Forwarded from Ոսկանապատ
🔥🔥🔥Ռազմական գործողություններ Ուկրաինայում։ Օր 5-րդ։
✅Ուկրաինայի և Բելառուսի սահմանում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ, որոնք տևել են ավելի քան 5.5 ժամ։ Բանակցություններից հետո կողմերը տեղեկացրել են, որ կան կետեր, որտեղ Ռուսաստանի ու Ուկրաինայի մոտեցումները կարող են նույնական լինել։ Կողմերը տեղեկացրել են, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Բելառուսի և Լեհաստանի սահմանում։
✅Վաղ առավոտից շարունակվել են ռուսական զորքերի առաջխաղացումը Ուկրաինայի տարբեր շրջաններում։ Ըստ պաշտոնական տեղեկությունների Լուգանսկի զորքերն առաջացել են ևս 3, իսկ Դոնեցկինը՝ 16 կիլոմետր։ Երեկոյան ժամերին Դոնեցկի և ՌԴ բանակները հասել են Մարիուպոլի առվարձաններին՝ փաստացի ամբողջական շրջափակման մեջ առնելով քաղաքը։
✅Կեսօրին ակտիվ մարտական գործողություններ էին ընթանում Խարկովում։ Ռուսական կողմը քաղաքի տարածքում կիրառել է համազարկային կրակի տարբեր կայաններ, որի արդյունքում մեծաթիվ զոհեր են եղել նաև խաղաղ բնակչության շրջանում։ Ուկրաինական սոցցանցերն այսօր հեղեղված էին Խարկովից ստացված դաժան կադրերով։
✅Ուկրաինական բանակն իր հերթին այսօր ակտիվ կրակի տակ է պահել Դոնեցկը ու Դոնբասի երկու հանրապետությունների բազում բնակավայրեր։ Այստեղ նույնպես զոհվել են քաղաքացիական անձինք։
✅Կիևի ուղղությամբ ռուսական բանակը շարունակել է բարելավել իր դիրքերը՝ հետզհետե էլ ավելի մոտենալով քաղաքի եզրագծին։ Ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտից անմիջապես հետո ռուսական բանակը բալիստիկ երեք հրթիռներով ոչնչացրել է Կիևին հարող Չերնիգովի շրջանում տեղակայված ռազմական օբյեկտներ, որից հետո զինտեխնիկա ուղարկել այդ տարածքներ։
✅Օրվա ընթացքում հակամարտող կողմերը բազմիցս հայտնել են թշնամու ոչնչացված կենդանի ուժի և սպառազինության մասին՝ տեղադրելով համապատասխան տեսա և ֆոտո ապացույցներ։ Նշենք, որ այսօր հատկապես շատ էին թուրքական արտադրության Bayraktar TB-2 ԱԹՍ-ի կիրառումը վկայող կադրեր։
✅Ռազմական գործողություններին զուգահեռ ակտիվ էին նաև քաղաքական զարգացումները։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին այսօր Եվրամիությանն անդամակցելու դիմում է ներկայացրել Բրյուսել։ Արևմտյան երկրները շարունակել են խստացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ զուգահեռ մեծացնելով Ուկրաինային տրամադրվող ռազմական և հումանիտար օգնությունը։ Այսպես, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Կիևը Բուլղարիայից, Սլովակիայից և Լեհաստանից կստանա 70 ռազմական ինքնաթիռ։
✅Թուրքիան պաշտոնապես հայտարարել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցները փակելու իր որոշման մասին։ Իսկ Ռուսաստանում հակապատժամիջոցային միջոցառումների փաթեթ են ընդունել։
✅Միացյալ Նահանգաներն այսօր հայտարարել են Բելառուսում իրենց դեսպանատան աշխատանքների դադարեցման մասին։

❗️Հարգելի ընկերներ, հիշեցնում եմ, որ Times.am-ը գործարկել է «Պատերազմներ v.5» հայալեզու Telegram-ալիքը։ Գրելու ենք մեզ համար կարևոր նշանակություն ունեցող պատերազմական գործողությունների մասին։
Կարող եք միանալ այս հղմամբ։ Ալիքում տեղադրվում են միայն ամենակարևոր նորությունները՝ ամփոփ, հասկանալի և հայ ընթերցողների համար արված հատուկ մեկնաբանություններով։
Խնդրում եմ միացեք։

🙏Լավ ընկերները ճիշտ պահին են օգնության հասնում։ Շնորհակալ եմ։
P.S. Կարծես մեր նոր «Պատերազմներ v.5» ալիքը հետաքրքրություն է առաջացրել, հա՞։
https://t.me/twentyfournews/48687

Telegram
24News.am
Հարգելի հետևորդներ, բացվել է ուկրաինական պատերազմի իրադարձությունները լուսաբանող ու հավաստի նորություններ թողարկող նոր էջ:
https://t.me/paterazmner
https://t.me/paterazmner
Forwarded from Ոսկանապատ
Ծանր օր Ուկրաինայի համար։ Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության վեցերորդ օրը մեծ ավերածություններ ու կորուստներ է բերել Ուկրաինային։
💣🔥Օրն առանձնացել է հրետանու, հրթիռային զորքերի, ռազմական ավիացիայի ակտիվ աշխատանքով, որի արդյունքում ռազմական նշանակության օբյեկտների ոչնչացումից բացի մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Ընդ որում, արկակոծումներն ու հրետակոծությունները եղել են երկկողմ։ Ուկրաինայում ամենաշատն այսօր տուժել է Խարկովը։ Իսկ ահա դիմակայող կողմից՝ Դոնցեկը, որն ամբողջ օրվա ընթացքում հրետակոծվել է համազարկային կրակի տարբեր կայանքներից։
Իրավիճակը ռազմադաշտում։ Կիևի մերձակայքում Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր զորքերի թիվը։ Արևմտյան լրատվամիջոցներն այսօր հրապարակել են արբանյակից ստացված լուսանկարներ, որտեղ երևում է թե ինչ ահռելի քանակությամբ զինտեխնիկա է շարժվում դեպի Կիև։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ռուսաստանը մեծ հարձակում է պատրաստում Կիևի վրա։
🔺Ռուսական զորքերն այսօր ներխուժել են Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաք։ Օրվա ընթացքում նրանց հաջողվել է գրավել քաղաքի կեսը՝ այդ թվում կենտրոնական շրջանը։ Քաղաքի ծայրամասում դեռևս գտնվում են ուկրաինական ինքնապաշտպանական ուժեր, որոնց ուղղությամբ այս պահին հրետանի է աշխատում։
🔺Ուկրաինայի հարավում գտնվող մեկ այլ քաղաք, Նիկոլաևը, որը քանի օր շարունակ գրեթե շրջափապատված էր, այսօր անակնկալ կերպով ապաշրջափակվել է։ Ռուսական զորքերը պարզապես շրջանցել են այն և շարժվել դեպի հյուսի, որտեղից բացվում են Օդեսա և Կրիվոյ Ռոգ տանող ճանապարհները։
🔺Ուկրաինայի արևելյան շրջաններում գտնվող Էներգոդար և Զապորոժյե քաղաքների մերձակայքում ռուսական զորքերն այսօր մի շարք փոքր բնակավայրեր են գրավել։ Ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ սակայն տեղեկացնում են, որ այդ հատվածում Ուկրաինայի բանակը հասցրել է ամրաշինական աշխատանքներ տանել և հիմա ռուսական կողմը փորձում է հրետանու օգնությամբ հաղթահարել նրանց դիմադրությունը։
🔺Դոնբասում ինքնահռչակ հանրապետությունների և Ռուսաստանի բանակները սկսել են պայքարել Վոլնովախ քաղաքը գրավելու համար։ Այսօր կեսօրին ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսական զորքերին հաջողվել է միանալ Դոնեցկի բանակին և կտրել ուկրաինացիներին Ազովի ծովից։ Այդ հատվածում Ուկրաինայի վերջին հենակետը՝ Մարիուպոլը, շրջափակված է և ամենան հավանականությամբ շուտով կանցնի Դոնեցկի Հանրապետության ձեռքը։
🔺Հյուսիս-Արևելքում ռուսական բանակն առաջ է շարժվում դեպի Խարկովի շրջանում գտնվող Իզյում քաղաք։ Ակնհայտ է, որ այդ հատվածում Ռուսաստանի մարտավարական ծրագիրը Դոնբասում գտնվող ուկրաինական ողջ զորքն օղակի մեջ առնելն ու նրանց պարտություն պարտադրելն է։
🔺Այսօր՝ ուշ երեկոյան Ռուսաստանը հերթական հարվածն է հասցրել Խարկովի մերձակայքում գտնվող ուկրաինական բանակի ենթակառուցվածքներին։ Չուգուևի օդանավակայանին հասցված ուժգին հարվածի կադրերը մինչ այս պահը տարածվում են ուկրաինական սոցիալական ցանցերում։
☎️📺Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանն այսօրվանից սկսել է ոչնչացնել Ուկրաինայի կապի և հեռահաղորակցման հանգույցները։ Այդ ծրագրի շրջանակում ցուցադրական երկու հարված է հասցվել Կիևի հեռուստաաշտարակին։ Այս պահին ընթացող մարտական գործողությունների գրեթե բոլոր շրջաններում ուկրաինական կողմը կապի լուրջ խնդիրներ ունի։

Մի կողմից Զելենսկուն հոտնկայս ծափահարող եվրապատգամավորներ ու Լավրովի ելույթի ժամանակ դահլիճը ցուցադրաբար լքող պատվիրակություններ, մյուս կողմից` պատերազմի դաժան կադրեր…
Համաձայնեք, որ քաղաքականությունը խիստ անհամապատասխան է դարձել ժամանակակից մարտահրավերներին: Այս երկուսը, կարծես, տարբեր ուղղություններով զարգացած լինեն: Մի դեպքում աներևակայելի դեգրադացիա, մյուսում` աշխարհի գոյությանը սպառնացող էվոլյուցիա:
Աշխարհն անլուրջ մարդկանց հույսին է մնացել: Սարսափելի է: Ֆեյսբուքյան մի լայքը նրանց համար ավելի արժեքավոր է, քան ռումբերի տակ զոհվող երեխաների կյանքերը:

Նիկոլի երեկվա ցնցումները պատահական չէին։ Նույնիսկ հոգեպես անկայուն մարդիկ հենց այնպես, առանց պատճառ չեն խախտվում։ Ուրեմն կա պատճառ։ Եվ այդ պատճառների մասին հենց ինքը՝ Նիկոլը, երեկ ակնարկել է. «Օրակարգում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հարցը»:
Նիկոլի դավաճան լինելու հազար ու մեկ փաստ կա։ Ընդ որում, նրա դավաճանական գործունեությունը սկսվել է շատ ավելի վաղ՝ նախքան իր կողմից երկրում իշխանության զավթումը, հետո շարունակվել վարչապետի պաշտոնոնում, պատերազմի ժամանակ ու դրանից հետո։ Հիմա էլ մարդը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն է նախապատրաստվում։ Բա ի՞նչ էիք ուզում, որ գա ԱԺ-ում հիմնավորի՞ իր քայլերը։
Չկա դրան հիմնավորում, ինքն էլ լավ գիտի։ Ինչպես նաև գիտի ամեն ինչ մարսելու ձևերը։ Գիտի ու մարսում է։

👍12🤔1
Եվրամայդանի հետևանքները՝ պատերազմներ Արցախում և Ուկրաինայում
«...Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները, անկասկած, ազդելու են նաև մեր տարածաշրջանի անվտանգային համակարգի վրա։ Ցավոք, սա անխուսափելի է։ Հայաստանում հիմա դրա մասին քիչ են խոսում, բայց պետք է արձանագրել, որ 90-ականների պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջին լուրջ լարվածությունը, որը հետզհետե վերաճեց Ապրիլյան, իսկ հետո նաև 44-օրյա պատերազմների, տեղի ունեցավ 2013-ի վերջում Ուկրաինայում սկիզբ առած հեղափոխական շարժմումից անմիջապես հետո։ Մեր ցավալի կորուստների հիմքն էլ, Ուկրաինայում տեղի ունեցող այսօրվա զարգացումների հիմքն էլ դրվեց հենց այն ժամանակ՝ 2013-ի նոյեմբերին Կիևի՝ «Եվրամայդանի» վերածված կենտրոնական հրապարակում»։
https://www.patreon.com/posts/63321736
❗️Հարգելի ընթերցողներ, նյութն ամբողջությամբ հասանելի է «Ոսկանապատ»-ի մեր բաժանորդների համար։ Խնդրում եմ հնարավորության դեպքում բաժանորդագրվել և այդկերպ օգնել մեր հետազոտական աշխատանքներին։

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսկ Նիկոլի պատկերն այսպես ոչ ոք չէր ստացել...(((
😢1
🔺💲Հատված «Եվրամայդանի հետևանքները՝ պատերազմներ Արցախում և Ուկրաինայում» վերլուծական հոդվածից.
«...Ռուսաստանի պայքարը ոչ թե Ուկրաինայի համար է, այլ հետխորհրդային տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում իր ազդեցության վերականգնման։ Կամ, առնվազն, այդ տարածաշրջանները Ռուսաստանի համար լիարժեք անվտանգ դարձնելու համար։ Իսկ սա նշանակում է, որ Ուկրաինան այդ հակամարտության հարթակներից մեկն է միայն։ Այս շրջանում Մոսկվան ակտիվ աշխատում է նաև մնացած բոլոր ճակատներում։ 2022-ի առաջին իսկ օրերին մենք դարձանք Ղազախստանում տեղի ունեցած փաստացի իշխանափոխության ականատեսը։ Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու անմիջապես նախաշեմին ՌԴ նախագահ Վ. Պուտինը դաշնակցային հարաբերությունների հռչակագիր ստորագրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկրորդ այս դեպքում Ռուսաստանի շտապողականությունն արդեն իսկ խոսում էր այն մասին, որ Հարավային Կովկասում Մոսկվային անհանգստացնող որոշ գործոններ կան»։
✅ https://www.patreon.com/posts/63321736
❗️Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ բաժանորդագրվել Ոսկանապատի Patreon էջին և ստանալ այս ու մնացած բոլոր հետազոտությունների ամբողջական տարբերակների հասանելիություն։ Կանխավ շնորհակալ եմ։

👍8
Forwarded from Ոսկանապատ
⚡️Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության տասներորդ օրը
⚔10 օր է Ուկրաինայում շարունակվում է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայտարարած հատուկ ռազմական օպերացիան։ Ինչպե՞ս է Ռուսաստանն լուծում իր առջև դրված խնդիրները և ի՞նչ վիճակ է այս պահին Ուկրաինայում։ Times.am-ի անդրադարձը:
https://times.am/?p=306897&l=am
🚩Մենք ուշադիր հետևում ենք Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Հաջորդ անդրադարձը վերաբերելու է քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացներին:

📌Ամբողջ լրատվական դաշտը ռուսական բիզնեսի՝ Հայաստան տեղափոխվելու մասին է խոսում։ Տուրիստական հոսքն էլ է արդեն, կարծես, մեծացել։ Համենայն դեպս, վիզուալ դա այդպես է՝ Երևանի փողոցներում ահագին ռուսներ են շրջում։
Ես չգիտեմ, թե որքան կտևի այս իրավիճակը և կոնկրետ ինչ կշահեն իրենց բիզնեսը Հայաստան տեղափոխող ռուսաստանցի գործարարները, բայց կարծում եմ մեզ համար սա, առաջին հերթին, Ռուսաստան հեռացած մեր հայրենակիցներին հետ կանչելու լավ առիթ է։ Նաև Ուկրաինա գնացած մեր հայրենակիցներին։ Պետությունն ահագին անելիք ունի այս իրավիճակում։ Ամեն ինչ պետք է ճիշտ հաշվարկել ու պլանավորել։
Բայց ո՞վ է հիմա մեզ մոտ այդ հաշվարկ անողը։ Քերոբյա՞նը… Նիկո՞լը… Խոսքս հիշեք, այս մի հնարավորությունն էլ են պատուհաս սարքելու մեր գլխին։

👍13
📌Հարգելի ընկերներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում որոշել ենք ևս երկու պրոդուկտ պատրաստել մեր բաժանորդների համար։ Այսուհետև շաբաթական կտրվածքով՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերը, նրանք կստանան ամփոփ տեղեկագրեր հետևյալ երկու թեմայով.
✅Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներ
✅Հայ-ադրբեջանական հակամարտություն
Տեղեկագրերում ներկայացնելու ենք երկու նշված թեմաներով կարևոր զարգացումները, ներգարվված կողմերի մոտեցումներն ու մարտավարությունները, բացահայտելու դրանցում առկա ռիսկերն ու ակնարկելու հայկական երկու պետությունների հնարավորությունների մասին։ Երկու պրոդուկտ, որոնք հնարավորություն կտան ընթերցողին մշտապես մատը պահել մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող գործընթացների զարկերակի վրա։
Բաժանորդագրվելու համար խնդրում եմ անցնել հետևյալ հղմամբ:
❗️Հարգելի ընկերներ, մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը։ «Ոսկանապատ» կենտրոնը ֆինանսավորվում է բացառապես բաժանորդագրման և նվիրատուների աջակցության միջոցով։ Առավել խոր և հետևողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է տարբեր փորձագետների ներգրավում։ Ցավոք, այս պահին ստիպված ենք բավարարվել մասնագիտական նվազագույն ռեսուրսներով։ Մինչդեռ աշխատանք շատ կա անելու։ Մանավանդ հիմա, երբ մեր տարածաշրջանում ու ընդհանրապես՝ ողջ աշխարհում, ուժերի վերաբաշխման նոր գործընթաց է սկսվել։ Բոլոր նրանց, ովքեր կարևորում են մեր երկրում վերլուծական նման աշխատանքի իրականացումը և կարող են թեկուզ փոքր չափով ֆինանսավորել մեր կենտրոնի գործունեությունը, խնդրում արձագանքել։ Նախապես շատ շնորհակալ եմ։

👍14
Հրանտ Մելիք-Շահնազարյան pinned «📌Հարգելի ընկերներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում որոշել ենք ևս երկու պրոդուկտ պատրաստել մեր բաժանորդների համար։ Այսուհետև շաբաթական կտրվածքով՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերը, նրանք կստանան ամփոփ տեղեկագրեր հետևյալ երկու թեմայով. ✅Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական…»
Губернатор Николаевской области Виталий Ким… И смех, и грех(((
👍4🤔3
📌44-օրյա պատերազմի ողջ ընթացքում մենք «հաղթում» էինք, հետո «հանկարծ» պարտվեցինք։ Պարտության պատճառները հայտնի են։ Դրա մասին շատ եմ խոսել պատերզմից հետո։ Նաև պատերազմից առաջ։ «Հաղթելու» պատճառն էլ է հայտնի՝ քարոզչությունը…
Հիմա նայում եմ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները ու տեսնում, որ էնտեղ էլ են «հաղթում»։ Երկու օր առաջ Նիկոլաևի նահանգապետ Կիմ-ի տեսաուղերձը տեղադրեցի՝ համեմատելով նրա ասածը Խարլամովի կերտած հայտնի հերոսի հետ։ Շատ անկեղծ եմ ասում՝ երբեք ու երբեք չէի ցանկանա Ուկրաինան այս վիճակում տեսնել։ Հասկանում եմ, որ արդար է, բայց միևնույն է չէի ցանկանա։ Ինչպես նաև Ռուսաստանը չէի ցանկանա այս վիճակում տեսնել։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։
⚡️Ծանոթացեք Ուկրաինայում այս պահին ստեղծված ռազմական իրավիճակի մասին մեր տեղեկագրին։ Կարդացեք ու տեսեք, թե ոնց են ուկրաինացիները «հաղթում» և ոնց է «խրվել» Ռուսաստանը։ Պատերազմն ընդամենը երկու շաբաթ է ընթանում։ Երկու շաբաթում Ուկրաինան կործանվել է։ Մնացել են միայն «հաղթելու ենք» լոզունգները և քաղաքներ մտնելու ռուսական կողմի ցանկության բացակայությունը։ Որքա՞ն կտևի այս իրավիչակը, չեմ կարող ասել։ Բայց գրեթե վստահ եմ, որ քիչ։ Մանավանդ հիմա, երբ ուկրաինական քաղաքներից էվակուացվում է խաղաղ բնակչությունը։ Դրանից հետո Ռուսաստանին զսպող ոչինչ այլևս չի մնա։
❗️🔥Ուկրաինան դատապարտված է և այդ դատավճիռը նրա համար գրել է իր հասարակության հպարտ ու ամբիցիոզ փոքրամասնությունը։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է Հայաստանում։ Դատապարտված է նաև Ռուսաստանը։ Այս ամենը մարսել է պետք՝ առաջին հերթին էթնոհոգեբանության մակարդակում։ Չգիտեմ ոնց կկարողանան։ Ու դատապարտված է նաև ողջ աշխարհը։ Միակ լավ սպասելիքս այն է, որ կարող է վերջապես ազատվենք պոպուլիստների ժամանակակից հաղթարշավից։ Այս ամենից հետո՝ լեզվին տալով այլևս ոչինչ չի լուծվի։ Նոր որակի առաջնորդներ են պետք։ Տեսնենք՝ ոնց կլինի։

👍20
📌Հարավային Կովկասը նոր զարգացումների նախաշեմին
Ուկրաինական ճգնաժամի արձագանքները Հարավային Կովկասում։ Ինչու՞ է ռուսական կողմին անհանգստացնում Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա։ Կլինի՞ արդյոք նոր պատերազմ մեր տարածաշրջանում։ Լարված իրավիճակ Արցախում։
✅ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական նոր տեղեկագիրը։
❗️ Նյութը հասանելի է միայն մեր կենտրոնի բաժանորդներին։ Խնդրում եմ բաժանորդագրվել Patreon-ի մեր էջին և ստանալ թարմ վերլուծություններ, հետազոտություններ, շաբաթական տեղեկագրեր։

👍2
🇷🇺🇦🇲Ռուսաստանում շատ ուշադիր են հետևում ՀՀ իշխանությունների ամեն մի քայլին։ Եվ ոչ միայն Հայաստանի իշխանությունների։ Մարդիկ նստած նշումներ են անում, թե այս օրերին, երբ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում, ով ինչ է անում։ Պարզ է, որ վաղը-մյուս օր բոլոր այդ հարցերին նրանք վերադառնալու են։ Ու շատ կարևոր է, որպեսզի պաշտոնական Երևանը ճիշտ հաշվարկի իր բոլոր քայլերը։
Երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում փորձում էի ենթադրել, որ հնարավոր է Փարիզում Փաշինյանը նաև Ռուսաստանի հետ համաձայնեցրած հարցեր քննարկի։ Նման անհրաժեշտություն, իհարկե, կա։ Մանավանդ հիմա, երբ շատ ռուս գործարարներ Հայաստանը դիտարկում են որպես Եվրոպա տանող պատուհան։ Բայց ինձ թվում է՝ այդքան էլ համոզիչ չեղա նրանց համար։
Իսկ այսօր առավոտյան Արարատ Միրզոյանի՝ ՆԱՏՕ-ի գրասենյակում կայանալիք հանդիպումների մասին լուրի հղումն են ուղարկել))))։ Ի՞նչ ասեմ՝ դժվար ժամանակներ են։ Իսկ ՀՀ իշխանությունները նույնիսկ հեշտ ժամանակներն են պատուհաս դարձրել մեր գլխին…
https://news.ru/world/pashinyan-posetil-franciyu-v-dni-nebyvalogo-davleniya-zapada-na-rossiyu/

NEWS.ru
Двойная игра: Пашинян посетил Париж в дни небывалого давления на Россию
Рабочий визит премьер-министра Армении в Париж вызвал вопросы о его целесообразности в Москве и Ереване
👍6