի, քաղաքական ուժերի, էլիտաների կողմից գրեթե ոչ մի արձագանք չկա։ Սոցիալական ցանցերում էլ մինչ էս պահը քաղաքաի ամանորյա զարդերն ու վնասված քանդակն են քննարկում։

Ինձ ո՞վ կարող է բացատրել՝ ի՞նչ է եղել մեզ հետ։ Վե՞րջ, չկա՞նք արդեն որպես հանրություն։ Չկա՞նք որպես ազգ ու ժողովուրդ։
😢23👍19👎1
Փաշինյան-Ալիև բանակցային գործընթացը նոր շրջափուլ է մտել։ Միջնորդ երկրների ղեկավարներից այս հարցի առնչությամբ տարբեր ազդակներ են գալիս։ Իրենք՝ Ալիևն ու Փաշինյանը, ամեն ինչ հերքում և փորձում են ուշադրություն շեղել բանակցային գործընթացից։ Երկուսը շատ սինքրոն են գործում։

Բանակցային գործընթաց։ Ինչի՞ մասին են խոսում Պուտինն ու Լավրովը

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի Patreon էջում լույս է տեսել այս թեմայով իմ նոր հոդվածը։ Այն հասանելի է մեր բաժանորդներին։

Հարգելի ընթերցողներ, բաժանորդագրվեք «Ոսկանապատ» ՎԿ-ի ալիքին, ստացեք արդիական նյութեր և օգնեք մեր հետազոտական աշխատանքներին։ Կանխավ շնորհակալ եմ։
👍7
Արցախի դրությունն օր օրի ավելի է բարդանում։ Ադրբեջանը աշխատանքի նոր դաշտ է գտել ու, վստահ եմ, շարունակելու է սադրանքների քաղաքականությունը։

Ակնհայտ է՝ ռուս խաղաղապահները դրան պատրաստ չեն։ Նրանք խնդիր ունեն. ադրբեջանցիները գալիս ու հայտարարում են, թե Արցախն Ադրբեջան է ու հետևաբար «տեսչական ստուգումներ» անցկացնելու իրավունք ունեն, ռուս խաղաղապահները չեն կարողանում հակադարձել դրան։ Հակափաստարկ չունեն, որովհետև Երևանն էլ է ասում, թե Արցախը Ադրբեջան է։

Ուրեմն ի՞նչ անել այս վիճակում։ Նախ, պետք է հրաժարվել հեշտ «լուծումներից»։ Հեշտ լուծում չկա։ Չենք կարող նստել և հույսն ամբողջությամբ դնել ռուս խաղաղապահների վրա։ Մինչ Արցախում և Հայաստանում իրական քաղաքական պահանջ և այդ պահանջն իրագործելուն ուղղված գործողություններ չլինեն, ռուսական կողմը քիչ-քիչ զիջելու է իր դիրքերը (կարդա՝ մեր կենսական շահը) Արցախում։ Եվ ոչ միայն Արցախում։

Ադրբեջանցի «բնապահապաններին» Կաշենի գյուղացիներն ու հանքի աշխատակիցները չպիտի դիմավորեն։ Դրա համար Արցախում կա Պաշտպանության Բանակ։ Հետևաբար, պետք է այնպես անել, որ ռուս խաղաղապահների միակ գործառույթը արցախցիներին ադրբեջանցիներից պաշտպանելը չլինի։ Նրանք պետք է նաև ադրբեջանցիներին պաշտպանեն հայերից։ Այդկերպ մենք պետք է ստիպենք ռուսներին իսկական խաղաղապահ դառնալ։

Գիտեմ, այս լուծումը շատերը կարող են ռիսկային համարել և ճիշտ կանեն։ Բայց սա հենց այն դեպքն է, երբ ռիսկերը լիովին արդարացված են։ Որովհետև այլընտրանքը գիտենք, թե ինչն է։

Երկրորդ կարևոր խնդիրը, որ պետք է լուծել, հետևյալն է՝ Արցախի իշխանությունները պետք է նորից պատասխանատվություն ստանձնեն հայկական երկրորդ պետության համար։ Ռուս խաղաղապահը չէ որոշողը, թե երբ ու որտեղ կարող է այցելել ադրբեջանցի «բնապահպանը»։ Դա պետք է որոշի Արցախի իշխանությունը և իր այդ որոշումը պարտադիր դարձնի բոլորի համար։ Այլ խոսքերով՝ Արցախի իշխանությունը պետք է իր գործառույթն իրականացնի, ռուս խաղաղապահը՝ իր։ Հավատացեք՝ այդ դեպքում կշահի ոչ միայն Արցախը, այլև Ռուսաստանը։ Ընդ որում, երկուսը հավասարապես։

Ես բազմիցս ասել և շարունակելու եմ կրկնել՝ մենք այնքան թույլ չենք, որքան փորձում են ներկայացնել Նիկոլն ու Ալիևը։ Հայկական երկու պետություններն ունեն պաշտպանվելու և նույնիսկ վերականգնվելու ռեսուրս։ Պետք է պարզապես հավատալ մեր ուժերին և գործով զբաղվել։
👍40
Ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքի վերաբերյալ Արցախի տեղեկատվական շտաբի նախօրի հայտարարությունը պարզապես խայտառակություն էր։ Ասում են՝ հանքի աշխատակիցներն ու հարակից համայնքների բնակիչներն «ինքնաբուխ կերպով» են արգելափակել ադրբեջանցիների մուտքը հանքավայր։ Իբր թե՝ մենք մեղք չունենք, ժողովուրդն է «ինքնաբուխ» բաներ անում։ Բա ի՞նչ աներ ժողովուրդը, երբ տեսնում է, որ պետությունն իր տեղում չէ, բացակայում է։

Իսկ ահա Արցախի իշխանության ներկայացուցիչները կարողացել են համոզել ադրբեջանցիներին դադարեցնել «հանքավայրում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո»։

Հարց է առաջանում՝ ի՞նչ «լրացուցիչ քննարկումներ»։ Ու՞մ հետ և ի՞նչ է պատրաստվում քննարկել Արցախի իշխանությունը։ Չլինի՞ թե ուզում են Anglo Asian Mining ընկերության հետ համագործակցություն սկսել, հետո ասել, թե միջազգային ներդրումներ են բերել Արցախ։

P.S. Ում հետաքրքիր է թեման, այստեղ բավական բաց դրված է՝ «Արցախի հանքերը, ադրբեջանցի «բնապահպաններն» ու Մեծ Բրիտանիայի շահերը»։
👍15😢1