This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսկ Նիկոլի պատկերն այսպես ոչ ոք չէր ստացել...(((
😢1
🔺💲Հատված «Եվրամայդանի հետևանքները՝ պատերազմներ Արցախում և Ուկրաինայում» վերլուծական հոդվածից.
«...Ռուսաստանի պայքարը ոչ թե Ուկրաինայի համար է, այլ հետխորհրդային տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում իր ազդեցության վերականգնման։ Կամ, առնվազն, այդ տարածաշրջանները Ռուսաստանի համար լիարժեք անվտանգ դարձնելու համար։ Իսկ սա նշանակում է, որ Ուկրաինան այդ հակամարտության հարթակներից մեկն է միայն։ Այս շրջանում Մոսկվան ակտիվ աշխատում է նաև մնացած բոլոր ճակատներում։ 2022-ի առաջին իսկ օրերին մենք դարձանք Ղազախստանում տեղի ունեցած փաստացի իշխանափոխության ականատեսը։ Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու անմիջապես նախաշեմին ՌԴ նախագահ Վ. Պուտինը դաշնակցային հարաբերությունների հռչակագիր ստորագրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկրորդ այս դեպքում Ռուսաստանի շտապողականությունն արդեն իսկ խոսում էր այն մասին, որ Հարավային Կովկասում Մոսկվային անհանգստացնող որոշ գործոններ կան»։
✅ https://www.patreon.com/posts/63321736
❗️Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ բաժանորդագրվել Ոսկանապատի Patreon էջին և ստանալ այս ու մնացած բոլոր հետազոտությունների ամբողջական տարբերակների հասանելիություն։ Կանխավ շնորհակալ եմ։

👍8
Forwarded from Ոսկանապատ
⚡️Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության տասներորդ օրը
⚔10 օր է Ուկրաինայում շարունակվում է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայտարարած հատուկ ռազմական օպերացիան։ Ինչպե՞ս է Ռուսաստանն լուծում իր առջև դրված խնդիրները և ի՞նչ վիճակ է այս պահին Ուկրաինայում։ Times.am-ի անդրադարձը:
https://times.am/?p=306897&l=am
🚩Մենք ուշադիր հետևում ենք Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Հաջորդ անդրադարձը վերաբերելու է քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացներին:

📌Ամբողջ լրատվական դաշտը ռուսական բիզնեսի՝ Հայաստան տեղափոխվելու մասին է խոսում։ Տուրիստական հոսքն էլ է արդեն, կարծես, մեծացել։ Համենայն դեպս, վիզուալ դա այդպես է՝ Երևանի փողոցներում ահագին ռուսներ են շրջում։
Ես չգիտեմ, թե որքան կտևի այս իրավիճակը և կոնկրետ ինչ կշահեն իրենց բիզնեսը Հայաստան տեղափոխող ռուսաստանցի գործարարները, բայց կարծում եմ մեզ համար սա, առաջին հերթին, Ռուսաստան հեռացած մեր հայրենակիցներին հետ կանչելու լավ առիթ է։ Նաև Ուկրաինա գնացած մեր հայրենակիցներին։ Պետությունն ահագին անելիք ունի այս իրավիճակում։ Ամեն ինչ պետք է ճիշտ հաշվարկել ու պլանավորել։
Բայց ո՞վ է հիմա մեզ մոտ այդ հաշվարկ անողը։ Քերոբյա՞նը… Նիկո՞լը… Խոսքս հիշեք, այս մի հնարավորությունն էլ են պատուհաս սարքելու մեր գլխին։

👍13
📌Հարգելի ընկերներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում որոշել ենք ևս երկու պրոդուկտ պատրաստել մեր բաժանորդների համար։ Այսուհետև շաբաթական կտրվածքով՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերը, նրանք կստանան ամփոփ տեղեկագրեր հետևյալ երկու թեմայով.
✅Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներ
✅Հայ-ադրբեջանական հակամարտություն
Տեղեկագրերում ներկայացնելու ենք երկու նշված թեմաներով կարևոր զարգացումները, ներգարվված կողմերի մոտեցումներն ու մարտավարությունները, բացահայտելու դրանցում առկա ռիսկերն ու ակնարկելու հայկական երկու պետությունների հնարավորությունների մասին։ Երկու պրոդուկտ, որոնք հնարավորություն կտան ընթերցողին մշտապես մատը պահել մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող գործընթացների զարկերակի վրա։
Բաժանորդագրվելու համար խնդրում եմ անցնել հետևյալ հղմամբ:
❗️Հարգելի ընկերներ, մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը։ «Ոսկանապատ» կենտրոնը ֆինանսավորվում է բացառապես բաժանորդագրման և նվիրատուների աջակցության միջոցով։ Առավել խոր և հետևողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է տարբեր փորձագետների ներգրավում։ Ցավոք, այս պահին ստիպված ենք բավարարվել մասնագիտական նվազագույն ռեսուրսներով։ Մինչդեռ աշխատանք շատ կա անելու։ Մանավանդ հիմա, երբ մեր տարածաշրջանում ու ընդհանրապես՝ ողջ աշխարհում, ուժերի վերաբաշխման նոր գործընթաց է սկսվել։ Բոլոր նրանց, ովքեր կարևորում են մեր երկրում վերլուծական նման աշխատանքի իրականացումը և կարող են թեկուզ փոքր չափով ֆինանսավորել մեր կենտրոնի գործունեությունը, խնդրում արձագանքել։ Նախապես շատ շնորհակալ եմ։

👍14
Հրանտ Մելիք-Շահնազարյան pinned «📌Հարգելի ընկերներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում որոշել ենք ևս երկու պրոդուկտ պատրաստել մեր բաժանորդների համար։ Այսուհետև շաբաթական կտրվածքով՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերը, նրանք կստանան ամփոփ տեղեկագրեր հետևյալ երկու թեմայով. ✅Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական…»
Губернатор Николаевской области Виталий Ким… И смех, и грех(((
👍4🤔3
📌44-օրյա պատերազմի ողջ ընթացքում մենք «հաղթում» էինք, հետո «հանկարծ» պարտվեցինք։ Պարտության պատճառները հայտնի են։ Դրա մասին շատ եմ խոսել պատերզմից հետո։ Նաև պատերազմից առաջ։ «Հաղթելու» պատճառն էլ է հայտնի՝ քարոզչությունը…
Հիմա նայում եմ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները ու տեսնում, որ էնտեղ էլ են «հաղթում»։ Երկու օր առաջ Նիկոլաևի նահանգապետ Կիմ-ի տեսաուղերձը տեղադրեցի՝ համեմատելով նրա ասածը Խարլամովի կերտած հայտնի հերոսի հետ։ Շատ անկեղծ եմ ասում՝ երբեք ու երբեք չէի ցանկանա Ուկրաինան այս վիճակում տեսնել։ Հասկանում եմ, որ արդար է, բայց միևնույն է չէի ցանկանա։ Ինչպես նաև Ռուսաստանը չէի ցանկանա այս վիճակում տեսնել։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։
⚡️Ծանոթացեք Ուկրաինայում այս պահին ստեղծված ռազմական իրավիճակի մասին մեր տեղեկագրին։ Կարդացեք ու տեսեք, թե ոնց են ուկրաինացիները «հաղթում» և ոնց է «խրվել» Ռուսաստանը։ Պատերազմն ընդամենը երկու շաբաթ է ընթանում։ Երկու շաբաթում Ուկրաինան կործանվել է։ Մնացել են միայն «հաղթելու ենք» լոզունգները և քաղաքներ մտնելու ռուսական կողմի ցանկության բացակայությունը։ Որքա՞ն կտևի այս իրավիչակը, չեմ կարող ասել։ Բայց գրեթե վստահ եմ, որ քիչ։ Մանավանդ հիմա, երբ ուկրաինական քաղաքներից էվակուացվում է խաղաղ բնակչությունը։ Դրանից հետո Ռուսաստանին զսպող ոչինչ այլևս չի մնա։
❗️🔥Ուկրաինան դատապարտված է և այդ դատավճիռը նրա համար գրել է իր հասարակության հպարտ ու ամբիցիոզ փոքրամասնությունը։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է Հայաստանում։ Դատապարտված է նաև Ռուսաստանը։ Այս ամենը մարսել է պետք՝ առաջին հերթին էթնոհոգեբանության մակարդակում։ Չգիտեմ ոնց կկարողանան։ Ու դատապարտված է նաև ողջ աշխարհը։ Միակ լավ սպասելիքս այն է, որ կարող է վերջապես ազատվենք պոպուլիստների ժամանակակից հաղթարշավից։ Այս ամենից հետո՝ լեզվին տալով այլևս ոչինչ չի լուծվի։ Նոր որակի առաջնորդներ են պետք։ Տեսնենք՝ ոնց կլինի։

👍20
📌Հարավային Կովկասը նոր զարգացումների նախաշեմին
Ուկրաինական ճգնաժամի արձագանքները Հարավային Կովկասում։ Ինչու՞ է ռուսական կողմին անհանգստացնում Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա։ Կլինի՞ արդյոք նոր պատերազմ մեր տարածաշրջանում։ Լարված իրավիճակ Արցախում։
✅ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական նոր տեղեկագիրը։
❗️ Նյութը հասանելի է միայն մեր կենտրոնի բաժանորդներին։ Խնդրում եմ բաժանորդագրվել Patreon-ի մեր էջին և ստանալ թարմ վերլուծություններ, հետազոտություններ, շաբաթական տեղեկագրեր։

👍2
🇷🇺🇦🇲Ռուսաստանում շատ ուշադիր են հետևում ՀՀ իշխանությունների ամեն մի քայլին։ Եվ ոչ միայն Հայաստանի իշխանությունների։ Մարդիկ նստած նշումներ են անում, թե այս օրերին, երբ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում, ով ինչ է անում։ Պարզ է, որ վաղը-մյուս օր բոլոր այդ հարցերին նրանք վերադառնալու են։ Ու շատ կարևոր է, որպեսզի պաշտոնական Երևանը ճիշտ հաշվարկի իր բոլոր քայլերը։
Երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում փորձում էի ենթադրել, որ հնարավոր է Փարիզում Փաշինյանը նաև Ռուսաստանի հետ համաձայնեցրած հարցեր քննարկի։ Նման անհրաժեշտություն, իհարկե, կա։ Մանավանդ հիմա, երբ շատ ռուս գործարարներ Հայաստանը դիտարկում են որպես Եվրոպա տանող պատուհան։ Բայց ինձ թվում է՝ այդքան էլ համոզիչ չեղա նրանց համար։
Իսկ այսօր առավոտյան Արարատ Միրզոյանի՝ ՆԱՏՕ-ի գրասենյակում կայանալիք հանդիպումների մասին լուրի հղումն են ուղարկել))))։ Ի՞նչ ասեմ՝ դժվար ժամանակներ են։ Իսկ ՀՀ իշխանությունները նույնիսկ հեշտ ժամանակներն են պատուհաս դարձրել մեր գլխին…
https://news.ru/world/pashinyan-posetil-franciyu-v-dni-nebyvalogo-davleniya-zapada-na-rossiyu/

NEWS.ru
Двойная игра: Пашинян посетил Париж в дни небывалого давления на Россию
Рабочий визит премьер-министра Армении в Париж вызвал вопросы о его целесообразности в Москве и Ереване
👍6
Լարվածության աճ Արցախում։ Ի՞նչ խնդիրներ են լուծում Ադրբեջանն ու Հայաստանը
Ադրբեջանա-արցախյան սահմանում կրկին պայթյունների ձայներ են լսվում։ Ի՞նչ է առաջարկել Ալիևի վարչակազմը Փաշինյանին։ Կլինե՞ն արդյոք խաղաղության պայմանագիր ստորագրելու բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ինչպե՞ս են կողմերը պատկերացնում Ռուսաստանի ներգրավվածությունն արցախյան խնդրի կարգավորման գործընթացում։
✅Հայ-ադրբեջանական հակամարտություն
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական նոր տեղեկագիրը։
❗️ Նյութը հասանելի է միայն մեր կենտրոնի բաժանորդներին։ Խնդրում եմ բաժանորդագրվել Patreon-ի մեր էջին և ստանալ թարմ վերլուծություններ, հետազոտություններ, շաբաթական տեղեկագրեր։ Կանխավ շնորհակալ եմ։
https://www.patreon.com/posts/63739589

👍7
Ես չգիտեմ, թե ինչ է առաջարկել Ադրբեջանը Հայաստանին (թեև որոշ բաներ, իհարկե, ենթադրում եմ) ու, առավել ևս, չգիտեմ, թե ինչ է պատասխանել Փաշինյանի կառավարությունը Ալիևին, բայց հստակ տեսնում եմ, որ այդ տալ-առնելու գործընթացում մեր ժողովրդին սպառնալու, վախեցնելու լուրջ կոմպոնենտ կա։
Իսկ դա առնվազն նշանակում է, որ նոր զիջումներ են լինելու թշնամուն։ Խնդիրը պարզապես դա փաթեթավորելու մեջ է։ Եթե ադրբեջանական զինուժի կուտակումների, մեզ ներկայացված վերջնաժամկետներից, պայթեցված գազատարներից ու նման բաներից չվախենանք, ուրեմն ստիպված են լինելու ավելի համոզիչ փաստարկներ կիրառել։ Օրինակ, ինչ-որ տեղ դիրքեր առաջ բերել, նորից մեր զինվորներին սպանել, գերեվարել և այլն։ Գործիքակազմը հայտնի է։
Եվ այդ ամենը տեղի է ունենալու Նիկոլի կառավարության թողտվությամբ։

🔥Սկզբից մեզ կվախեցնեն նոր պատերազմով ու մեծ կորուստներով։ Հետո ինչ-որ հրաշքով մենք «կփրկվենք» այդ պատերազմից։ Բայց ոչ կորուստներից։ Կորուստներ, ցավոք սրտի, ամենայն հավանականությամբ կլինեն։ Ձեռագիր է, դժվար փոխվի…
🏆Հետո աշխարհի ուժեղները կսկսեն գովել Հայաստանի իշխանություններին՝ խաղաղասիրության, բարդ լուծումների գնալու պատրաստակամության, քաղաքական կամքի ցուցադրման ու նմանատիպ այլ՝ հիմքում դավաճանական վարքագծի համար։
💰Մեզ կխոստանան ոսկե սարեր։
🤝Հետո Ժպիտներ, ձեռքսեղմումներ, հարաբերությունների կարգավորում, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանների բացում… Իսկ վերջում, երբ Հայաստանն այլևս սահմանային վեճեր չի ունենա թյուրքական երկրների հետ, մեզ կհրավիրեն միութենական պետություն կազմել Ռուսաստանի և Բելառուսի հետ։
🥂Եվ, ինչպես կասեր այս ամենի գաղափարական առաջնորդ ԼՏՊ-ն՝ танцы, господа, шампанское…
⏰Ու հա, սա տարիների սցենար չի։ Ամիսների։ Ամեն ինչ շատ արագ տեղի կունենա։ Ամեն ինչ արդեն տեղի է ունենում։

👍20😢4
ABnews հեռուստաընկերության հետ նոր նախագիծ ենք սկսել։ Խոսելում եմ տարածաշրջանային զարգացումների մասին և հորդորելու բաժանորդագրվել Ոսկանապատի Patreon էջին))))։
https://youtu.be/5_g1jopMmzM
https://youtu.be/5_g1jopMmzM
YouTube
Ի՞նչ է կատարվում Արցախում․ վերլուծություն
Մանրամասների համար բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին հետևյալ հղումով՝https://www.patreon.com/voskanapat #ABnews #ABN #լուրեր «ABN» հեռուստաընկ...
👍14
Forwarded from Աբրահամ Գասպարյան
Ամոթ ունեցողն ինքնասպան կլիներ...
Մարտնչող տգիտության ավելցուկը ձեզ արդեն խայտառա՛կ է անում։ Դիվանագետությամբ զբաղվելը ձեր խելքի բանը չէ, որովհետև դիվանագետը լեզվին տալուց կամ անտաղանդ սուտ ասելուց առաջ տասը կմտածի, հետո կարտաբերի։ Իմաստակի ինքնավստահ հայացքն ու միմիկան, ներվային ժեստերն ու ճապաղ մտքերը, ստելն ու հակագիտական ելույթները նույնիսկ ձեր հավատարիմների բանակի՛ն են շշմեցնում։ Այսպես.
1- Հայաստանը ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթղթի հեղինակ չէ, այլ այդ կառույցին միացել է 1992-ին, ադրբեջանն էլ՝ 1993-ին,
2- այս պետությունները համատեղ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջությունը։
3- խոսքն ընդամենը Ալմաաթիի հռչակագրի մասին է, որին հետխորհրդային 8 երկիր միացել է 92 թ-ից սկսած,
4- ԱՊՀ հռչակագիրը, միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու կանոններին համապատասխան, ներառում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթը։

👍18
📌Լուռ հանդուրժողականություն՝ պաշտոնական Երևանի ու Անկարայի երջանկությունը
✅Հայաստանն ու Թուրքիան հարաբերություններ են կարգավորում։ Ի՞նչու էին ժպտում Միրզոյանն ու Չավուշօղլուն։ Որո՞նք են հայկական կողմի կարմիր գծերը։ Լուռ հանդուրժողականության փառատոն Հայաստանում և Սփյուռքում։
✅ Իրանի միջուկային գործարքը։ Սպառնալիքներ և լուծումներ։ Ինչպե՞ս Մոսկվային հաջողվեց երաշխիքներ ստանալ ԱՄՆ պետքարտուղարությունից։
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական տեղեկագիրը - https://www.patreon.com/posts/63948598
❗️Հարգելի ընթերցողներ, նյութը հասանելի է միայն «Ոսկանապատի» բաժանորդներին։ Խնդրում եմ բաժանորդագրվել Patreon-ի մեր էջին և ստանալ թարմ վերլուծություններ, հետազոտություններ, շաբաթական տեղեկագրեր։ Կանխավ շնորհակալ եմ։

Ժպիտներ, ձեռքսեղմումներ ու խոստումներ... Ի՞նչ սպասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից:
https://youtu.be/ArUZ8bb8nd4
https://youtu.be/ArUZ8bb8nd4
YouTube
Երևանի ու Անկարայի գաղտնի երջանկությունը․ վերլուծություն
Մանրամասների համար բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին հետևյալ հղումով՝
https://www.patreon.com/voskanapat
#ABnews #ABN #լուրեր
«ABN» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝
https://www.youtube.com/watch?v=r86nfnP5Wlo
…

👍4
📌Մարտի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանրայնացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր հինգ սկզբունքները, որոնք ավելի վաղ թշնամին որպես առաջարկ ուղարկել էր ՀՀ ԱԳՆ-ին։
Ուշադիր ընթերցողը, իհարկե, հեշտ կարող է նկատել, որ ադրբեջանական կողմի ներկայացված 5 առաջարկներն իրականում Ադրբեջանի համար երկու կարևոր խնդիրների՝ մասնավորապես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության (ներառյալ Արցախը) ճանաչման ու ՀՀ ինքնիշխան տարածքներին ամխոչընդոտ հասանելիություն ստանալու, բացվածքն են։ Եվ մինչ հայ հանրությունն ընդվզումով խոսում էր նշված կետերի շուրջ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անհնարության մասին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում ըստ էության հայտարարում է այն մասին, որ Երևանը պատրաստ է այդ կետերի շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։
Ո՞րն է Ալիևի գերխնդիրը և ինչու՞ է Փաշինյանի իշխանությունը համաձայնում բանակցել ադրբեջանական օրակարգով։ «Ոսկանապատ» ՎԿ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին նվիրված նոր տեղեկագիրն արդեն հասանելի է Կենտրոնի բաժանորդներին։
✅https://www.patreon.com/posts/63992936
❗️Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ բաժանորդագրվել Patreon-ի մեր էջին և ստանալ թարմ վերլուծություններ, հետազոտություններ, շաբաթական տեղեկագրեր տարածաշրջանում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունների մասին։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի աշխատանքները ֆինանսավորվում են բացառապես ձեր կողմից։ Կանխավ շնորհակալ եմ։

Միացյալ Նահանգներում հեռարձակվող «Հորիզոն» հեռուստաընկերության եթերում խոսել եմ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս զարգացումների մասին։
Հուսով եմ՝ հետաքրքիր կլինի։ Փորձել եմ մաքսիմալ բաց խոսել բոլոր խնդիրների՝ այդ թվում նաև մեր քաղաքական էլիտաների, մեղմ ասած, անհասկանալի վարքագծի մասին։
https://www.youtube.com/watch?v=mr2fduvgSqE

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններ։ Ի՞նչ սպասել մոտ ապագայում
Պատասխանել եմ ԱՄՆ գործող հայկական «Հորիզոն» հեռուստաընկերության Newsroom-ի հարցերին։
✅ Հարգելի դիտողներ, «Ոսկանապատ» ՎԿ հետազոտություններին բաժանորդագրվելու համար խնդրում ենք անցեք հետևյալ հղումով՝ https://www.patreon.com/voskanapat
Շնորհակալ ենք բոլոր…

👍10