🇷🇺🇦🇲Ռուսաստանում շատ ուշադիր են հետևում ՀՀ իշխանությունների ամեն մի քայլին։ Եվ ոչ միայն Հայաստանի իշխանությունների։ Մարդիկ նստած նշումներ են անում, թե այս օրերին, երբ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում, ով ինչ է անում։ Պարզ է, որ վաղը-մյուս օր բոլոր այդ հարցերին նրանք վերադառնալու են։ Ու շատ կարևոր է, որպեսզի պաշտոնական Երևանը ճիշտ հաշվարկի իր բոլոր քայլերը։
Երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում փորձում էի ենթադրել, որ հնարավոր է Փարիզում Փաշինյանը նաև Ռուսաստանի հետ համաձայնեցրած հարցեր քննարկի։ Նման անհրաժեշտություն, իհարկե, կա։ Մանավանդ հիմա, երբ շատ ռուս գործարարներ Հայաստանը դիտարկում են որպես Եվրոպա տանող պատուհան։ Բայց ինձ թվում է՝ այդքան էլ համոզիչ չեղա նրանց համար։
Իսկ այսօր առավոտյան Արարատ Միրզոյանի՝ ՆԱՏՕ-ի գրասենյակում կայանալիք հանդիպումների մասին լուրի հղումն են ուղարկել))))։ Ի՞նչ ասեմ՝ դժվար ժամանակներ են։ Իսկ ՀՀ իշխանությունները նույնիսկ հեշտ ժամանակներն են պատուհաս դարձրել մեր գլխին…
https://news.ru/world/pashinyan-posetil-franciyu-v-dni-nebyvalogo-davleniya-zapada-na-rossiyu/

NEWS.ru
Двойная игра: Пашинян посетил Париж в дни небывалого давления на Россию
Рабочий визит премьер-министра Армении в Париж вызвал вопросы о его целесообразности в Москве и Ереване
👍6
Լարվածության աճ Արցախում։ Ի՞նչ խնդիրներ են լուծում Ադրբեջանն ու Հայաստանը
Ադրբեջանա-արցախյան սահմանում կրկին պայթյունների ձայներ են լսվում։ Ի՞նչ է առաջարկել Ալիևի վարչակազմը Փաշինյանին։ Կլինե՞ն արդյոք խաղաղության պայմանագիր ստորագրելու բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ինչպե՞ս են կողմերը պատկերացնում Ռուսաստանի ներգրավվածությունն արցախյան խնդրի կարգավորման գործընթացում։
✅Հայ-ադրբեջանական հակամարտություն
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական նոր տեղեկագիրը։
❗️ Նյութը հասանելի է միայն մեր կենտրոնի բաժանորդներին։ Խնդրում եմ բաժանորդագրվել Patreon-ի մեր էջին և ստանալ թարմ վերլուծություններ, հետազոտություններ, շաբաթական տեղեկագրեր։ Կանխավ շնորհակալ եմ։
https://www.patreon.com/posts/63739589

👍7
Ես չգիտեմ, թե ինչ է առաջարկել Ադրբեջանը Հայաստանին (թեև որոշ բաներ, իհարկե, ենթադրում եմ) ու, առավել ևս, չգիտեմ, թե ինչ է պատասխանել Փաշինյանի կառավարությունը Ալիևին, բայց հստակ տեսնում եմ, որ այդ տալ-առնելու գործընթացում մեր ժողովրդին սպառնալու, վախեցնելու լուրջ կոմպոնենտ կա։
Իսկ դա առնվազն նշանակում է, որ նոր զիջումներ են լինելու թշնամուն։ Խնդիրը պարզապես դա փաթեթավորելու մեջ է։ Եթե ադրբեջանական զինուժի կուտակումների, մեզ ներկայացված վերջնաժամկետներից, պայթեցված գազատարներից ու նման բաներից չվախենանք, ուրեմն ստիպված են լինելու ավելի համոզիչ փաստարկներ կիրառել։ Օրինակ, ինչ-որ տեղ դիրքեր առաջ բերել, նորից մեր զինվորներին սպանել, գերեվարել և այլն։ Գործիքակազմը հայտնի է։
Եվ այդ ամենը տեղի է ունենալու Նիկոլի կառավարության թողտվությամբ։

👍13
🔥Սկզբից մեզ կվախեցնեն նոր պատերազմով ու մեծ կորուստներով։ Հետո ինչ-որ հրաշքով մենք «կփրկվենք» այդ պատերազմից։ Բայց ոչ կորուստներից։ Կորուստներ, ցավոք սրտի, ամենայն հավանականությամբ կլինեն։ Ձեռագիր է, դժվար փոխվի…
🏆Հետո աշխարհի ուժեղները կսկսեն գովել Հայաստանի իշխանություններին՝ խաղաղասիրության, բարդ լուծումների գնալու պատրաստակամության, քաղաքական կամքի ցուցադրման ու նմանատիպ այլ՝ հիմքում դավաճանական վարքագծի համար։
💰Մեզ կխոստանան ոսկե սարեր։
🤝Հետո Ժպիտներ, ձեռքսեղմումներ, հարաբերությունների կարգավորում, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանների բացում… Իսկ վերջում, երբ Հայաստանն այլևս սահմանային վեճեր չի ունենա թյուրքական երկրների հետ, մեզ կհրավիրեն միութենական պետություն կազմել Ռուսաստանի և Բելառուսի հետ։
🥂Եվ, ինչպես կասեր այս ամենի գաղափարական առաջնորդ ԼՏՊ-ն՝ танцы, господа, шампанское…
⏰Ու հա, սա տարիների սցենար չի։ Ամիսների։ Ամեն ինչ շատ արագ տեղի կունենա։ Ամեն ինչ արդեն տեղի է ունենում։

👍20😢4
ABnews հեռուստաընկերության հետ նոր նախագիծ ենք սկսել։ Խոսելում եմ տարածաշրջանային զարգացումների մասին և հորդորելու բաժանորդագրվել Ոսկանապատի Patreon էջին))))։
https://youtu.be/5_g1jopMmzM
https://youtu.be/5_g1jopMmzM
YouTube
Ի՞նչ է կատարվում Արցախում․ վերլուծություն
Մանրամասների համար բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին հետևյալ հղումով՝https://www.patreon.com/voskanapat #ABnews #ABN #լուրեր «ABN» հեռուստաընկ...
👍14
Forwarded from Աբրահամ Գասպարյան
Ամոթ ունեցողն ինքնասպան կլիներ...
Մարտնչող տգիտության ավելցուկը ձեզ արդեն խայտառա՛կ է անում։ Դիվանագետությամբ զբաղվելը ձեր խելքի բանը չէ, որովհետև դիվանագետը լեզվին տալուց կամ անտաղանդ սուտ ասելուց առաջ տասը կմտածի, հետո կարտաբերի։ Իմաստակի ինքնավստահ հայացքն ու միմիկան, ներվային ժեստերն ու ճապաղ մտքերը, ստելն ու հակագիտական ելույթները նույնիսկ ձեր հավատարիմների բանակի՛ն են շշմեցնում։ Այսպես.
1- Հայաստանը ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթղթի հեղինակ չէ, այլ այդ կառույցին միացել է 1992-ին, ադրբեջանն էլ՝ 1993-ին,
2- այս պետությունները համատեղ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջությունը։
3- խոսքն ընդամենը Ալմաաթիի հռչակագրի մասին է, որին հետխորհրդային 8 երկիր միացել է 92 թ-ից սկսած,
4- ԱՊՀ հռչակագիրը, միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու կանոններին համապատասխան, ներառում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթը։

👍18
📌Լուռ հանդուրժողականություն՝ պաշտոնական Երևանի ու Անկարայի երջանկությունը
✅Հայաստանն ու Թուրքիան հարաբերություններ են կարգավորում։ Ի՞նչու էին ժպտում Միրզոյանն ու Չավուշօղլուն։ Որո՞նք են հայկական կողմի կարմիր գծերը։ Լուռ հանդուրժողականության փառատոն Հայաստանում և Սփյուռքում։
✅ Իրանի միջուկային գործարքը։ Սպառնալիքներ և լուծումներ։ Ինչպե՞ս Մոսկվային հաջողվեց երաշխիքներ ստանալ ԱՄՆ պետքարտուղարությունից։
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական տեղեկագիրը - https://www.patreon.com/posts/63948598
❗️Հարգելի ընթերցողներ, նյութը հասանելի է միայն «Ոսկանապատի» բաժանորդներին։ Խնդրում եմ բաժանորդագրվել Patreon-ի մեր էջին և ստանալ թարմ վերլուծություններ, հետազոտություններ, շաբաթական տեղեկագրեր։ Կանխավ շնորհակալ եմ։

Ժպիտներ, ձեռքսեղմումներ ու խոստումներ... Ի՞նչ սպասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից:
https://youtu.be/ArUZ8bb8nd4
https://youtu.be/ArUZ8bb8nd4
YouTube
Երևանի ու Անկարայի գաղտնի երջանկությունը․ վերլուծություն
Մանրամասների համար բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին հետևյալ հղումով՝
https://www.patreon.com/voskanapat
#ABnews #ABN #լուրեր
«ABN» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝
https://www.youtube.com/watch?v=r86nfnP5Wlo
…

👍4
📌Մարտի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանրայնացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր հինգ սկզբունքները, որոնք ավելի վաղ թշնամին որպես առաջարկ ուղարկել էր ՀՀ ԱԳՆ-ին։
Ուշադիր ընթերցողը, իհարկե, հեշտ կարող է նկատել, որ ադրբեջանական կողմի ներկայացված 5 առաջարկներն իրականում Ադրբեջանի համար երկու կարևոր խնդիրների՝ մասնավորապես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության (ներառյալ Արցախը) ճանաչման ու ՀՀ ինքնիշխան տարածքներին ամխոչընդոտ հասանելիություն ստանալու, բացվածքն են։ Եվ մինչ հայ հանրությունն ընդվզումով խոսում էր նշված կետերի շուրջ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անհնարության մասին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում ըստ էության հայտարարում է այն մասին, որ Երևանը պատրաստ է այդ կետերի շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։
Ո՞րն է Ալիևի գերխնդիրը և ինչու՞ է Փաշինյանի իշխանությունը համաձայնում բանակցել ադրբեջանական օրակարգով։ «Ոսկանապատ» ՎԿ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին նվիրված նոր տեղեկագիրն արդեն հասանելի է Կենտրոնի բաժանորդներին։
✅https://www.patreon.com/posts/63992936
❗️Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ բաժանորդագրվել Patreon-ի մեր էջին և ստանալ թարմ վերլուծություններ, հետազոտություններ, շաբաթական տեղեկագրեր տարածաշրջանում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունների մասին։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի աշխատանքները ֆինանսավորվում են բացառապես ձեր կողմից։ Կանխավ շնորհակալ եմ։

Միացյալ Նահանգներում հեռարձակվող «Հորիզոն» հեռուստաընկերության եթերում խոսել եմ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս զարգացումների մասին։
Հուսով եմ՝ հետաքրքիր կլինի։ Փորձել եմ մաքսիմալ բաց խոսել բոլոր խնդիրների՝ այդ թվում նաև մեր քաղաքական էլիտաների, մեղմ ասած, անհասկանալի վարքագծի մասին։
https://www.youtube.com/watch?v=mr2fduvgSqE

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններ։ Ի՞նչ սպասել մոտ ապագայում
Պատասխանել եմ ԱՄՆ գործող հայկական «Հորիզոն» հեռուստաընկերության Newsroom-ի հարցերին։
✅ Հարգելի դիտողներ, «Ոսկանապատ» ՎԿ հետազոտություններին բաժանորդագրվելու համար խնդրում ենք անցեք հետևյալ հղումով՝ https://www.patreon.com/voskanapat
Շնորհակալ ենք բոլոր…

👍10
Հայաստանում մեծ խնդիր կա՝ հանրությունը հիասթափված է իր էլիտաներից։ Հանրությունը հիասթափված է նաև իր պետությունից, դաշնակիցներից, միջավայրից… Ու նաև ապակողմնորոշված է։ Մարդիկ չգիտեն ում հավատալ և ում՝ ոչ։ Ում վստահել։ Մարդիկ նույնիսկ չգիտեն ինչ ցանկանալ և ինչի մասին երազել։
Ես այս խնդիրների մասին շատ եմ խոսել։ Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է ամեն ինչ անել, որ ժողովուրդը նորից քաղաքական պահանջներ և նպատակներ դնի իր և հատկապես էլիտաների առջև։ Իսկ հետո ձևավորի այնպիսի ուժեր, որոնք կարող են սպասարկել այդ օրակարգը։ Հակառակ պարագայում մենք դատապարտված ենք մնալ այս ցեխաջրի մեջ և սպասարկել այլ երկրների օրակարգեր։
Հուսով եմ՝ տեսանյութում ներկայացվող մտքերը կհետաքրքրեն ընթերցողին և կստիպեն մտորել այս կարևոր խնդիրների մասին։
https://www.youtube.com/watch?v=FQoye_9kpLs

Հայաստանի փրկության օրակարգը կամ ինչու՞ է հիասթափված հասարակությունը
Իմ ելույթն «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Խաղաղություն` պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում և սպառնում Հայաստանին» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
✅ Հարգելի դիտողներ, «Ոսկանապատ» ՎԿ հետազոտություններին բաժանորդագրվելու համար խնդրում ենք…

Այս տեսագրությունը պատրաստելիս՝ Փառուխում դեռ ոչ մի թշնամի չկար։
https://www.youtube.com/watch?v=kNF7jM5lllQ
Քիչ ավելի ուշ ավելի մանրամասն կանդրադառնամ այսօրվա զարգացումներին։

Արցախցիները տանջվում են թշնամու գործողություններից
#ABnews #ABN #լուրեր
«ABN» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝
https://www.youtube.com/watch?v=r86nfnP5Wlo
«ABN»–ը սոցիալական մեդիայում՝
Facebook - https://www.facebook.com/abn
Instagram - https://www.instagram.com/abnews.official…

😢2
Եթե ադրբեջանցիները շատ արագ դուրս չշպրտվեն Փառուխից ու հարակից բարձունքներից, կնշանակի Մարիուպոլում ու Իզյումում ռուսական զորքերի այսօրվա հաջողություններն առոչինչ են։
Մենք պետք է լավ հասկանանք աշխարհաքաղաքական ժամանակակից իրողություններն ու մեր շուրջը տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը։ Արցախն ու Ուկրաինան Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտության հիմնական նպատակաները չեն։ Նպատակներն այլ են՝ շատ ավելի գլոբալ։ Արցախն ու Ուկրաինան այդ հակամարտության երկու ճակատներն են միայն։ Եվ եթե Ռուսաստանում իսկապես կարծում են, որ երկիրն իր ազդեցության նախկին գոտիները վերականգնելու բավարար պոտենցիալ ունի, ուրեմն նրանք գործնականում պետք է ցույց տան, որ ի վիճակի են երկու, իսկ անհրաժեշտության պարագայում նաև երեք, չորս ճակատներ սպասարկել։
Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն այսօր ձախողման եզրին է հայտնվել։ Նրանք պատասխանատվություն են ստանձնել մեր աշխարհաքաղաքական ճակատում կայունություն ապահովելու համար և տապալում են այդ գործը։ Խայտառակ ձևով են տապալում։
Ռուսներն այս իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ ունեն միայն։ Առաջինի մասին արդեն գրեցի՝ նրանք պետք է վռնդեն ադրբեջացիներին իրենց ելման դիրքեր։ Ավելին՝ պետք է պատժեն նրանց այս լկտի պահվածքի համար։ Սա այդ խնդրի լուծման հայանպաստ տարբերակն է։ Բայց կա նաև երկրորդ ուղին, որը պարզապես կործանարար կլինի մեզ համար։ Այն է՝ ռուսական կողմը լռեցնում է հայերի դժգոհությունը և տեսք ընդունում, իբրև Արցախում որևէ լուրջ բան տեղի չի ունեցել։ Դժվար այս շրջանի համար սա, իհարկե, ժամանակավոր լուծում է Ռուսաստանի համար։ Բայց այն կա և մեր՝ որպես ժողովուրդ, հիմնական խնդիրը պետք է մեկը լինի՝ թույլ չտալ, որ հանկարծ նման բան տեղի ունենա։
Ասեմ նաև, որ իշխանություններից որևէ հույս չկա։ Այդ հարցը մեր հանրությունը պետք է լուծի՝ գործի դնելով իր ողջ ռեսուրսը՝ լրատվամիջոցներ, փորձագիտական հանրություն, քաղաքական ուժեր, մտավորականություն և այլն, և այլն։ Ընդ որում, այդ ամենի համար մենք շատ քիչ ժամանակ ունենք՝ բառացիորեն մեկ-երկու օր։

👍13😢1
❗️Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը դրական ազդակ է։ Կարծում եմ՝ հանրային դժգոհությունն իր դերը խաղաց։ Հիմա արդեն հնարավոր չի լինի քողարկել թուրք-ադրբեջանական դաշինքի՝ Մոսկվայի դեմքին ապտակելու փորձը։ Ավելին՝ այս հայտարարությունից հետո Ռուսաստանը պարզապես այլ տարբերակ չունի, քան ստիպել ադրբեջանցիներին զորքերը դուրս բերել Փառուխից ու վերադառնալ նախկին դիրքեր։ Մնում է տեսնել, թե ինչպես նրանք կլուծեն այդ խնդիրը՝ միայն բարի խոսքով, թե՞ նաև ատրճանակով։
Ընտրությունը, ի դեպ, Ադրբեջանինն է։ Եթե շուտ հասկանան ինչ է իրենցից պահանջվում, կարող է և մարսեն այս սադրանքը։ Ըստ այդմ, մեր խնդիրրը պետք է հետևյալը լինի՝ թույլ չտալ, որ Փարուխ մտնելն ու մեր տղաների դեմ կրկին ԱԹՍ-ներ օգտագործելը անհետևանք մնան Ադրբեջանի համար։ Դիվանագիտական ու տեղեկատվական ճիշտ աշխատանքը հիմա չափազանց կարևոր է։ Պետք է հասնել նրան, որ ռուսական կողմը տեր կանգնի իր այսօրվա հայտարարությանը, իսկ Ադրբեջանը զգա, որ պատերազմից հետո առաջին անգամ իր ծրագրերը տապալվեցին Արցախում։
Հետևաբար շարունակում ենք աշխատել։ Խնդիրը դեռ լուծված չէ։ Լուծման ճանապարհին է։ Հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ մեր հանրությունը լավ հասկանա տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը և ճիշտ մշակված պահանջներ դնի մեր տարածաշրջանում ազդեցության լծակներ որոնող ուժերի առջև։

👍33
❗️Ուկրաինան արդեն բաց տեքստով է հայտարարում, որ հետխորհրդային տարածաշրջանում տարբեր հակամարտությունների ակտիվացումը պաշտոնական Կիևը դիտարկում է որպես Ռուսաստանի դեպ պայքարում Ուկրաինային տրամադրված օգնություն։ Եվ առաջինն այդ աջակցությունը Ուկրաինային թուրք-ադրբեջանական դաշինքն է փորձում մատուցել։ Ընդ որում, վստահ եմ, որ սա պատահական ստացված ընթացք չէ։ Ոչ։ Սա պլանավորված, ճիշտ հաշվարկված գործընթաց է, որի նպատակը Ռուսաստանի կենսական շահերի գոտի հանդիսացող տարածաշրջաններում անկայունության օջախներ ստեղծելու միջոցով Ռուսաստանի ազդեցության և կարողությունների սահմանափակումն է։
Մենք հիմա ՎՈՒԱՄ-ին երկրորդ կյանք տալու փորձի ականատեսն ենք լինում։ Վրաստանն էլ ՆԱՏՕ-ի հետ հրամանատարա-շտաբային զորավարժություններ է սկսել։ Այսինքն գործընթացը ծավալուն է և չի սահմանափակվում միայն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններով։ Ռուսաստանում, վստահ եմ, լավ են հասկանում, թե ինչ դավեր է նյութվում իրենց հարակից տարածաշրջաններում։ Ընդ որում, դա արվում է բացահայտ լկտիությամբ։ Ադրբեջանի ՊՆ Ռուսաստանին ուղղված նախօրեի պատասխան հայտարարությունը դրա վառ ապացույցն է։ Հետևաբար Մոսկվան պետք է ավելի վճռական լինի Հարավային Կովկասում և հատկապես այդ տարածաշրջանի ամենակարևոր կենտրոնում՝ Արցախում։ Հակառակ պարագայում կկորցնի ամեն ինչ։
Հայաստանն էլ պետք է ճիշտ ընկալի տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը։ Այս իշխանություններից որևէ սպասելիք չկա. սրանք ընդգծված ռուսատյացներ են և դա ցուցադրելու ոչ մի առիթ բաց չեն թողնում։ Նույնիսկ այնտեղ, որտեղ կարելի և պետք է հստակ պահանջներ դնել Ռուսաստանի առջև ու կոնկրետ արդյունքներ ստանալ, սրանք իրենց այնպես են պահում, որ ունքի տեղը աչքն էլ են հանում։ Մոռանանք սրանց։ Հայաստան ասելով՝ ես մեր հանրության գիտակից հատվածը նկատի ունեմ։ Գործելու ճիշտ ժամանակն է։ Պետք է ցույց տալ աշխարհին և առաջին հերթին Ռուսաստանին, որ մենք գիտենք մեր արժեքը։ Մենք քաղաքական գործոն ենք, ունենք մեր հստակ դիրքորոշումը և կարող ենք ազդել Հարավային Կովկասում ուժերի բալանսի վրա։

👍26
Forwarded from Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Վերջին մեկ ամսվա ընթացքում Թելեգրամը որպես հիմնական տեղեկատվական ռեսուրս նորից թրենդային է դարձել Հայաստանում և հայկական աշխարհում։ Ուստի կիսվում եմ հայկական այն ալիքների ցանկով, որոնց արժե հետևել Հայաստանում և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ արագ, որակյալ և շատ դեպքերում՝ մասնագիտական կարծիք ստանալու համար։ Իմիջիայլոց, թելեգրամը նախընտրելի է նաև այն պատճառով, որ այստեղ շատ ավելի դժվար է սահմանափակումներ դնել, ինչը որ առկա է և լայնորեն կիրառվում է Ֆեյսբուքում։
Ստորև ներկայացված ալիքների մի մասը նորաստեղծ է, հայալեզու և ներկայացնում է բացառապես անձնական կարծիք, այլ ոչ թե այս կամ այն լրատվականի ալիքն է։ Եթե կան հավելումներ, դրանք ևս կներառեմ։
ℹ️Թուրքիայի, Ադրբեջանի ու հայ-թուրքական հակամարտության և Մերձավոր Արևելքի վերաբերյալ իմ (Վարուժան Գեղամյան) հեղինակային թյուրքագիտական ալիքը - @varuzhandragoman
ℹ️ Արցախ, հայկական քաղաքականություն, գաղափարախոսություն և հարակից հիմնահարցեր քաղաքագետ Էդգար Էլբակյանի մատուցմամբ - @elbakyan_edgar
ℹ️ Հայկական աշխարհաքաղաքականություն, Մերձավոր Արևելք և Իսրայել. արևելագետ Սերգեյ Մելքոնյան - @melkonian_sergei
ℹ️ Հայաստանի և տարածաշրջանի տնտեսություն, քաղաքականություն և աշխարհաքաղաքականություն. քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյան - @dataarm
ℹ️ Մեր բարեկամ Իրանի և իրանական յուրահատուկ աշխարհաքաղաքականության մասին և ոչ միայն. իրանագետ Վարդան Ոսկանյան - @vardan_voskanyan
ℹ️ Իրանագետների մեծ թիմի համատեղ ալիքը Իրանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի մասին - @Arm_Iranologists
ℹ️ Հայաստանն ու հայկական հարցերը վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանի ալիքում - @hrantbek
ℹ️ Ներհայաստանյան հետաքրքիր լուրեր և բացահայտումներ. լրագրող Նաիրի Հոխիկյան - @nairihokhikyan
ℹ️ Աշխարհաքաղաքական գործընթացների մասին «Փակագիծ» նախագծից - @Pakagits
ℹ️ Խոհեր ու լուրեր լրագրող Լիլիթ Թումանյանից - @likatumanyan
ℹ️ Բարկացած, բայց տեղին գրառումներ Սարգիս Պարսամյանից - @sargispar
ℹ️ Փիլիսոփայական ու սատիրիկ հայացք մեր շուրջը տեղի ունեցողին բերձորցի Ալբերտիչից - @armkhitaryan
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

👍8
Ադրբեջանի ՊՆ-ն ճիշտ է ասում, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ չկա: Չկա ու երբեք չի լինի: Լավ կլինի՝ ՀՀ իշանություններն էլ ականջներին օղ անեն:
👍26
2016-ի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան այցելեց, Նախագահ Սերժ Սարգսյանը շատ կոնկրետ հարցեր ուղղեց նրան, որից հետո Մեդվեդևը երկար կմկմալով փորձում էր բացատրել, թե ինչու Ռուսաստանը չկարողացավ զսպել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ:
44-օրյա պատերազմից հետո ռուսաստանցի մի այլ պաշտոնյա, որի հետ զրուցելու առիթ էր ընձեռնվել ինձ, նույնկերպ կմկմալով փորձում էր համոզել, որ դե հիմա այսպիսինն են ժամանակակից իրողությունները` Թուրքիան ու Ադրբեջանը կարող են առանց Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելով պատերազմ սկսել Հարավային Կովկասում:
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելուն էլ զուգահեռ ռուսական կողմը վստահեցնում էր մեր ժողովրդին, որ կարող ենք հանգիստ լինել` մեզ վտանգ չի սպառնում: Անկեղծ ասած` այս վերջին հավաստացումներին ավելի շատ հավատացի, քան նախորդ երկրորդ դեպքում էր: Բայց հիմա երբ տեսնում եմ, թե ինչպես է Ադրբեջանի ՊՆ-ն շփվում ռուսական կողմի հետ, ինչպիսի քաղաքական ապտակներ է Բաքուն հասցնում Մոսկվային ու ինչպես է Ալիևը օգնում Զելենսկուն, մեջս իսկապես շատ հարցեր են սկսում ծագել:
Ինչի՞ն հավատալ:
Գիտե՞ք, խնդիրն իսկապես շատ ծավալուն և բովանդակային է: Պարզ է, որ Հայաստանն անվտանգության միայն մեկ իրական երաշխիք կարող է ունենալ` սեփական ուժեղ Բանակը: Բայց նաև շատ կարևոր է, որ մեր դաշնակիցների մոտ էլ ամեն ինչ լավ լինի: Որ կայուն լինեն ու կանխատեսելի:

👍35
Լրատվական ռադիոյի և Արցախի հանրային ռադիոյի եթերում մաքսիմալ ընդգրկուն խոսել եմ հայկական երկու պետությունների և ընդհանրապես մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։
https://youtu.be/bNjvUGc7QS0
Հուսով եմ՝ հետաքրքիր կլինի իմ հետևորդներին։ Փորձել եմ բոլոր հարցերին մաքսիմալ հստակ պատասխանել։

Ադրբեջանի ապտակները հասան նաև ՌԴ-ին. դեռ լռություն է. «Միացում»
Աշխարհի մի շարք երկրների կրակոցները շարունակելու են հարվածել նաև մեզ։ Մեր տարածաշրջանը խաչմերուկ է: Ինչպես նախկինում, այսօր էլ չենք խուսափի վատ հետևանքներից։ Մեր տարածաշրջանը խաչմերուկ է բաժին հասածը այդքան էլ մեղմ աշխարհագրություն չէ։ Քաղաքական վերլուծաբան…
👍19
❗️Դաշնակցությունը հանրահավաքի է կանչում։ Ինչպես նշվում է՝ նպատակն Արցախը պահելն ու Հայաստանը պաշտպանելն է։
Երեքշաբթի օրը, ժամը 18։30-ին, Ազատության հրապարակ։
Այս առիթով շատ ասելիք ունեմ։ Մինչ հանրահավաքը կփորձեմ ամեն ինչ հասցնել։ Հիմա միայն ուզում եմ նշել, որ հատկապես այս օրերին, երբ Արցախում նոր կորուստներ ունեցանք, սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Լռել չէր կարելի։ Շատ սխալ էր հասկացվում քաղաքական ուժերի այդ լռությունը։ Իսկ հիմա կարևորն այն է, որ հանրահավաքը ճիշտ ուղերձներ հղի աշխարհին։ Հուսով եմ՝ լավ կնախապատրաստվեն։
Նաև հուսով եմ, որ սրտացավ ու բանիմաց մարդիկ ամեն ինչ կանեն, որ այս նախաձեռնությունը լուծի իր առջև դրված խնդիրները։ Լուրջ աշխատանք է պետք և զրո լոզունգներ։

👍23