Հրանտ Մելիք-Շահնազարյան
1.4K subscribers
198 photos
81 videos
4 files
370 links
Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։
Download Telegram
🇷🇺🇦🇿 Մեր դաշնակցի դաշնակիցը մեր ի՞նչն է:

Իսկ մեր թշնամու դաշնակի՞ցը:
❗️❗️❗️ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ՝ ավելի քան հնարավոր էր լավ հիմնավորեց, թե ինչու է պետք ճանաչել նաև Արցախի անկախությունը։ Եթե նրա խոսքում Ուկրաինա և Դոնեցկ բառերը փոխարինենք Ադրբեջան և Արցախով, կտեսնենք, որ ամեն ինչ մեկին մեկ համընկնում է։ Ուստի, կարծում եմ, հարմար պահ է, որ մի նամակ էլ Արցախից գրեն Ռուսաստանին։

P.S. Քաղաքականությունն ահա այդպիսի բան է՝ ԽՍՀՄ ժառանգությունից հրաժարված մի պետությանը պատերազմ են հայտարարում, մյուսի հետ դաշնակցային պայմանագիր ստորագրում։ Եվ գիտե՞ք ինչն է ամենակարևորը (կամ ամենացավալին)։ Այն, որ երկուսի դեպքում էլ Ռուսաստանը ճիշտ է վարվում։ Ճիշտ է, որովհետև դա իր շահն է։ Եվ ճիշտ է, որովհետև Ուկրաինայում ու Հայաստանում իշխանության եկած ծաղրածուները նման առիթ և հնարավորություն են տվել Մոսկվային։
🇦🇲🇦🇲🇦🇲Մեր տարածաշրջանում շահ ունեցող բոլոր երկրները հետզհետե ստանում են Արցախյան պատերազմի արդյունքով Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի իրենց բաժին դիվիդենտները։ Մեկը հողեր է ստացել, մյուսը՝ ճանապարհներ, երրորդը՝ աշխարհաքաղաքական ներկայություն, չորրորդը՝ մեծ ազդեցություն… Ու միայն մենք ենք նորինց կոտրած տաշտակի առաջ կանգնել։

Ու սա 1920թ. դասերի չսերտման հետևանքն է։

Ես, իհարկե, հասկանում եմ, թե ով ինչ է ուզում մեր տարածաշրջանում և ինչու մենք այս օրն ընկանք։ Չի կարող մտածող մարդը չտեսնել այս՝ չափազանց պարզ պատկերը։ Բայց կարևոր մի հանգամանք կա, որի մասին մենք պետք է անընդհատ բարձրաձայնենք. մեզանից ավելի շատ են տարել, քան նախապես որոշված է եղել։ Ու կապ չունի, որ դրա հիմնական պատճառը Հայաստանի խոտ որոճացող իշխանություններն են։ Գողացողներն էլ պակաս մեղավոր չեն։ Ու գողացողներին էլ է պետք դրա մասին հիշեցնել։

Ասել եմ և նորից կրկնում եմ՝ Շուշին ու Հադրութը պետք է հետ ստանալ։ Ու նաև Քարվաճառը՝ որպես՝ առանց այն էլ հանցավոր որոշումների սահմանները հատելու պատիժ։ Ասածս շատ լուրջ է։ Սա պետք է լինի մեր հաջորդ իշխանությունների օրակարգի թիվ մեկ խնդիրը։
🇦🇲🇷🇺🇦🇿ՀՀ ԱԳՆ-ն փաստացի ողջունեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերություններ հաստատելու մասին Պուտինի և Ալիևի նախօրեի հռչակագիրը:

Մարդիկ հուսով են, որ «Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը»:
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ռազմական օբյեկտներին հարվածելու քարտեզը։

Գիտե՞ք, թե էլ ինչի մասին է խոսում այս քարտեզը։ Այն մասին, որ ժամանակակից պատերազմներում անգամ Ուկրաինայի չափսերի մեծ երկրներն եմ ամբողջությամբ ռազմաճակատի վերածվում։ Ու այդ կոնտեքստում կրկին ու կրկին համոզվում եմ, որ ճիշտ կազմակերպված պատերազմի դեպքում Արցախի խնդրի լուծումը մեզ համար կարող է ընդամենը մի քանի օրվա հարց լինել։ Նույնը նաև իրենց համար։ Մենք սա շատ լավ պետք է գիտակցենք ու նաև պատրաստ լինենք դրան։
🇺🇦🇦🇲Ուկրաինայի իշխանությունները «Հաղթելու ենք» և «Գյոռբագյոռ 2022» տեղեկատվական-քարոզչական գործողություններն են իրականացնում։ Կարծես ամեն ինչ հատուկ անեն, որ մենք էլ Երևանում նստած մեր ազգային խայտառակության օրերը վերապրենք։

Ահա և «ժողովրդի իշխանություն» գեղեցիկ արտահայտության տակ կոծկված անպատասախանատվության և տգիտության իրական դեմքը։ Կարծում եմ՝ Կիևին հաշված ժամեր են մնացել։
Լինում են պատերազմներ, որտեղ միմյանց դեմ են դուրս գալիս ժողովուրդները։ Իսկ լինում են նաև պատերազմներ, որտեղ կռվում են միայն բանակները։ Հիմա այս կադրերն եմ նայում և տեսնում, որ գոնե թե Ուկրաինայի արևելքում ժողովուրդը չի կռվում Ռուսաստանի դեմ։ Նույն ճանապարհներով և՛ քաղաքը գրավող հակառակորդի տանկերն են երթևեկում, և՛ հասարակական տրանսպորտը։ Գրեթե վստահ եմ, որ նույն տեսարանին ականատես կլինենք նաև Կիևում և նույնիսկ Ուկրաինայի արևմտյան շրջաններում։

Իսկ հիմա փորձեք նման պատկեր երևակայել հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում։ Բացառված է։ Մեր պարագայում պատերազմում են ոչ միայն բանակները, այլ հենց ժողովուրդները։ Եվ սա ևս մեկ փաստարկ է, թե ինչու չպետք է Արցախը երբեք լինի Ադրբեջանի կազմում։ Մեր դեպքում դրա ելքը շատ կանխատեսելի է՝ ցեղասպանություն։
🤔🔥Ընդամենը մի քանի տարիների ընթացքում ուկրաինացիներին համոզեցին, որ իրենք ոչ մի կապ չունեն ռուսների հետ։ Հետո սկսեցին «երկու ժողովրդների» միջև թշնամություն քարոզել։ Սիրուն երգեր գրվեցին, հայհոյանքներ հորինվեցին, քարոզչական թեզեր ներմուծվեցին… Ու հիմա արդեն «թշնամիները» պատերազմում են միմյանց դեմ։

Դե հիմա ինձ ասեք՝ ո՞վ կհաղթի այս պատերազմում։ Էս որքա՞ն թակարդներ է լարել Ռուսաստանի ու ընդհանրապես նստակյաց քաղաքակրթությունների համար Արևմուտքը։ Ցեխից դուրս են գալիս, ցեխաջուրն ընկնում…

Ու ամենասարսափելին այն է, որ այս գործընթացները դեռ նոր են սկսվում։ Կողմերը միմյանց դեմ լրիվ տարբեր ոճի պատերազմներ են մղում։ Ու հաղթանակներն էլ, պարտություններն ել ոչ միայն միանշանակ չեն ժամանակակից աշխարհում, այլ շատ, չափից շատ բազմանշանակ են։ Մեկը կարող է իրեն հաղթած զգալ այնտեղ, որտեղ ինքը ջախջախիչ պարտություն է կրել և հակառակը։ Վիրտուալ իրականության դարաշրջան է, սա պետք է լավ հասկանալ։
Հայաստանն ընկել է Ուկրաինայի այն քաղաքացիների օրը, որոնք ձեռքով ողջունում են իրենց քաղաքներ ու գյուղեր մտնող ռուսական զորքերին։

Panorama.am-ի թղթակցի հետ խոսել եմ դաշնակցային համագործակցության ռուս-ադրբեջանական հռչակագրի մասին։

https://www.panorama.am/am/news/2022/02/25/%D5%80%D6%80%D5%A1%D5%B6%D5%BF-%D5%84%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84-%D5%87%D5%A1%D5%B0%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/2646034
⚡️Իսկ հիմա այն խնդիրների մասին, որոնք մեզ պետք է հուզեն։ Ուկրաինական, իսկ ավելի ճիշտ՝ եվրոպական ճգնաժամի ռազմական փուլն, ըստ ամենայնի, շուտով կավարտվի։ Դրան հետևելու են աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ՝ ուժերի վերադասավորումներ, նոր սադրանքներ, քաղաքական դաշինքների փոփոխություններ և այլն։ Մեր տարածաշրջանն այս ամենից չի կարող խուսափել։ Այստեղ հնարավոր է ամեն ինչ և նույնիսկ՝ նոր պատերազմ։

Իրականում, հիմա շատ բան է որոշվում։ Արևմուտքը փորձելու է նոր խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար հարակից տարածաշրջաններում։ Ընդ որում, ամեն ինչ անելու է, որպեսզի այդ տարածաշրջանների երկրները ներքաշվեն նրանց ծրագրերի մեջ։ Ռուսաստանը, իր հերթին, նոր պահանջներ է դնելու իր հարևանների առջև։ Մի խոսքով, դժվար ու վտանգավոր ժամանակներ են սկսվում։ Իսկ ամենացավալին այն է, որ մեր տարածաշրջանում ամենախոցելի կողմը հենց մենք ենք։ Вот такие пироги…
🔥 Մեր մեջ ասած՝ ուկրաինական պատերազմում ռուսական զորքերի գործողություններն առանձնապես տպավորիչ չեն։ Առանձին տեղերում, իհարկե, հրաշքներ են գործում։ Բայց ընդհանուր առմամբ անհասկանալի վարքագիծ են դրսևորում՝ հատկապես զրահատեխնիկան։

Թերևս միայն ավիացիան ու հրթիռային զորքերն են լավ գործում։ Բայց այս դեպքում էլ տպավորությունն այն է, որ քանակով ու ծավալներով են հաջողությունների հասնում։ Ժամանակակից պատերազմներին հատուկ կադրեր գրեթե չկան։ Ինչպես նաև չկան անօդաչու թռչող սարքեր։ Տարօրինակ է շատ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
...Ու արդարությունը պահանջում է, որ պատերազմի ավարտից հետո էլ սրանք իշխանության մնան Ուկրաինայում։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանցիները պահանջում են, որպեսզի Արցախի Հանրապետության Խրամորթ գյուղի բնակիչները կա՛մ ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին, կա՛մ լքեն իրենց տները։ Հետո էլ բողոքում եք ադրբեջանցիներից։ Տեսնու՞մ եք ինչ բարի են՝ ընտրության հնարավորություն են տալիս մեր գյուղացիներին։

Իսկ եթե լուրջ, ապա ստիպված եմ կրկին հիշեցնել երեկվա իմ նախազգուշացման մասին։ Մեր տարածաշրջանում լուրջ ռիսկեր կան։ Սադրանքներ դեռ շատ են լինելու։ Շուրջն ամեն ինչ եռում է ու չի բացառվում, որ նաև այստեղ բախումներ լինեն։ Նպատակը, իհարկե, մենք չենք։ Նպատակը Ռուսաստանի կյանքը դժոխքի վերածելն է։ Բայց դրանից մեր դրությունն ավելի հանգիստ չի դառնում։ Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ ավելի է բարդանում։ Ուստի պետք է պատրաստ լինել վատագույն սցենարներին։
❗️Կարմիրով նշված երկրները փակել են իրենց օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Վստահ եմ՝ այդ բլոկադայի թե՛ աշխարհագրությունը և թե՛ ծավալները մեծանալու են։

Ստեղծված իրավիչակում առանձնահատուկ կարևորություն են ստանալու ասիական երկրներից Եվրոպա տանող այլընտրանքային ճանապարհները, այդ թվում նաև ՀՀ տարածքով անցնող ենթակառուցվածքները։ Ու քանի որ Ուկրաինայում այսօր շատ ավելի կարևոր խնդիրներ են լուծվում, քան Դոնբասի պատկանելիությունը, կարելի է ենթադրել, որ մրցակցությունն այդ այլընտրանքային ճանապարհների համար նույնպես մեծանալու է։ Սա համաշխարհային դիմակայություն է, որտեղ փոքր երկրների շահերն ու անվտանգությունը հեշտ կարող են ոտնակոխ լինել։
Բայց ասեք, որ էպիկ իրավիճակ է։ Նորից եմ կրկնում՝ Ուկրաինայում բանակներն են կռվում և ոչ թե ժողովուրդները։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Հայ-թյուրքական հակամարտության մեջ նման բանն անհնար է։ Հայկական բնակավայր մտած թուրքը միանգամից կոտորած է սկսում։ Դրա համար ռուսներն ու ուկրաինացիները կարող են միասին ապրել, իսկ հայերն ու թուրքերը՝ ոչ։
👇👇👇
❗️Мэр Купянска заявил, что "провел переговоры с военными Российской Федерации, зашедшими в город".

"Сейчас они перемещаются по городу в сопровождении работников отдела полиции. Вооруженных Сил Украины на территории нашей общины нет", — говорится в сообщении городского совета 27 февраля.
Forwarded from Ոսկանապատ
🇷🇺🇺🇦Ուկրաինական պատվիրակությունն այնուամենայնիվ մեկնում է Գոմել, որտեղ այսօր ամբողջ օրը նրանց սպասել են ռուս դիվանագետները: Վերջիններս Երևանի ժամանակով մինչ 16:00 ժամանակ էին տվել ուկրաինացիներին, որի սպառվելուց հետո հայտարարել են, թե բանակցություններ չեն կայանա:

Քիչ առաջ, սակայն, հայտնի դարձավ, որ Ուկրաինան պատվիրակություն է ուղարկում Գոմել: Համապատասխան պայմանավորվածություն, ամենայն հավանականությամբ, ձեռք է բերվել Լուկաշենկո-Զելենսկի հեռախոսազրույցի ընթացքում:
ℹ️Times.am-ը այսօր գործարկել է «Պատերազմներ v.5» Telegram-ալիքը։ Գրելու ենք մեզ համար կարևոր նշանակություն ունեցող պատերազմական գործողությունների մասին։

Բնականաբար, այս օրերին ուշադրության կենտրոնում Ուկրաինան է լինելու։ Բայց լուսաբանվելու են նաև մեր հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող մարտական գործողություններն ու պատերազմները։

Կարող եք միանալ այս հղմամբ։ Ալիքում տեղադրվում են միայն ամենակարևոր նորությունները։
✍️Զելենսկին կոչ է արել արտասահմանցիներին գալ Ուկրաինա, միանալ տեղի զորքերին և «պաշտպանել Եվրոպան ու աշխարհը»։ Ի պատասխան այդ կոչի, Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ ինքը միայն կողջունի, եթե իր երկրի առանձին քաղաքացիներ մեկնեն Ուկրաինա և պատերազմեն ռուսական զորքերի դեմ։ Այդ հոսքն արդեն սկսվել է դեպի Ուկրաինա: Ում ասես մենք դեռ կտեսնենք այնտեղ` սկսած վարձկան ահաբեկիչներից, վերջացնելով ԱՄՆ-ից եկած «կամավոր» պրոֆեսիոնալ զինվորականներով: Այսպես կոչված` «կանաչ մարդուկների» մի ողջ բանակ:

Երբ նայում ես ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Եվրոպայի և Արևմտյան դաշինքի այլ երկրներից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական ու ռազմական օգնության չափերին, երբ վերոնշյալ հայտարարությունները դնում ես այդ թվերի կողքին ու երբ տեսնում ես, որ Ուկրաինայի կողմից պատերազմին արդեն մասնակցում են, օրինակ, աշխարհի տարբեր տեղերից այնտեղ եկած Ջոհար Դուդաևի կողմնակից չեչենները (ի հակադրություն Կադիրովցիների), հասկանում ես, որ Ուկրաինայում Ռուսաստանը վաղուց արդեն միայն ուկրաինացիների դեմ չի կռվում։ Էլ չեմ խոսում բոլոր այն պատժամիջոցների մասին, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ։

Պատերազմի ձգձգվելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Ռուսաստանի համար։ Մոսկվան հասկանում է, որ Ուկրաինան կարող է իսկական ճահիճ դառնալ ու, հետևաբար, սկսելու է շտապել։ Իսկ դա նշանակում է էլ ավելի ինտենսիվ մարտական գործողություններ, էլ ավելի շատ ավերածություններ, էլ ավելի շատ մարդկային զոհեր… Բայց այլընտրանք չկա. այս վիճակում Ռուսաստանը չի կարող կանգնել։ Մոսկվային հաղթանակ է պետք և կարևոր է, որ այն պյուռոսյան չլինի։

Ո՞նց են հասնելու այդ նպատակին, անկեղծ ասած, չգիտեմ։ Ռուսներն ամեն դեպքում շատ չեն ուրախանալու իրենց հաղթանակով։ Դա ի սկզբանե էր պարզ։ Բայց այդ ռիսկերն էլ, կարծում եմ, Մոսկվայում նույնպես նախօրոք են հաշվարկել։ Տեսնենք։ Մեզ համար այս փուլում ամենակարևորն այն պետք է լինի, որ Ռուսաստան-Արևմուտք ռազմական դիմակայության թատերաբեմը հանկարծ չընդլայնվի։ Մանավանդ դեպի մեր տարածաշրջան։
Ես շատ ուշադիր եմ հետևում պատերազմի ընթացքին և կարող եմ ասել, որ Ուկրաինայում հիմա «հաղթելու ենք» տրամադրությունն է գերիշխում։ Այնտեղ էլ, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ մեզ մոտ էր, մարդիկ չգիտեն, թե ինչ է կատարվում ռազմաճակատներում։ Ընդ որում, իրավիճակը լավ չեն պատկերացնում նաև Ուկրաինայի ռազմաքաղաքական իշխանությունները։ Իսկ դա նշանակում է, որ կազմակերպվածության լուրջ խնդիրներ կան Ուկրաինայում։ Սա ևս խոսուն փաստ է, որը վկայում է Ռուսաստանի՝ ավելի քան հաջող ռազմական գործողությունների մասին։ Դրա համար ես կարծում եմ, որ Ռուսաստանն այնուամենայնիվ լուծելու է իր առջև դրված հիմնական խնդիրները։

https://times.am/?p=306763&l=am/t